User Tag List

Էջ 25 26-ից ԱռաջինԱռաջին ... 15212223242526 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #361
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հեշտ ես խոսում. էդ ինչ-որ մեկը կարող ա մամադ լինի կամ քեզ տանը թթվելուց փրկելու սուրբ առաքելությունը ստանձնած մեկ այլ ընտանիքի անդամ կամ մտերիմ մարդ : Մամաս, օրինակ, ամբիվերտ ա, ու էդ առումով հաճախ ենք տարաձայնություններ ունենում:
    Մամաս, օրինակ, շատ սովոր ա «քո գործը չի» պատասխանն ինձնից լսելուն, բայց դե իրա խնդիրն ինձ տանը պահելն ա կամ իմանալն ա, թե երբ որտեղ եմ։
    Ի դեպ, տանը թթվելու աստիճաններ էլ կան։ Եթե անձն օրերով տնից չի ուզում դուրս գալ, էստեղ հասարակ ինտրովերտ֊էքստրավերտության հարց չի, կարա ավելի լուրջ խնդիր լինի։

  2. #362
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ : Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:

    Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ :
    Հետաքրքիր հարց են էս տարիքային տարբերությունները։ Ես որ մտածում եմ, երեխա ժամանակ ավելի էքստրավերտ էի, բայց որովհետև ավելի քիչ էի մտածում, թե էսինչ գործողությունիցս կամ ասածիցս դիմացինն ինչ ենթադրություն կանի իմ մասին։ Միևնույն ժամանակ, իմ ինտրովերտային հոբբիներին հավեսով զոռ էի տալիս։ Այսինքն, երբ որևէ ծնունդ֊բան էի գնում, ոչինչ ինձ չէր խանգարում գիրք ճարել ու անկյունում նստել, կարդալ։ Հիմա գոնե սոց. նորմերին զոհ գնալով հաստատ էդպիսի բան չեմ անի։ Իսկ հյուր գնալ ու ընդունել միշտ սիրել եմ ու սիրում եմ, եթե, իհարկե, անկոչ հյուրեր չեն։ Ու ընդհանրապես ինչքան մեծանում եմ, էնքան ավելի ինտրովերտ եմ դառնում, բայց չգիտեմ՝ դա տարիքո՞վ ա պայմանավորված, թե՞ շփման պարտավորություններ չունենալով. աշխատավայրում ինտրովերտ հասարակության ամենաինտրովերտ շերտն ա հավաքված, նոր շրջապատ ստեղծելու կարիք չունեմ, իսկ ինտրովերտ պահվածքի համար չեմ պատժվում (օրինակ Հայաստանում ընկերներս նեղանում էին, որ պայմանավորվելու համար օրացույց էի հանում պայուսակիցս, ու հետո դրան երկար բացատրությունների շարան էր հետևում, իսկ ստեղ սաղն էլ օրացույցով են ֆռֆռում)

  3. #363
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, տարիքի (թե՞ կոնկրետ իմ կյանքի՝ ոչ էնքան հաճախ հանդիպող հանգամանքների) բերումով սկսում եմ ավելի ու ավելի քիչ մարդկանց հետ շփվելու կարիք զգալ։ Առաջ եթե գոնե շաբաթը մեկ կյանքումս որևէ սոցիալական շփում չլիներ, կգժվեի։ Հիմա հակառակը. ամիսներով կարող ա ոչ մեկի հետ չշփվեմ ու դրանից չնեղվեմ։ Էս առումով ոնց որ լրիվ մանկություն վերադարձած լինեմ. եթե մարդ ա գալիս մեր տուն հյուր, կարամ ասեմ, որ պիտի աշխատեմ, գնամ, ինձ համար մի անկյունում փակվեմ, գիրք կարդամ։ Մի քանի տարի առաջ հաստատ չէի անի տենց բան՝ քաղաքավարությանը զոհ գնալով։
    Էս թեմայի վերջին գրառումների ու «Մեծանալու մասին» Բյուրի էս նոր գրառման հետ կապված էսպիսի հոդված. «Տարիքի հետ ավելի ինտրովերտային ենք դառնում». You Get More Introverted With Age, According To Science
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.10.2019)

  5. #364
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարի էս թեմայում գրառում չի եղել:

    Մի պստիկ դեպք պատմեմ էսօրվանից:
    Ծնունդիս անսովոր նվեր էի ստացել. ինձ գրանցել էին մեդիտացիոն թեմաներով մի կուրսի, որն էս շաբաթավարտին էր:
    Հա մտածում էի՝ գնամ-չգնամ. շաբաթ-կիրակիս ինչ-որ խմբի հետ անցկացնելու հավես հեչ չունեի, մեդիատացիայից էլ շատ հեռու եմ, բայց ափսոսս գալիս էր, որ նվերը ջուրը կընկնի, հատկապես որ դրա մեջ որոշակի իմաստ և նպատակ էր դրվել, և չարժեր որ մեկին հիասթափեցնել:
    Մի խոսքով, հավաքվեցի գնացի: Խմբում ութ հոգի էինք, պլյուս՝ կուրսավարը:

    Ամեն մեկը սկզբում իրեն էր ներկայացնում ու ասում, թե ինչու է կուրսն ընտրել և ինչ ակնկալիքներ ունի:
    Բոլորը սիրուն-սիրուն պատմում էին, թե ինչու հենց էդ կուրսը և ինչու հենց իրենք: Վերջում մնացի ես ու ազնվորեն խոստովանեցի, որ կուրսը չեմ ընտրել, ոչ էլ առանձնապես ցանկություն ունեի էստեղ գալու, բայց քանի որ նվեր էր, չուզեցի ոչ մեկին նեղացնել, էնպես որ՝ ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ու ընդհանրապես ես ինտրովերտ եմ և անծանոթ մարդկանց հետ խմբային ակտիվություններն ինձ սովորաբար վանում են, միակ մխիթարանքն էն է, որ էս խումբն առանձնապես մեծ չի:
    Մի լավ ծիծաղ առաջացրեց էդ ամբողջ խոստովանությունս, թեև ես ընդհանրապես կատակ չէի անում:

    Իսկ կուրսն ահագին հետաքրքիր էր, հեչ վատ որոշում չէր մասնակցելը, ու քանի որ նախապես ասել էի, որ ինտրովերտ եմ, ընդմիջումներին հանգիստ հեռու էի մնում բոլոր „small talk“-երից, այլ զրույցներից և համատեղ լանչից. կուրսից դուրս էդպես էլ ոչ մեկի հետ բառ չփոխանակեցի, ու դա կատարյալ կոմֆորտ էր ինձ համար: Եթե վաղն էլ նույն ձևով անցնի, կարելի է հաճախ էդպիսի նվերներ ընդունել

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.09.2021), Fragile (05.09.2021), Freeman (05.09.2021), kitty (13.09.2021), Sambitbaba (05.09.2021), Աթեիստ (04.09.2021), Հայկօ (05.09.2021), Նաիրուհի (06.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  7. #365
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին 1-2 տարվա ընթացքում ինտրովերտության հետ կապված որոշ բացահայտումներ եմ արել ինձ համար, մտածեցի` էստեղ էլ գրեմ:

    Մինչև վերջերս հակված էի մտածելու, որ իմ ծայրահեղ ինտրովերտությունը բնածին առանձնահատկություն է ու պետք է ուղղակի դրա հետ հաշտվել ու փորձել ինչ-որ կերպ յոլա գնալ ոչ ինտրովերտ-friendly այս աշխարհում: Բայց որոշ ներքին բարեփոխումների արդյունքում պարզեցի, որ ինտրովերտային համարվող շատ հակումներ ու դրսևորումներ իրականում ոչ թե բնույթ են, այլ ընդամենը որոշակի հոգեբանական խնդիրների, կոմպլեքսների ու տրավմաների հետևանք, որոնք լուծելու դեպքում ինքնըստինքյան անցնում է նաև ծայրահեղ ինտրովերտությունը: Այսինքն` ծայրահեղ ինտրովերտությունը (էն որ թեսթն անելու դեպքում 90%-ից ավել ինտրովերտություն ես հավաքում, ինչպես որ ինձ մոտ էր), չի կարող նորմալ վիճակ լինել. ինչ-որ խնդիրներ կան, որոնց վրա պետք է աշխատել, լուծել, ոչ թե համարել, որ դու էդպիսին ես և վերջ, ինչպես որ ես էի անում մինչև վերջերս:

    Հա ասում եմ` էն թեսթը նորից անեմ, տեսնեմ` հիմա ինչքան կստացվի ինտրովերտությանս աստիճանը, բայց դեռ չեմ հարմարացնում: Ենթադրում եմ, որ առնվազն 10 տոկոսով պիտի իջած լինի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.09.2021), Վիշապ (02.02.2023)

  9. #366
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին 1-2 տարվա ընթացքում ինտրովերտության հետ կապված որոշ բացահայտումներ եմ արել ինձ համար, մտածեցի` էստեղ էլ գրեմ:

    Մինչև վերջերս հակված էի մտածելու, որ իմ ծայրահեղ ինտրովերտությունը բնածին առանձնահատկություն է ու պետք է ուղղակի դրա հետ հաշտվել ու փորձել ինչ-որ կերպ յոլա գնալ ոչ ինտրովերտ-friendly այս աշխարհում: Բայց որոշ ներքին բարեփոխումների արդյունքում պարզեցի, որ ինտրովերտային համարվող շատ հակումներ ու դրսևորումներ իրականում ոչ թե բնույթ են, այլ ընդամենը որոշակի հոգեբանական խնդիրների, կոմպլեքսների ու տրավմաների հետևանք, որոնք լուծելու դեպքում ինքնըստինքյան անցնում է նաև ծայրահեղ ինտրովերտությունը: Այսինքն` ծայրահեղ ինտրովերտությունը (էն որ թեսթն անելու դեպքում 90%-ից ավել ինտրովերտություն ես հավաքում, ինչպես որ ինձ մոտ էր), չի կարող նորմալ վիճակ լինել. ինչ-որ խնդիրներ կան, որոնց վրա պետք է աշխատել, լուծել, ոչ թե համարել, որ դու էդպիսին ես և վերջ, ինչպես որ ես էի անում մինչև վերջերս:

    Հա ասում եմ` էն թեսթը նորից անեմ, տեսնեմ` հիմա ինչքան կստացվի ինտրովերտությանս աստիճանը, բայց դեռ չեմ հարմարացնում: Ենթադրում եմ, որ առնվազն 10 տոկոսով պիտի իջած լինի:
    Ես էլ ինչ որ ժամանակ ինտրովերտ եղել ու քո նման բացահայտել եմ, որ էդ իրականում խնդիրներ ա, ոչ թե "ես ուղղակի տենց եմ"։ Ճիշտ ա հետո, որ փորձում էի ինտրովերտ ընկերներիս համոզեմ, որ պետք ա քայլեր անել, էդ ծայրահեղ բաները հանել, գոնե պարբերաբար, ինձ մեղադրում էին, որ էմպատյա չունեմ, կամ էլ իրանց դեպքը ուրիշ ա։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.02.2023), Վիշապ (02.02.2023)

  11. #367
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ինտրովերտությունը պարզվեց ճարպերի, ամինաթթուների ու վիտամինների պակասից է, սննդակարգս փոխեցի, դառա էքստրավերտ
    Si vis pacem, para bellum

  12. #368
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էդքան մի ոգևորվեք : Ես չեմ ասել, թե ինտրովերտությունը սուտ ա, ոչ էլ ասել եմ, թե իմ ինտրովերտությունն անցել ա, էքստրավերտ եմ դարձել: Խոսքը զուտ ինտրովերտության տոկոսի մասին էր: Ի դեպ, թեսթն արել եմ համեմատաբար վերջերս, ու պարզվեց` ինտրովերտությունս 97%-ից իջել ա 85%-ի, ինչպես որ սպասում էի մոտավորապես: Բայց ես շարունակում եմ մնալ ինտրովերտ, ընդ որում` էլի բավական թունդ ինտրովերտ: Իմ նախասիրություններն ու կոմֆորտի նախընտրությունները չեն փոխվել, ուղղակի շատ բաներ, որ էն ժամանակ շատ ծանր էի տանում, սթրես էին ինձ համար, հիմա շատ ավելի թեթև եմ տանում: Ինձ համար մարդկանց հետ հանդիպելու, ակտիվ շփումների մեջ մտնելու լավագույն հաճախականությունը, այսինքն` լիարժեք կոմֆորտի տարբերակը, շարունակում ա մնալ երկու շաբաթը մեկը, բայց իրականում շատ ավելի հաճախ եմ նման շփումներ ունենում, ուղղակի ի տարբերություն նախկինի, հիմա ավելի թեթև եմ տանում դրանք ու չեմ խուսափում հանդիպումներից: Նաև social anxiety-ից եմ ձերբազատվել, որը շատ լուրջ խնդիր էր ինձ համար:

    Իհարկե, դժվար ա կոնկրետ թվեր սահմանելը, բայց իմ պատկերացմամբ` մոտավորապես 90-ից բարձր տոկոս կազմող ինտրովերտությունը որոշակիորեն խնդիրների հետևանք ա, որոնք հնարավոր ա ու արժե լուծել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.02.2023)

  14. #369
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ինտրովերտությունը պարզվեց ճարպերի, ամինաթթուների ու վիտամինների պակասից է, սննդակարգս փոխեցի, դառա էքստրավերտ
    Տո դու ե՞րբ ես ինտրովերտ եղել: Մի 7 տարի առաջ էլ էիր էս թեմայում վրա տվել ինտրովերտներիս, թե բա` սաղ սուտ ա, բուժվեք: Թե՞ էն ժամանակ դու արդեն «բուժված» էիր ինտրովերտությունից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.02.2023, 06:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #370
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո դու ե՞րբ ես ինտրովերտ եղել: Մի 7 տարի առաջ էլ էիր էս թեմայում վրա տվել ինտրովերտներիս, թե բա` սաղ սուտ ա, բուժվեք: Թե՞ էն ժամանակ դու արդեն «բուժված» էիր ինտրովերտությունից:
    Ես մի փոքր հիասթափությամբ հայտնաբերեցի (նախկինում կարծում էի, որ «հոգու դրսևորումները» անկախ են մարմնի վիճակից), որ սոցիալական հակվածություններիս վրա ապրելակերպն ու սննդակարգը լուրջ ազդեցություն ունեն։
    Ասենք առաջ կարելի է ասել ծանր կարգի սոցիոֆոբ էի, իսկ հիմա մեծամասամբ հաճույքով եմ շփվում պատահական մարդկանց հետ, ու մարդաշատ երեկույթներն էլ սկսել են դուր գալ։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (02.02.2023)

  17. #371
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, թեսթն արել եմ համեմատաբար վերջերս, ու պարզվեց` ինտրովերտությունս 97%-ից իջել ա 85%-ի, ինչպես որ սպասում էի մոտավորապես:
    Ինչ թեստ է՞ որ։ Եթե օնլայն, հղում կտա՞ս։

  18. #372
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի փոքր հիասթափությամբ հայտնաբերեցի (նախկինում կարծում էի, որ «հոգու դրսևորումները» անկախ են մարմնի վիճակից), որ սոցիալական հակվածություններիս վրա ապրելակերպն ու սննդակարգը լուրջ ազդեցություն ունեն։
    Ասենք առաջ կարելի է ասել ծանր կարգի սոցիոֆոբ էի, իսկ հիմա մեծամասամբ հաճույքով եմ շփվում պատահական մարդկանց հետ, ու մարդաշատ երեկույթներն էլ սկսել են դուր գալ։
    Սրան գումարած
    Իմ ինտրովերտության հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ինձ միշտ թվում էր որ մարդիկ երբ որ խոսում են, կոնկրետ նպատակ ունեն։ Այսինքն երբ դիմացինս խոսում էր, ես մտածում էի, օքեյ, ինչ ա ուզում ասի, խի ա ուզում ասի, ինչն ա իրա նպատակը, ոնց պետք ա ես խոսամ, որ իմ նպատակին հասնեմ ու իրա նպատակին վնաս չտամ և այլն և այլն։ Այսինքն ամենահասարակ շփումները իմ համար շատ բարդ negotiation—ի էին վերածվում։ Հետո ինչ որ պահից հայտնաբերեցի, որ մադիկ կարանք խոսան ուղղակի խոսալու համար, այսինքն խոսալը, սոցիալիզացվելն ա հենց նպատակ։ Սկզբում շատ խորթ ու ապուշ բան էր ինձ թվում, ասում էի այ ախպեր խի՞ են անիմաստ խոսում։ Մինչև հիմա էլ մեծ հաշվով իմը չի, բայց քանի որ արդեն խաղի կանոնները ինչ որ չափով հասկանալի ա, կարողանում եմ խաղամ։ Թե չէ հակառակ դեպքում, մարդիկ պրոստո հավայի հետս խոսում էին, իսկ ես կոնկրետ կենտրոնացած ամեն բառ ու շարժում անալիզ անում, որպեսզի ճիշտ հասկանամ ինչ են ասում։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (02.02.2023), Freeman (02.02.2023), ivy (02.02.2023), Ուլուանա (02.02.2023)

  20. #373
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ թեստ է՞ որ։ Եթե օնլայն, հղում կտա՞ս։
    Էստեղ․
    https://www.humanmetrics.com/personality

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (02.02.2023)

  22. #374
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում է՝ ես 25%-ով ինտրովերտ եմ։ Ինձ թվում է՝ հաստատ դրանից ավել։
    Իրականում տեստի հարցերը հնացած են էսօրվա կյանքի համար։ Ընդհանուր հեռախոս վաղուց արդեն չի զանգում, ու մենակով լիքը այլ զբաղմունքներ կան գիրք կարդալուց բացի։ Վիրտուալ շփումը մեծ դեր է խաղում մեր կյանքում, ու դրա մասին ոչ մի հարց։

    P.S. Էդ 25%-ի իմասը կարծես լավ չէի հասկացել։ Դա չի նշանակում, որ 75%-ով էքստրավերտ եմ։
    You have moderate preference of Introversion over Extraversion (25%)
    Սա արդեն ավելի մոտ է իրականությանը։

  23. #375
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի փոքր հիասթափությամբ հայտնաբերեցի (նախկինում կարծում էի, որ «հոգու դրսևորումները» անկախ են մարմնի վիճակից), որ սոցիալական հակվածություններիս վրա ապրելակերպն ու սննդակարգը լուրջ ազդեցություն ունեն։
    Ասենք առաջ կարելի է ասել ծանր կարգի սոցիոֆոբ էի, իսկ հիմա մեծամասամբ հաճույքով եմ շփվում պատահական մարդկանց հետ, ու մարդաշատ երեկույթներն էլ սկսել են դուր գալ։
    Բնականաբար, անկախ չեն, լավ էլ սերտորեն փոխկապակցված են: Ի դեպ, իմ դեպքում էլ ա տենց հիմա: Ավելի ճիշտ` անծանոթների հետ շփումը, որ ժամանակին սթրես էր, որից հնարավորինս խուսափում էի, հիմա շատ հանգիստ եմ տանում, հաճախ նույնիսկ հաճույքով եմ շփվում, ինքս էլ կարող ա նախաձեռնեմ շփումը, մի բան, որ նախկինում բացառվում էր: Մարդաշատ հավաքույթներն էլ, եթե ինձ համար հետաքրքիր, հաճելի մարդիկ են, դուր են գալիս, հաճույքով եմ գնում, բայց եթե վրա-վրա են լինում, արդեն ահավոր հոգնում եմ, նույնիսկ եթե ինձ համար ամենասիրելի ու հետաքրքիր մարդկանցով լինի: Երկար ժամանակ ակտիվ շփումներից հետո ուզում եմ տանը փակվել ու մի երկու ամիս մարդու երես չտեսնել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 25 26-ից ԱռաջինԱռաջին ... 15212223242526 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •