Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ
: Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:
Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ
:
Էջանիշներ