Էրիկ Ֆրոմի <<Սիրո տեսությունը>> կարդացած մարդ կա՞ ։
Vitam regit fortuna, non sapientia.
Պոլիգամները նույն ձև ռոմանտիկ չեն սիրում բոլորին, այլ նույն ձև ռոմանտիկ հարաբերություն ունենում են միաժամանակ մի քանի հոգու հետ, ինչը շատ խիստ նայելու դեպքում կողքից որպես դավաճանություն ա ընկալվում:
Եսի՞մ երբվանից: Ուղղակի Լիզբեթի հետ չշփոթելու համար փոխեցի: Քեզ ո՞նց ա դուր գալիս:
Եսի՞մ, ես հավատում եմ մոնոգամ հարաբերության գոյությանը: Մի հարաբերությունը տեղից լիքը էներգիա ա տանում, երկրորդին չեմ ձգի ու չեմ էլ հանդուրժի, եթե կողքիս մարդը պոլիգամ լինի:
Լավ, քանի Լիզբեթը տարածքում չի, Լիզ
Մի հատը կոնկրետ հիմա կարդում եմ, բայց համեմատաբար թույլ ա, լիքը հարցական բաներ կան, որոնց հետ համաձայն չեմ, էմպիրիկ հետազոտություններ էլ չկան: Կարամ ուղարկեմ քեզ:
Իսկ մյուսները գրքերից գլխեր-մլխեր կամ գիտական հոդվածներ են, պիտի փորփրեմ, գտնեմ, կուղարկեմ:
Բյուր էն զակատներդ ինչ եղան է։
CactuSoul (11.05.2016)
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են։ Թեման մի՛ շեղեք ու մի՛ անձնականացրեք։ Շարունակելու դեպքում գրառումների հեղինակները կտուգանվեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես կարդացել եմ։ «Սիրելու արվեստը» նկատի ունես, չէ՞։ Ճիշտ ա, կային մտքեր, որոնց համաձայն չէի, բայց ընդհանուր առմամբ ահագին հավանել եմ։ Շատ մտքեր էնքան հոգեհարազատ ու ճիշտ էին ինձ համար։ Գաղափարներ կային, որոնց ես ինքնուրույն հանգել էի սեփական փորձիս ու դիտարկումներիս հիման վրա, ու ավելի ուշ, երբ գիրքը կարդում էի, իրա մոտ հանդիպեցի նույն գաղափարները ։
Ուզում եմ մեջբերել էդ գրքից մի հատված, որում արտահայտված գաղափարը լրիվ համահունչ է իմ պատկերացմանը։ Ժամանակին մի առիթով թարգմանել էի հայերեն.
Սա էլ գիրքը կարդալուց առաջ արածս օրագրային գրառումը, որում մոտավորապես նույն գաղափարին եմ անդրադարձել, թեև գրառումն ընդհանուր ալտրուիզմի մասին է.Պարտադիր չէ, որ սերը որոշակի մարդու նկատմամբ լինի. այն բնավորության տրամադրվածություն է, կողմնորոշում, որը ցույց է տալիս մարդու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ ընդհանրապես, ոչ թե միայն սիրո կոնկրետ «օբյեկտի» նկատմամբ։ Եթե մարդը սիրում է միայն ինչ–որ մի մարդու ու անտարբեր է մնացած բոլոր մերձավորների հանդեպ,, նրա սերը ոչ թե սեր է, այլ փոխշահավետ կախվածություն կամ չափազանցված էգոիզմ։ Մարդկանց մեծամասնությունն, այնուամենայնիվ, համոզված է, որ սերը կախված է օբյեկտից, ոչ թե ունակությունից։ Նրանք նույնիսկ համոզված են, որ դա ապացուցում է իրենց սիրո ուժգնությունը, քանի որ նրանք չեն սիրում ոչ ոքի, բացի իրենց «սիրելի» մարդուց։ Այստեղ նույնպես առկա է այն մոլորությունը, որի մասին նշվեց վերևում։ Քանի որ նրանք չեն հասկանում, որ սերը գործունեություն է, հոգու ուժ, նրանք կարծում են, թե գլխավորը ճիշտ օբյեկտ գտնելն է, իսկ հետո ամեն ինչ ինքնիրեն կլինի։ Այս մոտեցումը կարելի է համեմատել այն մարդու մոտեցման հետ, ով ուզում է նկարել սովորել, բայց փոխանակ սովորի նկարել, պնդում է, որ ինքն ուղղակի պիտի սպասի ճիշտ օբյեկտին, ու երբ գտնի այն, կսկսի հրաշալի նկարել։ Բայց թե ես իսկապես սիրում եմ ինչ–որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ինչ–որ մեկին կարող եմ ասել. «Ես սիրում եմ քեզ», ես պետք է ընդունակ լինեմ ասելու. «Ես սիրում եմ քո մեջ ամեն ինչ», «Ես քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը, ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վայ, չէի նկատել, որ սխալ եմ գրել։ Ըհն, իմ համար էլ։ Ես ուրիշների վրա լիքը բաներ նկատելով իմ համար որոշել էի ու գրքում էլ գրեթե մոտ կար։ Իմ կարծիքով էն մարդկանց, ովքեր ուզում են քչի թե շատ հասկանալ սիրո մասին կարան կարդան էս գիրքը։ Իհարկե ինքը որոշակի տարիք ու հասունության մակարդակ ա պահանջում։
Vitam regit fortuna, non sapientia.
Ուլուանա (24.09.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ