Իմ հարևանի անունն էլ Կուկուլա լիներ՝ հա ջիգյարով կբարևեի։
Իմ հարևանի անունն էլ Կուկուլա լիներ՝ հա ջիգյարով կբարևեի։
Իմը լրիվ հակառակն ա: Մոտիկ ու վաղուցվա ծանոթների հետ խնդիր չունեմ: Բայց որ պիտի կիսածանոթներին բարևեմ, խոսեմ հետները, սիրտս վատանում ա:
Որ նոր էի էկել ստեղ, լիքը նոր մարդկանց հետ էի ծանոթանում, ու դա կայֆ էր: Բայց մի պահ գնացի Պրագա ու մոտիկ ընկերուհուս հանդիպեցի: Էդ ժամանակ զգացի, թե քանի ամիս ինչ լարված եմ էղել իմ շփումներում, ու ընկերուհուս հետ նոր ռելաքս էղա:
Ուլուանա (19.09.2015)
Ֆիզիկական հաճույք եմ ստանում էս գրառումներից
Ինչքան էլ տարօրինակ լինի, Դանիայում հենց էքստրավերտներն են դեպրեսիայի մեջ ընկնում, որտև իրանց շփման պահանջները չեն բավարարվում:Անգամ եթե փարթիի ես գնում, որտեղ ասենք մի հիսուն հոգի հավաքված ա, կտեսնես, որ ամեն անկյունում երկու-երեք հոգի են իրար հետ հավաքված զրուցում:Էս վերջինը կարդալուց հետո ծխեցի մի հատ։Էլ չեմ ասում գրավոր հաղորդակցության գերակշռումը: Էստեղ հեռախոսը վերցնում ու զանգում են ինչ-որ մեկին մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նույնիսկ երբ տուն էի ման գալիս, շատ տանտերերի հեռախոսի համարները կային հայտարարությունների մեջ, բայց հատուկ նշված էր, որ չզանգեն, այլ սմս գրեն:
Ֆինլանդիան շատ ավելի ինտրովերտ երկիր ա. էնտեղ մարդիկ ծայրահեղ քիչ են խոսում, ծայրահեղ քիչ են շփվում իրար հետ, բայց եթե մեջները էքստրավերտներ են հայտնվում, էնքան չեն դիմանում, որ արտագաղթում են:Ստոկհոլմում շենքում ապրող մարդիկ որ ուզում են տնից դուրս գան, գլազոկից նայում են, որ համոզվեն որ հարևանը դուրս չի գալիս կամ ներս մտնում, նոր դուռը բացում են, որ հանկարծ ոչ մեկին չհանդիպեն։Աչքերս լցվեց հաճույքիցՄեկ էլ դուռդ բացում ես որ տնից դուրս գաս ու դռան փակվելու ձեն ես լսում․ էդ հարևանդ էր՝ ուզում էր դուրս գար տնից, բայց ուրիշ դռան բացվելը նկատեց, թափով դուռը հետ փակեց:
Դրախտ ա, դրախտ
Արեցի էն տեստը․
Փաստորեն ավելի շատ էքստրովերտ եմ Բայց դե հարցերի մեծ մասին միջանկյալ պատասխան էի ուզում ընտրել, մի կերպ էի ինձ համոզում որ մի կողմ գնամ, քանի որ «չեզոք» պատասխանել խորհուրդ չէր տալիս տեստը։Your personality type: “The Campaigner” (ENFP-T)
Strength of individual traits: Extraverted: 22%, Intuitive: 24%, Feeling: 45%, Prospecting: 11%, Turbulent: 17%.
Role: Diplomat
Strategy: Social Engagement
Ես համ ահավոր սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել, առանց մարդկանց հետ սիստեմատիկ ակտիվ շփման ճնշվում եմ, բոլորովին դեմ չեմ նոր ընկերների և այլն, բայց նաև ժամանակ առ ժամանակ պետք ա հանդարտ, ինքս ինձ հետ մնամ։ Որոշ ինտրովերտական պրոբլեմներ էլ ունեմ՝ ամաչկոտություն և այլն, բայց դե վրես ահագին աշխատել եմ ժամանակի ընթացքում, նենց որ հիմա խառն ա։
Իսկ այ Շվեդիա տեղափոխվելուց հետո ինձ ահավոր էքստրովերտ եմ զգում շվեդների մեջ
Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.09.2015, 16:07:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ի դեպ, էդ որ հեռախոսով խոսելու փոխարեն SMS գրելը դիտարկում եք որպես ինտրովերտության նշան, չգիտեմ որտեղից ա էդ գալիս, կարող ա ինտրովերտներից, բայց հիմա ոնց հասկանում եմ շատ երկրներում էդ ուղղակի քաղաքավարի հաղորդակցման ստանդարտ ա դառել։ Եթե ընտանիքի անդամ չի, ապա պետք ա սմս գրես, ոչ թե զանգես, կամ էլ ասենք sms–ով պայմանավորվես, թույլատրություն ստանաս նոր զանգես։ Շվեդիայում էլ ա տենց, ԱՄՆ–ում ապրողներից էլ եմ տենց լսել։
Իսկ ես տանել չեմ կարողանում SMS գրելը․ լոքշ ա ու դանդաղ․ մի ժամ տեքստ հավաքել, հետո սպասել պատասխանի, հետո նորից գրել․ էնա քյասար կզանգեմ, մի րոպեյվա մեջ կխոսեմ հարցս կլուծեմ կպրծնեմ էլի։ Բայց դե որ ստանդարտը sms–ն ա ստեղ, անքաղաքավարի չլինելու համար ստիպված ոչ մտերիմներին սմս եմ գրում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
էս էլ մյուս տեստի արդյունքները․
ENFP
Extravert(9%) iNtuitive(56%) Feeling(3%) Perceiving(28%)
- You have slight preference of Extraversion over Introversion (9%)
- You have moderate preference of Intuition over Sensing (56%)
- You have marginal or no preference of Feeling over Thinking (3%)
- You have moderate preference of Perceiving over Judging (28%)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.09.2015, 17:56:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի դեպ, էդ մյուս թեսթը, որ մեծ մասդ արել եք, ես էլ մի քիչ առաջ արեցի. դա ավելի շատ դուրս եկավ՝ համ հարցերը, համ էլ արդյունքները. ինչ մանրամասն ու ճշգրիտ նկարագրում ա, կարդալիս նույնիսկ հուզվել էի, որ ինձ տենց ճշգրիտ ճանաչել ա ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տիպիկ ինտրովերտներին բնորոշ իրավիճակներ.
- Այն շաբաթ–կիրակին, երբ պլանավորած ոչինչ չունես, լավագույն ժամանակն է։
- Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան զանգը թեթևակի ծանոթ մարդուց, ով որոշել է հետաձգել հանդիպումը։ Գլխումդ միայն մի միտք է պտտվում. «Շնորհակալ եմ, տեր Աստված»։
- Դու հաճախ ես հեռանում՝ հուսալով, որ ոչ ոք չի նկատի։
- Դու պատրաստվում ես տնից դուրս գալ, բայց դռնից այն կողմ լսելով հարևանների խոսակցությունը՝ մի քանի րոպե սպասում ես, մինչև ցրվեն։
- Դու թեթևացած շունչ ես քաշում, երբ իմանում ես, որ հավաքույթը, որին հրավիրված էիր, հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել։
- Մինչ բոլորը շուրջդ նվնվում են, թե ձանձրանում են, դու ուրախանում ես, որ վերջապես ժամանակ է գտնվել սիրելի գործով զբաղվելու համար (որն, ի դեպ, կարող է «ոչինչ չանելը» լինել)։
- Որևէ մեկի (ոչ մտերիմ ծանոթի) հետ վերելակով գնալը քեզ համար բավական ծանր ժամանակահատված է։
Էդ վերելակով գնալն իրոք ամենաawkward վիճակներից ա, էն որ վայրկյաններն ես հաշվում, թե երբ ա վերջապես դուռը բացվելու, որ թեթևացած շունչ քաշես, ու էդ վայրկյանները հաճախ հավերժություն են թվում ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աաաաա, վերելակը լրիվ ինքն ա: Մանավանդ գործի տեղը:
Զզվելի բան ա էս ինտրովերտ լինելը, մեր մեջ ասած։
Արէա (19.09.2015)
Այն շաբաթ–կիրակին, երբ պլանավորած ոչինչ չունես, լավագույն ժամանակն է։ - Ես եմ
Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան զանգը թեթևակի ծանոթ մարդուց, ով որոշել է հետաձգել հանդիպումը։ Գլխումդ միայն մի միտք է պտտվում. «Շնորհակալ եմ, տեր Աստված»։ - Ես եմ
Դու հաճախ ես հեռանում՝ հուսալով, որ ոչ ոք չի նկատի։ - հարսանիքների դեպքում դեմոնստրատիվ եմ հեռանում ։) (եթե չեմ կարացել նախօրոք հրաժարվեմ)
Դու պատրաստվում ես տնից դուրս գալ, բայց դռնից այն կողմ լսելով հարևանների խոսակցությունը՝ մի քանի րոպե սպասում ես, մինչև ցրվեն։ - երբեք
Դու թեթևացած շունչ ես քաշում, երբ իմանում ես, որ հավաքույթը, որին հրավիրված էիր, հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել։ - Նայած հավաքույթ
Մինչ բոլորը շուրջդ նվնվում են, թե ձանձրանում են, դու ուրախանում ես, որ վերջապես ժամանակ է գտնվել սիրելի գործով զբաղվելու համար (որն, ի դեպ, կարող է «ոչինչ չանելը» լինել)։ - Ես եմ
Որևէ մեկի (ոչ մտերիմ ծանոթի) հետ վերելակով գնալը քեզ համար բավական ծանր ժամանակահատված է։ - նայած «որևէ մեկ» (IYKWIM)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Զաքար (19.09.2015)
Դե լավ, տենց դաժան պետք չի արտահայտվել։ Հեշտ չի, ինչ խոսք, բայց դե լիքը առավելություններ էլ ունի, հատկապես երբ քեզ շրջապատում ես ինտրովերտներով ու քեզ համար խախանդ ապրում ։
Ի դեպ, մենակ խնդիրներից ենք գրում մինչև հիմա, եկեք լավ բաներն էլ ասենք։ Օրինակ, ինտրովերտները, ի տարբերություն էքստրավերտների, հազվադեպ են ձանձրանում, քանի որ իրենց լավ զգալու ու հաճելի ժամանակ անցկացնելու համար կախված չեն արտաքին աշխարհից՝ մարդկանցից, ոչ միշտ հասանելի ժամանցի ձևերից։ Գրելը, կարդալը, ստեղծագործելը, ինտերնետ մտնելը, պարզապես մտածելը ինտրովերտների համար ահագին հետաքրքիր ու հաճելի գործեր են, որոնք մենակ մնալու դեպքում միշտ էլ հասանելի ու անկախ զբաղմունքներ են։ Կարևորը՝ կողքից չխանգարեն ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ