User Tag List

Էջ 11 26-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #151
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պիտի տանտիրուհուն մոտենաս, ասես՝ ինչով կարամ օգնեմ: Այ դրանից սարսափում եմ: Իսկ բարմենությունն անունդ գրում ես, ժամդ գալիս ա, գործդ անում ես
    Հա, էդ մոտենալու խնդիրը կա, բայց զատո դա որ հաղթահարես, հետո լավ ա լինում ։

    Ի դեպ, փարթիների հետ կապված մի հատ ինտրովերտային հումոր հիշեցի. ասում ա՝ երեկ փարթիի էի հրավիրված. հիանալի ժամանակ անցկացրի. ընտիր ուտելիք կերա, հավես երաժշտություն լսեցի, մի լավ լիցքաթափվեցի։ Որովհետև չէի գնացել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.09.2016, 00:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.10.2016), CactuSoul (13.09.2016), John (13.09.2016), kitty (18.09.2016), Mr. Annoying (13.09.2016), Quyr Qery (13.09.2016), Tiger29 (13.09.2016), Արէա (13.09.2016)

  3. #152
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիկ

    էս վերջերս ես էլ եմ տրաքվում անկապ փարթիներից, երբ ամեն մեկը իր էգոն ա առաջ բրդում՝ խոսքի վազքի բռնվելով: Գլուխս ուռում ա էտ անիմաստ աղմուկից ու անվերջանալի բլբլոցից:
    Միշտ նման միջոցառումների ժամանակ հայտնվում ա ոմն դուշա կոմպանիի, ով տվյալ միջոցառման կայացման ողջ բեռը վերցնում ա իր ուսերին, հակառակ դեպքում ամեն ինչ կձախողվի, մարդկանց համար հատկապես անտանելի են լռության ակնթարթները, ու կրկին փրկության է գալիս դուշան որ լցնի ակնթարթը ու իմաստ հաղորդի, հակառակ դեպքում մարդիկ կշփոթվեն, կմոլորվեն:
    Ընդհանրապես սա մի շատ հետաքրքիր ու երկար թեմա է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #153
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ բլոգումս էս անգամ անդրադարձել եմ դանիացիների ինտրովերտությանը, մտքովս անցավ, համ էլ Ուլուանան առաջարկեց էդ գրառումը բերել էստեղ։ Քոփի-փեյսթ եմ անում։

    Վերջերս Կոպենհագենում բնակվող ընկերներիցս մեկը ֆեյսբուքում ստատուս էր գրել։ Ասում էր, որ երբեմն հարևանների կամ որդու դպրոցի երեխաների ծնողների հետ զրուցում է։ Հաճելի ու ընկերական են։ Բայց երբ նորից ինչ-որ տեղ տեսնում են իրար, չեն բարևում, ասես հեչ էլ ծանոթ չեն։ Այդ ընկերս չէր հասկանում, թե ինչու է այդպես, իսկ նրա դանիացի կինը մշակույթին էր վերագրում։ Հետևեցին բազմաթիվ այլ էքսպատների մեկնաբանություններ այն մասին, թե դանիացիներն ընդհանրապես կարճ խոսակցություն (small talk) անել չգիտեն, թե սոցիալական հմտություններ չունեն։ Մի քանիսն էլ կիսվեցին իրենց նմանատիպ փորձով։

    Կիսածանոթ մարդուն չբարևելը Դանիայում մշակութային է։ Դա չի արվում որևէ մեկին արհամարհելու կամ չճանաչելու տալու համար, այլ մի քիչ դիմացինին հարգելու արդյունք է, մի քիչ էլ ուղղակի պարտադրված շփումից խուսափելու միջոց։ Դիմացինին հարգել նշանակում է, որ գուցե այդ մարդը խոսելու հավես չունի, ասելիք չունի, ուզում է իր մտքերի հետ մնալ։ Ինչու՞ անկապ սկսել եղանակից խոսել մենակ խոսելու համար։ Ու նաև հենց դանիացին հաճախ ուզում է շփումներից, կարճ խոսակցություններից զերծ մնալ։ Ինչու՞ բարևել ու խոսել, եթե դրա ցանկությունը չունես։ Եթե դիմացինը կարևոր ասելիք ունենա, ինքը կմոտենա։

    Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Սրճարանում մենակ նստելն ամենատարօրինակ բանն էր (բայց էս մեկը ոնց որ վերջին տարիներին փոխվում է)։ Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։

    Իմ անձնական տարածքն ավելի մեծ էր, քան մեր մշակույթով սահմանվածը, ու երբ անծանոթ մեկը մոտենում, սկսում էր խոսել, շունչս կտրվում էր։ Դանիայում ահագին մեծ են անձնական տարածքները։ Ներխուժում առանձնապես չեմ նկատել։ Բայց այ հերիք է, որ գնամ Գերմանիա ու գնացքի տոմսի հերթ կանգնեմ, որ նույն «օդի պակասի» զգացողությունն առաջանա։

    Ու միայն ֆիզիկական տարածքս չէր, որ ոտնահարվում էր։ Հայաստանում պետք է բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանային։ Ուսանողական տարիներին գնահատականներն էին կամ ավարտելուց հետոյի պլանները։ Մինչև ծայրից ծայր չքրքրեին, հանգիստ չէին թողնի։ Հետո արդեն հասնում էին անձնականին, ամուսնանալուն ու նախատում, որ ուշացնել չի կարելի։ Իմ փոխարեն որոշում էին, թե որն է ճիշտ կյանքը ու ինչն է լավ ինձ համար։ Մինչև հիմա էլ անում են։ Մինչև հիմա էլ շատերը նախատում են ինձ Հայաստանից գնալու համար, ինչքան էլ փորձում եմ բացատրել, որ իմ կյանքն է, ու որոշումներ ընդունողը ես եմ։

    Իհարկե, Դանիայում էլ են նման խոսակցություններ տեղի ունենում, բայց շատ զգույշ։ Ու երբ շատ ուղիղ ասում եմ, որ չեմ ուզում որևէ թեմայով խոսել, զրուցակիցն անմիջապես փոխում է թեման, ոչ թե նեղանում կամ շարունակում քրքրելը՝ մինչև իր ուզած ինֆորմացիան կորզի։ Հիշում եմ՝ մի անգամ նոր ամուսնալուծված գործընկերներիցս մեկի մասին մեկ այլ գործընկեր ասաց. «Փաստորեն, դու նորից սինգլ ես»։ Պատասխան. «Ես պիտակներ չեմ սիրում։ Եկեք փոխենք թեման»։ Ու զրույցը միանգամից ուրիշ ուղղություն ստացավ։

    Այստեղ ապրելով նաև լիցքավորվելու ժամանակ եմ ունենում։ Ինձ համար կարևոր է շաբաթը մի քանի ժամ բազմոցին վեր ընկնելը, ոչ մեկի հետ չշփվելն ու ոչինչ չանելը (ոչինչ չանելու տակ հասկանանք բլոգ գրել, ֆեյսբուք բզբզալ, գիրք կարդալ ու այլ ժամանցային բաներ)։ Դա ծուլություն չէ, ֆիզիկական հոգնածություն չէ, հիվանդություն չէ։ Ուղղակի հոգեբանորեն դրա կարիքն ունեմ։ Եթե չեմ անում, հաջորդ ամբողջ շաբաթս վարի է գնում. հոգնածություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ոչ էնքան պրոդուկտիվ աշխատանք։ Երևանում ընդհանրապես անհնար էր էդպես վեր ընկնելը։ Հեռախոսս չէր լռում։ Եթե անջատում էի, որևէ ուրիշ բան էր մեջտեղ ընկնում։ Ու հնարավոր չէր լինում որևէ ծակ գտնել ու շունչ քաշել։ Միակ տեղը, որ դա հնարավոր էր, տատիկիս տանն էր, բայց բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ տատիկիս տանն էլ ուղղակի վեր ընկնելն անհնար դարձավ։ Դանիայում իրար զանգել հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Մնացած դեպքերում մարդիկ շփվում են սմս-ներով ու ֆեյսբուքով։ Ու դա նույնպես թույլ է տալիս շնչել։

    Ընդհանրապես, մենակ մնալու ցանկությունը կամ նույնիսկ պահանջը դանիացիների համար շատ կարևոր է, ու երբեք դիմացինը չի վիրավորվում, երբ մեկն այդ մասին բարձրաձայնում է։ Անցյալ տարի դանիական պատվիրակությամբ մեկնել էինք Անգլիա կոնֆերանսի։ Ամբողջ շաբաթ միասին էինք, լիքը մարդկանց հետ էինք շփվում, ասում-խոսում։ Բայց երբ եկավ վերջին օրը, բոլորս ուժասպառ էինք եղել։ Ու նախաճաշից հետո պայմանավորվեցինք, որ ցրվում ենք տարբեր կողմերով, զբաղվում ինչով ուզում ենք, հետո հանդիպում, միասին գնում օդանավակայան։ Հիմա պատկերացրեք էս նույն բանը հայկական պատվիրակության հետ։ Մի քանի երկուսը նեղանում են, մի երկուսը կպչում, հետդ գալիս են։ Իսկ եթե մեկն էլ ուզում է առանձնանալ, թաքուն անհետանում է, որ ոչ ոք չնեղանա ու ոչ ոք հետը չգա։

    Մեկ էլ Հայաստանում գժվում էի վերջին վայրկյանին պլանների փոխվելուց։ Չգիտեմ՝ զբաղվածությունիցս էր, թե բնույթիցս, բայց ինձ ավելի հարմար էր լինում, երբ մի երկու շաբաթ առաջ նախապես պլանավորած էի լինում, թե երեկոներն ինչով եմ զբաղվելու։ Շատ ընկերներ նեղանում էին, երբ զանգում էին, առաջարկում հանդիպել, իսկ ես օրացույցս էի քրքրում ու հարմար օր փնտրում հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Շատ ընկերներից էլ ես էի նեղանում, երբ վերջապես օրը գալիս էր, զանգում, ասում էին, որ չեն կարող գալ։

    Դանիայում մարդիկ ամեն ինչ նախապես են պլանավորում, ու ճիշտ ինձ նման նեղվում են, երբ պլանները փոխվում են։ Իհարկե, մի երկու արտասահմանցի ընկեր ունեմ, որոնց հետ հանդիպելը գլխացավանք է դառնում, որովհետև միշտ առաջարկում են հանդիպել վերջին վայրկյանին, իսկ ես հազվադեպ եմ սպոնտան լինում (չնայած փորձում եմ, աշխատում եմ դրա վրա, բայց սպոնտանությունը ևս մի բան է, որ շատ արագ էներգիաս սպառում է)։ Ու մի երկուսն էլ զարմանում են դանիացիների՝ ամեն ինչ շատ շուտ պլանավորելու վրա։ Օրինակ, վերջերս ֆեյսբուքում ծննդյանս օրվա իվենթի էի բացել, հրավիրել ընկերներիս։ Իվենթին գրեթե երկու ամիս կար։ Հրավիրելուս հաջորդ օրն ամերիկացի ընկերներիցս մեկին եմ տեսնում, ասում է՝ հո չե՞ս գժվել, երկու ամիս առաջ իվենթ ես բացել։ Ասում եմ՝ բայց մենք Դանիայում ենք։ Շառը գցում եմ Դանիայի վրա, բայց թաքուն ուրախ եմ, որ էստեղ էդպես է, որ երկու ամիս, ոչ թե երկու օր առաջ եմ իմանում ովքեր են գալու ու ինչ եմ եփելու։

    Իրականում ինտրովերտ ու էքստրավերտ հասարակությունները լավ ու վատ հասարակություններ չեն, այլ տարբեր են։ Բայց ինտրովերտի համար դժվար է էքստրավերտների մեջ լինելը, էքստրավերտների համար՝ ինտրովերտների։ Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։ Բայց ես, որպես մասամբ ինտրովերտ, գտել եմ ինձ հարմար հասարակությունը, որտեղ կարողանում եմ մարդկանց հետ շփման ու առանձնանալու կատարյալ բալանս ապահովել ու հետևաբար ինձ լավ եմ զգում գրեթե ամեն օր։
    Աղբյուրը

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (03.10.2016), Աթեիստ (02.10.2016), Արէա (02.10.2016), Նիկեա (02.10.2016), Ուլուանա (02.10.2016)

  6. #154
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    36
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։
    Վայ, ոնց եմ ատում, որ պարելու համար մարդկանց թևերից քաշքշում են։ Փոքր ժամանակ նույնիսկ լացում էի, մինչև հանգիստ թողնեին, որովհետև չէի կարողանում դիմադրել ուրիշ կերպ։ Ու իմ հեչ պետքն էլ չէր, թե ինչքան էին ասում՝ ամոթ ա, վեր կաց պարի։ Ըստ իս, ամոթը հենց էդ քաշքշուկն ա, երբ մարդիկ նորմալ «չէ» ասելը չեն հասկանում։
    Ինչքան իմ փորձից հասկացել եմ, էստեղ հայերն էլի ամոթ են համարում ինչ-որ առիթի գնալն ու սկզբից մինչև վերջ չպարելը։ Հանգիստ երբեք չեն թողնի նստես, պիտի գան բզզեն անպայման։ Իրենց չի հետաքրքրում, որ դու քեզ էդպես ես լավ զգում, ու չեն հասկանում, որ պարտադիր չի վեր կենաս պարես։ Ոմանք էլ դա վերագրում են ամաչկոտ լինելուն։ Հա, մի ժամանակ ես ամաչկոտ էի, բայց հիմա՝ չէ, բայց դե մարդիկ էդ չեն հասկանում։ Էն որ հազար հոգու հետ չես շփվում միջոցառման ժամանակ, ուրեմն ամաչկոտ ես։

    Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։
    Ես երկու տարի առաջ որ Հայաստան էի գնացել, հասկացա որ էդ մոտենալ ու խոսել սկսելը ոնց որ չգրված օրենք լիներ։ Եթե դու դա չես անում, ուրեմն քո հետ մի բան էն չի։ Էդ ինձ էնքան էր ներվայնացնում, որ մի օր չդիմացա ու մորաքրոջս վրա բարկացա։
    Արևմտյան Հայաստան խմբով ճամփորդության էինք գնացել, օրվա վերջում երբ վերադառնում էինք հյուրանոց, մեր խմբի մարդիկ ուզում էին նորից հավաքվել ու զրուցել, իսկ իմ ուշքն ու միտքը համար հասնելը, լողանալն ու հանգստանալն էր, ընկերներիս հետ ինտերնետի միջոցով կապվելը։ Էդ էնքան տարօրինակ էր մորաքրոջս համար, որ մի հազար անգամ ասեց, որ շատ քաշված եմ ու ամաչկոտ, որ իմ տարիքի ջահելները պիտի շփվող լինեն, գնան ասեն-խոսեն։ Ու որ մի հատ էլ ասեց՝ գնա հլա տես ուր գնացին, շփվի հետները, էս թվին մարդ ամաչկոտ չի լինի, բարկությունից ասացի՝ ինձ չի հետաքրքրում ուր գնացին, կամ ինչ են խոսում, ես չեմ ամաչում, ուղղակի չեմ ուզում շփվել, շփվելու կարիք չեմ զգում։ Միևնույնն է չհասկացավ։ Ու ոչ միայն նա։

    Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։
    Հա, ամերիկացիները էքտրավերտների կողմնակից են ու նրանց ավելի են տեղ տալիս։ Մաշկիս վրա եմ զգացել, հենց թեկուզ աշխատավայրում։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.10.2016)

  8. #155
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Srtik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ամերիկացիները էքտրավերտների կողմնակից են ու նրանց ավելի են տեղ տալիս։ Մաշկիս վրա եմ զգացել, հենց թեկուզ աշխատավայրում։
    Ու ամենակոշմար բաներից մեկը նեթվորքինգ կոչեցյալն ա։ Էն որ կոնֆերանսների-բանի ժամանակ պիտի պրոֆեսորներին քսմսվես, որ հետո քեզ լավ լինի։

  9. #156
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Srtik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ամերիկացիները էքտրավերտների կողմնակից են ու նրանց ավելի են տեղ տալիս։ Մաշկիս վրա եմ զգացել, հենց թեկուզ աշխատավայրում։
    Տո ամերիկացիները նույնիսկ անծանոթներին են բարևում, էլ ուր մնաց կիսածանոթներին չբարևեն։ Ու հաճախ նենց մի խանդավառությամբ են բարևում, որ ակամա սկսում ես անհանգստացած մտածել՝ տեսնես՝ էս ո՞ր ծանոթս ա, որ տեղը չեմ բերում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #157
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Srtik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ոնց եմ ատում, որ պարելու համար մարդկանց թևերից քաշքշում են։ Փոքր ժամանակ նույնիսկ լացում էի, մինչև հանգիստ թողնեին, որովհետև չէի կարողանում դիմադրել ուրիշ կերպ։ Ու իմ հեչ պետքն էլ չէր, թե ինչքան էին ասում՝ ամոթ ա, վեր կաց պարի։ Ըստ իս, ամոթը հենց էդ քաշքշուկն ա, երբ մարդիկ նորմալ «չէ» ասելը չեն հասկանում։
    Ինչքան իմ փորձից հասկացել եմ, էստեղ հայերն էլի ամոթ են համարում ինչ-որ առիթի գնալն ու սկզբից մինչև վերջ չպարելը։ Հանգիստ երբեք չեն թողնի նստես, պիտի գան բզզեն անպայման։ Իրենց չի հետաքրքրում, որ դու քեզ էդպես ես լավ զգում, ու չեն հասկանում, որ պարտադիր չի վեր կենաս պարես։ Ոմանք էլ դա վերագրում են ամաչկոտ լինելուն։ Հա, մի ժամանակ ես ամաչկոտ էի, բայց հիմա՝ չէ, բայց դե մարդիկ էդ չեն հասկանում։ Էն որ հազար հոգու հետ չես շփվում միջոցառման ժամանակ, ուրեմն ամաչկոտ ես։
    Բա որ տենց քեֆերի ժամանակ հերթով մոտենում, հարցնում են, թե ինչ ա եղել, ինչի ես տխուր կամ դժգոհ։ Այ մարդ, ախր ինչի՞ վրա ուրախանամ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #158
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2016
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մի հետաքրքիր հակասություն կա ։ Ի տարբերություն ամերիկացիների կամ օրինակ ֆրանսիացիների, մեզ մոտ միմյանց անծանոթ հարեւանները վերելակում իրար չեն բարեւում, իսկ այ ծանոթները կամ կիսածանոթները...
    Վերջին խմբագրող՝ Keket: 06.10.2016, 02:18:

  12. #159
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էդ պարացնելու պահը ինձ չի թվում, թե մենակ հայկական ա, ես հենց էս պահին մտաբերեցի, որ տարբեր առիթներ եղել ա, որ էստեղ միջոցառման ժամանակ՝ հոլանդացի, ռուս, անգլիացի, արաբ, իսպանացի ընկերներս ասենք ինձ կամ մեր այլ ընկերների «ճնշեն», թե պարի, դե ինձ առանձնապես ստիպել պետք չի, մենակ թեթև գինով լինեմ, պարել սիրում եմ, բայց էդ հա՝ դե պարեք, խի՞ չես պարում, դե եկեք դուք էլ միացեքը էստեղ էլ կա ու ամենատարբեր ազգերի մոտ. մարդիկ ուղղակի ուզւոմ են բոլոր ներկաները իրանց լավ զգան, ու շատ ժամանակ իրականում իրոք մարդը կարա քաշվի միանալ պարողներին, բայց որ «զոռով» միացնում են՝ սկսի իրան լիովին լավ զգալ ու վայելել, ասենք՝ կոմպլեքսավորվում ա սկզբում ու իրան պետք ա խրախուսել, մեկը՝ հենց ինձ

  13. #160
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ պարացնելու պահը ինձ չի թվում, թե մենակ հայկական ա, ես հենց էս պահին մտաբերեցի, որ տարբեր առիթներ եղել ա, որ էստեղ միջոցառման ժամանակ՝ հոլանդացի, ռուս, անգլիացի, արաբ, իսպանացի ընկերներս ասենք ինձ կամ մեր այլ ընկերների «ճնշեն», թե պարի, դե ինձ առանձնապես ստիպել պետք չի, մենակ թեթև գինով լինեմ, պարել սիրում եմ, բայց էդ հա՝ դե պարեք, խի՞ չես պարում, դե եկեք դուք էլ միացեքը էստեղ էլ կա ու ամենատարբեր ազգերի մոտ. մարդիկ ուղղակի ուզւոմ են բոլոր ներկաները իրանց լավ զգան, ու շատ ժամանակ իրականում իրոք մարդը կարա քաշվի միանալ պարողներին, բայց որ «զոռով» միացնում են՝ սկսի իրան լիովին լավ զգալ ու վայելել, ասենք՝ կոմպլեքսավորվում ա սկզբում ու իրան պետք ա խրախուսել, մեկը՝ հենց ինձ
    Շին, հենց էդ ա: Էքստրավերտի պատկերացմամբ բոլորի լավ զգալը նշանակում ա անել էն, ինչ էքստրավերտներն են անում: Բայց տենց չի էլի: Դանիայում քեֆերի ժամանակ երբ պարելու առիթ լինում ա, մաքսիմում գան, ասեն՝ գալի՞ս ես պարելու: Եթե ասում ես՝ չէ, էլ ոչ ոք չի կպշկվում քեզնից: Եթե դրսում մենակով նստած ես, ոչ ոք չի գալիս, ասում՝ ինչ ա էղել, բան-ման: Ու էլի էքստրավերտի պատկերացմամբ սկզբում մի քիչ կոմպլեքսավորվում են, հետո բացվում, պարում, բայց տենց չի էլի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.10.2016), Ուլուանա (06.10.2016)

  15. #161
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, հենց էդ ա: Էքստրավերտի պատկերացմամբ բոլորի լավ զգալը նշանակում ա անել էն, ինչ էքստրավերտներն են անում: Բայց տենց չի էլի: Դանիայում քեֆերի ժամանակ երբ պարելու առիթ լինում ա, մաքսիմում գան, ասեն՝ գալի՞ս ես պարելու: Եթե ասում ես՝ չէ, էլ ոչ ոք չի կպշկվում քեզնից: Եթե դրսում մենակով նստած ես, ոչ ոք չի գալիս, ասում՝ ինչ ա էղել, բան-ման: Ու էլի էքստրավերտի պատկերացմամբ սկզբում մի քիչ կոմպլեքսավորվում են, հետո բացվում, պարում, բայց տենց չի էլի:
    հա բայց էլ միջոցառմանը գնալու իմաստը ո՞րն ա, գնալու ես մի կողմ քաշվես մենակդ նստես, մնացածներն էլ վատ զգան, թե կաշկանդվում ես երևի, մեկը ես եթե մի կաթիլ կասկածում եմ, որ էդ միջավայրում ուզենալու եմ մեկուսանալ, չեմ գնա երբեք, եթե զգամ, որ ուզւոմ եմ մենակ մնամ, կասեմ՝ հաջող ձեզ, կգնամ,

  16. #162
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց էլ միջոցառմանը գնալու իմաստը ո՞րն ա, գնալու ես մի կողմ քաշվես մենակդ նստես, մնացածներն էլ վատ զգան, թե կաշկանդվում ես երևի, մեկը ես եթե մի կաթիլ կասկածում եմ, որ էդ միջավայրում ուզենալու եմ մեկուսանալ, չեմ գնա երբեք, եթե զգամ, որ ուզւոմ եմ մենակ մնամ, կասեմ՝ հաջող ձեզ, կգնամ,
    Շատ ինտրովերտներ չեն էլ գնում Բայց ասենք մոտիկ մարդու հարսանիք ա-բան, տենց բաներին ստիպված գնում ես։ Ու պլյուս ինտրովերտը պարելով չի, որ հաճույք ա ստանում։ Մեկը ես ավելի մեծ հաճույք եմ ստանում մի անկյուն քաշվելով ու մեկնումեկի հետ զրուցելով, քան ժամերով պարելով։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.10.2016), Ուլուանա (06.10.2016)

  18. #163
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչևէ,ասելս էն էր, որ էդ պարացնելու երևույթը զուտ հայկական չի, ես չեմ կարա ընդհանրացնեմ՝ ասեմ բրիտանական ա նաև, որովհետև բազմազգ միջավայրում եմ ու ամենատարբեր ազգերի ընկերներիս մոտ հանդիպել եմ էդ պարացնելուն, ու ընդհանրապես շատ երևույթներ որմենք մեզ մոտ քննադատում ենք թե մենակ հայերը, բանից պարզվում ա ինձ համարոր իրականում համամարդկային են

  19. #164
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչևէ,ասելս էն էր, որ էդ պարացնելու երևույթը զուտ հայկական չի, ես չեմ կարա ընդհանրացնեմ՝ ասեմ բրիտանական ա նաև, որովհետև բազմազգ միջավայրում եմ ու ամենատարբեր ազգերի ընկերներիս մոտ հանդիպել եմ էդ պարացնելուն, ու ընդհանրապես շատ երևույթներ որմենք մեզ մոտ քննադատում ենք թե մենակ հայերը, բանից պարզվում ա ինձ համարոր իրականում համամարդկային են
    Շին, էս թեման կոչվում ա ինտրովերտի անկյուն, որտեղ բոլոր բաների հետ քննարկում ենք նաև ինտրովերտ-էքստրավերտ հասարակություններ։ Հայաստանը էքստրավերտ հասարակության օրինակ ա։ Գուցե Շոտլանդիան էլ։ Էդ պարացնելը համաէքստրավերտային ա։

  20. #165
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    INFP
    Introvert(3%) iNtuitive(6%) Feeling(72%) Perceiving(31%)
    You have marginal or no preference of Introversion over Extraversion (3%)
    You have slight preference of Intuition over Sensing (6%)
    You have distinct preference of Feeling over Thinking (72%)
    You have moderate preference of Perceiving over Judging (31%)

Էջ 11 26-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •