Ան, երկրորդ թեստն անելիս նույն տառերը ստացար: Իմն ուրիշ ստացվեց. INFJ
Ան, երկրորդ թեստն անելիս նույն տառերը ստացար: Իմն ուրիշ ստացվեց. INFJ
Նանար, տառ մառ չեմ իմանում, արդյունքն էս ա: Դե հիմա, քո հոգեբանի բոլոր ուժերը լարի ու մի հատ ախպորդ համար վոռքշոփ արա, տենանք էս ինչ ա նշանակում:
Your personality type: “The Debater” (ENTP-T)
Strength of individual traits: Extraverted: 44%, Intuitive: 5%, Thinking: 1%, Prospecting: 4%, Turbulent: 18%.
Role: Analyst
Strategy: Social Engagement
Ուլուանա (19.09.2015)
100% ինտրովերտ
Strenghts and weaknesses-ն էլ ա ոնց որ ճշգրիտ:
Սկսեցի մանրից էս թեման կարդալ .... անոնիմ ալկոհոլիկների ակումբ ոնց որ լինի ...
- Ես Ուլուանան եմ, զոռով մեկ-մեկ բարևում եմ հարևաններիս, բայց որ հարևան չունենայի, շատ ավելի երջանիկ կլինեի: Գիշերները մտածում եմ թե ինչ բիոլոգիական զենք կարելի ա սարքել, որը քոռացնում ա բոլոր հարևաններին ու չորացնում ա լեզուները: Ոչ մեկին չեմ ասել իմ էս երազանքի մասին, բայց սկսել եմ նախագծել ... ուղեղումս, թղթին չեմ հանձնում, քանի որ չեմ ուզում ուրիշների հետ կիսվել:
- Բարև ձեզ, ես Ռուֆուսն եմ: Քաքում եմ տակս շինարար հարևաններից, չէ, բոլոր հարևաններից, չէ, բոլոր շինարարներից, չէ, բոլորից, չէ, ոչ մեկից, կարճ ասած կարևոր չի, ես քաքում եմ տակս ու տնից դուրս չեմ գալի: Կամ դուրս եմ գալիս միայն նաուշնիկներով: Հիմա կասեք, ո՞նց են նաուշնիկները օգնում տակը չքաքելուն: Հավատացեք օգնում եմ, վկան մեր շենքի մաքուր աստիճաններն են ... վերջին երկու տարում:
- Ես Շինարարն եմ, ես չգիտեմ ինչ եմ զում, բայց զգում եմ, որ ինձանից ինչ-որ բան ուզում են: Չեմ կարա ասեմ ով ա ուզում, բայց հաստատ կան մարդիկ որոնք ուզում են: Չգիտեմ ինչ են ուզում, բայց մի բան հաստատ ուզում են: Հիմա կասեք սկսեց էլի էս մարդը, ինքն էլ չի իմանում ինչ ա ուզում: Հա, ճիշտ ա, բայց հո հաստատ գիտեմ, որ ինձանից ուզում են: Տամ-չտամ: Լավ ասենք տամ, բայց ու՞մ տամ:
- Էս ԱյՎին եմ: Ես ձեզ սիրում եմ, բոլորին սիրում եմ, ինձ էլ եմ սիրում, հարևաններիս էլ եմ սիրում, համաքաղաքացիներիս էլ եմ սիրում, համերկրացիներիս էլ եմ սիրում, հարևան երկրի ժողովրդին էլ եմ սիրում, ամբողջ աշպարհին սիրում եմ, սաղի համար գժվում եմ, ուշքս գնում ա, կյանքս կտամ ..... մենակ ինձ ոչ մեկը էտ հարցով չդիմի խնդրում եմ:
- Hello, Hola, Bonjour, Hej med jer, Hei kanssasi, Pozdravi z vami .. արդեն հասկացաք չէ՞, ես Բյուրն եմ, ոչ մեկիդ էրեսը չեմ ուզում տեսնեմ, ես մեկա լիքը ընկերներ ունեմ, մոտ ընկերներ, շատ մոտ ընկերներ, քիչ մոտ ընկերներ, կոլեգա ընկերներ, ուղղակի ընկերներ .... Ես ինտրովերտ եմ .. փիս .. գալի՞ս եք վաղը հանդիպենք, ասենք խոսենք, կիսվենք .... Ալեսունդում ... Նորվեգիայում ա: Կոնֆերանսի եմ լինելու ընդեղ, քսանչորս հազար հոգու առաջ ելույթ եմ ունենալու՝ իրենց քաղաքայի մարզադաշտում:
Ձենով ծիծաղում եմ
Բյուրինը ամենալավն էր
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.09.2015, 21:24:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արշակ (19.09.2015)
ivy (19.09.2015)
Ես ինձ ո՛չ INTJ-ի մեջ եմ շատ տեսնում, ո՛չ INFJ-ի: Բայց պատճառը երևի էն ա, որ ինձ մոտ բացի J-ից, մնացած ցուցանիշները սաղ մեջտեղոտ են, մի հարց մի քիչ էս կողմ անեմ, տառը կփոխվի:
Ինձ էլ առաջին թեստում էր ասել, որ INTJ-ն ա ամենահազվագյուտը, հատկապես կանանց մոտ՝ մենակ 0.8%:
Էքստրավերտ մոդ օն
Տրիբուն
Ի դեպ, կարելի ա հարցում բացել, տեսնել՝ ակումբում քանի էքստրավերտ կա:
Բայց էս թեման ո՜նց սիրեցի:
Այ հիմա կոմպով եմ, նորմալ նայեմ էս գրառմանը
Եթե ես երկու օր իրար հետևից տանը մնամ, կմեռնեմ: Բայց եթե շաբաթը մի օր տանը չմնամ, էլի կմեռնեմ: Տարբեր ռիթմեր փորձելուց հետո ճիշտը գտել եմ. շաբաթ օրը փռվում եմ բազմոցին ու գիրք կարդում, կիրակի դուրս գալիս սոցիալիզաղվելու:Այն շաբաթ–կիրակին, երբ պլանավորած ոչինչ չունես, լավագույն ժամանակն է։
Ա՜խ: Բա որ հազար ներողություններով ա համեմված լինում, դու էլ չես իմանում՝ ոնց մերսի ասես էդ մարդուն: Բայց մյուս կողմից, չեղարկումներն ուրիշ տեսակ են ներվերիս վրա ազդում, որտև սիրում եմ սաղ նախապես պլանավորած ունենալ, նույնիսկ բազմոցին փռվելը:Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան զանգը թեթևակի ծանոթ մարդուց, ով որոշել է հետաձգել հանդիպումը։ Գլխումդ միայն մի միտք է պտտվում. «Շնորհակալ եմ, տեր Աստված»։
Բայց որ նկատում են, էդ ամենաահավոր պահն ա լինում: Մեկ էլ սկսում են հարցուփորձը, թե՝ ձանձրացա՞ր, արի նստի մեր մոտ, քո խաթր անգլերեն կխոսենք: Այ մարդ, ինձ հանգիստ թողեք, ես էսօր ուզում եմ շուտ տուն հասնել ու փռվել բազմոցին:Դու հաճախ ես հեռանում՝ հուսալով, որ ոչ ոք չի նկատի։
Հարևան չէ, բայց տանտեր, տանտիրոջ մամա ու այլ սուբյեկտներ բնակարանի ներսում:Դու պատրաստվում ես տնից դուրս գալ, բայց դռնից այն կողմ լսելով հարևանների խոսակցությունը՝ մի քանի րոպե սպասում ես, մինչև ցրվեն։
Նայած հավաքույթ: Հավաքույթներ կան, հաճույքով եմ գնում:Դու թեթևացած շունչ ես քաշում, երբ իմանում ես, որ հավաքույթը, որին հրավիրված էիր, հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել։
Հա, մոռացել եմ լոքշն ինչ ա: Բայց էդ ոչինչ չանելը շատ հազվադեպ եմ անում: Պիտի մի այլ կարգի ուժասպառ ու դավադիտ էղած լինեմ, որ բան չանեմ:Մինչ բոլորը շուրջդ նվնվում են, թե ձանձրանում են, դու ուրախանում ես, որ վերջապես ժամանակ է գտնվել սիրելի գործով զբաղվելու համար (որն, ի դեպ, կարող է «ոչինչ չանելը» լինել)։
Դե սա ասեցինք: Ու վերելակի վատն էն ա, որ small talk էլ չես կարա սկսես, որտև գիտես՝ հեսա հասնելու ես, կիսատ մնա: Բայց մյուս կողմից էլ, սովորել ես, որ սենց իրավիճակներում գոնե պետք ա եղանակի մասին մի բան ասել:Որևէ մեկի (ոչ մտերիմ ծանոթի) հետ վերելակով գնալը քեզ համար բավական ծանր ժամանակահատված է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ