User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Սեր-մեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեր-մեր

    Ակումբում աչքիս նոր ֆորմատ ա ձևավորվում Օրագրի գրառում, որին հետևում են դրանից ծնված թեմաները: Իրականում ուզում էի էս գրառմանն իմ օրագրում պատասխանել, բայց հետո որոշեցի թեմա բացել: Էկեք ստեղ մեծավարի փիլիսոփայենք ղզիկական թեմաներով:
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն
    երևի սիրելը միֆ ա, ավելի շատ կապվածություն ու սովորություն, որ էդ մարդը մեզ պետք ա, ենթագիտակցական սիգնալ, որ մեզ էս մարդու հետ լավ ա: Այլ կերպ ասած մենք սիրում ենք էն մարդուն, որը մեր ենթագիտակցական պահանջմունքները ամենալավն ու ամենաշատն ա իրագործում:
    Օրինակ շատ մարդիկ ենթագիտակցորեն հակված են ցավելու, իրանք չեն նկատում, բայց իրականում հոգեկան ցավը իրենց հաճույք ա պատճառում ու իրանք նորից ու նորից ձգվում են մարդուն, ով վանում ա իրենց կամ անընդհատ ցավեցնում ա:
    (Լինում են չէ՞ դեպքեր մեկը գլուխդ տանում ա իր կողքինից բողոքելով, բայց երբ կանգնեցնում ես ու հարցնում, թե ինչու չի բաժանվում, ինքը ճակատիդ ա նայում )
    Իդեալական (իհարկե հարաբերականորեն) ընտանիքները իմ տեսանկյունից կազմվում են ելնելով նրանից, որ կին-ամուսին իրար պարզապես լավ լրացնում են, փազլի նման, ինքնըստինքյան իրանք իրար կողք հարմարավետ են իրար զգում, իրար մասին հոգ են տանում ու իրար առաջ տանում:
    սերը ամեն տեղ ու բոլորի մոտ ա գերագնահատված
    մեր պատկերացումներում, գրքերում, ֆիլմերում
    ինձ մոտ էլ
    Դա տանում ա նրան, որ էն պուճուր զգացմունքը, որ առաջանում ա քո ու ինչ-որ մեկի մեջ, չի գնահատվում, որովհետև դու միշտ սպասում ես ավելին լինի,որ սերը ավելի մեծ բան ա:
    Փֆֆֆ հավատս չի գալիս, որ ես խոսում եմ սենց բաներից, ախր իմ զգացմունքները երբևէ իմ կանտրոլի տակից դուրս չեն գալիս, ախր ես եմ ընտրում ինչ զգամ, ինչը նկատեմ,ինչը չէ. ինչի վրա կենտրոնանամ ու հիմա դրած քննարկում եմ` կա՞, թե՞ չկա:
    Էս վերջին տարվա ընթացքում ահագին գրականություն եմ կարդացել սիրո ու հարաբերությունների մասին՝ թե՛ գիտական, թե՛ գիտահանրամատչելի, թե՛ մենակ մատչելի: Ու մի բանում եմ համոզվել. էն սերը, որը մեզ մատուցվում ա գրքերում, կինոներում, որ տեսնում ենք որպես զգացմունքների հրդեհ, որ երկու հոգի են, որոնք առանց իրար կյանք չունեն, օրը քսանչորս ժամ իրար հետ են անցկացնում, որի մասին երգեր ու բանաստեղծություններ են գրվում, իրականում էն սերը չի, որը մեզ պետք ա: Մենք կարող ա դա շատ ուզենք, շատ գրավիչ թվա, շատ սիրուն թվա, բայց իրականում դա կործանիչ մի բան ա, ու շատ շուտ հակված ա մաս-մաս լինելու ու վերանալու: Դրա պատճառն էն ա, որ սենց հարաբերություններում մարդկանց ներքին չլուծված խնդիրներն են իրար ձգում, ու մեկը մյուսի խնդիրը վալիդացնելով հաճույք են ստանում: Բայց որոշ ժամանակ անց, քանի որ ոչ մի ջանք չեն թափում հարաբերություն կառուցելու վրա, էդ ամեն ինչը փուլ ա գալիս, սկսում են իրար չհասկանալ ու ի վերջո բաժանվում են:

    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.09.2015, 13:12:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2015), enna (23.09.2015), John (23.09.2015), Sambitbaba (23.09.2015), Thom (16.02.2019), Yevuk (24.09.2015), Արշակ (25.09.2015), Արևհատիկ (23.09.2015), Զաքար (26.09.2015), Հայկօ (24.09.2015), Մուշու (24.09.2015), Ուլուանա (23.09.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •