Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող ա նենց մարդիկ էլ կան, ովքեր էս թեսթի որևէ հարցին կարող են սխալ պատասխանել։ Էդ ի՞նչ աստիճանի ահավոր լսողություն պիտի ունենա մարդ, որ չտարբերի։ Ինձ թվում ա՝ կամ պիտի խուլ լինի կամ էլ ինչ–որ խանգարում ունենա, եսիմ... Ասենք, եթե ինչ–որ նման մեղեդիներ լինեն, որոնց մեջ ինչ–որ նոտաներ տարբեր են, ու դրանց տարբերությունը չընկալի, ուրիշ հարց ա, բայց երկու տարբեր նոտաներն առանձին–առանձին լսելիս չտարբերելը մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինձ թվում ա՝ նման տարրական տարբերությունը չընկալող մարդը նաև ընդունակ չի լինի երաժշտություն լսելուց հաճույք ստանալու, քանի որ իրա համար բոլոր նոտաները պիտի որ նույնը լինեն ։ Բայց կա՞ն նման մարդիկ։
Ուզում էի արդյունքս կիսեմ, բայց էնքան նրբանկատորեն ներկայացրեցիր սխալ թույլտվածի հոգեբանական բնութագիրը, որ զերծ կմնամ: