Շինարար (14.11.2016)
Շինարար (14.11.2016)
Մի բան մտքովս անցավ, ասեցի՝ գրեմ, մի քիչ բլբլանք։
Իմ կարծիքով, ֆորումն իրա ֆորմատով լրիվ ինտրովերտի դրախտ ա, բայց, օրինակ, Ֆեյսբուքը՝ էնքան էլ չէ։ Այսինքն՝ էլի ինչ–որ չափով տենց ա, բայց հաշվի առնելով, որ էնտեղի հաղորդակցությունն ավելի սպոնտան ա, արագ ու անցողիկ, ինձ ավելի շատ էքստրավերտին համապատասխան միջավայր ա հիշեցնում։ Չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ նկատել, բայց ինձ թվում ա՝ էքստրավերտներն էնտեղ ավելի ակտիվ են, քան ինտրովերտները, մինչդեռ Ակումբում հակառակն ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
GriFFin (14.11.2016), John (15.11.2016), Mr. Annoying (14.11.2016)
Ես ահավոր չեմ սիրում իմ էս ինտրովերտ վիճակը, անընդհատ դիսկոմֆորտի զգացողություն եմ ունենում։ Վերջին 6 տարի սենց եմ, անգամ մոտիկ մարդկանց հետ։ Ահավոր կուզենայի էքստրովերտ լինեի։
Vitam regit fortuna, non sapientia.
Եսի՞մ: Ես ֆեյսբուքից ուրիշ պատճառներով եմ հուշտ լինում, ստատուս գրելու հետ էլ խնդիր չունեմ, չնայած ահագին հաճախ պատահում ա, որ մի բան գրում եմ ու անմիջապես ջնջում: Ինձ ավելի շատ ֆեյսբուքի «շուխուռը» դուր չի գալիս ու ինֆորմացիայի անվերջ հոսքը ու կառավարել չկարողանալը, թե ինչը տեսնես, ինչը՝ չէ:
Vitam regit fortuna, non sapientia.
Հա, շուխուրն էլ շատ մեծ դեր ունի։ Օրինակ, Ակումբը ոնց որ առանձին սենյակներով շենք լինի, ամեն մեկում մի քանի հոգի. որ սենյակից հոգնում ես, դուրս ես գալիս, մտնում ուրիշ սենյակ, ու սենյակներում բոլորը հանգիստ նստած են, աղմուկ–իրարանցում չկա։ Իսկ ՖԲ–ն ոնց որ խլացնելու աստիճանի բարձր երաժշտությամբ, մարդաշատ հավաքույթ լինի, որտեղ ամեն մեկը փորձում ա մյուսներից ավելի բարձր գոռալ։ Համենայնդեպս, սա իմ ընկալումն ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի հետաքրքիր ֆենոմեն էլ եմ նկատել (թե՛ ակումբում, թե՛ ակումբից դուրս): Էքստրավերտները շատ հաճախ ինտրովերտների գոյությունը կասկածի տակ են առնում, մինչդեռ ինտրովերտները գիտեն, որ էքստրավերտներ գոյություն ունեն, ու իրանք էդ խմբից չեն։ Ասենք, շատ հաճախ եմ լսել էքստրավերտներից, թե՝ տո ի՞նչ ինտրովերտություն։ Ինչքան մարդ կա, որ շփման հմտություն չունի, ամաչկոտ ա, էս ա, էն ա, իրան ինտրովերտ ա հռչակում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ