Գրելաոճը մի այլ կարգի ազդում ա ներվերիս, շատ դանդաղ եմ առաջ շարժվում։
Սրա կինոն էր մի անգամ որոշել նայել, Վիգգո Մորտենսենն էր գլխավոր դերում, մի 10 րոպե կարողացա ձգել Բայց գիրքն անկախ ամեն ինչից վերջացնելու եմ
Գրելաոճը մի այլ կարգի ազդում ա ներվերիս, շատ դանդաղ եմ առաջ շարժվում։
Սրա կինոն էր մի անգամ որոշել նայել, Վիգգո Մորտենսենն էր գլխավոր դերում, մի 10 րոպե կարողացա ձգել Բայց գիրքն անկախ ամեն ինչից վերջացնելու եմ
I may be paranoid but no android!
Ես Վիգոյի խաթր կարող ա նայեի
Հեսա կինոյի լինքը նավսյակի
The Road
I may be paranoid but no android!
Խոսքերս հետ եմ վերցնում: Սկզբի տհաճությունը հաղթահարելուց ու կցկտուր, մինիմալիստական գրելաոճին ընտելանալուց հետո, գիրքը նենց կլանեց ինձ, որ երբ գիշերվա կեսին վերջապես որոշեցի քնեմ, մեկ էլ տեսնեմ արդեն կես եմ ընկել: Ու գիշերն էլ անհանգիստ քնեցի, շուռումուռ գալով, փոշի շնչելով ու մտածելով, որ եթե առավոտ արթնանամ, շուրջբոլորս մոխրագույն կլինի առանց արևի ու լույսի:
Գրելաոճի անդեմությունն ու պարզությունը, երկխոսությունները մի այլ կարգի ազդեցիկ են, նկարագրությունները նենց բնական, որ աչքերիս առաջ էդ գորշությունը երևում է:
Ու էսօր էլ պարզեցի, որ Մաքքարթին նաև No Country for Old Men վեպի հեղինակն ա:
I may be paranoid but no android!
Հա ու մեկ էլ Հայկօյի ֆայլը լավը չի, դիալոգները իրար կպած են, առանց պարբերությունների ու չի հասկացվում ով ինչ ա ասում:
Ավելի լավ ա ստեղից քաշեք epub, mobi, pdf ֆորմատներով:
I may be paranoid but no android!
Վերջացրեցի...
Ու մի տեսակ խոսելս չի գալիս, չգիտեմ ինչ պետք ա քննարկենք հիմա: Բայց կինոն էլ անպայման կնայեմ ու դրանից հետո կփորձեմ մոռանալ էս պատմությունը
I may be paranoid but no android!
Ինչ ուզում եք ասեք, էս ամերիկացիները տարած են գլոբալ աղետներ, աշխարհի վերջ, կենդանի մնացած ընտրյալներ, կենդանի մնացած դեգրադացվածներ և նման թեմաների վրա:
էն որ ասում են՝ դե հերիք ա կռռաք, հիմա էս ա:
Վերջացրեցի. շատ մռայլ էր ու ճնշող: Կարելի է մի քիչ խորանալ գոյատևման պայքար թեմայով. ինչի համար է դա պետք ի վերջո, եթե շուրջն էլ ոչինչ չկա: Ու գուցե «կնոջ» արածն ավելի խելամիտ էր...
Մուշու (25.09.2015)
Սենց դիլեմայի վաղուց չէի ռաստվել։
Համ ուզում եմ վերջացնեմ, համ նենց չեմ ուզում որ էս գործը շարունակի ինձ իր մռայլության ու մոխրաջրի ճահճի մեջ քաշել։
Երբեք չեմ սիրել պոստապոկալիպտիկ թեմատիկան, ոչ մի արտահայտչաձևում...
Վերջ...
Մի գրեք էլի սենց բաներ։
Էլ մարդ կա՞ կարդացող։
Դու փաստորեն իրանց հետ հավասար քնում զարթնում ես
Գալ, արդեն ուզում ես հաջո՞րդը բացել: Կարո՞ղ ա սպասենք գրական մրցույթն անցնի, նոր:
Ինձ ձեռք կտա տենց իրականում, Բյուր, մյուսին չէի մասնակցելու, մասնագիտական բաներ ունեմ կարդալու։
Due to dramatic career change.
Եթե մյուսներն էլ դեմ չեն՝ հետաձգենք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ