Ինձ բարի գալուստ ինտրովերտների ակումբ ։) Մինչև էսօր գիտեի՝ աննորմալ եմ, դու մի ասա՝ ինտրովերտ եմ։
MEDIATOR PERSONALITY (INFP, -A/-T)
Ինձ բարի գալուստ ինտրովերտների ակումբ ։) Մինչև էսօր գիտեի՝ աննորմալ եմ, դու մի ասա՝ ինտրովերտ եմ։
MEDIATOR PERSONALITY (INFP, -A/-T)
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հետաքրքիր հոդված ինտրովերտների սոցիալիզացիայի մասին:
Էս մեկը լրիվ ես եմ
Էն որ մենակ չեմ ուզում ապրել, բայց ռումմեյթիս հետ չեմ ուզում շփվել։
Smokie (08.08.2017)
Նոր էս տեստը արեցի, հետո հիշեցի որ էլի եմ արել, գտա գրառումս։
https://www.16personalities.com/estp-personality
Փաստորեն ես էլ ինտրովերտ չեմ ինչի հետ երևի մասամբ համաձայն եմ։ Չեմ ասի աջ ու ձախ սաղի հետ կծանոթանամ, բայց հաստատ պրոբլեմ չունեմ անկապ մարդկանց հետ սպոնտան զրույցի բռնվելու
Շինարար (31.01.2018)
Էս ինտրովերտ էր թե էքստրավերտ՝ չիդեմ, բայց արդյունքը հետաքրքիր էր:
Մերսի տեստի համար.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական (31.01.2018)
Հա, ճիշտ ես ))
Մի քիչ փորփրեցի ու բացեցի հապավումը.
INTJ = Introverted + Intuitive + Thinking + Judging
Արդեն ճշգրիտ չեմ հիշում, բայց ոնց-որ ինտրովերտ/էքստրավերտ հարաբերակցությունը 52/48 թե 54/46 էր, դրա համար էի գրել, թե չգիտեմ դրանցից որնա;
Ամեն դեպքում` թող լինի ինտրովերտ, հիմա աշխարհը դրանից շատ չի տուժի )))
Տեքստի մեջ էլ, չէ, ինտրովերտ տենց չկար կարծես շեշտված, բայց նոր էլի նայեցի ու սոցիալականի մասով սենց պարբերություն գտա.
INTJs are brilliant and confident in bodies of knowledge they have taken the time to understand, but unfortunately the social contract is unlikely to be one of those subjects. White lies and small talk are hard enough as it is for a type that craves truth and depth, but INTJs may go so far as to see many social conventions as downright stupid. Ironically, it is often best for them to remain where they are comfortable – out of the spotlight – where the natural confidence prevalent in INTJs as they work with the familiar can serve as its own beacon, attracting people, romantically or otherwise, of similar temperament and interests.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես գաղտնի ինտրովերտ եմ… բայց հասարակության մեջ էքստրովերտ եմ խաղում: Կհավատա՞ք ասածներիս: Հավատաք-չհավատաք՝ էդպես ա: :p դրա համար երբեմն զբոսանքի կամ խնջույքի ժամանակ մարդիկ նկատում են ինչ-որ հանկարծակի հոգնածություն, մենակ մնալու ցանկություն… այսինքն մեկ-մեկ էներգիաս չի հերիքում՝ դերս մինչև վերջ խաղալու: Վերջին րոպեներին երբեմն հոգնում եմ ու դիմակս պատռվում ա: Մի խոսքով… ես էլ չգիտեմ՝ ես ինչ եմ: Տրամից ա կախված , շրջապատից… քեզ հետ շփվող մարդկանց քեզ կաշկանդվածության մեջ չգցելուց… այսինքն՝ թեև հնարավոր ա՝ հակասեմ ինքս ինձ, բայց կարծում եմ՝ ինտրովերտ-էքստրովերտ գոյություն չունի: Ամբողջը քեզ շրջապատող մարդկանցից ու նրանց հեշտությունից ու հաճելիությունից ա գալիս:
Ադամ, գրառումիցդ (հատկապես վերջին մասից) զգացվում ա, որ թեման չես կարդացել: Խորհուրդ եմ տալիս կարդալ` սկզբից մինչև վերջ, չես փոշմանի : Ես ժամանակ առ ժամանակ բացում, սկզբից մինչև վերջ կարդում եմ լրիվ, նենց բավականություն եմ ստանում, չես պատկերացնի, ամեն անգամ ինչպես առաջին անգամ :
Համաձայն չեմ, որ ամեն ինչ գալիս ա քեզ շրջապատող մարդկանցից ու նրանց հեշտությունից ու հաճելիությունից: Ես, օրինակ, ինձ համար շատ հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներին չնայած ինձ շատ լավ եմ զգում, բայց, մեկ ա, որ մի քիչ շատ են լինում, արդեն սպառվում եմ, դրանից հետո երկար ժամանակով մենակ մնալու, պասիվ վիճակում լինելու խիստ կարիք եմ զգում: Մենակ` ինքդ քեզ հետ մնալու վիճակը ոչ մի կերպ չի կարող փոխարինվել թեկուզ ամենահաճելի մարդկանց հետ հանդիպումներով: Էդ ինտրովերտի համար առաջին անհրաժեշտության բան ա, որի պակասից սկսում ա օդը չհերիքել:
Ի դեպ, հնարավոր ա, որ դու ամբիվերտ ես:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (07.09.2018)
Ան, բայց Ադամի ասածի մեջ կա ճշմարտություն։ Իրոք միջավայրն էլ կապ ունի, թե ինչքան էներգիա կծախսվի։ Օրինակ ես կոնֆերանսների ժամանակ մի այլ կարգի եմ քամվում, որովհետև անընդհատ ստիպված եմ նոր մարդկանց հետ ծանոթանալ ու շփվել։ Իսկ իրար հետևից օր օրի վրա մտերիմ ընկերների հանդիպելուց, ճիշտ ա, էլի հոգնում եմ, բայց երբեք ոչ էն աստիճանի, ինչ կոնֆերանսի ժամանակ։
Հա, Բյուր, ես հո չասեցի` շրջապատը դեր չունի, բնականաբար, ահագին մեծ նշանակություն ունի, թե ում հետ ես հանդիպում, ինչ պայմաններում և այլն, ուղղակի ասածս էն էր, որ նույնիսկ մտերիմ, հաճելի ու հետաքրքիր մարդկանց միջավայրում, երբ ո՛չ նոր մարդկանց հետ ծանոթանալու կամ խոսակցություն սկսելու, շարունակելու հարց կա, ո՛չ էլ ինչ-որ պարտադրված ընդուված գործողությունների անհրաժեշտություն, մեկ ա, շատ լինելու դեպքում էլի հոգնեցնող ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն սոցիալական ցանցերի հոգեբանության թեմայից ոգեշնչված` ասեցի էս վիդեոն դնեմ էստեղ: Ճիշտ ա, ղժժում ա ինտրովերտների վրա, բայց հավես ա ղժժում .
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Progart (08.02.2019)
Adam (08.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ