Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բան մտքովս անցավ, ասեցի՝ գրեմ, մի քիչ բլբլանք ։

Իմ կարծիքով, ֆորումն իրա ֆորմատով լրիվ ինտրովերտի դրախտ ա, բայց, օրինակ, Ֆեյսբուքը՝ էնքան էլ չէ։ Այսինքն՝ էլի ինչ–որ չափով տենց ա, բայց հաշվի առնելով, որ էնտեղի հաղորդակցությունն ավելի սպոնտան ա, արագ ու անցողիկ, ինձ ավելի շատ էքստրավերտին համապատասխան միջավայր ա հիշեցնում։ Չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ նկատել, բայց ինձ թվում ա՝ էքստրավերտներն էնտեղ ավելի ակտիվ են, քան ինտրովերտները, մինչդեռ Ակումբում հակառակն ա։
Միանշանակ համաձայն եմ։ Բոլոր սոցիալական կայքերը էստրովերտի աշխարհ են։ Ես անգամ նկար գցելուց նույն զգացողություններն եմ ունենում ինչ հավաքույթի գնալուց։ Ինձ մեկ-մեկ թվում ա, որ էդ ինձանից ա, որ ուրիշ ՖԲացիներին էստրովերտ եմ ընկալում։