Արշակ-ի խոսքերից
Նայի, եթե օրինակ գիտես որ կոլեգադ, որի հետ ամեն օր իրար կողք նստած գործ եք անում, հետաքրքրված ա արհեստական ինտելեկտով, դու կարող ա առավոտ մտնես գործի ու առանց բարև բարլուսի իրան ասես․ «բա տեսա՞ր, էն արհեստական ինտելեկտով ծրագիրը ոնց աշխարհի լավագույն Գո խաղացողին երեկ կրեց» ու խորանաք էդ թեմայով չէ՞։ ՈՒ էդ լրիվ նորմալ ա։ Որտև երկուսդ էլ գիտեք որ էդ թեմայով խիստ հետաքրքրված եք։
Բայց եթե մտնում ես մի անծանոթ միջավայր, ասենք ինչ–որ երեկույթ ա, ու սուս փուս լռվում ես մինչև չգտնես մեկին որ ԱԻ–ի թեմայով կարա հետդ խոսա, կամ էլ անծանոթ մեկին բռնում ու առանց բարև–բարլուսի խորանում ես ԱԻ–ի թեմայով, էդ սոցիալ հմտության պակաս ա արտահայտում։ Որովհետև նախ և առաջ ի՞նչ իմացար որ դեմիդ մարդը էդ թեմայով հետաքրքրված ա ու ուզում ա հիմա խոսի էդ մասին, որ քյասար խորացար։
Եթե չես կարում մարդկանց հետ խոսես, քանի դեռ չես բռնացրել էդ թեմայով հետաքրքրվածի, էդ էլ ա սոցիալ հմտության պակաս։ Որովհետև մարդիկ սովորաբար հաճույք են ստանում ոչ միայն խորացած վերացական թեմաներից խոսելուց, այլ զուտ իրար ներկայությունից ուրախանում են, էդ պահի իրավիճակի, միջավայրի իրանց ընկալումներն են կիսում, մանր–մունր դեսից դենից խոսելով ջան են ասում ջան էն լսում, մեկը մյուսի մասին իմանում են քիչ–քիչ ու գուցե հետո ընդհանուր վերացական թեմա գտնեն, որով երկուսն էլ ոգևորված են խոսել։
Էդ թեթև զրույցը, որը սովորաբար տվյալ միջավայրին ա վերաբերվում որում էս պահին գտնվում ես, դիմացդ գտնվող մարդու որպիսությունով անկեղծորեն հետաքրքրվելը, տպավորություններ կիսելը, կատակելը որը ջերմ մթնոլորտ ա ձևավորում մարդկանց միջև, հենց small talk ա դառնում։ ՈՒ էդ բնական շփում ա մարդկանց միջև ու գոնե էդ մակարդակով ցանկացած մարդու հետ հաղորդակցվել, ջերմություն փոխանակել ու ներքին կապ ստեղծելը եթե չես կարում, ուրեմն սոցիալ հմտություններդ լավ չեն զարգացած։ Որտև ԱԻ–ից բոլորը չեն հետաքրքրված ու նման ավելի բարդ թեմաներով ընդհանուր հետաքրքրություններ ունենալը ոչ միշտ կարա լինի, բայց էն վերը նշածս պարզ հաղորդակցումը ամեն մարդու հետ էլ կարաս անես ու էդ պարզ հաղորդակցումը նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցողներ գտնելու ճանապարհ ու ավելի լայն հնարավորություններ ա բացում։
Հակառակ դեպքում կամ սկսելու ես խորանալ բարդ ու վերացական թեմաների մեջ առանց իմանալու տվյալ մարդուն էդ հետաքրքիր ա թե չէ, կամ էլ հույսդ էն ա որ ուրիշները էդ թեմաներին կանցնեն դու էլ հետո կմիանաս։ Իսկ տենց հետաքրքիր մարդկանց հետ կապվելու հնարավորությունը ավելի քիչ ա, քան վերը նկարագրածս small-talk–ով տարբերակում։
Էջանիշներ