User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի՞նչ խնդիր է լուծում մարդկանց բաժանելը երկու խմբերի՝ էքստրավերտների ու ինտրավերտների, հետո խորանալը, թե էդ երկու խմբերի անդամները ինչ ընհանրություններ ու տարբերություններ ունեն… Ես առավոտները էքստրավերտ եմ, իրիկունները ինտրավերտ, հետո՞… Այզենկի տեստը, ինչպես նաև IQ տեստը իմ մոտ օրվա տարբեր ժամերին ու տարվա տարբեր եղանակներին տարբեր արդյունքներ ա տալիս: Որովհետև մարդու հատկանիշները ստատիկ չեն, դինամիկ են ու փոփոխական՝ կախված միլիոն հատ այլ հանգամանքներից ու մարկային հատկանիշները տրոհելը պարզ վարքագծային մասերի արդեն կոնցեպտուալ սխալ է, որովհետև ամենաքիչը հաշվի չի առնվում այդ հատկանիշները մարդու կողմից կառավարելու կամ մանիպուլացնելու հնարավորությունը, կամ տրամաբանությանն ու հաշվարկներին ենթարկեցնելը: Էդ երբվանի՞ց Այզենկը դառավ գիտնական, Ֆրոյդն էլ դառավ տուֆտա:
    Իհարկե մարդկային հատկանիշները ստատիկ չեն, բայց մի ծայրահեղությունից մյուսը դժվար անցնեն։ Իսկ ինտրովերտության-էքստրավերտության մասին կարևոր ա իմանալ մարդկանց լավ հասկանալու համար։ Ասենք, սկսած կրթական համակարգից։ Էրեխեք կան, որ ուղղակի չեն սիրում/չեն կարողանում խմբերում աշխատել, ու անընդհատ խմբային աշխատանքի մղելն իրանց համար եքա սթրես ա։ Իհարկե, կարևոր ա, որ անկախ նրանից մարդն ինտրովերտ ա, թե էքստրավերտ, խմբում աշխատելու որոշակի հմտություններ ունենա, բայց ինտրովերտին անընդհատ սթրեսի մեջ գցելով էդ հարցը չես լուծի։ Կամ նույնիսկ հասարակ մարդկային հարաբերություններում։ Ասենք, երբ ինտրովերտ հասարակության մեջ ընկերներիցս մեկն ասում ա՝ արի կիրակի գնանք սուրճ խմելու, հանգիստ կարամ պատասխանեմ, թե՝ կներես, կիրակի բազմոցին պիտի վեր ընկնեմ, չեմ կարա։ Նույնն ասես էքստրավերտ հասարակության մեջ, քեզ ծույլ կհանեն կամ կվիրավորվեն, որ չես ուզում իրենց տեսնել։ Դրա համար կարևոր ա էս հատկանիշների մասին իմանալը։

    Ինտրովերտություն-էքստրավերտություն տերմիններն էլ Յունգն ա առաջարկել, ոչ թե Այզենկը։ Ուրիշ հարց ա, որ էդ թեստերից շատերի պսիխոմետրիկ պարամետրերը շատ ցածր են, դրա համար թեստը մեկ քեզ ինտրովերտ ա հանում, մեկ՝ էքստրավերտ։ Բայց դու ինքդ էդ թեստերից էլ լավ գիտես, թե ինչպիսին ես, ու եթե հավասարապես քեզ ինտրովերտ ու էքստրավերտ ես զգում, ավելի հավանական ա, որ մոտավորապես հենց մեջտեղում ես։

    Ֆրոյդն էլ, Յունգն էլ բավական հակագիտական են, բայց Յունգի առաջարկած տերմիններն էսօրվա հոգեբանությունը զարգացրել ա, նյուանսներ ավելացվել, իսկ Ֆրոյդի տեսությունները մնացել են անցյալում կամ էլ մենակ հարուստների կայֆ։

    Ինչ վերաբերում ա մարդու կողմից մանիպուլացնելուն ու կառավարելուն, իհարկե հնարավոր ա, բայց ոչ երկար ժամանակով։ Էս թեմայում գրող ինտրովերտները կհաստատեն, որ լինում ա, որ մեկ էլ դառնում են շփվող ու շատախոս, բայց դրանից հետո պետք ա լինում տանը վեր ընկնել, որ վերականգնվեն։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.11.2016), Հայկօ (15.11.2016), Նաիրուհի (15.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •