Գիտահանրամատչելի շարքից
Դոկտոր Սյուզան Քեմփբելը հետազոտություններ անցկացնելով առանձնացրել ա հարաբերությունների հինգ փուլ:
1. Ռոմանտիկ փուլ - էս էն հորմոնալ-կենսաբանական փուլն ա, երբ վարդագույն ակնոցներով ես նայում դիմացինին, թերությունները չես նկատում: Կոպիտ ասած՝ բնությունը մեզ խաբում ա, նարկոտիկի տակ ա դնում, որ մեր բազմացման հարցերով զբաղվենք:
2. Իշխանության պայքարի փուլ - նկատե՞լ եք, որ շատ հարաբերություններ երեք-չորս տարի սահմանակետը խփելուն պես քանդվում են: Այ էս ժամանակ ա, երբ նարկոտիկ-բան անցնում ա, սկսում ենք դիմացինի թերությունները տեսնել: Սա շատ կարևոր, դժվար փուլ ա: Եթե հաղթահարվեց, կարելի ա հարաբերությունը փրկված համարել: Բայց սիրող մարդիկ կարողանում են ներքին ինքնավարություն հաստատելով մնալ միասին:
3. Կայունության փուլ - գզվռտոցը հաղթահարելու դեպքում զույգերը մտնում են էս փուլ, որտեղ նորից սկսում են իրար սիրել առաջին փուլի պես, բայց արդեն ավելի հասուն ու խորը սիրով:
4. Նվիրվելու փուլ - երբ հասկանում եք, որ երկուսդ էլ մարդ եք՝ թերություններով-բանով, ու որ իրար հետ մնում եք գիտակցաբար, որովհետև էդպես եք ընտրել, ոչ թե դիմացինի կարիքն ունեք:
5. Համաստեղծագործականության փուլ - էս էն պահն ա, երբ հասկանում եք, որ իրար հետ շարունակում եք կյանքը, իրար հետ աշխատում եք պրոյեկտների վրա, աշխարհին օգուտ եք տալիս:
Այ էս հինգերորդ կետին եմ ես ուզում հասնել՝ բոլոր տեսակի դժվարություններով-բանով: Էս հինգերորդ կետում գիտական հոդվածներ են կին-ամուսին համահեղինակներով, երաժիշտներ են, բիզնեսմեն-վումեններ են և այլն:
Էջանիշներ