User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl, հետաքրքիր բան ես ասում, մասամբ համաձայն եմ, բայց ինձ թվում ա տենց մարդանց սովորաբար պակասում ա անկաշկանդությունը ու անմիջականությունը (կամ դրա իմիտացիան) ու իրականում հենց էդ պատճառով են իրանք համարվում, որ սոցիալ հմտություններ չունեն, ոչ թե small talk չանելու պատճառով․ small talk չանելը հաճախ հետևանք ա անմիջականության ու անկաշկանդության պակասի։
    Երբ էնքան անմիջական ու անկաշկանդ ես, որ հեշտությամբ շրջապատիդ հաղորդակցում ես էս պահին գլխումդ եղած էմոցիաները ու մանր ու մեծ մտքերը, ինքն իրան առաջանում ա և՛ սմոլ, և՛ բիգ թոք ՈՒ էդպիսի մարդկանց հետ բոլորը սիրում են շփվել։ Մի խոսքով, երևի թե սոցիալ հմտությունը ընդհանրապես տվյալ մարդու հետ հաղորդակցման հեշտությունն ա‎, ոչ թե հենց small talk–ը։
    Այլ հարց ա, որ էն մարդիկ, որ համարվում են թե բարձր սոցիալ հմտություններ ունեն, հաճախ ոչ թե անկեղծորեն անմիջական ու անկաշկանդ են, այլ իրականում վարպետորեն կազմակերպված small talk–ի միջոցով անմիջականության տպավորություն են ստեղծում՝ իրականում էդպիսին չլինելով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, հենց էդ ա, խոսակցության բովանդակությունը նկատի ունենալով են ասում, որ էդ մարդը չունի սոցիալ հմտություններ: Նույն էս վերջին դեպքի հետ կապված, երբ լանչի ժամանակ իմիգրացիայի մասին զրույցի էի բռնվել էդ մարդու հետ, ու տերմինոլոգիայի վրա կայֆեր էինք բռնում, կոլեգաս, որ կողքից լսում էր, քաշեց մի կողմ, ասեց, որ սոցիալ հմտություններ չունի, թե՝ գիտե՞ս, իմացավ, որ քաղաքացիության քննություն եմ հանձնելու, էկավ, սկսեց խոսել էդ թեմայով: Ու ամբողջ հարցն էն ա, որ ես էդ մարդուն ընկալել եմ որպես մեր ամբիոնի ամենաշփվող մարդկանցից մեկը, իսկ մյուսներն իրան նայում եմ որպես մեկի, ով չգիտի՝ ինչի մասին կարելի ա խոսել, ինչի մասին՝ չէ:

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտն ասած էնքան էլ չպատկերացրեցի իրավիճակը, բայց ամեն դեպքում մի հատ դեպքով կամ մի հոգու կարծիքով դժվար ա ընդհանրացնելը։ Մի քիչ լայն թեմա ա երկու բառով նկարագրելու համար, բայց ասենք Շվեդիայում ընդհանրապես աշխատանքային միջավայրում անձնական կարծիքներ արտահայտելը լավ չի դիտվում, որտև աշխատանքային միջավայրում իրանք ձգտում են խմբակային գործել ու իրարից չառանձնանալ։ Իսկ անձնական կարծիքները տարբեր են լինում ու կարող են առանձնացնող գործոն դառնալ։ Էդ պատճառով իրանք նախընտրում են աշխատանքային միջավայրում հիմնականում աշխատանքային թեմաներից խոսել ու զուտ փաստեր արձանագրել առանց խնդրահարույց թեմաներով կարծիքներով տարվելու։ Ըստ այդմ, էն մարդը, որ գործի տեղը էմիգրացիայի վերաբերյալ կարծիքներ ա հայտնում կարա դիտվի որպես սոցիալ ըմտություններ չունեցող մարդ Էդ էլ խիստ ինտրովերտ Շվեդիայում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած էնքան էլ չպատկերացրեցի իրավիճակը, բայց ամեն դեպքում մի հատ դեպքով կամ մի հոգու կարծիքով դժվար ա ընդհանրացնելը։ Մի քիչ լայն թեմա ա երկու բառով նկարագրելու համար, բայց ասենք Շվեդիայում ընդհանրապես աշխատանքային միջավայրում անձնական կարծիքներ արտահայտելը լավ չի դիտվում, որտև աշխատանքային միջավայրում իրանք ձգտում են խմբակային գործել ու իրարից չառանձնանալ։ Իսկ անձնական կարծիքները տարբեր են լինում ու կարող են առանձնացնող գործոն դառնալ։ Էդ պատճառով իրանք նախընտրում են աշխատանքային միջավայրում հիմնականում աշխատանքային թեմաներից խոսել ու զուտ փաստեր արձանագրել առանց խնդրահարույց թեմաներով կարծիքներով տարվելու։ Ըստ այդմ, էն մարդը, որ գործի տեղը էմիգրացիայի վերաբերյալ կարծիքներ ա հայտնում կարա դիտվի որպես սոցիալ ըմտություններ չունեցող մարդ Էդ էլ խիստ ինտրովերտ Շվեդիայում։
    Չէ, Դանիայում լանչերի ժամանակ շատ են մարդիկ անցնում գործի հետ կապ չունեցող խոսակցությունների՝ սկսած սերիալներից, վերջացրած էրեխեքի դաստիարակությամբ։ Բայց որ տենց հենց էնպես քեզ ոչ էնքան ծանոթ մարդը հանկարծ հետաքրքիր թեմա գտնի, սկսի հարցեր տալ, այ դա համարում են սոցիալ հմտությունների բացակայություն։ Ու էս օրինակները որ ասում եմ, տարբեր երկրներում ու սեթինգներում են էղել։ Ասենք, արհեստական բանականությունից մի ֆինն սկսել ա հետս խոսել Ֆինլանդիայում իր եղբոր տղայի կնունքի ժամանակ։ Կամ իմ սերբ ընկերներից մեկը Գերմանիայում էր զանազան թեմաներից խորանում։ Մյուս դեպքն էլ անգլիացի էր։

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Դանիայում լանչերի ժամանակ շատ են մարդիկ անցնում գործի հետ կապ չունեցող խոսակցությունների՝ սկսած սերիալներից, վերջացրած էրեխեքի դաստիարակությամբ։ Բայց որ տենց հենց էնպես քեզ ոչ էնքան ծանոթ մարդը հանկարծ հետաքրքիր թեմա գտնի, սկսի հարցեր տալ, այ դա համարում են սոցիալ հմտությունների բացակայություն։ Ու էս օրինակները որ ասում եմ, տարբեր երկրներում ու սեթինգներում են էղել։ Ասենք, արհեստական բանականությունից մի ֆինն սկսել ա հետս խոսել Ֆինլանդիայում իր եղբոր տղայի կնունքի ժամանակ։ Կամ իմ սերբ ընկերներից մեկը Գերմանիայում էր զանազան թեմաներից խորանում։ Մյուս դեպքն էլ անգլիացի էր։
    ՈՒ էդ բոլոր դեպքերում իրանց ուրիշները համարում էին սոցիալ հմտություններ չունեցո՞ղ։ ՈՒ էդպիսին համարելու պատճառաբանությունը հենց էդ թեմաներով խոսելն է՞ր‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ էդ բոլոր դեպքերում իրանց ուրիշները համարում էին սոցիալ հմտություններ չունեցո՞ղ։ ՈՒ էդպիսին համարելու պատճառաբանությունը հենց էդ թեմաներով խոսելն է՞ր‎։
    Հա: Ու ես պատկերացնում եմ՝ էս թեմայում գրող սաղ ինտրովերտներին էլ սոցիալ հմտություն չունեցող կանվանեն, եթե բոլոր տեսակի small talk-երը թողած միանգամից սկսեն իրանց հետաքրքրող թեմաներով խոսել:

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա: Ու ես պատկերացնում եմ՝ էս թեմայում գրող սաղ ինտրովերտներին էլ սոցիալ հմտություն չունեցող կանվանեն, եթե բոլոր տեսակի small talk-երը թողած միանգամից սկսեն իրանց հետաքրքրող թեմաներով խոսել:
    Նայի, եթե օրինակ գիտես որ կոլեգադ, որի հետ ամեն օր իրար կողք նստած գործ եք անում, հետաքրքրված ա արհեստական ինտելեկտով, դու կարող ա առավոտ մտնես գործի ու առանց բարև բարլուսի իրան ասես․ «բա տեսա՞ր, էն արհեստական ինտելեկտով ծրագիրը ոնց աշխարհի լավագույն Գո խաղացողին երեկ կրեց» ու խորանաք էդ թեմայով չէ՞։ ՈՒ էդ լրիվ նորմալ ա‎։ Որտև երկուսդ էլ գիտեք որ էդ թեմայով խիստ հետաքրքրված եք։
    Բայց եթե մտնում ես մի անծանոթ միջավայր, ասենք ինչ–որ երեկույթ ա, ու սուս փուս լռվում ես մինչև չգտնես մեկին որ ԱԻ–ի թեմայով կարա հետդ խոսա, կամ էլ անծանոթ մեկին բռնում ու առանց բարև–բարլուսի խորանում ես ԱԻ–ի թեմայով, էդ սոցիալ հմտության պակաս ա արտահայտում։ Որովհետև նախ և առաջ ի՞նչ իմացար որ դեմիդ մարդը էդ թեմայով հետաքրքրված ա ու ուզում ա հիմա խոսի էդ մասին, որ քյասար խորացար։
    Եթե չես կարում մարդկանց հետ խոսես, քանի դեռ չես բռնացրել էդ թեմայով հետաքրքրվածի, էդ էլ ա սոցիալ հմտության պակաս։ Որովհետև մարդիկ սովորաբար հաճույք են ստանում ոչ միայն խորացած վերացական թեմաներից խոսելուց, այլ զուտ իրար ներկայությունից ուրախանում են, էդ պահի իրավիճակի, միջավայրի իրանց ընկալումներն են կիսում, մանր–մունր դեսից դենից խոսելով ջան են ասում ջան էն լսում, մեկը մյուսի մասին իմանում են քիչ–քիչ ու գուցե հետո ընդհանուր վերացական թեմա գտնեն, որով երկուսն էլ ոգևորված են խոսել։
    Էդ թեթև զրույցը, որը սովորաբար տվյալ միջավայրին ա վերաբերվում որում էս պահին գտնվում ես, դիմացդ գտնվող մարդու որպիսությունով անկեղծորեն հետաքրքրվելը, տպավորություններ կիսելը, կատակելը որը ջերմ մթնոլորտ ա ձևավորում մարդկանց միջև, հենց small talk ա դառնում։ ՈՒ էդ բնական շփում ա մարդկանց միջև ու գոնե էդ մակարդակով ցանկացած մարդու հետ հաղորդակցվել, ջերմություն փոխանակել ու ներքին կապ ստեղծելը եթե չես կարում, ուրեմն սոցիալ հմտություններդ լավ չեն զարգացած։ Որտև ԱԻ–ից բոլորը չեն հետաքրքրված ու նման ավելի բարդ թեմաներով ընդհանուր հետաքրքրություններ ունենալը ոչ միշտ կարա լինի, բայց էն վերը նշածս պարզ հաղորդակցումը ամեն մարդու հետ էլ կարաս անես ու էդ պարզ հաղորդակցումը նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցողներ գտնելու ճանապարհ ու ավելի լայն հնարավորություններ ա բացում։

    Հակառակ դեպքում կամ սկսելու ես խորանալ բարդ ու վերացական թեմաների մեջ առանց իմանալու տվյալ մարդուն էդ հետաքրքիր ա թե չէ, կամ էլ հույսդ էն ա որ ուրիշները էդ թեմաներին կանցնեն դու էլ հետո կմիանաս։ Իսկ տենց հետաքրքիր մարդկանց հետ կապվելու հնարավորությունը ավելի քիչ ա, քան վերը նկարագրածս small-talk–ով տարբերակում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •