User Tag List

Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526
Ցույց են տրվում 376 համարից մինչև 381 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #376
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրան գումարած
    Իմ ինտրովերտության հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ինձ միշտ թվում էր որ մարդիկ երբ որ խոսում են, կոնկրետ նպատակ ունեն։ Այսինքն երբ դիմացինս խոսում էր, ես մտածում էի, օքեյ, ինչ ա ուզում ասի, խի ա ուզում ասի, ինչն ա իրա նպատակը, ոնց պետք ա ես խոսամ, որ իմ նպատակին հասնեմ ու իրա նպատակին վնաս չտամ և այլն և այլն։ Այսինքն ամենահասարակ շփումները իմ համար շատ բարդ negotiation—ի էին վերածվում։ Հետո ինչ որ պահից հայտնաբերեցի, որ մադիկ կարանք խոսան ուղղակի խոսալու համար, այսինքն խոսալը, սոցիալիզացվելն ա հենց նպատակ։ Սկզբում շատ խորթ ու ապուշ բան էր ինձ թվում, ասում էի այ ախպեր խի՞ են անիմաստ խոսում։ Մինչև հիմա էլ մեծ հաշվով իմը չի, բայց քանի որ արդեն խաղի կանոնները ինչ որ չափով հասկանալի ա, կարողանում եմ խաղամ։ Թե չէ հակառակ դեպքում, մարդիկ պրոստո հավայի հետս խոսում էին, իսկ ես կոնկրետ կենտրոնացած ամեն բառ ու շարժում անալիզ անում, որպեսզի ճիշտ հասկանամ ինչ են ասում։
    Իսկ թեսթը չես ուզու՞մ անել, տեսնենք` վերջը ինչ ես :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #377
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թեսթը չես ուզու՞մ անել, տեսնենք` վերջը ինչ ես :
    INTP
    Introvert(40%) iNtuitive(25%) Thinking(44%) Perceiving(16%)

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (02.02.2023)

  4. #378
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    INTP
    Introvert(40%) iNtuitive(25%) Thinking(44%) Perceiving(16%)
    Ամեն դեպքում ինտրովերտ ես, փաստորեն:

    Ընդհանրապես ինտրովերտ-էքստրավերտի հիմնական տարբերությունը էներգիա ստանալու, լիցքավորվելու աղբյուրն ա, որն առաջինի դեպքում մենակությունն ա, երկրորդի դեպքում` մարդկանց հետ շփվելը: Թե չէ` լիքը բաներ առաձգական են ու ոչ միանշանակ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #379
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ էս շաբաթս սոցիալական շփումներով խայտառակ հագեցած շաբաթ էր, ու փաստացի հենց հիմա առաջին անգամ եմ նստում, որ շունչ քաշեմ, ինտրովերտության-էքստրավերտության թեման շատ ա գլխովս պտտվում, ուզեցի էստեղ բերել քննարկելու։

    Հատկապես կուզեի առաջնորդության կոնտեքստում քննարկենք։ Էսօր ընկերուհուս հետ էինք խորացել էդ թեմայից։ Ասեցի, որ մեր նախկին տնօրենը շենքով անցնելիս բոլորին բարևում էր ու ժպտում, ծանոթ-անծանոթ։ Նենց մի տեսակ դրական էներգիա էր սփռում։ Ինքն ասեց, որ իրանց տնօրենը՝ ճիշտ հակառակը, նույնիսկ ծանոթ մարդկանցից հայացքը թաքցնում ա։ Հետո մի անգամ տնօրենին ասել ա սրա մասին, սա էլ թե՝ բա ես ինտրովերտ եմ։ Ընկերուհիս ասել ա՝ բա ո՞նց ես լիդեր, սա էլ թե՝ ինտրովերտներից ավելի լավ լիդերներ են դուրս գալիս։

    Ստեղ հիշեցի իմ անմիջական շեֆին, որը բավական արտահայտված ինտրովերտ ա, ու որն ինձ համար կատարյալ առաջնորդի կերպար ա։ Սկսեցի օրինակներ բերել, թե ինչն ա իրան լավ առաջնորդ սարքում ինտրովերտ հալով, ոնց որ համոզվեց։

    Բայց հետո էլ հիշեցի մեր ասոցիացիայի խորհուրդը, որի անդամ եմ։ Ու փաստացի մեր պորտֆոլիոյի հանդիպումներին վատանում եմ, որտև ոնց որ չորս էքստրավերտի ու ինձ գցեն նույն տեղում, ու իմ գլուխը սկսում ա բզզալ էդ շատախոսությունից։ Հետո, երբ ոչ գործնական կոնտեքստում հանդիպեցինք, պարզվեց, որ 1. իրանք չգիտեին, որ ես ինտրովերտ եմ 2. իրանք էլ էին ինտրովերտ։

    Էս ամենն ի մի բերելով՝ հարցեր առաջացան, որ կուզեի քննարկել.
    1. Ինտրովերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
    2. Էքստրավերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
    3. Ո՞նց են առաջնորդները «թաքցնում» կամ «դիմակավորում» իրենց ինտրովերտությունը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.03.2023), Ուլուանա (19.03.2023)

  7. #380
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամենն ի մի բերելով՝ հարցեր առաջացան, որ կուզեի քննարկել.
    Առաջնորդն ահագին լայն հասկացություն է, բայց ամեն դեպքում, ինձ թվում է, ինտրովերտ-էքստրովերտ լինելը պիտի որ էդքան էլ չազդի էդ դերը ստանձնել կարողանալ-չկարողանալու վրա վրա։
    Ինտրովերտ հո չի նշանակում սոցիալական կոմպետենտություն կամ ինչ-որ ուրիշ հմտություններ չունենալ։ Նույն ձևով էլ էքստրավերտ լինելը չի նշանակում, թե մարդ անպայմանորեն որոշակի հմտություններ ու հատկանիշներ ունի։
    Ինձ համար էքստավերտի ու ինտրովերտի նշանակալի տարբերությունն էն է, որ մեկի էներգիան ավելի շատ արտաքին աշխարհին է ուղղված, մյուսինը՝ ներքին։ Մեկի համար լիցքավորման, գոհունակության ու մնացած դրական ապրումների հիմնական աղբյուրը դրսի աշխարհն է, մյուսինը՝ իր մտավոր-հոգեկանը։ Սա ամենևին չի նշանակում, թե ինտրովերտը չի կարող մեծ պատասխանատվությամբ սոցիալական դերերում հաջողել կամ թե չունի առաջնորդելու կարողություն։
    Ինձ թվում է, ինտրովերտ տերմինը հաճախ նույնացնում են ամաչկոտության, ինքնավստահության բացակայության, սոցիալական հմտություններից զուրկ լինելու հետ, մինչդեռ խոսքը դրա մասին չի։
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.03.2023, 22:58:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.03.2023), Բարեկամ (21.03.2023), մարդ եղած վախտ (20.03.2023)

  9. #381
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Էս ամենն ի մի բերելով՝ հարցեր առաջացան, որ կուզեի քննարկել.
    1. Ինտրովերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
    2. Էքստրավերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
    3. Ո՞նց են առաջնորդները «թաքցնում» կամ «դիմակավորում» իրենց ինտրովերտությունը
    Ոչ էն, ոչ էն։ Որևէ ծայրահեղ խառնվածք կամ տիպ ավելի շուտ պրոբլեմատիկ է, քան թե օգտակար։
    Լավ առաջնորդի հատկանիշներից է ճկունությունը մարդկային հարաբերությունների մեջ, այսինքն լավ առաջնորդը պիտի կարողանա առաջնորդել համ ծայրահեղ ինտրովերտերի, համ՝ էքստրավերտերի, այսինքն եթե էս բաժանմանը լուրջ վերաբերվենք, պիտի լինի ամբիվերտ։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (21.03.2023)

Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •