Ամենավատն էն ա, որ արմենչիկը Հայաստանում չի ապրում![]()
Ամենավատն էն ա, որ արմենչիկը Հայաստանում չի ապրում![]()
Sambitbaba (22.09.2015), VisTolog (24.09.2015), Աթեիստ (21.09.2015), Մուշու (22.09.2015), Ուլուանա (22.09.2015)
I may be paranoid but no android!
Էս սարքածս նկարը էսօր լավ ֆռում էր ՖԲ-ով, ասեցի ստեղ էլ դնեմ: Իհարկե ստեղ մի օր ուշացամով ա: ՖԲ հոսքին չհետևողներին տեղեկացնեմ, որ ՀՀ անկախության 24-րդ ամյակին մարդիկ ավելի շատ տարածում էին Google-ի դուդլը՝ նվիրված անկախության 24 ամյակին, որը երևում էր միայն հայաստանցիներին ու էնքան էլ լավ չէր սարքած, ու Արմենչիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ դառնալու սերժիկի որոշումը:
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե գուգլ.ամ էի դնում, ինձ էլ էր երևում: Մի քիչ էդ դուդլը տարածելու դեմ աղմուկը չհասկացա, մարդիկ ուրախացել էին, իրանց շոյված էին զգացել, ի՞նչ վատ ա: Նենց չի,որ աշխարհով մեկ եսիմինչ ուշադրության ենք արժանանում, էդ դուդլն էլ ոտներիս չի: Մանրուք էր, բայց շատերին հաճելի: Եթե մեկը մի բանից լավ ա զգում, ու դ ինձ կամ որևէ մեկին չի վնասում, ի՞նչ վատ բան կար: Սնոբիզմից տրաքում եմ:
Շին, ինձ էլ էր հաճելի։ Ու նույնիսկ էն պարագայում, որ գիտեմ, որ էդ մեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի, ու նույնիսկ որ գիտեմ, որ էդ մենակ հայաստանցիներն են տեսնում, մյուսներն անհաղորդ են։ Ու մեկ ա, հավես ա, կայֆ ա, հաճելի ա։ Դրա համար էլ երբ որ տեսա Սամվել Մարտիրոսյանի պատին, լայքեցի, ուրախացա, տակի քոմմենթներից մեկին, որը բացասական երանգով էր արձագանքեցի ու ուզում էի առաջ անցնել, էդ էջը փակված համարելով, եթե մի քանի ժամ անց դա չդառնար «հոգեխանգարմունքի» թեմա։ Մեկ էլ տեսնում ես, որ սաղ լրահոսումդ Անկախության օրվա շնորհավորանքների փոխարեն էդ ա, քո ունեցած նվաճումների փոխարեն էդ ա, ամեն ինչի փոխարեն էդ ա։ Տպավորություն էր, որ էս 24 տարում մեր միակ ձեռքբերումն էն ա, որ Գուգլը դուդլ ա սարքել։ Անհատական որևէ մեկի դեմ բան չունեմ։ Ամեն մեկին՝ առանձին-առանձին հասկանում եմ. մարդն ուրախացել ա, որ մեծն գուգլը մեր մասին գիտի, բայց համընդհանուր էդ մթնոլորտը նյարդայնացնում էր։ Հասկանում ես, որ էս 24 տարում մի բան սխալ ա գնացել, եթե մեր հիմնական ուրախությունն էդ դուդլն ա։ Հասկանում ես, որ մի բան սխալ ա, որ նախագահի պաշտոն զբաղեցնողը շարունակում ա վաստակավորի կոչում տալու պրակտիկան, հերիք չի շարունակում ա, դեռ տալիս ա նենց մարդու, ով այո, մեծ լսարան ունի, բայց ժողովրդին կրթելու կամ արժեքավոր հետք թողնելու ներուժ չունի։ Ու էդ մրցանակն էլ դառնում ա երկրորդ ամենակարևոր թեման։ Դրա համար էլ էդ ընդհանուր մթնոլորտը «ծաղրող» էս դուդլը սարքել ու ակամա նպաստել եմ ասածդ արշավին։ Ու չեմ փոշմանում, եթե կուզես, ինձ էլ սնոբ համարիր։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, սկսեմ նրանից, որ սաղս էլ մի քիչ սնոբիզմ ունենք ակումբցիքովԷս որ ոչ մեկ չնեղանա, կամ սաղ նեղանան:
Քո սարքած ծաղրանկարը շատ լավն էր ու տեղին: Էդ համատարած դուդլերից նյարդայնանալդ էլ եմ հասկանում. ինձ մոտ համատարած չէր: Բայց հա, ապո ջան, խի տե՞նց չի: Ցավոք սրտի՝ էդ օրը օրը ամենատեսանելի ձեռքբերումը վիրտուալում գոնե գուգլի մեզ նկատելն էր: Համ էլ շեյր անելու համար հարմար բան էր, մենք տենց ենք, օրը մի բան գտնում ենք, ազգովի շեյր ենք անում, մի կողմից ներվ ա սղոցում, մյուս կողմից էլ միայնակ չենք աշխարհում: Ներազգային էսքան շատ խնդիրներ ունեցող հասարակություններին բնորոշ բան ա:
Ի պատիվ իմ իդեալական շրջապատի՝ ասեմ, որ իմ լրահոսում տենց դժգոհողներ չկային, ուղղակի ընկերներիս որոշ մեկնաբանություններից եմ հասկացել, որ սնոբները «սնապարծների» դեմ արշավ են սկսել:
Ընդհանրապես վաստակավոր արտիստի իմաստը չեմ հասկանում, թող ոչ մեկին էլ չտան, մենակ պոստսովետի նավթալին երկրներումա էս պարգևը մնացել երևի։
boooooooom (24.09.2015), Chuk (23.09.2015), Շինարար (23.09.2015), Ուլուանա (24.09.2015), Տրիբուն (23.09.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ