Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող ա նենց մարդիկ էլ կան, ովքեր էս թեսթի որևէ հարցին կարող են սխալ պատասխանել։ Էդ ի՞նչ աստիճանի ահավոր լսողություն պիտի ունենա մարդ, որ չտարբերի։ Ինձ թվում ա՝ կամ պիտի խուլ լինի կամ էլ ինչ–որ խանգարում ունենա, եսիմ... Ասենք, եթե ինչ–որ նման մեղեդիներ լինեն, որոնց մեջ ինչ–որ նոտաներ տարբեր են, ու դրանց տարբերությունը չընկալի, ուրիշ հարց ա, բայց երկու տարբեր նոտաներն առանձին–առանձին լսելիս չտարբերելը մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինձ թվում ա՝ նման տարրական տարբերությունը չընկալող մարդը նաև ընդունակ չի լինի երաժշտություն լսելուց հաճույք ստանալու, քանի որ իրա համար բոլոր նոտաները պիտի որ նույնը լինեն ։ Բայց կա՞ն տենց մարդիկ։
Ան, լիքն են տենց մարդիկ, կոչվում են tone deaf: Իրանց համար հանգիստ ապրում են, նորմալ գործունեություն ծավալում: Ու ասում եմ` սաղ կյանքս ինձ սաղ տեղերից համոզել էին, որ ես էլ եմ tone deaf: