Եկա մի հատ ցավոտ թեմայով բողոքելու

։ Սրա մասին մի կես տարի առաջ «Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա...» թեմայում էլ էի գրել, բայց դե սա ավելի համապատասխան տեղ ա ոնց որ։
Եվ այսպես,
Skype՝ ինտրովերտի աչքի գրող

։ Չնայած երևի ոչ բոլորի, բայց դե։
Ո՜նց տանել չեմ կարողանում, երբ առանց նախօրոք պայմանավորվելու կամ հարցնելու ինձ Սքայփով զանգում են... Որ շատ անկեղծանանք, ընդհանրապես չեմ սիրում տեսազանգով խոսել, բացառությամբ որոշ դեպքերի (սա առանձին թեմա ա, անհրաժեշտության դեպքում սա էլ կարող եմ հիմնավորել), բայց էդ դեռ մի կողմ թողնենք։ Սքայփի էդ անսպասելի զանգի ձայնը որ չեմ լսում... Սենց ոնց որ մի բանով տան գլխիս

։ Էդ ինձ համար լրիվ անձնական տարածքի ներխուժում ոնց որ լինի։ Ու հեչ կապ չունի, թե մարդն ինչքանով ա մտերիմ. ուղղակի չկա նենց մարդ, որի դեպքում ինձ համար սքայփի անսպասելի զանգն ընդունելի լինի։ Խոսքն, իհարկե, էն դեպքերի մասին չի, երբ հրատապ հարց կա, ու ամեն գնով պետք ա մարդու հետ կապվել՝ ինչ–որ կարևոր բան տեղեկացնելու կամ պարզելու համար, ու դա նույնքան արագ անելու այլ ձև չկա։ Որ ասում եմ, մամաս ասում ա՝ տենց որ նայես, ուրեմն հեռախոսով զանգելու դեպքում էլ պիտի նախօրոք գրեն, թույլտվություն ստանան, նոր զանգեն։ Ինձ որ հարցնեք, հեչ էլ վատ չէր լինի, որ տենց լիներ

, բայց լավ, համարենք՝ էդ իմ բզիկն ա, ամեն դեպքում ես չեմ ակնկալում կամ, առավել ևս, պահանջում, որ ինձ հեռախոսով զանգելուց առաջ գրեն, քանի որ հեռախոսը նախ և առաջ զանգելու համար ա, չնայած մեր օրերում էդ էլ ա փոխվել ահագին, ու, ինչպես Արշակն էր նշել թեմայի սկզբներում, շատ բաներ, որ նախկինում զանգելով էին ասում, հիմա ավելի ընդունելի ա համարվում հաղորդագրություն գրելով ասել։ Հետո հեռախոսազանգն ու տեսազանգը հեչ նույնը չեն, էլի, պետք չի դրանք համեմատել ու նույնացնել։ Հեռախոսով խոսելիս, եթե տրամադրությունդ էն չլինի, կամ անհավես լինես, կամ ձեռի հետ ուզենաս ուրիշ բաներով զբաղվել, խնդիր չունես, ու ինչը որ չէիր ուզի, որ խոսակիցդ նկատի, իմանա, շատ հեշտությամբ կարելի ա քողարկել, էլ չեմ ասում՝ եթե տեսքդ էն չի կամ էն աստիճանի հավես չունես, տրամադրված չես էդ խոսակցությանը, որ չես կարող թաքցնել, ու անհարմար վիճակի մեջ ես ընկնում։ Հետո հեռախոսով շատ ավելի հեշտ ա կարճ կապելն ու խոսակցությունն ավարտելը, քան տեսազանգով. ընդհանրապես միշտ էլ դեմ առ դեմ եղած ժամանակ ցանկացած «փախուստ» ավելի դժվար ա։ Ու էն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն հասկանալու, թե ինչի պիտի մարդը միշտ պատրաստ չլինի սքայփի տեսազանգին պատասխանելու նույն ձևով, ինչ հեռախոսազանգին, նաև չեն հասկանում, թե ինչի կարող ա մարդը չուզենա, օրինակ, տեսազանգին պատասխանելիս վիդեոն չմիացնել, միայն ձայնը միացնել։ Ու դեռ մի բան էլ պիտի բացատրություն տաս, արդարանաս, թե ինչի վիդեոդ չես միացրել։ Ախր ինչի՞ պիտի ես ստիպված լինեմ դրա համար արդարանալու։
Էջանիշներ