User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ էս թեման: Մի քիչ ակտիվացնեմ:

    Էս միտքը շատ ա դուրս եկել. լրիվ իմ մասին ա .

    Ի՞նչ նկատի ունեն ինտրովերտները, երբ ասում են, որ զբաղված են.
    • Ես պլաններ ունեմ այլ մարդկանց հետ:
    • Ես պլաններ ունեմ ինքս ինձ հետ, բայց դուք դա դժվար թե հասկանաք, դրա համար ես կձևացնեմ, որ պլաններ ունեմ այլ մարդկանց հետ:

    Չնայած իրականում կարիք էլ չկա մանրամասնելու, թե պլաններդ ում հետ են կապված, որովհետև եթե դիմացինդ էքստրավերտ ա, բավական ա ասել, որ պլաններ ունես, և նա ավտոմատ կենթադրի, որ դա պիտի որ այլ մարդկանց հետ լինի, բա ուրիշ ո՞նց:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (01.07.2019), Նիկեա (01.07.2019)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ կա՞ն ինտրովերտներ, ում երեխան կամ երեխաները էքստրավերտ են:
    Ո՞նց եք

    Ես էդ վիճակում եմ, ու սենց որ գնա, երևի ես էլ վերջը էքստրավերտ դառնամ. սոցիալական կյանքս աճում ու բարգավաճում է՝ մեծամասամբ աղջկաս պատճառով կամ շնորհիվ: Մեր շուրջը հա մարդիկ են, ես անընդհատ հանդիպումների մեջ եմ: Սկզբում հեշտ չէր, հիմա արդեն համակերպվել եմ:
    Բայց երևի մի 2-3 տարուց արդեն ինքն իր առանձին սոցիալական կյանքն ունենա. անպայման չլինի իմ ակտիվ մասնակցույթունը: Հիմա էլ է արդեն փորձում իր ընկերների հետ ինչ-որ տեղեր մենակ գնալ կամ առանց մեծերին տեղյակ պահելու ինչ-որ պայմանավորվածություններ անել, բայց դեռ փոքր է, չեմ թողնում: Սպասում եմ տարրական դպրոցի ավարտին երկու տարուց ու գիմնազիա տեղափոխվելուն. դրանից հետո արդեն ավելի քիչ կխառնվեմ իր ընկերական պայմանավորվածություններին: Ես էլ նորից կանցնեմ իմ խախանդ ինտրովերտ կյանքին: Հույսեր, երազներ...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (01.07.2019), StrangeLittleGirl (01.07.2019), Նիկեա (01.07.2019), Ուլուանա (01.07.2019)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ կա՞ն ինտրովերտներ, ում երեխան կամ երեխաները էքստրավերտ են:
    Ո՞նց եք

    Ես էդ վիճակում եմ, ու սենց որ գնա, երևի ես էլ վերջը էքստրավերտ դառնամ. սոցիալական կյանքս աճում ու բարգավաճում է՝ մեծամասամբ աղջկաս պատճառով կամ շնորհիվ: Մեր շուրջը հա մարդիկ են, ես անընդհատ հանդիպումների մեջ եմ: Սկզբում հեշտ չէր, հիմա արդեն համակերպվել եմ:
    Բայց երևի մի 2-3 տարուց արդեն ինքն իր առանձին սոցիալական կյանքն ունենա. անպայման չլինի իմ ակտիվ մասնակցույթունը: Հիմա էլ է արդեն փորձում իր ընկերների հետ ինչ-որ տեղեր մենակ գնալ կամ առանց մեծերին տեղյակ պահելու ինչ-որ պայմանավորվածություններ անել, բայց դեռ փոքր է, չեմ թողնում: Սպասում եմ տարրական դպրոցի ավարտին երկու տարուց ու գիմնազիա տեղափոխվելուն. դրանից հետո արդեն ավելի քիչ կխառնվեմ իր ընկերական պայմանավորվածություններին: Ես էլ նորից կանցնեմ իմ խախանդ ինտրովերտ կյանքին: Հույսեր, երազներ...
    Արեգն, իմ կարծիքով, էքստրավերտ չի, Դավիթն էլ դեռ մի քիչ փոքր ա իր պահվածքը մեզ «պարտադրելու» համար (բայց կարծում եմ` էքստրավերտ ա, կամ առնվազն ավելի էքստրավերտային ա, քան Արեգը), բայց երեխա ունենալու դեպքում մարդ սենց թե նենց ստիպված ա լինում ավելի շատ էքստրավերտային պահվածք դրսևորել, քան մենակ լինելու դեպքում կդրսևորեր: Էդ առումով երբեմն էնքան էլ լավ չենք (գրառմանդ հարցի պատասխանը): Վերջին մոտ երկու ամիսն էդ առումով լրիվ ինտրովերտի դժոխք վիճակ ա ինձ համար, էն որ զգում եմ, որ էլ չեմ դիմանում. համարյա ամեն շաբաթ-կիրակի մի ծնունդ, մի միջոցառում, ու մեծ մասն Արեգի հետ կապված: Վերջինն երեկ էր, ու հուսով եմ` գոնե առաջիկա մի ամիսն արդեն իմ սիրած խախանդ կյանքով կապրեմ: Սրա հետ կապված Служебный роман ֆիլմի էն պահն եմ անընդհատ հիշում, որ ասում ա` եթե էսօր էլի ինչ-որ մեկը ծնվի կամ մեռնի, ես կմնամ առանց ճաշի (թե՞ ընթրիքի), հիմա ես եմ. եթե առաջիկա օրերին էլի ինչ-որ մեկի ծնունդը լինի կամ տենց մի բան, ես կմնամ առանց կենսական էներգիայի :

    Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ : Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:

    Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.07.2019, 15:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած իրականում կարիք էլ չկա մանրամասնելու, թե պլաններդ ում հետ են կապված, որովհետև եթե դիմացինդ էքստրավերտ ա, բավական ա ասել, որ պլաններ ունես, և նա ավտոմատ կենթադրի, որ դա պիտի որ այլ մարդկանց հետ լինի, բա ուրիշ ո՞նց:
    Ինձ թվում է, ոնց որ մենք ենք էքստարվերտներին հասկանում, էնպես էլ՝ իրենք մեզ, դե բացառություններ ամեն կողմից էլ կան, բայց սովորաբար ինչ խնդիր կա հասկանալու, որ պլանները մենակ ուրիշների հետ կապված չեն: Իսկ ընդհանրապես, երբ մարդ ասում է՝ «զբաղված եմ»՝ առանց մանրամասնելու, դրանով թեման փակվում է, էլ ինչ ենթադրել-չենթադրել:

    Մի խոսքով, էս գրածդ անհիմն ենթադրություն է էքստրավերտների մասին

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, ոնց որ մենք ենք էքստարվերտներին հասկանում, էնպես էլ՝ իրենք մեզ, դե բացառություններ ամեն կողմից էլ կան, բայց սովորաբար ինչ խնդիր կա հասկանալու, որ պլանները մենակ ուրիշների հետ կապված չեն: Իսկ ընդհանրապես, երբ մարդ ասում է՝ «զբաղված եմ»՝ առանց մանրամասնելու, դրանով թեման փակվում է, էլ ինչ ենթադրել-չենթադրել:
    Իրականում Անուկի գրածը տիպիկ ինտրովերտական «մտածելակերպ» ա Էքստրավերտը ոչ մի բանի մեջ էլ չի խորանում, ոչ մի բան էլ չի ենթադրում, արագ անցնում ա իրա գործին, մինչ ինտրովերտը ներսից տվայտվում ա, թե՝ տեսնես ինչ մտածեց Կարող ա մի հազար տակ վերլուծություն էլ անի։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (01.07.2019)

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, ոնց որ մենք ենք էքստարվերտներին հասկանում, էնպես էլ՝ իրենք մեզ, դե բացառություններ ամեն կողմից էլ կան, բայց սովորաբար ինչ խնդիր կա հասկանալու, որ պլանները մենակ ուրիշների հետ կապված չեն: Իսկ ընդհանրապես, երբ մարդ ասում է՝ «զբաղված եմ»՝ առանց մանրամասնելու, դրանով թեման փակվում է, էլ ինչ ենթադրել-չենթադրել:

    Մի խոսքով, էս գրածդ անհիմն ենթադրություն է էքստրավերտների մասին
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում Անուկի գրածը տիպիկ ինտրովերտական «մտածելակերպ» ա Էքստրավերտը ոչ մի բանի մեջ էլ չի խորանում, ոչ մի բան էլ չի ենթադրում, արագ անցնում ա իրա գործին, մինչ ինտրովերտը ներսից տվայտվում ա, թե՝ տեսնես ինչ մտածեց Կարող ա մի հազար տակ վերլուծություն էլ անի։
    Հա, իհարկե, հասկանալի ա, որ գործնականում մարդիկ «էսինչ օրը զբաղված եմ» կամ «հիմա զբաղված եմ» լսելու դեպքում մեծ մասամբ չեն փորձի խորանալ, թե կոնկրետ ինչով ես զբաղված կամ ում հետ ես զբաղված, որ չես կարող, ասենք, իրենց հետ պլաններ կազմել կամ իրենց առաջարկով ինչ-որ բան անել կամ ինչ-որ տեղ գնալ, ու սա անկախ նրանից` էդ մարդիկ էքստրավերտ են, թե ինտրովերտ, ուղղակի դեպքերի մեծ մասում զուտ քաղաքավարի չի քիթը խոթել ուրիշի կյանքի մեջ ու նման հարց տալ: Բայց... Եթե դիմացինդ մտերիմ մարդ ա, ու էդ հարցը տալու իրավունք ունի կամ առնվազն իրան էդ իրավունքը վերապահում ա, և նրա ուշքն ու միտքը բարի նկատառումներով քեզ ամեն գնով տնից դուրս հանելն ու սոցիալիզացնելն ա, որպեսզի տանը չթթվես, ինչպես ինքն ա ընկալում տանը մնալը, նման դեպքերում հաճախ հարցնում ա` իսկ ի՞նչ ես անում, որ զբաղված ես (իբր, էդ ի՞նչ կարևոր գործ ունես, որ դրա պատճառով չես կարող), ու եթե պարզվի, որ պարզապես պլանավորում ես տանը մնալ ու քո սիրած գործերով զբաղվել, դա իրա համար «պլաններ ունենալ չի», այլ հակառակը` պլաններ չունենալ ու բառադի ժամանակ անցկացնել ա, որովհետև էքստրավերտի ընկալմամբ ո՞նց ա հնարավոր, որ մարդ տանը թթվելով հաճելի ժամանակ անցկացնի, կամ դա համարի կոնկրետ պլաններ ունենալ : Դե, էքստրավերտների համար տանը մնալը, ինչպես նաև մենակ ինչ-որ բան անելն արդեն ինքն իրանով տաղտուկի գրավական ա` անկախ մնացած ամեն ինչից:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իհարկե, հասկանալի ա, որ գործնականում մարդիկ «էսինչ օրը զբաղված եմ» կամ «հիմա զբաղված եմ» լսելու դեպքում մեծ մասամբ չեն փորձի խորանալ, թե կոնկրետ ինչով ես զբաղված կամ ում հետ ես զբաղված, որ չես կարող, ասենք, իրենց հետ պլաններ կազմել կամ իրենց առաջարկով ինչ-որ բան անել կամ ինչ-որ տեղ գնալ, ու սա անկախ նրանից` էդ մարդիկ էքստրավերտ են, թե ինտրովերտ, ուղղակի դեպքերի մեծ մասում զուտ քաղաքավարի չի քիթը խոթել ուրիշի կյանքի մեջ ու նման հարց տալ: Բայց... Եթե դիմացինդ մտերիմ մարդ ա, ու էդ հարցը տալու իրավունք ունի կամ առնվազն իրան էդ իրավունքը վերապահում ա, և նրա ուշքն ու միտքը բարի նկատառումներով քեզ ամեն գնով տնից դուրս հանելն ու սոցիալիզացնելն ա, որպեսզի տանը չթթվես, ինչպես ինքն ա ընկալում տանը մնալը, նման դեպքերում հաճախ հարցնում ա` իսկ ի՞նչ ես անում, որ զբաղված ես (իբր, էդ ի՞նչ կարևոր գործ ունես, որ դրա պատճառով չես կարող), ու եթե պարզվի, որ պարզապես պլանավորում ես տանը մնալ ու քո սիրած գործերով զբաղվել, դա իրա համար «պլաններ ունենալ չի», այլ հակառակը` պլաններ չունենալ ու բառադի ժամանակ անցկացնել ա, որովհետև էքստրավերտի ընկալմամբ ո՞նց ա հնարավոր, որ մարդ տանը թթվելով հաճելի ժամանակ անցկացնի, կամ դա համարի կոնկրետ պլաններ ունենալ : Դե, էքստրավերտների համար տանը մնալը, ինչպես նաև մենակ ինչ-որ բան անելն արդեն ինքն իրանով տաղտուկի գրավական ա` անկախ մնացած ամեն ինչից:
    Իմ փորձից հայ հասարակությունից բացի ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել, որ որևէ մեկը հարցնի, թե ինչով եմ զբաղված։ Ու նաև իմ փորձից հայ հասարակությունից բացի ուրիշ տեղ չեմ տեսել, որ տանը բազմոցին վերընկնելը պլան ունենալ չհամարվի (դե հայ հասարակությունից բացի ես մենակ ինտրովերտ տեղերում եմ ապրել)։ Ու անկախ մտերմության աստիճանից եթե որևէ մեկն ինձ էդպիսի հարց տա, կպատասխանեմ՝ «քո գործը չի», որովհետև դա իրոք որևէ մեկի գործը չի, թե ես չորեքշաբթի իրիկունը ժամը յոթին ինչ եմ պլանավորել (բացի թերևես ընկերոջիցս, որի հետ մեր գրաֆիկները նախապես ենք հարմարացնում)։ Իսկ էքստրավերտները շատ լավ հասկանում են ինտրովերտները ոնց կարող են լինել ու կարևորել իրենց՝ տանը մնալու ցանկությունը։ Ուղղակի հայ հասարակության մեջ ա, որ ամեն մեկը կարծում ա, թե իրա ձևն ա ճիշտ, մնացած ամեն ինչը սխալ ա, հետևաբար եթե դու ուզում ես տանը մնալ ու գիրք կարդալ, ուրեմն դու ձանձրալիագույն անձ ես։

  11. #8
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ակումբում իմ ամենաատելի թեման է ու ամեն մի նոր գրառում միտված է իմ նյարդերի քայքայմանը,ոչնչացմանը,ստրկացմանը և այլն։
    Ախպե,ես իմ ողջ գոյության ընթացքում չհասկացա ոչ ինտրովերտ,ոչ էլ էքստրովերտ հասկացությունները։

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտն էլ դու ես անում Բավական վիճելի դասակարգում ա, մարդկությունն էլ շատ ավելի բարդ ու բազմազան ա, քան պրիմիտիվ ինտրովերտ֊էքստրավերտ դասակարգումը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (01.07.2019)

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում իմ ամենաատելի թեման է ու ամեն մի նոր գրառում միտված է իմ նյարդերի քայքայմանը,ոչնչացմանը,ստրկացմանը և այլն։
    Ախպե,ես իմ ողջ գոյության ընթացքում չհասկացա ոչ ինտրովերտ,ոչ էլ էքստրովերտ հասկացությունները։
    Ոչ ոք չի ստիպում մտնել քեզ համար ատելի թեմա ու նյարդաքայայվել: Ինձնից օրինակ վերցրու. քանի՞ անգամ ես ինձ տեսել «Նոր կրոն Ակումբում» թեմայում : Ես, ի տարբերություն քեզ, հոգում եմ իմ նյարդերի մասին ու մի անգամ մտնելուց հետո արդեն միշտ շրջանցում եմ էդ թեման :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.07.2019, 15:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.07.2019), StrangeLittleGirl (01.07.2019), Յոհաննես (01.07.2019)

  16. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ փորձից հայ հասարակությունից բացի ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել, որ որևէ մեկը հարցնի, թե ինչով եմ զբաղված։ Ու նաև իմ փորձից հայ հասարակությունից բացի ուրիշ տեղ չեմ տեսել, որ տանը բազմոցին վերընկնելը պլան ունենալ չհամարվի (դե հայ հասարակությունից բացի ես մենակ ինտրովերտ տեղերում եմ ապրել)։ Ու անկախ մտերմության աստիճանից եթե որևէ մեկն ինձ էդպիսի հարց տա, կպատասխանեմ՝ «քո գործը չի», որովհետև դա իրոք որևէ մեկի գործը չի, թե ես չորեքշաբթի իրիկունը ժամը յոթին ինչ եմ պլանավորել (բացի թերևես ընկերոջիցս, որի հետ մեր գրաֆիկները նախապես ենք հարմարացնում)։ Իսկ էքստրավերտները շատ լավ հասկանում են ինտրովերտները ոնց կարող են լինել ու կարևորել իրենց՝ տանը մնալու ցանկությունը։ Ուղղակի հայ հասարակության մեջ ա, որ ամեն մեկը կարծում ա, թե իրա ձևն ա ճիշտ, մնացած ամեն ինչը սխալ ա, հետևաբար եթե դու ուզում ես տանը մնալ ու գիրք կարդալ, ուրեմն դու ձանձրալիագույն անձ ես։
    Շատ հեշտ ես խոսում. էդ ինչ-որ մեկը կարող ա մամադ լինի կամ քեզ տանը թթվելուց փրկելու սուրբ առաքելությունը ստանձնած մեկ այլ ընտանիքի անդամ կամ մտերիմ մարդ : Մամաս, օրինակ, ամբիվերտ ա, ու էդ առումով հաճախ ենք տարաձայնություններ ունենում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հեշտ ես խոսում. էդ ինչ-որ մեկը կարող ա մամադ լինի կամ քեզ տանը թթվելուց փրկելու սուրբ առաքելությունը ստանձնած մեկ այլ ընտանիքի անդամ կամ մտերիմ մարդ : Մամաս, օրինակ, ամբիվերտ ա, ու էդ առումով հաճախ ենք տարաձայնություններ ունենում:
    Մամաս, օրինակ, շատ սովոր ա «քո գործը չի» պատասխանն ինձնից լսելուն, բայց դե իրա խնդիրն ինձ տանը պահելն ա կամ իմանալն ա, թե երբ որտեղ եմ։
    Ի դեպ, տանը թթվելու աստիճաններ էլ կան։ Եթե անձն օրերով տնից չի ուզում դուրս գալ, էստեղ հասարակ ինտրովերտ֊էքստրավերտության հարց չի, կարա ավելի լուրջ խնդիր լինի։

  18. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ : Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:

    Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ :
    Հետաքրքիր հարց են էս տարիքային տարբերությունները։ Ես որ մտածում եմ, երեխա ժամանակ ավելի էքստրավերտ էի, բայց որովհետև ավելի քիչ էի մտածում, թե էսինչ գործողությունիցս կամ ասածիցս դիմացինն ինչ ենթադրություն կանի իմ մասին։ Միևնույն ժամանակ, իմ ինտրովերտային հոբբիներին հավեսով զոռ էի տալիս։ Այսինքն, երբ որևէ ծնունդ֊բան էի գնում, ոչինչ ինձ չէր խանգարում գիրք ճարել ու անկյունում նստել, կարդալ։ Հիմա գոնե սոց. նորմերին զոհ գնալով հաստատ էդպիսի բան չեմ անի։ Իսկ հյուր գնալ ու ընդունել միշտ սիրել եմ ու սիրում եմ, եթե, իհարկե, անկոչ հյուրեր չեն։ Ու ընդհանրապես ինչքան մեծանում եմ, էնքան ավելի ինտրովերտ եմ դառնում, բայց չգիտեմ՝ դա տարիքո՞վ ա պայմանավորված, թե՞ շփման պարտավորություններ չունենալով. աշխատավայրում ինտրովերտ հասարակության ամենաինտրովերտ շերտն ա հավաքված, նոր շրջապատ ստեղծելու կարիք չունեմ, իսկ ինտրովերտ պահվածքի համար չեմ պատժվում (օրինակ Հայաստանում ընկերներս նեղանում էին, որ պայմանավորվելու համար օրացույց էի հանում պայուսակիցս, ու հետո դրան երկար բացատրությունների շարան էր հետևում, իսկ ստեղ սաղն էլ օրացույցով են ֆռֆռում)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •