Շատ անարդար ա էսքան քիչ ու մեծամասամբ բացասական արտահայտությունները: Սա իմ կարդացած ու դիտած պոստապոկալիպսներից ամենաազդեցիկն էր: Մի ամիս ուշքի չէի կարում գամ, մոտս էս վիճակն էր, քայլում էի ու շուրջս նայում, կլանում էի ամեն մի տեսարան, որ չմոռանամ թե իրականությունը որն ա: Ու էս ամեն ինչը հենց մինիմալիզմի ու միապաղաղ ոճի մեջ ա ավելի լուրջ ու անխուսափելի ընկալվում: Հեղինակը ոչինչ չի մեկնաբանում, ինքը պատմում ա, դու քո վիվըդները անում ես: Հա ի դեպ, կնոջ ընտրությունը շատ հետաքրքիր պահ ա, էն որ երկար բարակ գլուխ ես ջարդում, թե ո՞րն ա հոգեպես ավելի ազնիվ:
Վերջը.. վերջը իհարկե մռայլ էր, եթե "քարսիտ Օվանես" չլնեի., վոբշըմ, բայց ամեն ինչ տեղավորվում ա լոգիկայի մեջ, ոչ մի անսպասելի բան:
Ինչ ասեմ, ով չի կարդացել, գոնե ֆիլմը նայեք: Էն մասթ ռիդ ցուցակներ կան է, պետք ա կարդա յուրաքանչյուրը մինչև մեռնելը, կամ մինչև կյանքի այլ պավառոտնի մամենտները: Ուրերեմն ասածս էն ա, որ սա ամեն մի ցուցակի հնգյակում իրավունք ունի լինի: Բայց կակ պռավիլա այնտեղ ինչ-որ ճայերի մասին հեքիաթներ ու նման բաներ ա, համատարած պօզիտիվ ու մոտիվացիա
SWTS
Arpine (29.10.2016), Անվերնագիր (29.10.2016), Արէա (30.10.2016), Մուշու (29.10.2016), Ռուֆուս (30.10.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ