User Tag List

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտրովերտի անկյուն

    Շատերն, իհարկե, ծանոթ են Կառլ Յունգի առաջարկած անձնային տիպերի դասակարգմանը՝ ինտրովերտների և էքստրավերտների։ Կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ խտրականություն դրել ու թեման բացել հենց ինտրովերտների մասին, ոչ թե, ասենք, ինտրովերտների ու էքստրավերտների։ Իրականում ինտրովերտների մասին խոսելիս ամեն դեպքում դժվար կլիներ խուսափել էքստրավերտների մասին խոսելուց, ու, բնականաբար, էս թեմայում էլ էքստրավերտների մասին խոսելը չի արգելվում։ Պարզապես հաշվի առնելով, որ մենք, կարելի է ասել, ապրում ենք էքստրավերտների աշխարհում (այսինքն՝ առնվազն մեր ժամանակակից քաղաքակիրթ կյանքի բնույթն ու կառուցվածքը զգալի չափով հիմնված է էքստրավերտների համար հոգեհարազատ ու ցանկալի երևույթների ու գործունեության ձևերի վրա, որոնք ուղղակիորեն անհրաժեշտ են կյանքի շարունակականության համար), բնական է, որ ինտրովերտների համար կյանքն ավելի բարդ է ու պրոբլեմատիկ, որովհետև ապրելով քաղաքակիրթ աշխարհում և լինելով դրա մի մասնիկը՝ նրանք ամեն դեպքում ստիպված են լինում մշտապես կատարել մի շարք գործողություններ, որոնք հակառակ են իրենց բնույթին, ներքին պահանջներին, հետևաբար այս կամ այն չափով անհարմարավետություն ու տհաճություն են պատճառում, իսկ չափից դուրս շատ կամ ինտենսիվ լինելու դեպքում նույնիսկ կարող են լուրջ սթրեսների հասցնել նրանց։ Մի խոսքով՝ ինչպես գիտեք, սովորաբար քննարկվում են պրոբլեմատիկ թեմաները, իսկ տվյալ դեպքում պրոբլեմատիկը ինտրովերտներն են ։

    Այդ առումով կարելի է ասել, որ ինչպես, օրինակ, քաղաքակիրթ կյանքի ռիթմը հիմնականում հարմարեցված է արտույտներին, ոչ թե բուերին, ինչպես նաև՝ աջլիկներն, ոչ թե ձախլիկներին, նույն կերպ էլ հարմարեցված է էքստրավերտներին, ոչ թե ինտրովերտներին, թեև վերջինիս դեպքում այդ «հարմարեցումը» ոչ միայն տվյալ տիպի գերակշռող թվով է պայմանավորված, այլև դրա անխուսափելիությամբ. ինչքան փորձում եմ պատկերացնել կյանքը ինտրովերտի նախընտրած գործունեությամբ ու ռիթմով, անհնար է թվում։ Մյուս կողմից՝ կյանքն առանց ինտրովերտների էլ հաստատ առաջ չէր գնա։ Իհարկե, տվյալ դեպքում լավ ու վատի հարց չկա, համենայնդեպս, թե՛ էքստրավերտները, թե՛ ինտրովերտները անհրաժեշտ են կյանքի շարունակականության և զարգացման, ընդհանուր հավասարակշռության համար։

    Փորձեմ համառոտ բնութագրել ինտրովերտներին ու էքստրավերտներին։

    Ինտրովերտները չեն սիրում մարդաշատ վայրեր, ակտիվ շփումներ, հոգնում ու սպառվում են ակտիվ հաղորդակցությունից ու երկար ժամանակ մարդաշատ վայրերում լինելուց։ Խուսափում են ուշադրության կենտրոնում լինելուց։ Նրանք իրենց էներգիան ստանում են մենակությունից, լռությունից, հանգիստ, խաղաղ միջավայրում գտնվելուց։ Որոշ ժամանակ ակտիվ հաղորդակցություն ունենալուց ու մարդկանց մեջ լինելուց հետո խիստ կարիք են ունենում իրենք իրենց հետ մենակ մնալու, որպեսզի վերալիցքավորվեն, հակառակ դեպքում կարող են սթրեսի մեջ ընկնել։ Մարդաշատ ու աղմկոտ հավաքույթների ժամանակ ինտրովերտներին սովորաբար կարելի է ճանաչել իրենց մեկուսացած ու տիրող ընդհանուր մթնոլորտին անհաղորդ վարքից։ Սիրում են ամեն ինչ նախօրոք պլանավորել, չեն սիրում անսպասելի իրավիճակներ, հեռախոսով/սքայփով խոսել, սովորաբար խոսելուց առաջ ավելի երկար են մտածում, գրավոր հաղորդակցությունը նախընտրում են բանավորից, մեկ կամ մի քանի մարդկանց հետ առանձին շփումը գերադասում են մեծ խմփով մարդկանց հետ շփումից։ Ընդհանրապես սիրում են շատ գրել։

    Էքստրավերտները սիրում են ակտիվություն, հավաքույթներ, միջոցառումներ, մարդկային ակտիվ շփումներ, նախաձեռնող են, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք իրենց էներգիան ստանում են հիմնականում շփումներից ու իրենց բավարարված զգալու համար կարիք ունեն ավելի շատ արտաքին խթանների։ Շփումների ու իրադարձությունների պակասից սովորաբար ձանձրանում են ու տառապում։ Կարելի է ասել, նրանք «ծաղկում են» մարդաշատ վայրերում և համապատասխանաբար «թոշնում» մենակության մեջ։ Սիրում են արկածներ, անակնկալներ, բազմազան իրադարձություններով հագեցած կյանք՝ միջոցառումներ, հավաքույթներ, հասարակական ցույցեր և այլն։

    Մարդիկ հիմնականում իրենց մեջ կրում են թե՛ ինտրովերտին, թե՛ էքստրավերտին բնորոշ հատկանիշներ, բայց դրանցից մեկը սովորաբար զգալիորեն գերակշռում է, ու դրանով էլ պայմանավորված է ինտրովերտ կամ էքստրավերտ լինելը։

    Կա նաև միջանկյալ տեսակը՝ ամբիվերտ։ Ամբիվերտների մեջ ինտրովերսիան ու էքստրավերսիան մոտավորապես նույն չափով են դրսևորվում։ Սովորաբար ինտրովերտին ու էքստրավերտին բնորոշ վարքագծերը հերթագայում են միմյանց՝ շրջաններով։ Կարող են պարզապես միջին վարք դրսևորել՝ չափավոր էքստրավերսիա, չափավոր ինտրովերսիա։

    Կան նաև «թաքնված» ինտրովերտներ, ովքեր գիտակցաբար փորձում են մերվել միջավայրին և արտաքինից դրսևորում են էքստրավերտներին բնորոշ վարք։ Բայց նրանք նույնպես երկարատև ակտիվությունից հետո կարիք են զգում մենակության ու պասիվ հանգստի, պարզապես այդ մասին քչերն են իմանում։ Ընդհանրապես շատ ինտրովերտներ հանգամանքների բերումով էքստրավերտի կյանք են վարում, այսինքն՝ արտաքինից դառնում են էքստրավերտներ, ու մոտիկից չճանաչելու դեպքում նրանց սխալմամբ կարելի է նույնիսկ տիպիկ էքստրավերտի տեղ դնել։

    Ինտրովերսիան հաճախ սխալմամբ նույնացնում են ամաչկոտության հետ։ Ճիշտ է, ինտրովերտներից շատերը նաև ամաչկոտ են, ու ընդհանրապես ամաչկոտներն ավելի շատ ինտրովերտների շրջանում են հանդիպում, քան էքստրավերտների, բայց բոլորովին պարտադիր չէ, որ ինտրովերտը նաև ամաչկոտ լինի. պարզապես մարդաշատ միջավայրերում ինտրովերտների պասիվությունն ու անհաղորդ կեցվածքը հաճախ մոլորության մեջ է գցում մարդկանց՝ ստիպելով ենթադրել, թե նման վարքի պատճառն ամաչկոտությունն է։

    Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 30%–ն է ինտրովերտ։

    Համարվում է, որ հակադրությունների փոխադարձ ձգողության սկզբունքի համաձայն՝ ինտրովերտները հիմնականում ձգտում են էքստրավերտների հետ ընկերություն անել և հակառակը՝ այսպես ասած՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Ինչ–որ առումով տրամաբանական է, բայց, օրինակ, իմ դեպքում էդպես չի. թեև ընկերներիս մեջ կան ու միշտ էլ եղել են նաև էքստրավերտներ, բայց ամենամտերիմ ընկերներս համարյա բոլորն ինտրովերտ են, ու առնվազն վերջին 10-15 տարիներին միշտ էլ էդպես է եղել։ Դրա պատճառով իմ մեջ տպավորություն էր ձևավորվել, թե ինտրովերտներն ու էքստրավերտները մոտավորապես նույն քանակի են լինում, բայց, փաստորեն, ուղղակի ես եմ ակամա ինձ շրջապատել հիմնականում ինտրովերտներով ու մոլորության մեջ ընկել էդ առումով։ Օրինակ, փոքր ժամանակ, երևի մինչև դպրոցն ավարտելը չեմ հիշում, որ հավաքույթների ժամանակ ինձնից բացի, ուրիշ իրենց անհարմարավետ զգացողների նկատած լինեմ շուրջս։ Կամ էլ թաքնված են եղել, չեմ ճանաչել։

    Ընդհանրապես ինտրովերտների համար հատկապես վաղ տարիքում բարդ է էն առումով, որ դեռևս գաղափար չունենալով անձնային տիպերի մասին՝ աղմկոտ հավաքույթներին, քեֆ–ուրախություններին և այլ ակտիվ, մարդաշատ միջավայրերում լինելիս նրանք պարզապես իրենց օտար ու միայնակ են զգում, իրենց թվում է, թե իրենց հետ մի բան այն չէ, իրենք նորմալ չեն, քանի որ բոլորն ուրախանում են, հաճույք են ստանում էդ մթնոլորտում, իսկ իրենք՝ ճիշտ հակառակը՝ ոչ միայն հաճույք չեն ստանում, այլև ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ կա էդտեղ հաճույք ստանալու, ինչի վրա են ուրախանում էս բոլոր մարդիկ, ու վերջապես երբ պիտի պրծնի էս անիծյալ հավաքույթը, որ ռադները քաշեն տուն ու հանգստանան էդ դժոխքից։

    Ճիշտ է, ավելի հասուն տարիքում էլ այլ խնդիրներ են առաջ գալիս. աշխատանքի ու կենցաղի հետ կապված մի շարք մանր ու խոշոր գործողություններ, որոնք ուզած–չուզած պիտի արվեն, շատերը՝ կանոնավոր կերպով, օրինակ՝ հանդիպումներ, շփումներ, որոշները՝ պարբերաբար, թեև գործի բերումով կարող են դրանք էլ կանոնավոր կերպով տեղի ունենալ, օրինակ՝ նոր ծանոթություններ, հավաքույթներ։ Իրականում լիքը «սովորական» ու «առօրեական» մանր–մունր պրոցեդուրաներ, որոնք էքստրավերտի համար շնչելու պես բնական ու առանձնապես չնկատվող բաներ են, ինտրովերտի համար ամեն մեկը մի սթրես է՝ կախված հանգամանքներից՝ մեծ կամ թեկուզ չնչին, բայց ամեն դեպքում սթրես։

    Ի դեպ, էս թեսթով կարելի է պարզել ոչ միայն ինտրովերտ–էքստրավերտ լինելը, ու թե քանի տոկոսով եք ինտրովերտ, քանի տոկոսով՝ էքստրավերտ, այլև իմանալ, թե տասնվեց անձնային տիպերից որին եք համապատասխանում, նաև որոշ այլ բաներ։ Ես վերջերս անցա թեսթը, ու ինձ տրված բնորոշումից ուղղակի ապշած եմ. դեռ ոչ մի թեսթ ինձ էս աստիճաանի ճշգրտությամբ բնութագրած չկար, ոնց որ հենց կոնկրետ իմ անձի ճշգրիտ բնութագիրը լիներ... 97–տոկոսանոց ինտրովերտ դուրս եկա, իսկ տիպը` INFJ (introversion, intuition, feeling, judging)։

    Էս թեմայում քննարկում ենք ինտրովերտների համար դժվար իրավիճակները, խնդիրները, զավեշտալի ու անհեթեթ իրավիճակներ, փորձում ենք լուծումներ առաջարկել, խորհուրդներ տալ, սեփական կամ այլոց դառը և օգտակար փորձը ներկայացնել և այլն։ Հումորը նույնպես ողջունվում է։
    Ինձ համար հատկապես հետաքրքիր է կարդալ, թե մյուս ինտրովերտ ակումբցիները ոնց են գլուխ հանում ինտրովերսիայով պայմանավորված զանազան մանր ու խոշոր դժվարություններից, խնդիրներից։ Կարող եք նաև պարզապես էս թեմայով ձեր դարդերը պատմել, լիցքաթափվել՝ կողքից էլ մխիթարանքներ ակնկալելով ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.09.2015, 16:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.09.2015), John (18.09.2015), Sambitbaba (18.09.2015), Yevuk (20.09.2015), Աթեիստ (18.09.2015), Արէա (18.09.2015), Արշակ (19.09.2015), Գաղթական (02.10.2016), Դատարկություն (18.09.2015), Զաքար (19.09.2015), Հայկօ (18.09.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, մի քիչ համաձայն չեմ, որ քաղաքակիրթ կյանքի ռիթմը հարմարեցված ա էքստրավերտներին, ինչպես համաձայն չեմ, որ ինտրովերտները հասարակության 30%-ն են կազմում: Դա փոխվում ա հասարակությունից հասարակություն: Մեկը Դանիան ինքը հայտնի ա որպես ինտրովերտ հասարակություն, ու էնտեղ էքստրավերտների կյանքն ա դժոխքի վերածվում: Ասենք, էքստրավերտը գնում, սկսում ա սրա-նրա հետ խոսել, ինտրովերտ դանիացին վախեցած քաշվում ա մի կողմ: Ինչքան էլ տարօրինակ լինի, Դանիայում հենց էքստրավերտներն են դեպրեսիայի մեջ ընկնում, որտև իրանց շփման պահանջները չեն բավարարվում:
    Անգամ եթե փարթիի ես գնում, որտեղ ասենք մի հիսուն հոգի հավաքված ա, կտեսնես, որ ամեն անկյունում երկու-երեք հոգի են իրար հետ հավաքված զրուցում: Էլ չեմ ասում գրավոր հաղորդակցության գերակշռումը: Էստեղ հեռախոսը վերցնում ու զանգում են ինչ-որ մեկին մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նույնիսկ երբ տուն էի ման գալիս, շատ տանտերերի հեռախոսի համարները կային հայտարարությունների մեջ, բայց հատուկ նշված էր, որ չզանգեն, այլ սմս գրեն:

    Դանիացիների ինտրովերսիայի մասին մի հետաքրքիր պատմություն պատմեմ, օրագրումս էլ եմ գրել: Ուրեմն կոնֆերանսի էինք մի շաբաթ, ինչը ենթադրում ա լիքը նոր մարդկանց հետ ծանոթություններ ու շփումներ ու ոչ մի վայրկյան ինքդ քեզ հետ լինելու համար: Կոնֆերանսի ավարտից հետո, երբ մեր չվերթին դեռ մի ամբողջ օր կար, ես ու հետիս երկու դանիացիները որոշեցինք քաղաքն ուսումնասիրել: Բայց ո՞նց որոշեցինք: Բաժանվեցինք կոնկրետ կետում, որ մարդ ա ինքն իրենով մնա, պայմանավորվեցինք կոնկրետ ժամի, որ միասին օդանավակայան կգնանք: Նույն կերպ, երբ հայերի հետ եմ կոնֆերանսի գնում, ոչ մի կերպ չի ստացվում առանձնանալը, որովհետև մարդիկ կպշկված ման են գալիս, չեն հասկանում՝ ուզում եմ մենակ մնալ: Հայ հասարակությունն ավելի շատ էքստրավերտ ա (ու էստեղից էլ գալիս ա ինտրովերտ հոբբիների նկատմամբ արհամարհանքը):

    Մեկ էլ որ ասում ես՝ հակառակ բևեռներն են իրար ձգում, մի քիչ դա չեմ պատկերացնում: Իմ շրջապատի մարդիկ ինտրովերտ են կամ ավելի ինտրովերտ են: Էքստրավերտների հետ չեմ կարողանում երկար մնալ, ավելի ճիշտ՝ իրանք չեն հասկանում, որ ինձ մի քիչ արանք ա պետք, որ ինքս ինձ հետ անցկացնեմ: Բացի դրանից, էքստրավերտ ու ինտրովերտ հոբբիները շատ են իրարից տարբերվում: Հիմնականում էն մարդիկ, որոնք չեն սիրում կարդալ, երաժշտություն լսել ու այլ վեհ բաներով զբաղվել, էքստրավերտներ են:

    Ի դեպ, էրեկ իմ ընկերներից մեկն ասեց, որ ես իրա ճանաչացած ամենաէքստրավերտ մարդկանցից մեկն եմ, ու էդտեղ ինձ մի լավ բացեց, որտև ես ինքս հո գիտեմ, որ եթե ամբիվերտ չեմ, ուրեմն գոնե մի քիչ դեպի ինտրովերսիան եմ շեղված: Իմ հոբբիները վկա:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (20.09.2015), John (18.09.2015), Sambitbaba (19.09.2015), Yevuk (20.09.2015), Աթեիստ (18.09.2015), Արշակ (19.09.2015), Զաքար (19.09.2015), Հայկօ (18.09.2015), Նոյեմ (25.12.2016), Ուլուանա (18.09.2015)

  5. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան ջան, էդ տեստի լինկը կդնե՞ս։ Նախ պարզեմ ով եմ ես ( ), որ ավելի հեշտ ինտեգրվեմ քննարկումներին։ Հետաքրքիր թեմա է )))

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.09.2015), Հայկօ (18.09.2015)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեք "Jung Personality Test", ու լիքը կայքեր կբերի, որտեղ թեսթը կարղ եք օնլայն անել:
    Ես իմ տվյալներն արդեն լավ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ ինտրովերսիան մոտս 80քանի տոկոս էր:

    Դե ես լավ օրինակ եմ, որ ինտրովերտ լինելով էլ կարելի է շատ հաջող ինտեգրվել արտաքին աշխարհին, սոցիումին:
    Հա, ես խոսելու (կամ ավելի լայն ասած՝ մարդկանց հետ շփվելու կարիք) համարյա երբեք չեմ ունենում, բայց հաղորդակցման խնդիրներ չունեմ:
    Ինչպես ուրիշ ինտրովերտների մոտ, իմ անձնական էներգիան էլ մեծամասնությամբ ուղղված է ներքին աշխարհին, բայց դրանից արտաքին աշխարհի հետ իմ կապը չի տուժում:
    Իմ անձնական կապերը սակավաթիվ են, բայց դա չի նշանակում, թե մարդիկ ինձ դուր չեն գալիս: Ընդհակառակը, ինչքան հեռու են մնում իմ անձնական տարածքից, էնքան ավելի շատ եմ իրենց սիրում

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.09.2015), Արևհատիկ (22.11.2015)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տեստը, էս էլ ես.

    DIXI
    carpe noctem

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հիշեմ, նախորդ անգամ թեստն անելուց էս նույնից էի, թե ուրիշ...

    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (29.05.2019)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    INTJ-ները: ախ

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ INTJ տվեց: Նախորդ անգամ կարծեմ ISTJ էր տվել, բայց ինտրովերսիան աննշան էր: Էս անգամ ահագին շեղված էր:

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, մոռացել էի հղումը դնել ։ Գրառումը խմբագրեցի, համապատասխան մասը հղում դարձրի։ Բայց էստեղ էլ դնեմ, համենայնդեպս. Jung Typology Test։

    Էս էլ իմ տվյալները.

    INFJ
    Introvert(97%) iNtuitive(59%) Feeling(44%) Judging(53%)
    You have strong preference of Introversion over Extraversion (97%)
    You have distinct preference of Intuition over Sensing (59%)
    You have moderate preference of Feeling over Thinking (44%)
    You have moderate preference of Judging over Perceiving (53%)
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, մի քիչ համաձայն չեմ, որ քաղաքակիրթ կյանքի ռիթմը հարմարեցված ա էքստրավերտներին, ինչպես համաձայն չեմ, որ ինտրովերտները հասարակության 30%-ն են կազմում: Դա փոխվում ա հասարակությունից հասարակություն: Մեկը Դանիան ինքը հայտնի ա որպես ինտրովերտ հասարակություն, ու էնտեղ էքստրավերտների կյանքն ա դժոխքի վերածվում: Ասենք, էքստրավերտը գնում, սկսում ա սրա-նրա հետ խոսել, ինտրովերտ դանիացին վախեցած քաշվում ա մի կողմ: Ինչքան էլ տարօրինակ լինի, Դանիայում հենց էքստրավերտներն են դեպրեսիայի մեջ ընկնում, որտև իրանց շփման պահանջները չեն բավարարվում:
    Անգամ եթե փարթիի ես գնում, որտեղ ասենք մի հիսուն հոգի հավաքված ա, կտեսնես, որ ամեն անկյունում երկու-երեք հոգի են իրար հետ հավաքված զրուցում: Էլ չեմ ասում գրավոր հաղորդակցության գերակշռումը: Էստեղ հեռախոսը վերցնում ու զանգում են ինչ-որ մեկին մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նույնիսկ երբ տուն էի ման գալիս, շատ տանտերերի հեռախոսի համարները կային հայտարարությունների մեջ, բայց հատուկ նշված էր, որ չզանգեն, այլ սմս գրեն:

    Դանիացիների ինտրովերսիայի մասին մի հետաքրքիր պատմություն պատմեմ, օրագրումս էլ եմ գրել: Ուրեմն կոնֆերանսի էինք մի շաբաթ, ինչը ենթադրում ա լիքը նոր մարդկանց հետ ծանոթություններ ու շփումներ ու ոչ մի վայրկյան ինքդ քեզ հետ լինելու համար: Կոնֆերանսի ավարտից հետո, երբ մեր չվերթին դեռ մի ամբողջ օր կար, ես ու հետիս երկու դանիացիները որոշեցինք քաղաքն ուսումնասիրել: Բայց ո՞նց որոշեցինք: Բաժանվեցինք կոնկրետ կետում, որ մարդ ա ինքն իրենով մնա, պայմանավորվեցինք կոնկրետ ժամի, որ միասին օդանավակայան կգնանք: Նույն կերպ, երբ հայերի հետ եմ կոնֆերանսի գնում, ոչ մի կերպ չի ստացվում առանձնանալը, որովհետև մարդիկ կպշկված ման են գալիս, չեն հասկանում՝ ուզում եմ մենակ մնալ: Հայ հասարակությունն ավելի շատ էքստրավերտ ա (ու էստեղից էլ գալիս ա ինտրովերտ հոբբիների նկատմամբ արհամարհանքը):
    Վայ, ինչ հետաքրքիր ա... Ուզեցի Դանիայում ապրել ։ Բյուր, Դանիայի մասին պատմածդ իրոք շատ հետաքրքիր էր ու ինձ համար նորություն էր, բայց ասեմ, որ նախ էդ 30 տոկոսը իմ անձնական կարծիքը չէր ու սեփական դիտարկումների հիման վրա չեմ գրել, Վիքիում էր գրված ու երևի ինչ–որ հիմք եղել ա տենց համարելու, էլի։ Կարելի էր ենթադրել, որ հյուսիսային երկրներում նույնը չի լինի, ինչ մյուսներում, բայց եթե ամբողջ աշխարհի մասշտաբով ա դա սահմանած, ապա Դանյայի ու մի քանի նմանատիպ երկրների համատարած ինտրովերսիան երևի չի խանգարում, որ ամբողջ աշխարհի մասշտաբով էլի 30 տոկոս կազմեն ինտրովերտները, թեկուզ, ասենք, Հայաստանի պես երկրների շնորհիվ, որտեղ էքստրավերտ հասարակություն ա ընդհանուր առմամբ։

    Մեկ էլ որ ասում ես՝ հակառակ բևեռներն են իրար ձգում, մի քիչ դա չեմ պատկերացնում: Իմ շրջապատի մարդիկ ինտրովերտ են կամ ավելի ինտրովերտ են: Էքստրավերտների հետ չեմ կարողանում երկար մնալ, ավելի ճիշտ՝ իրանք չեն հասկանում, որ ինձ մի քիչ արանք ա պետք, որ ինքս ինձ հետ անցկացնեմ: Բացի դրանից, էքստրավերտ ու ինտրովերտ հոբբիները շատ են իրարից տարբերվում: Հիմնականում էն մարդիկ, որոնք չեն սիրում կարդալ, երաժշտություն լսել ու այլ վեհ բաներով զբաղվել, էքստրավերտներ են:
    Ե՛ս չեմ ասում, գրել եմ, որ տենց ա համարվում։ Թե չէ՝ ես սեփական օրինակով էլ ցույց տվեցի, որ իմ կարծիքով, տենց չի։ Ու լրիվ համաձայն եմ, որ ինտրովերտին շատ ավելի լավ կհասկանա ինտրովերտը, քան էքստրավերտը։ Օրինակ, մամաս, կարելի ա ասել, ամբիվերտ ա, ու նույնիսկ ամբիվերտ լինելով՝ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ոնց եմ ես կարողանում ապրել առանց շփումների։ Իմ ընտանիքում՝ ոչ հայրական, ոչ էլ հիմիկվա, էքստրավերտ չի եղել, բայց պատկերացնում եմ, որ եթե մամաս, ամբիվերտ լինելով, իմ՝ շփումների կարիք չունենալն էդքան տարօրինակ ու անհասկանալի ա համարում, բա էքստրավերտ տնեցու համար ինչ աստիճանի աննորմալ կլիներ դա։

    Ի դեպ, էրեկ իմ ընկերներից մեկն ասեց, որ ես իրա ճանաչացած ամենաէքստրավերտ մարդկանցից մեկն եմ, ու էդտեղ ինձ մի լավ բացեց, որտև ես ինքս հո գիտեմ, որ եթե ամբիվերտ չեմ, ուրեմն գոնե մի քիչ դեպի ինտրովերսիան եմ շեղված: Իմ հոբբիները վկա:
    Ի դեպ, ամբիվերտների մասին գրելիս ինձ հազիվ զսպեցի, որ չգրեմ՝ օրինակ, Բյուրն ամբիվերտի շատ սիրուն օրինակ ա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (19.09.2015)

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ են անում ինտրովերտները հավաքույթի ժամանակ .



    կանաչ – խոսում են
    կապույտ – ուտում են
    կարմիր – մտածում են այն մասին, թե ինչքանով նորմալ կլինի, եթե արդեն գնան
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.11.2016), John (18.09.2015), Արշակ (19.09.2015), Զաքար (19.09.2015), Նաիրուհի (30.06.2020), Շինարար (18.09.2015)

  19. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ADVENTURER (ISFP-T)
    - MIND -
    Extraverted/Introverted-23%

    - ENERGY -
    Intuitive/Observant-7%

    - NATURE -
    Thinking/Feeling-53%

    - TACTICS -
    Judging/Prospecting-10%

    - IDENTITY -
    Assertive/Turbulent-9%

    Famous ISFPs

    Bob Dylan Paul McCartney Michael Jackson Kevin Costner Britney Spears John Travolta Elizabeth Taylor Christopher Reeve Donald Trump Marie Antoinette Ulysses S. Grant Millard Fillmore Warren G. Harding

    Կայֆ դեմքեր կան, հատկապես MJ-ի հետ հաճելի ա նույն սենյակում գտնվել, բայց Turbulent-ը չջոգեցի, ոնց որ ինձ հետ չի բռնում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  21. #13
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ իմը


  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (20.09.2015), Շինարար (18.09.2015)

  23. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ իմը

    Բա քեզ հետ ինչ հաճելի ա նույն սենյակում, Դավ ջան

  24. #15
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա քեզ հետ ինչ հաճելի ա նույն սենյակում, Դավ ջան
    Հաա, շատ

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •