Ես էնքան եմ փակված իմ ցնդած ինտրովերտների ակադեմիական միջավայրում, որ արդեն մոռացել եմ, թե էքստրավերտն ինչ ա
Բայց ասեցի քանի ստեղ ենք, մի բան պատմեմ։ Երևի վերջին հանդիպումս ա էղել տենց թունդ էքստրավերտի հետ
Մի երկու տարի առաջ էր։ Կոպենհագենում մի խումբ ունեինք։ Մի քանի արտասահմանցիքով հավաքվում էինք, գրում էինք, գրականությունից խոսում։ Դե երևի պատկերացնում եք, որ մի խումբ ինտրովերտների հավաքույթ ա իրանց սիրելի զբաղմունքի շուրջ։ Տենց եսիմ ոնց էղավ, մեկ էլ մի օր մեզ մի հույն աղջիկ միացավ։ Էկած֊չեկած սկսեց, թե ինքը մենակ բլոգ ա գրում։ Դե խոսեց֊բան, սկզբում իրա շատ խոսելուն ուշադրություն չդարձրինք։ Հետո գրելու վարժություն պիտի անեինք, երբ քսան րոպե ժամանակ ա տրվում, որ կոնկրետ թեմայով գրենք։ Էս աղջիկը հինգ րոպե մի կես էջ գրեց, մնացած տասնհինգ րոպեն խոսեց֊խոսեց, թե ինքն ինչ հզոր լուսանկարիչ ա, սաղիս խանգարեց։ Հա, էդ օրն էլ հատուկ հյուր ունեինք՝ կիպրահայ մի գրող։ Էս մեր հույն աղջիկն ընդհանրապես չթողեց հյուրի հետ շփվենք, ով ինչ հարցնում էր, ով բերանը բացում էր, միանգամից սաղին լռեցնում էր, ինքը իրա մասին խոսում, թե ինչ հզոր դեմք ա, էս ու էն։ Տենց, էդ օրը լրիվ փչացավ, որովհետև մեր ամբողջ իվենթը գրելու, գրականության ու նաև մեր հյուրի շուրջ պտտվելու փոխարեն էդ աղջկա շուրջն էր պտտվում, բայց կարևորը՝ էլ երբեք չեկավ մեր հանդիպումներին։ Ու դրա համար որ հիշում եմ էս դեպքը, ուրախանում եմ, որ ամեն օր ստիպված չեմ էքստրավերտների հետ շփվել
Էջանիշներ