Մենակ ինտրովերտներն են մնացել Ակումբում
Մենակ ինտրովերտներն են մնացել Ակումբում
Ան, կներես, արագ-արագ էի գրում, մոռացա ասել, որ տենց թվերը սովորաբար ԱՄՆ-ի մասին են հրապարակում, իսկ ամբողջ աշխարհից, բնականաբար, տվյալներ չեն ունենա:
Ի դեպ, հյուսիսային երկրների էքստրավերտների պահով էլ մի խոխմա բան ասեմ: Ֆինլանդիան շատ ավելի ինտրովերտ երկիր ա. էնտեղ մարդիկ ծայրահեղ քիչ են խոսում, ծայրահեղ քիչ են շփվում իրար հետ, բայց եթե մեջները էքստրավերտներ են հայտնվում, էնքան չեն դիմանում, որ արտագաղթում են: Ու տենց ֆինների կտեսնես Իսպանիայում-բանում ապրող, որ իրանց շատ լավ են զգում:
Այ էդ համարվելն էլ չեմ հասկանում՝ ինչի հիման վրա են որոշել: Էքստրավերտ-ինտրովերտ զույգերն ընդհանրապես կատաստրոֆիկ են ու երկար չեն ձգում: Դե էլ չեմ ասում, որ մենակ հետաքրքրությունների վրա հիմնվելով պիտի որ չկարողանան շփվել իրար հետ:Ե՛ս չեմ ասում, գրել եմ, որ տենց ա համարվում։ Թե չէ՝ ես սեփական օրինակով էլ ցույց տվեցի, որ իմ կարծիքով, տենց չի։ Ու լրիվ համաձայն եմ, որ ինտրովերտին շատ ավելի լավ կհասկանա ինտրովերտը, քան էքստրավերտը։ Օրինակ, մամաս, կարելի ա ասել, ամբիվերտ ա, ու նույնիսկ ամբիվերտ լինելով՝ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ոնց եմ ես կարողանում ապրել առանց շփումների։ Իմ ընտանիքում՝ ոչ հայրական, ոչ էլ հիմիկվա, էքստրավերտ չի եղել, բայց պատկերացնում եմ, որ եթե մամաս, ամբիվերտ լինելով, իմ՝ շփումների կարիք չունենալն էդքան տարօրինակ ու անհասկանալի ա համարում, բա էքստրավերտ տնեցու համար ինչ աստիճանի աննորմալ կլիներ դա։
Հա, ես դասական օրինակ եմ, բայց ծայրահեղ ինտրովերտների ու ծայրահեղ էքստրավերտների հետ յոլա չեմ գնումԻ դեպ, ամբիվերտների մասին գրելիս ինձ հազիվ զսպեցի, որ չգրեմ՝ օրինակ, Բյուրն ամբիվերտի շատ սիրուն օրինակ ա ։
Ինտրովերտներ համայն աշխարհի, համեցեք Շվեդիա, ստեղ սաղ ինտրովերտ մեռնում են։ Լավագույն դեպքում ձեզ կզգաք ինչպես ձուկը ջրում, վատագույն դեպքում ինտրովերտության պերեդոզից էքստրովերտ կդառնաք ու կցնդեք Իմ դեպքում երկրորդ տարբերակն ա հլը որ...
էդ ձեր տեստը հլը չեմ արել, բայց ես թունդ ինտրովերտի ու թունդ էքստրովերտի ինչ–որ անհաջող խառնուրդ եմ երևի, որը ոնց հասկացա էս թեմայից, կոչվում ա ամբիվերտ, կամ դրա ինչ–որ տարատեսակ ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մասսայական ինտրովերտության տիպիկ օրինակ․
Ստոկհոլմում շենքում ապրող մարդիկ որ ուզում են տնից դուրս գան, գլազոկից նայում են, որ համոզվեն որ հարևանը դուրս չի գալիս կամ ներս մտնում, նոր դուռը բացում են, որ հանկարծ ոչ մեկին չհանդիպեն։ Մեկ էլ դուռդ բացում ես որ տնից դուրս գաս ու դռան փակվելու ձեն ես լսում․ էդ հարևանդ էր՝ ուզում էր դուրս գար տնից, բայց ուրիշ դռան բացվելը նկատեց, թափով դուռը հետ փակեց
Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.09.2015, 02:50:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ցանկացած չէ, բայց ոչ էլ սիրային: Էն մարդկանց նկատի ունեմ, որոնց որոշակի հաճախականությամբ հանգամանքների բերումով կամ իմ սեփական ցանկությամբ պիտի տեսնեմ:
Էքստրավերտները կարճ կյանք են ունենում ակումբում: Ես մի երկու հոգու հիշեցի:
Ասա ձերոնք բեթար են
Չէ, Արշակ, դու հաստատ ինտրովերտ ես, ուղղակի ձեզ մոտ մարդիկ բացի ինտրովերտ լինելուց, նաև սառած տոլմա են, դրա համար ես դու ցնդել ։ Ես էլ, որ տիպիկ ինտրովերտ եմ, սառած տոլմաների մեջ ապրելուց կարող ա ավելի վատ զգայի ինձ, քան էքստրավերտների գերակայությունից։
Բայց ամեն դեպքում թեսթն արա, համոզվենք ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, ինտրովերտների տիպիկ դրսևորումների մեջ էդ էլ ա մտնում, դրա մասին կարդացել եմ . էն որ տարբեր կետերով նշում ա, որ եթե էսինչ, էնինչ բաները ձեզ բնորոշ են, ուրեմն ինտրովերտ եք։ Ես էլ եմ տենց անում, ի դեպ ։ Դրա բացատրությունն էն ա, որ ինտրովերտները տանել չեն կարողանում small talk–ը, հայերեն դրա համարժեքը չկա նորմալ, այսինքն՝ էն որ թեթևակի ծանոթ մարդու հանդիպելիս կամ հանգամանքների բերումով ինչ–որ մարդու հետ մի տեղում հայտնված ժամանակ պիտի «ո՞նց ես, ո՞նց չես, ի՞նչ կա–չկա» կարգի քաղաքավարական խոսակցություն վարես։ Ո՞վ էդքան զահլա ունի ։
Իսկ Հայաստանում դրա ճիշտ հակառակն ա. եթե հարևանը դռան ձայն ա լսում կամ միջանցքում հարևանների խոսակցություն ա լսում, եթե ինքը դուրս գալու չլինի էլ, սուտի դուռը կբացի, մի բան կձևացնի (ասենք, դռան դիմացի փալասը կտանի լվանալու կամ աղբ կթափի), որ մի հատ տեսնի՝ ինչ են խոսում, ինչ ն հագել, ուր են գնում և այլն ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.09.2015, 04:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սրա հետ կապված բան հիշեցի: Ես էլ, որ սենյակիցս դուրս եմ գալիս, գնում խոհանոց, նայում եմ, որ տանտերս տարածքում չլինի: Բայց որ իմ էքստրավերտ վիճակներում եմ լինում, հեչ պետքս չի:
Շվեդների ու մյուս սառած ազգերի պահով: Իրանք սառած տոլմա չեն, ուղղակի ծայրահեղ ինտրովերտ են: Որ հետները մոտիկանում ես, տեսնում ես, որ լավ էլ տաք են:
Զաքար (19.09.2015)
Ուրեմն ես էդ աստիճան ինտրվերտ չեմ, չնայած նայեցի՝ տոկոսը ցածր էր, ես մեծ խումբ առանձնապես չեմ սիրում, բայց առանց շփման էլ չեմ կարողանում, ուսանող ժամանակ երբ մենակ էի ապրում, անպայման կուրսեցիներիցս մեկը-երկուսը պետք ա հետս տւն գար, մնար նաև, կամ ես էի գնում իրանց տուն, որովհետև մենակ մնալուց կգժվեի: Մենակ Վանաձորում մեր տանն եմ սիրել մենակ մնալը, բայց հիմա արդեն վարժվել եմ, թե ոնց, բայց էլի նախընտրում եմ միջավայրը՝ փոքր, մենակ մնալուց, բայց ինտրովերտություն էլ ունեմ, որովհետև երբ պիտի մեկին հանդիպեմ, մինչև էդ հանդիպման պահը ահագին հոգեաբանական բարիերներ եմ հաղթահարում՝ անբացատրելի, աբսուրդ…ԴԴ Ասենք ղեկավարներիս մոտ ամեն անգամ գնալուց հազար ձև ծանր եմ տանում, թե ոնց ինձպահեմ:ԴԴ բայց հանդիպման ժամանակ ինձ շատ աշխույժ եմ պահում, ասում, խոսում, կատակում, բայց հաջորդ անգամ էլի նույն վիճակները, ու ընդհանրապես համարյա ցանկացած հանդիպման դեպքում, որը ամենօրյա բնույթ չի կրում:
Շինարար (19.09.2015)
Էս լրիվ ես եմ, եթե պադյեզդում մարդ կա, ես տնից դուրս չեմ գալիս: Դրա համար էլ հարևաններս մինչև հիմա իմ մասին ոչ մի բան չգիտեն, նույնիսկ անունս
Մի երկու շաբաթ առաջ տակիս հարևանը ռեմոնտ էր անում, ամբողջ օրը պադյեզդում էր, ես ինձ տանը պատեպատ էի տալիս դեպրեսիայից: Վերջը ձևը գտա, նաուշնիկները ականջներս խցկած սկսեցի տնից ներսուդուրս անել, որ հանկարծ հետս խոսալ չսկսի:
I may be paranoid but no android!
Արէա (19.09.2015)
Էդ մեկից ինձ մոտ չկա
Հենց տեղափոխվեցի էս նոր տունիկս, հարևաններիս հետ միանգամից ծանոթացա ու ընդհանրապես չեմ խուսափում իրենցից, նույնիսկ հարցերի դեպքում գնում դռները թակում, խոսում եմ հետները: Բոլորի անուններն էլ միանգամից սովորեցի ու տեսնելիս անունով (ավելի կոնկրետ՝ ազգանունով) եմ ողջունում, որ իրենց լավ զգան: Ողջո՜ւյն ֆրաու Կուկուլա, ողջո՜ւյն հերր Պեմզել, շոյվում են
Էս աշխատանքս ինձ ահագին բաց է սարքել. համենայնդեպս էն շփումը, որը ոչ մի անձնական բան չի պարունակում, լրիվ հանգիստ եմ տանում: Ու ամբողջ օրը ակտիվ շփման մեջ եմ լիքը մարդկանց հետ. էդ կոնտեքստում հարևաններին մի հատ բարև-բարի լույսը հաստատ մեծ բան չի:
Վերջին խմբագրող՝ ivy: 19.09.2015, 13:20:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ