User Tag List

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425
Ցույց են տրվում 361 համարից մինչև 365 համարի արդյունքները՝ ընդհանուր 365 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #361
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,244
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հեշտ ես խոսում. էդ ինչ-որ մեկը կարող ա մամադ լինի կամ քեզ տանը թթվելուց փրկելու սուրբ առաքելությունը ստանձնած մեկ այլ ընտանիքի անդամ կամ մտերիմ մարդ : Մամաս, օրինակ, ամբիվերտ ա, ու էդ առումով հաճախ ենք տարաձայնություններ ունենում:
    Մամաս, օրինակ, շատ սովոր ա «քո գործը չի» պատասխանն ինձնից լսելուն, բայց դե իրա խնդիրն ինձ տանը պահելն ա կամ իմանալն ա, թե երբ որտեղ եմ։
    Ի դեպ, տանը թթվելու աստիճաններ էլ կան։ Եթե անձն օրերով տնից չի ուզում դուրս գալ, էստեղ հասարակ ինտրովերտ֊էքստրավերտության հարց չի, կարա ավելի լուրջ խնդիր լինի։

  2. #362
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,244
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ : Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:

    Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ :
    Հետաքրքիր հարց են էս տարիքային տարբերությունները։ Ես որ մտածում եմ, երեխա ժամանակ ավելի էքստրավերտ էի, բայց որովհետև ավելի քիչ էի մտածում, թե էսինչ գործողությունիցս կամ ասածիցս դիմացինն ինչ ենթադրություն կանի իմ մասին։ Միևնույն ժամանակ, իմ ինտրովերտային հոբբիներին հավեսով զոռ էի տալիս։ Այսինքն, երբ որևէ ծնունդ֊բան էի գնում, ոչինչ ինձ չէր խանգարում գիրք ճարել ու անկյունում նստել, կարդալ։ Հիմա գոնե սոց. նորմերին զոհ գնալով հաստատ էդպիսի բան չեմ անի։ Իսկ հյուր գնալ ու ընդունել միշտ սիրել եմ ու սիրում եմ, եթե, իհարկե, անկոչ հյուրեր չեն։ Ու ընդհանրապես ինչքան մեծանում եմ, էնքան ավելի ինտրովերտ եմ դառնում, բայց չգիտեմ՝ դա տարիքո՞վ ա պայմանավորված, թե՞ շփման պարտավորություններ չունենալով. աշխատավայրում ինտրովերտ հասարակության ամենաինտրովերտ շերտն ա հավաքված, նոր շրջապատ ստեղծելու կարիք չունեմ, իսկ ինտրովերտ պահվածքի համար չեմ պատժվում (օրինակ Հայաստանում ընկերներս նեղանում էին, որ պայմանավորվելու համար օրացույց էի հանում պայուսակիցս, ու հետո դրան երկար բացատրությունների շարան էր հետևում, իսկ ստեղ սաղն էլ օրացույցով են ֆռֆռում)

  3. #363
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,377
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, տարիքի (թե՞ կոնկրետ իմ կյանքի՝ ոչ էնքան հաճախ հանդիպող հանգամանքների) բերումով սկսում եմ ավելի ու ավելի քիչ մարդկանց հետ շփվելու կարիք զգալ։ Առաջ եթե գոնե շաբաթը մեկ կյանքումս որևէ սոցիալական շփում չլիներ, կգժվեի։ Հիմա հակառակը. ամիսներով կարող ա ոչ մեկի հետ չշփվեմ ու դրանից չնեղվեմ։ Էս առումով ոնց որ լրիվ մանկություն վերադարձած լինեմ. եթե մարդ ա գալիս մեր տուն հյուր, կարամ ասեմ, որ պիտի աշխատեմ, գնամ, ինձ համար մի անկյունում փակվեմ, գիրք կարդամ։ Մի քանի տարի առաջ հաստատ չէի անի տենց բան՝ քաղաքավարությանը զոհ գնալով։
    Էս թեմայի վերջին գրառումների ու «Մեծանալու մասին» Բյուրի էս նոր գրառման հետ կապված էսպիսի հոդված. «Տարիքի հետ ավելի ինտրովերտային ենք դառնում». You Get More Introverted With Age, According To Science
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.10.2019)

  5. #364
    այվուշ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,656
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարի էս թեմայում գրառում չի եղել:

    Մի պստիկ դեպք պատմեմ էսօրվանից:
    Ծնունդիս անսովոր նվեր էի ստացել. ինձ գրանցել էին մեդիտացիոն թեմաներով մի կուրսի, որն էս շաբաթավարտին էր:
    Հա մտածում էի՝ գնամ-չգնամ. շաբաթ-կիրակիս ինչ-որ խմբի հետ անցկացնելու հավես հեչ չունեի, մեդիատացիայից էլ շատ հեռու եմ, բայց ափսոսս գալիս էր, որ նվերը ջուրը կընկնի, հատկապես որ դրա մեջ որոշակի իմաստ և նպատակ էր դրվել, և չարժեր որ մեկին հիասթափեցնել:
    Մի խոսքով, հավաքվեցի գնացի: Խմբում ութ հոգի էինք, պլյուս՝ կուրսավարը:

    Ամեն մեկը սկզբում իրեն էր ներկայացնում ու ասում, թե ինչու է կուրսն ընտրել և ինչ ակնկալիքներ ունի:
    Բոլորը սիրուն-սիրուն պատմում էին, թե ինչու հենց էդ կուրսը և ինչու հենց իրենք: Վերջում մնացի ես ու ազնվորեն խոստովանեցի, որ կուրսը չեմ ընտրել, ոչ էլ առանձնապես ցանկություն ունեի էստեղ գալու, բայց քանի որ նվեր էր, չուզեցի ոչ մեկին նեղացնել, էնպես որ՝ ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ու ընդհանրապես ես ինտրովերտ եմ և անծանոթ մարդկանց հետ խմբային ակտիվություններն ինձ սովորաբար վանում են, միակ մխիթարանքն էն է, որ էս խումբն առանձնապես մեծ չի:
    Մի լավ ծիծաղ առաջացրեց էդ ամբողջ խոստովանությունս, թեև ես ընդհանրապես կատակ չէի անում:

    Իսկ կուրսն ահագին հետաքրքիր էր, հեչ վատ որոշում չէր մասնակցելը, ու քանի որ նախապես ասել էի, որ ինտրովերտ եմ, ընդմիջումներին հանգիստ հեռու էի մնում բոլոր „small talk“-երից, այլ զրույցներից և համատեղ լանչից. կուրսից դուրս էդպես էլ ոչ մեկի հետ բառ չփոխանակեցի, ու դա կատարյալ կոմֆորտ էր ինձ համար: Եթե վաղն էլ նույն ձևով անցնի, կարելի է հաճախ էդպիսի նվերներ ընդունել

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.09.2021), Fragile (05.09.2021), Freeman (05.09.2021), kitty (13.09.2021), Sambitbaba (05.09.2021), Աթեիստ (04.09.2021), Հայկօ (05.09.2021), Նաիրուհի (06.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  7. #365
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,377
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին 1-2 տարվա ընթացքում ինտրովերտության հետ կապված որոշ բացահայտումներ եմ արել ինձ համար, մտածեցի` էստեղ էլ գրեմ:

    Մինչև վերջերս հակված էի մտածելու, որ իմ ծայրահեղ ինտրովերտությունը բնածին առանձնահատկություն է ու պետք է ուղղակի դրա հետ հաշտվել ու փորձել ինչ-որ կերպ յոլա գնալ ոչ ինտրովերտ-friendly այս աշխարհում: Բայց որոշ ներքին բարեփոխումների արդյունքում պարզեցի, որ ինտրովերտային համարվող շատ հակումներ ու դրսևորումներ իրականում ոչ թե բնույթ են, այլ ընդամենը որոշակի հոգեբանական խնդիրների, կոմպլեքսների ու տրավմաների հետևանք, որոնք լուծելու դեպքում ինքնըստինքյան անցնում է նաև ծայրահեղ ինտրովերտությունը: Այսինքն` ծայրահեղ ինտրովերտությունը (էն որ թեսթն անելու դեպքում 90%-ից ավել ինտրովերտություն ես հավաքում, ինչպես որ ինձ մոտ էր), չի կարող նորմալ վիճակ լինել. ինչ-որ խնդիրներ կան, որոնց վրա պետք է աշխատել, լուծել, ոչ թե համարել, որ դու էդպիսին ես և վերջ, ինչպես որ ես էի անում մինչև վերջերս:

    Հա ասում եմ` էն թեսթը նորից անեմ, տեսնեմ` հիմա ինչքան կստացվի ինտրովերտությանս աստիճանը, բայց դեռ չեմ հարմարացնում: Ենթադրում եմ, որ առնվազն 10 տոկոսով պիտի իջած լինի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (11.09.2021)

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.07.2021, 13:30
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •