Խոսքերս հետ եմ վերցնում: Սկզբի տհաճությունը հաղթահարելուց ու կցկտուր, մինիմալիստական գրելաոճին ընտելանալուց հետո, գիրքը նենց կլանեց ինձ, որ երբ գիշերվա կեսին վերջապես որոշեցի քնեմ, մեկ էլ տեսնեմ արդեն կես եմ ընկել: Ու գիշերն էլ անհանգիստ քնեցի, շուռումուռ գալով, փոշի շնչելով ու մտածելով, որ եթե առավոտ արթնանամ, շուրջբոլորս մոխրագույն կլինի առանց արևի ու լույսի:
Գրելաոճի անդեմությունն ու պարզությունը, երկխոսությունները մի այլ կարգի ազդեցիկ են, նկարագրությունները նենց բնական, որ աչքերիս առաջ էդ գորշությունը երևում է:
Ու էսօր էլ պարզեցի, որ Մաքքարթին նաև No Country for Old Men վեպի հեղինակն ա:
Էջանիշներ