Դե ես չեմ ասում թե պետք ա ժամերով դատարկաբանել

Բայց օրինակ որ իրար մասնագիտություններից հարցուփորձ չանեիք, չէիք էլ սկսի չէ՞ արհեստական բանականություն քննարկել։ ՈՒ վաբշե ես չեմ ասում թե պետք չի խորանալ հետաքրքիր թեմաների մեջ։ Ես ինքս տիպիկ խորացող եմ

ՈՒ ես էլ small talk–ից վատ եմ ահագին, բայց հասկանում եմ, որ small talk–ը ավելի լայն դուռ ա դեպի փիլիսոփայելու թեմաներ ու ընդհանրապես վատ բան չի, եթե ժամերով դատարկ բլա–բլայի չի վերածվում։
Ի դեպ, իմ թիմում մի գործընկեր ունեի, որ իրար հետ ընդմիջումներին, կոֆե–թեյի ընթացքում հաճախ խորանում ենք տարբեր թեմաներով, մի անգամ տենց խոհանոցում նստած չեմ հիշում ինչից էինք խոսում, ուրիշ բաժնից մի տղա մտավ ներս, մեկ էլ ծիծաղելով ասում ա․ «Ձեզ ինչքան տեսնում եմ, միշտ ինչ–որ փախած թեմաների մեջ եք խորացած»

Հիմա ըստ քեզ, ինքը դրանից հետո եզրակացրեց, որ երկուսս էլ սոցիալ հմտություններ չունե՞նք

Էջանիշներ