StrangeLittleGirl-ի խոսքերից
Իհարկե մարդկային հատկանիշները ստատիկ չեն, բայց մի ծայրահեղությունից մյուսը դժվար անցնեն։ Իսկ ինտրովերտության-էքստրավերտության մասին կարևոր ա իմանալ մարդկանց լավ հասկանալու համար։ Ասենք, սկսած կրթական համակարգից։ Էրեխեք կան, որ ուղղակի չեն սիրում/չեն կարողանում խմբերում աշխատել, ու անընդհատ խմբային աշխատանքի մղելն իրանց համար եքա սթրես ա։ Իհարկե, կարևոր ա, որ անկախ նրանից մարդն ինտրովերտ ա, թե էքստրավերտ, խմբում աշխատելու որոշակի հմտություններ ունենա, բայց ինտրովերտին անընդհատ սթրեսի մեջ գցելով էդ հարցը չես լուծի։ Կամ նույնիսկ հասարակ մարդկային հարաբերություններում։ Ասենք, երբ ինտրովերտ հասարակության մեջ ընկերներիցս մեկն ասում ա՝ արի կիրակի գնանք սուրճ խմելու, հանգիստ կարամ պատասխանեմ, թե՝ կներես, կիրակի բազմոցին պիտի վեր ընկնեմ, չեմ կարա։ Նույնն ասես էքստրավերտ հասարակության մեջ, քեզ ծույլ կհանեն կամ կվիրավորվեն, որ չես ուզում իրենց տեսնել։ Դրա համար կարևոր ա էս հատկանիշների մասին իմանալը։
Ինտրովերտություն-էքստրավերտություն տերմիններն էլ Յունգն ա առաջարկել, ոչ թե Այզենկը։ Ուրիշ հարց ա, որ էդ թեստերից շատերի պսիխոմետրիկ պարամետրերը շատ ցածր են, դրա համար թեստը մեկ քեզ ինտրովերտ ա հանում, մեկ՝ էքստրավերտ։ Բայց դու ինքդ էդ թեստերից էլ լավ գիտես, թե ինչպիսին ես, ու եթե հավասարապես քեզ ինտրովերտ ու էքստրավերտ ես զգում, ավելի հավանական ա, որ մոտավորապես հենց մեջտեղում ես։
Ֆրոյդն էլ, Յունգն էլ բավական հակագիտական են, բայց Յունգի առաջարկած տերմիններն էսօրվա հոգեբանությունը զարգացրել ա, նյուանսներ ավելացվել, իսկ Ֆրոյդի տեսությունները մնացել են անցյալում կամ էլ մենակ հարուստների կայֆ։
Ինչ վերաբերում ա մարդու կողմից մանիպուլացնելուն ու կառավարելուն, իհարկե հնարավոր ա, բայց ոչ երկար ժամանակով։ Էս թեմայում գրող ինտրովերտները կհաստատեն, որ լինում ա, որ մեկ էլ դառնում են շփվող ու շատախոս, բայց դրանից հետո պետք ա լինում տանը վեր ընկնել, որ վերականգնվեն։
Էջանիշներ