User Tag List

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #181
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, երբ ինտրովերտին ամաչկոտ ու չշփվող են ընկալում։ Ես հեչ ամաչկոտ չեմ ու մենակ խիստ անհրաժեշտության դեպքում եմ շփվում։
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. #182
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ ինտրովերտին ամաչկոտ ու չշփվող են ընկալում։ Ես հեչ ամաչկոտ չեմ ու մենակ խիստ անհրաժեշտության դեպքում եմ շփվում։
    Ինտրովերտի համար ամաչկոտությունը պարտադիր չի, բայց չշփվողն, իմ կարծիքով, ամենաբնորոշ գծերից ա։ Եթե ակտիվ շփումների սիրահար ա մարդը, էլ ի՞նչ ինտրովերտ։ Ուրիշ բան, եթե հանգամանքների բերումով ստիպված ա շատ շփվել, ու արտաքինից շփվողի տպավորություն ա թողնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #183
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտրովերտի համար ամաչկոտությունը պարտադիր չի, բայց չշփվողն, իմ կարծիքով, ամենաբնորոշ գծերից ա։ Եթե ակտիվ շփումների սիրահար ա մարդը, էլ ի՞նչ ինտրովերտ։ Ուրիշ բան, եթե հանգամանքների բերումով ստիպված ա շատ շփվել, ու արտաքինից շփվողի տպավորություն ա թողնում։
    Ահա, ես մենակ հանգամանքների բերումով եմ շփվում կամ, երբ շատ ոգևորված եմ, հերթապահությունից հետո էլ եմ շատ խոսում, եթե 1 ժամ քնել եմ։ Օրինակ՝ ակումբի հանդիպոիմներին շատ եմ խոսում, որտև ոգևորված եմ։ Իհարկե լիքը հանգամանքներ պետք ա լինեն՝ իմ սիրած թեմաները, մոտիկ/ծանոթ մարդ լինի կողքս նստած, ինձ խոսելու հերթ տան, երաժշտություն չլինի etc..
    Չնայած, ես ամբիվալենտ եմ։ Ուղղակի էս վերջին 1,5 տարին ինտրովերտի պահվածք ունեմ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. #184
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով շատ մակերեսային ու անիմաստ դասակարգում է, մարդիկս շատ ավելի բարդ ենք ու մեր տարբեր «-վերտ»-ություննները կախված են ամենատարբեր բազմաթիվ հանգամանքներից, ազդեցություններից, վերաբերմունքից, ինտելեկտից, լուսնի փուլերից, ֆինանսական կարողություններից և այլն։ Նույն կերպ կարելի է բոլորին դատել ու դասակարգել ըստ հորոսկոպի, որը կարող է ավելի հետաքրքիր է, քան թե սույն դասակարգումը։
    Ես ճիշտն ասած մի փոքր անհանգստանում եմ, որ նմանատիպ թեմաները շատ ավելի բուռն զարգացումներ են ունենում, քան թե թվացյալ ավելի կարևոր թեմաներ։ Բայց դե երևի մարդուս բնույթն է այդպիսին՝ զբաղվել դատարկաբանությամբ, գուցե ցրվելու-հանգստանալու համար օգտակար է, եսի՞մ։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (14.11.2016), Տրիբուն (15.11.2016)

  6. #185
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով շատ մակերեսային ու անիմաստ դասակարգում է, մարդիկս շատ ավելի բարդ ենք ու մեր տարբեր «-վերտ»-ություննները կախված են ամենատարբեր բազմաթիվ հանգամանքներից, ազդեցություններից, վերաբերմունքից, ինտելեկտից, լուսնի փուլերից, ֆինանսական կարողություններից և այլն։ Նույն կերպ կարելի է բոլորին դատել ու դասակարգել ըստ հորոսկոպի, որը կարող է ավելի հետաքրքիր է, քան թե սույն դասակարգումը։
    Ես ճիշտն ասած մի փոքր անհանգստանում եմ, որ նմանատիպ թեմաները շատ ավելի բուռն զարգացումներ են ունենում, քան թե թվացյալ ավելի կարևոր թեմաներ։ Բայց դե երևի մարդուս բնույթն է այդպիսին՝ զբաղվել դատարկաբանությամբ, գուցե ցրվելու-հանգստանալու համար օգտակար է, եսի՞մ։
    Բոլոր դասակարգումներն էլ մակերեսային են։ Էնպես չի, խոլերիկ-մելանխոլիկ, բնավորության շեշտվածությունները և այլն ճիշտ են բնութագրում անհատին։ Հետո, ես չեմ համարում, որ դատարկաբանություն ա ինքդ քեզ նման մարդու գտնելը, քննարկելը հարցեր, որոնք կարող ա գլոբալ իմաստով աշխարհում սովի հարցը չեն լուծի, բայց անհատի իմաստով կօգնեն որոշակի տագնապայնություն վերացնել։ Ինձ, օրինակ, շատ հաճելի ա, որ ՖԲի նկատմամբ բացասական վերաբերմունք մենակ ես չունեմ և այլն, և այլն։ Էլի եմ ասում, կարող ա ընդհանուր անկապ ա, բայց իմ ՝ անհատի մակարդակով կարևոր ա։
    Ի դեպ, հորոսկոպի ֆենոմենը շատ հետաքրքիր ա, միշտ կարդացողները մտածում են, որ հենց իրանց ա բնութագրում, բայց իրականում բոլորին նույն բանն են ասում, ուղղակի լայն հատկանիշներ տալով։ Իսկ մարդիկ, միամիտ ստրուկները, հավատում են, որ իրանք եզակի են էս կյանքում։
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. #186
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, էն Յունիգի տիպոլոգիայի տեստին հանգիստ թողեք, դա ոնց որ ասենք աստղագուշակը կարդաք։
    Էս երկու տերմիններին էլ գոնե հարաբերական հանգիստ թողեք, որտև ամեն ինչ էդքան է; պարզ ու հատկապես հստակ չի ու պետք չի պրիմիտիվացնել։ Լրիվ համամիտ եմ Վիշապի հետ։

    Ավելի լավ ա էս վիդեոն նայեք,2016-ի։ Փոքրիկ Բրայանը շատ լավ ա ներկայացնում, ի դեպ նաև հետազոտության արդյունքներ ա ներկայացնում սեռականության ու ինտրո/էքստրավերտության հարաբերակցության վերաբերյալ Հլա տեսեք հաստատ ինտրովերտ եք։ Ու շատ լավ ա վերջում եզրականություն անում։ «Մի՞թե մենք ընդամենը ինչ-որ գծերի փունջ ենք»։
    Ես, մեկը, հոգնել եմ էս տերմիններից։ Ավելի լավ է ասեք էն ամենը ինչ ի նատի ունեք ինտրովերտ ասելու փոխարեն, թե չէ սխալ կհասկանանք

    "Non est ad astra mollis e terris via."

  8. #187
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ ա է պրիմիտիվացնում ու պարզացնում, ես չեմ հասկանում։ ։Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  9. #188
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մարդը էս վիդեոյում ասում ա էն, ինչ ուզում էի ես ասեի. ինտրովերտություն-էքստրավերտությունը մարդու բազմաթիվ հատկանիշներից ա, ինչով կարան իրար նմանվեն կամ իրարից տարբերվեն։ Համեմատության համար ասենք, որ կան կապույտ ու շագանակագույն աչքերով մարդիկ, բոյով ու կոլոտ։ Կապույտի ու շագանակագույնի երանգները տարբեր կարան լինեն, բոյովի բոյն էլ կարա տարբեր լինի, բայց դա մի հատկանիշ ա։ Ու էս թեմայում մենք չենք քննարկում, թե ով ենք մենք, այլ քննարկում ենք շատ կոնկրետ մի հատկանիշ. ինտրովերտություն (բոյովության մասին էլ ակումբում թեմա կա), ինչի շուրջ թեմայում գրառում կատարողները համախմբվել են։

    Ու հա՛, մենք մարդիկս շատ տարբեր ենք, ամեն մեկս մի ձևով ենք հաղթահարում ինտրովերտության ու այլ հատկանիշների ստեղծած դժվարությունները։ Բայց ասել, որ էդ հատկանիշը գոյություն չունի, շատ սխալ կլինի։ Ավելին՝ հատկանիշների մասին պետք ա խոսել դիմացինին ավելի լավ հասկանալու համար։ Ու ոնց որ Գրիֆինն ա ասում, ստեղ ո՞վ ա պրիմիտիվացնում։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.11.2016), Արշակ (15.11.2016), Ուլուանա (15.11.2016)

  11. #189
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Սուրճի մասին էլ ուղղակի չեմ հավատում։ Ուզում եմ օրիգինալ հետազոտությունը կարդալ։ Համենայնդեպս, աշխարհի ամենաշատ սուրճ սպառող հասարակությունները հենց ինտրովերտ հասարակություններ են։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (15.11.2016)

  13. #190
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչ մի սխալ եք հասկանում ասում եմ ընդամենը ամեն ինչ պարզ ու հստակ չի ու մի պարզեցրեք ու հասարակ մի դարձրեք(պրիմիտիվացնել):

    Ախր շատ լավ ա ներկայացնում, նաև նշում ա մի տերմին․ ազատ գծեր(free traits) առաջին անգամ եմ լսում բայց շատ դուրս եկավ, բացատրությունը ու բնույթը։
    Չէ ես չեմ ժխտում ուղղակի ուզում եմ ընդգծել, որ յուրքանչյուրի համար պետք ա առանձնացնել թե ինտրովերտությունը ինչ ա ենթադրում, կամ որ գծերը, հատկանիշներն են առկա կոնկրետ մարդու մոտ։

    Ուլու ես վստահ չեմ որ ակտիվ շփումներից խուսափող մարդը անպայմանորեն ինտրովերտ ա, ու նաև ճիշտ հակառակը, միգուցե ուղղակի մեծամասամբ։

    Մտածում եմ որ շատ բաներ կախված ա նարանից թե մանկության տարիքում ինչքանով են ծնողները ու շրջապատը կառուցողական ու խրախուսող, թե հակառակն է։ Կամ հետո ոնց ա ամեն ինչ ընթանում։ Ֆրոյդին չեմ ուզում կրկնած լինել ուղղակի իմ փորձից տեսածից եմ ասում։ Նաև ասեմ, որ մեզ սովորեցնում էին, որ մարդիկ տարիների ընթացքում փոխվում են էլի կախված միջավայրից, հարաբերություններից, շփումներից և այլն, ու նույնիսկ կարող ե նդառնալ էքստրավերտ և հակառակը։ Բայց թե՝ եսիմ։

    Հա հա էդ սուրճի պահը մի տեսակ կասկածելի ա։
    Իսկ սեռականության տեսակետի մասին ի՞նչ կարծիքի ես
    Վերջին խմբագրող՝ Arpine: 15.11.2016, 01:51:
    "Non est ad astra mollis e terris via."

  14. #191
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ մի սխալ եք հասկանում ասում եմ ընդամենը ամեն ինչ պարզ ու հստակ չի ու մի պարզեցրեք ու հասարակ մի դարձրեք(պրիմիտիվացնել):

    Ախր շատ լավ ա ներկայացնում, նաև նշում ա մի տերմին․ ազատ գծեր(free traits) առաջին անգամ եմ լսում բայց շատ դուրս եկավ, բացատրությունը ու բնույթը։
    Չէ ես չեմ ժխտում ուղղակի ուզում եմ ընդգծել, որ յուրքանչյուրի համար պետք ա առանձնացնել թե ինտրովերտությունը ինչ ա ենթադրում, կամ որ գծերը, հատկանիշներն են առկա կոնկրետ մարդու մոտ։

    Ուլու ես վստահ չեմ որ ակտիվ շփումներից խուսափող մարդը անպայմանորեն ինտրովերտ ա, ու նաև ճիշտ հակառակը, միգուցե ուղղակի մեծամասամբ։

    Մտածում եմ որ շատ բաներ կախված ա նարանից թե մանկության տարիքում ինչքանով են ծնողները ու շրջապատը կառուցողական ու խրախուսող, թե հակառակն է։ Կամ հետո ոնց ա ամեն ինչ ընթանում։ Ֆրոյդին չեմ ուզում կրկնած լինել ուղղակի իմ փորձից տեսածից եմ ասում։ Նաև ասեմ, որ մեզ սովորեցնում էին, որ մարդիկ տարիների ընթացքում փոխվում են էլի կախված միջավայրից, հարաբերություններից, շփումներից և այլն, ու նույնիսկ կարող ե նդառնալ էքստրավերտ և հակառակը։ Բայց թե՝ եսիմ։

    Հա հա էդ սուրճի պահը մի տեսակ կասկածելի ա։
    Իսկ սեռականության տեսակետի մասին ի՞նչ կարծիքի ես
    Ես էլ ասում եմ՝ ստեղ ոչ ոք չի պարզացնում ու հստակացնում ու ամբողջ թեման էն մասին ա, թե ոնց կարան ինտրովերտները տարբեր տեսակի լինեն կամ ինչ ընդհանրություններ ունեն։ Լիքը գրառումներ կան, որտեղ կարաս կարդաս էդ բոլոր տեսակի առանձնահատկությունների մասին։ Մեկն անծանոթների հետ շփվելուց ա նեղվում, մեկը՝ ծանոթների։ Ու տենց լիքը բաներ։

    Իսկ էդ մանկության հարցերը հանգիստ թող էլի, ինչ կլինի։ Ֆրոյդը մեկը մի գլուխ տուֆտել ա ամեն ինչ մանկության հետ կապելով։ Ի վերջո, գենետիկան շատ ուժեղ բան ա, ու ինչքան էլ մարդ դաժան մանկություն ունեցած լինի, գենետիկան ավելի որոշիչ դեր ունի, թե ինքն ինչպիսին ա դառնալու։ Կարաս երկվորյակների հետազոտություններից կարդաս, ահագին հետաքրքիր բաներ կան։

    Իհարկե, մենք հենց էս նույն թեմայում էլ քննարկում ենք, որ միջավայրից ու այլ գործոններից կախված կարա մարդ մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս ինտրովերտ լինի, բայց միջավայրի դերն էդքան շատ չի։ Օրինակ ես մաշկիս վրա զգում եմ, որ վերջին մի տարում ավելի ինտրովերտ եմ դարձել մի շարք պատճառներով, բայց դա չի նշանակում, որ մինչև էդ նենց էքստրավերտությամբ փայլում էի։

    Սեռականությունը կարծում եմ՝ ճիշտ ա ասում, բայց էլի էստեղ ուրիշ գործոններ էլ կան։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.11.2016), Ուլուանա (15.11.2016)

  16. #192
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասում եմ՝ ստեղ ոչ ոք չի պարզացնում ու հստակացնում ու ամբողջ թեման էն մասին ա, թե ոնց կարան ինտրովերտները տարբեր տեսակի լինեն կամ ինչ ընդհանրություններ ունեն։ Լիքը գրառումներ կան, որտեղ կարաս կարդաս էդ բոլոր տեսակի առանձնահատկությունների մասին։ Մեկն անծանոթների հետ շփվելուց ա նեղվում, մեկը՝ ծանոթների։ Ու տենց լիքը բաներ։

    Իսկ էդ մանկության հարցերը հանգիստ թող էլի, ինչ կլինի։ Ֆրոյդը մեկը մի գլուխ տուֆտել ա ամեն ինչ մանկության հետ կապելով։ Ի վերջո, գենետիկան շատ ուժեղ բան ա, ու ինչքան էլ մարդ դաժան մանկություն ունեցած լինի, գենետիկան ավելի որոշիչ դեր ունի, թե ինքն ինչպիսին ա դառնալու։ Կարաս երկվորյակների հետազոտություններից կարդաս, ահագին հետաքրքիր բաներ կան։

    Իհարկե, մենք հենց էս նույն թեմայում էլ քննարկում ենք, որ միջավայրից ու այլ գործոններից կախված կարա մարդ մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս ինտրովերտ լինի, բայց միջավայրի դերն էդքան շատ չի։ Օրինակ ես մաշկիս վրա զգում եմ, որ վերջին մի տարում ավելի ինտրովերտ եմ դարձել մի շարք պատճառներով, բայց դա չի նշանակում, որ մինչև էդ նենց էքստրավերտությամբ փայլում էի։

    Սեռականությունը կարծում եմ՝ ճիշտ ա ասում, բայց էլի էստեղ ուրիշ գործոններ էլ կան։
    Բայց ի՞նչ խնդիր է լուծում մարդկանց բաժանելը երկու խմբերի՝ էքստրավերտների ու ինտրավերտների, հետո խորանալը, թե էդ երկու խմբերի անդամները ինչ ընհանրություններ ու տարբերություններ ունեն… Ես առավոտները էքստրավերտ եմ, իրիկունները ինտրավերտ, հետո՞… Այզենկի տեստը, ինչպես նաև IQ տեստը իմ մոտ օրվա տարբեր ժամերին ու տարվա տարբեր եղանակներին տարբեր արդյունքներ ա տալիս: Որովհետև մարդու հատկանիշները ստատիկ չեն, դինամիկ են ու փոփոխական՝ կախված միլիոն հատ այլ հանգամանքներից ու մարկային հատկանիշները տրոհելը պարզ վարքագծային մասերի արդեն կոնցեպտուալ սխալ է, որովհետև ամենաքիչը հաշվի չի առնվում այդ հատկանիշները մարդու կողմից կառավարելու կամ մանիպուլացնելու հնարավորությունը, կամ տրամաբանությանն ու հաշվարկներին ենթարկեցնելը: Էդ երբվանի՞ց Այզենկը դառավ գիտնական, Ֆրոյդն էլ դառավ տուֆտա:
    Si vis pacem, para bellum

  17. #193
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի՞նչ խնդիր է լուծում մարդկանց բաժանելը երկու խմբերի՝ էքստրավերտների ու ինտրավերտների, հետո խորանալը, թե էդ երկու խմբերի անդամները ինչ ընհանրություններ ու տարբերություններ ունեն… Ես առավոտները էքստրավերտ եմ, իրիկունները ինտրավերտ, հետո՞… Այզենկի տեստը, ինչպես նաև IQ տեստը իմ մոտ օրվա տարբեր ժամերին ու տարվա տարբեր եղանակներին տարբեր արդյունքներ ա տալիս: Որովհետև մարդու հատկանիշները ստատիկ չեն, դինամիկ են ու փոփոխական՝ կախված միլիոն հատ այլ հանգամանքներից ու մարկային հատկանիշները տրոհելը պարզ վարքագծային մասերի արդեն կոնցեպտուալ սխալ է, որովհետև ամենաքիչը հաշվի չի առնվում այդ հատկանիշները մարդու կողմից կառավարելու կամ մանիպուլացնելու հնարավորությունը, կամ տրամաբանությանն ու հաշվարկներին ենթարկեցնելը: Էդ երբվանի՞ց Այզենկը դառավ գիտնական, Ֆրոյդն էլ դառավ տուֆտա:
    Իհարկե մարդկային հատկանիշները ստատիկ չեն, բայց մի ծայրահեղությունից մյուսը դժվար անցնեն։ Իսկ ինտրովերտության-էքստրավերտության մասին կարևոր ա իմանալ մարդկանց լավ հասկանալու համար։ Ասենք, սկսած կրթական համակարգից։ Էրեխեք կան, որ ուղղակի չեն սիրում/չեն կարողանում խմբերում աշխատել, ու անընդհատ խմբային աշխատանքի մղելն իրանց համար եքա սթրես ա։ Իհարկե, կարևոր ա, որ անկախ նրանից մարդն ինտրովերտ ա, թե էքստրավերտ, խմբում աշխատելու որոշակի հմտություններ ունենա, բայց ինտրովերտին անընդհատ սթրեսի մեջ գցելով էդ հարցը չես լուծի։ Կամ նույնիսկ հասարակ մարդկային հարաբերություններում։ Ասենք, երբ ինտրովերտ հասարակության մեջ ընկերներիցս մեկն ասում ա՝ արի կիրակի գնանք սուրճ խմելու, հանգիստ կարամ պատասխանեմ, թե՝ կներես, կիրակի բազմոցին պիտի վեր ընկնեմ, չեմ կարա։ Նույնն ասես էքստրավերտ հասարակության մեջ, քեզ ծույլ կհանեն կամ կվիրավորվեն, որ չես ուզում իրենց տեսնել։ Դրա համար կարևոր ա էս հատկանիշների մասին իմանալը։

    Ինտրովերտություն-էքստրավերտություն տերմիններն էլ Յունգն ա առաջարկել, ոչ թե Այզենկը։ Ուրիշ հարց ա, որ էդ թեստերից շատերի պսիխոմետրիկ պարամետրերը շատ ցածր են, դրա համար թեստը մեկ քեզ ինտրովերտ ա հանում, մեկ՝ էքստրավերտ։ Բայց դու ինքդ էդ թեստերից էլ լավ գիտես, թե ինչպիսին ես, ու եթե հավասարապես քեզ ինտրովերտ ու էքստրավերտ ես զգում, ավելի հավանական ա, որ մոտավորապես հենց մեջտեղում ես։

    Ֆրոյդն էլ, Յունգն էլ բավական հակագիտական են, բայց Յունգի առաջարկած տերմիններն էսօրվա հոգեբանությունը զարգացրել ա, նյուանսներ ավելացվել, իսկ Ֆրոյդի տեսությունները մնացել են անցյալում կամ էլ մենակ հարուստների կայֆ։

    Ինչ վերաբերում ա մարդու կողմից մանիպուլացնելուն ու կառավարելուն, իհարկե հնարավոր ա, բայց ոչ երկար ժամանակով։ Էս թեմայում գրող ինտրովերտները կհաստատեն, որ լինում ա, որ մեկ էլ դառնում են շփվող ու շատախոս, բայց դրանից հետո պետք ա լինում տանը վեր ընկնել, որ վերականգնվեն։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.11.2016), Հայկօ (15.11.2016), Նաիրուհի (15.11.2016)

  19. #194
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հորոսկոպի ֆենոմենը շատ հետաքրքիր ա, միշտ կարդացողները մտածում են, որ հենց իրանց ա բնութագրում, բայց իրականում բոլորին նույն բանն են ասում, ուղղակի լայն հատկանիշներ տալով։ Իսկ մարդիկ, միամիտ ստրուկները, հավատում են, որ իրանք եզակի են էս կյանքում։
    Դրա մասնագիտական անվանումը Բառնումի էֆֆեկտ է:
    https://en.wikipedia.org/wiki/Barnum_effect
    https://ru.wikipedia.org/wiki/Эффект_Барнума

  20. #195
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա մասնագիտական անվանումը Բառնումի էֆֆեկտ է:
    https://en.wikipedia.org/wiki/Barnum_effect
    https://ru.wikipedia.org/wiki/Эффект_Барнума
    Հա, գիտեմ։ Մերսի։ ։))
    Vitam regit fortuna, non sapientia.

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •