Ուլուանա (02.02.2023)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Քանի որ էս շաբաթս սոցիալական շփումներով խայտառակ հագեցած շաբաթ էր, ու փաստացի հենց հիմա առաջին անգամ եմ նստում, որ շունչ քաշեմ, ինտրովերտության-էքստրավերտության թեման շատ ա գլխովս պտտվում, ուզեցի էստեղ բերել քննարկելու։
Հատկապես կուզեի առաջնորդության կոնտեքստում քննարկենք։ Էսօր ընկերուհուս հետ էինք խորացել էդ թեմայից։ Ասեցի, որ մեր նախկին տնօրենը շենքով անցնելիս բոլորին բարևում էր ու ժպտում, ծանոթ-անծանոթ։ Նենց մի տեսակ դրական էներգիա էր սփռում։ Ինքն ասեց, որ իրանց տնօրենը՝ ճիշտ հակառակը, նույնիսկ ծանոթ մարդկանցից հայացքը թաքցնում ա։ Հետո մի անգամ տնօրենին ասել ա սրա մասին, սա էլ թե՝ բա ես ինտրովերտ եմ։ Ընկերուհիս ասել ա՝ բա ո՞նց ես լիդեր, սա էլ թե՝ ինտրովերտներից ավելի լավ լիդերներ են դուրս գալիս։
Ստեղ հիշեցի իմ անմիջական շեֆին, որը բավական արտահայտված ինտրովերտ ա, ու որն ինձ համար կատարյալ առաջնորդի կերպար ա։ Սկսեցի օրինակներ բերել, թե ինչն ա իրան լավ առաջնորդ սարքում ինտրովերտ հալով, ոնց որ համոզվեց։
Բայց հետո էլ հիշեցի մեր ասոցիացիայի խորհուրդը, որի անդամ եմ։ Ու փաստացի մեր պորտֆոլիոյի հանդիպումներին վատանում եմ, որտև ոնց որ չորս էքստրավերտի ու ինձ գցեն նույն տեղում, ու իմ գլուխը սկսում ա բզզալ էդ շատախոսությունից։ Հետո, երբ ոչ գործնական կոնտեքստում հանդիպեցինք, պարզվեց, որ 1. իրանք չգիտեին, որ ես ինտրովերտ եմ 2. իրանք էլ էին ինտրովերտ։
Էս ամենն ի մի բերելով՝ հարցեր առաջացան, որ կուզեի քննարկել.
1. Ինտրովերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
2. Էքստրավերտը կարա՞ լավ առաջնորդ լինի։ Եթե հա, ի՞նչ հատկանիշներն են իրան լավ առաջնորդ դարձնում
3. Ո՞նց են առաջնորդները «թաքցնում» կամ «դիմակավորում» իրենց ինտրովերտությունը
Առաջնորդն ահագին լայն հասկացություն է, բայց ամեն դեպքում, ինձ թվում է, ինտրովերտ-էքստրովերտ լինելը պիտի որ էդքան էլ չազդի էդ դերը ստանձնել կարողանալ-չկարողանալու վրա վրա։
Ինտրովերտ հո չի նշանակում սոցիալական կոմպետենտություն կամ ինչ-որ ուրիշ հմտություններ չունենալ։ Նույն ձևով էլ էքստրավերտ լինելը չի նշանակում, թե մարդ անպայմանորեն որոշակի հմտություններ ու հատկանիշներ ունի։
Ինձ համար էքստավերտի ու ինտրովերտի նշանակալի տարբերությունն էն է, որ մեկի էներգիան ավելի շատ արտաքին աշխարհին է ուղղված, մյուսինը՝ ներքին։ Մեկի համար լիցքավորման, գոհունակության ու մնացած դրական ապրումների հիմնական աղբյուրը դրսի աշխարհն է, մյուսինը՝ իր մտավոր-հոգեկանը։ Սա ամենևին չի նշանակում, թե ինտրովերտը չի կարող մեծ պատասխանատվությամբ սոցիալական դերերում հաջողել կամ թե չունի առաջնորդելու կարողություն։
Ինձ թվում է, ինտրովերտ տերմինը հաճախ նույնացնում են ամաչկոտության, ինքնավստահության բացակայության, սոցիալական հմտություններից զուրկ լինելու հետ, մինչդեռ խոսքը դրա մասին չի։
Վերջին խմբագրող՝ ivy: 19.03.2023, 22:58:
Freeman (20.03.2023), Բարեկամ (21.03.2023), մարդ եղած վախտ (20.03.2023)
Ոչ էն, ոչ էն։ Որևէ ծայրահեղ խառնվածք կամ տիպ ավելի շուտ պրոբլեմատիկ է, քան թե օգտակար։
Լավ առաջնորդի հատկանիշներից է ճկունությունը մարդկային հարաբերությունների մեջ, այսինքն լավ առաջնորդը պիտի կարողանա առաջնորդել համ ծայրահեղ ինտրովերտերի, համ՝ էքստրավերտերի, այսինքն եթե էս բաժանմանը լուրջ վերաբերվենք, պիտի լինի ամբիվերտ։
Si vis pacem, para bellum
Արամ (21.03.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ