User Tag List

Էջ 22 24-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #316
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գաղտնի ինտրովերտ եմ… բայց հասարակության մեջ էքստրովերտ եմ խաղում: Կհավատա՞ք ասածներիս: Հավատաք-չհավատաք՝ էդպես ա: :p դրա համար երբեմն զբոսանքի կամ խնջույքի ժամանակ մարդիկ նկատում են ինչ-որ հանկարծակի հոգնածություն, մենակ մնալու ցանկություն… այսինքն մեկ-մեկ էներգիաս չի հերիքում՝ դերս մինչև վերջ խաղալու: Վերջին րոպեներին երբեմն հոգնում եմ ու դիմակս պատռվում ա: Մի խոսքով… ես էլ չգիտեմ՝ ես ինչ եմ: Տրամից ա կախված , շրջապատից… քեզ հետ շփվող մարդկանց քեզ կաշկանդվածության մեջ չգցելուց… այսինքն՝ թեև հնարավոր ա՝ հակասեմ ինքս ինձ, բայց կարծում եմ՝ ինտրովերտ-էքստրովերտ գոյություն չունի: Ամբողջը քեզ շրջապատող մարդկանցից ու նրանց հեշտությունից ու հաճելիությունից ա գալիս:
    Իսկ ես ուզում եմ սովորել էտ էքստրավերտի դերը խաղալ։ Շատ ա խանգարում ինտրովերտի կերպարը էս կյանքում։ Համաձայն եմ նրա հետ, որ միջավայրից շատ բան ա կախված։ Եթե ինչ-որ թեմատիկ հանդիպում ա, որից ես լավ տեղեկացված եմ, հնարավոր ա էնքան խոսամ, որ ոչ մեկին հերթ չհասնի)) Իսկ մի ուրիշ տեղ ժամերով կարող ա բառ չասեմ։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն սոցիալական ցանցերի հոգեբանության թեմայից ոգեշնչված` ասեցի էս վիդեոն դնեմ էստեղ: Ճիշտ ա, ղժժում ա ինտրովերտների վրա, բայց հավես ա ղժժում .

    Վիդեոն լավն էր շատ Փաստորեն, երբ դիմացինդ բան ա ասում/հարցնում, իսկ դու մոռանում ես պատասխանես, էսքա՞ն վատ ա նայվում։

    Հա մեկ էլ, ինտրովերտներին հարց ունեմ․ Ձեզ հակառակ սեռի ներկայացուցիչներից դուր են գալիս էքստրավերտները, չէ՞։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (08.02.2019)

  3. #317
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ, ինտրովերտներին հարց ունեմ․ Ձեզ հակառակ սեռի ներկայացուցիչներից դուր են գալիս էքստրավերտները, չէ՞։
    Չէ :
    Դե, տենց միանշանակ չի, իհարկե, բայց ընդհանուր առմամբ` չէ, ինտրովերտներն ավելի շատ են դուր գալիս:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #318
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,356
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ, ինտրովերտներին հարց ունեմ․ Ձեզ հակառակ սեռի ներկայացուցիչներից դուր են գալիս էքստրավերտները, չէ՞։
    Չէ։ Պարզապես պետք է տարբերակել էստրավերսիան ինքնավստահությունից։ Այո, ինքնավստահ աղջիկները ինձ ավելի են դուր գալիս, քան ամաչկոտները, բայց հեչ պարտադիր չէ, որ առաջինները էքստրավերտ լինեն, իսկ երկրորդները՝ ինտրովերտ։ Այստեղ նաև արտաքին գրավչության ֆակտորը կա։ Գրավիչ արտաքին ունեցող մարդիկ հակառակ սեռին ավելի շատ են դուր գալիս, ինչի հաշվին ավելի ինքնավստահ են դառնում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.02.2019)

  6. #319
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ, ինտրովերտներին հարց ունեմ․ Ձեզ հակառակ սեռի ներկայացուցիչներից դուր են գալիս էքստրավերտները, չէ՞։
    Ասեմ ուրեմն։ Ընկերս էքստրավերտ ա։ Այսինքն, ինտրովերտ հասարակության մեջ ամենաէքստրավերտներից ա, բայց Հայաստանի պայմաններում ինքը ծայրահեղ ինտրովերտ կհամարվեր։ Ու իրա ինտրովերտ մասերն են, որ ինձ ամենաշատն են դուր գալիս, իսկ էքստրավերտ մասերից վատանում եմ

  7. #320
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Դանիայու՞մ։ Հետաքրքիր ա՝ փաստորեն էտ միֆ չի, որ սկանդինավյան երկրներում ամենաինտրովերտ հասարակություններն են։

    Փաստորեն ակումբցիների մեծ մասը սեփական տեսակետով հակասում ա տարածված էն կարծիքին, որ հակառակն ա ձգում Ես իմ ex-ին դժվարանում եմ էս պահին բնութագրել որպես ինտրովերտ կամ էքստրավերտ։ Խնդիրը էն ա, որ սկզբում երևի 100%անոց ինտրովերտ էր, վերջում 200%անոց էքստրավերտ ՈՒ ինքս իմ տված հարցին դժվարանում եմ պատասխանեմ։ Բայց շատ էքստրավերտության գծեր հեչ դուրս չէին գալիս վերջում, էտ միանշանակ։

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ։ Պարզապես պետք է տարբերակել էստրավերսիան ինքնավստահությունից։ Այո, ինքնավստահ աղջիկները ինձ ավելի են դուր գալիս, քան ամաչկոտները, բայց հեչ պարտադիր չէ, որ առաջինները էքստրավերտ լինեն, իսկ երկրորդները՝ ինտրովերտ։ Այստեղ նաև արտաքին գրավչության ֆակտորը կա։ Գրավիչ արտաքին ունեցող մարդիկ հակառակ սեռին ավելի շատ են դուր գալիս, ինչի հաշվին ավելի ինքնավստահ են դառնում։
    Դե բնական ա, որ գրավիչ արտաքին+ինքնավստահություն միքսը հակառակ սեռին ձգող առաջին ու ամենաուժեղ պայմանն ա։ Էքստրավերսիան ու ինքնավստահությունն էլ, բնականաբար, տարբեր են, բայց էքստրավերտին բնորոշ գծերից էլ մեկը հենց ինքնավստահությունն ա։

  8. #321
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ակումբցիների մեծ մասը սեփական տեսակետով հակասում ա տարածված էն կարծիքին, որ հակառակն ա ձգում Ես իմ ex-ին դժվարանում եմ էս պահին բնութագրել որպես ինտրովերտ կամ էքստրավերտ։ Խնդիրը էն ա, որ սկզբում երևի 100%անոց ինտրովերտ էր, վերջում 200%անոց էքստրավերտ ՈՒ ինքս իմ տված հարցին դժվարանում եմ պատասխանեմ։ Բայց շատ էքստրավերտության գծեր հեչ դուրս չէին գալիս վերջում, էտ միանշանակ։
    Էս թեմայի սկզբներում էդ հարցն էլ ենք քննարկել: Ի դեպ, մենակ զուգընկերոջ դեպքում չի, որ տենց ա. ես, օրինակ, նկատել եմ, որ իմ մտերիմ ընկերները հիմնականում ինտրովերտներ են կամ գոնե ամբիվերտներ, ու կարծում եմ` բնական ա, որ մարդիկ ինչքան շատ ընդհանրություններ ունեն, էնքան ավելի հարմարավետ ու լավ են զգում իրար հետ: Իսկ էդ հակադրությունների իրար ձգելը, ճիշտն ասած, տենց էլ չեմ հասկացել: Առնվազն մարդկանց առումով ինձ համար դա չի գործում ընդհանրապես: Չնայած ավելի վաղ տարիքում մի շրջան կար, որ ինձ էքստրավերտ տղաներ էին դուր գալիս ավելի շատ: Բայց հիմա որ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ դա իրականում ավելի շուտ բարդույթի դրսևորում էր, քան առողջ ձգողություն :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.02.2019), StrangeLittleGirl (12.02.2019)

  10. #322
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես թունդ էքստրավերտների ներկայությամբ մի այլ կարգի եմ ներվայնանում։ Նենց հետաքրքիր ա, սովորաբար էդ մարդիկ են շրջապատում սիրվում, որտև ասող֊խոսող են, բայց ես վատանում եմ, աչքիս գրողն են դառնում, որտև ահավոր շատ են խոսում, իսկ էդ խոսացածի մեջ քիչ բովանդակություն կա։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.02.2019), Շինարար (12.02.2019), Ուլուանա (12.02.2019)

  12. #323
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,329
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես թունդ էքստրավերտների ներկայությամբ մի այլ կարգի եմ ներվայնանում։ Նենց հետաքրքիր ա, սովորաբար էդ մարդիկ են շրջապատում սիրվում, որտև ասող֊խոսող են, բայց ես վատանում եմ, աչքիս գրողն են դառնում, որտև ահավոր շատ են խոսում, իսկ էդ խոսացածի մեջ քիչ բովանդակություն կա։
    Էքստրավերտ էլ կա, էքստրավերտ էլ: Մարդ կա, հետը կարելի ա՝ խորությամբ խոսել, չեմ ասում ֆուկո Դելուզ, ամեն ինչից, անձնական հարցերից, ուտելիքից և այլն, թեմայի մեջ խորանալ ու հետաքրքրված խոսակցություն վարել, մարդ էլ կա՝ թքած ունի՝ ով ինչ ա ասում, ինքը իր ասելիքն ա ասում, րբեք դիմացինի ասածի մեջ չի խորանում, հա ուզում ա ինքնաարտահայտվի մենակ, մի այլ կարգի տանել չեմ կարողանում: Էդպիսի մարդիկ մի տեսակ ոնց որ վամպիր լինեն, գան սաղ էներգիադ ծծեն ու գնան, հետն էլ կոմպլիմենտներ են շռայլում, թե քեզ ինչքան են սիրում, ինչքան լավն ես դու, որ քեզ վատ զգաս՝ գլխիցդ ցրելու համար:

    Իսկ ուղղակի շատ շփվող, ասող-խոսող մարդկանցից, ում հետ այնուամենայնիվ հնարավոր ա զրուցել նորմալ, ես չեմ ներվայնանում:

    Ինձ թվում ա՝ բրիտանական մշակույթը ինտրովերտության և էքստրավերտության լավ բալանս ա: Հայկականն էլ նենց ոչինչ՝ Արևելքի համար: Ասենք՝ Կահիրեից հետո Երևանը կարա աշխարհի ամենաինտրովերտ անկյունը թվա: Բրիտանիան էլ էդ առումով ինտրովերտ աշխարհում էքստրավերտ կղզյակ ա, ամեն դեպքում մարդիկ սիրում են բարևել, եղանակից խոսալ, ասենք ամայի փողոցով անցնես մեկը իր բակում գործ ա անում, պիտի բարևես ու եղանակից մի բան ասես, սուպերմարկետում առևտուր ես անում, վաճառողը անպայման հարցնում ա՝ օրդ ոնց ա ա անցնում և այլն: Իհարկե եթե Հայաստանն ու Բրիտանիան համեմատենք, մենք էքստրավերտ կողմում ենք, իրանք ինտրովերտ:

    Ինձ շատ դժվար կլիներ ծայրահեղ ինտրավերտ հասարակությունում: Ես սիրում եմ զրուցել, շփվել, եթե ճամփորդում եմ, որքան էլ կարող եմ գուգլով գտնել որևէ վայր, նախընտրում եմ մարդկանց փողոցում հարցնել, որովհետև երբեմն հաճելի զրույցի ա վերածվում, մարդիկ կան՝ կհարցնեն՝ դու որտեղից ես, բա ինչ ես անում այստեղ, ինձ համար ճամփորդելու ամենահետաքրքիր մասը մարդիկ են, որովհետև ճարտարապետության կամ խոհանոցի մեծ երկրպագու չեմ: Բրիտանացիք, նու շատերը, էդ առումով սիրում են այլ մշակույթի ներկայացուցիչների հետ խոսալ, հարցեր տալ ու նաև իրանց մասին պատմել:

    Մի արաբ ընկեր ունեմ, նույնիսկ մենակ փաբ ա գնում ու ասում ա միշտ ինչ-որ մարդկանց հետ հաճելի զրույցի ա վերածվում, էդ մի պահը ես չեմ կարողանում, մենակ գնացել եմ փաբ մի երկու անգամ նոր քաղաքներում, բայց դե ես էդ աստիճան էքստրավերտ չեմ՝ փաբում մարդկանց հետ զրուցելու, որովհետև փողոցում ամեն դեպքում կարճ զրույցներ են՝ մեկ-երկու րոպե, փաբում աանծանոթների հետ պիտի ահագին երկար զրուցես:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.02.2019), Գաղթական (12.02.2019)

  14. #324
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքստրավերտ էլ կա, էքստրավերտ էլ: Մարդ կա, հետը կարելի ա՝ խորությամբ խոսել, չեմ ասում ֆուկո Դելուզ, ամեն ինչից, անձնական հարցերից, ուտելիքից և այլն, թեմայի մեջ խորանալ ու հետաքրքրված խոսակցություն վարել, մարդ էլ կա՝ թքած ունի՝ ով ինչ ա ասում, ինքը իր ասելիքն ա ասում, րբեք դիմացինի ասածի մեջ չի խորանում, հա ուզում ա ինքնաարտահայտվի մենակ, մի այլ կարգի տանել չեմ կարողանում: Էդպիսի մարդիկ մի տեսակ ոնց որ վամպիր լինեն, գան սաղ էներգիադ ծծեն ու գնան, հետն էլ կոմպլիմենտներ են շռայլում, թե քեզ ինչքան են սիրում, ինչքան լավն ես դու, որ քեզ վատ զգաս՝ գլխիցդ ցրելու համար:
    Դե դրա համար եմ ասում՝ թունդ էքստրավերտ, որ լսելու կարողություն բացարձակապես չունի, մենակ խոսում ա։ Ու սենց մարդիկ տարօրինակ կերպով իրանց շրջապատներում սովորաբար սիրվում են ու բավական հաջողակ են իրանց հմտությունների համեմատ։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (12.02.2019), Ուլուանա (12.02.2019)

  16. #325
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի սկզբներում էդ հարցն էլ ենք քննարկել: Ի դեպ, մենակ զուգընկերոջ դեպքում չի, որ տենց ա. ես, օրինակ, նկատել եմ, որ իմ մտերիմ ընկերները հիմնականում ինտրովերտներ են կամ գոնե ամբիվերտներ, ու կարծում եմ` բնական ա, որ մարդիկ ինչքան շատ ընդհանրություններ ունեն, էնքան ավելի հարմարավետ ու լավ են զգում իրար հետ: Իսկ էդ հակադրությունների իրար ձգելը, ճիշտն ասած, տենց էլ չեմ հասկացել: Առնվազն մարդկանց առումով ինձ համար դա չի գործում ընդհանրապես: Չնայած ավելի վաղ տարիքում մի շրջան կար, որ ինձ էքստրավերտ տղաներ էին դուր գալիս ավելի շատ: Բայց հիմա որ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ դա իրականում ավելի շուտ բարդույթի դրսևորում էր, քան առողջ ձգողություն :
    Eternal Sunshine կինոն հաստատ տեսած կլինես։ Այ էտ կինոյում 100%անոց ինտրովերտ տղամարդ ա ու երևի 100%անոց էքստրավերտ կին։ Ու իրանց հարաբերությունները բավականին քաոսային են, երևի հենց էտ պատճառով։ Մի անգամ կարդում էի, որ կինոն հենց նենց նկարած մելոդրամա չի ու արժի խորանալ հերոսների կերպարների վերլուծության մեջ։ Ու ինձ թվում ա, իրոք արժի։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես թունդ էքստրավերտների ներկայությամբ մի այլ կարգի եմ ներվայնանում։ Նենց հետաքրքիր ա, սովորաբար էդ մարդիկ են շրջապատում սիրվում, որտև ասող֊խոսող են, բայց ես վատանում եմ, աչքիս գրողն են դառնում, որտև ահավոր շատ են խոսում, իսկ էդ խոսացածի մեջ քիչ բովանդակություն կա։
    Հա, իրոք ահավոր ներվայնացնող երևույթ են։ Բայց տենց մի հատ աղջիկ կար, ինքը մտնում էր լիքը մարդկանցով սենյակ ու ամբողջ ուշադրությունը իրա վրա էր, մենակ ինքն էր խոսում (հա, շատ ժամանակ կարար լռեր )...ու ես իրան պահի տակ նախանձում էի․ համենայն դեպս, skill ա, որ պետք ա ինչ-որ չափով ունենալ էս էքստրավերտ աշխարհում։

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրիտանիան էլ էդ առումով ինտրովերտ աշխարհում էքստրավերտ կղզյակ ա, ամեն դեպքում մարդիկ սիրում են բարևել, եղանակից խոսալ, ասենք ամայի փողոցով անցնես մեկը իր բակում գործ ա անում, պիտի բարևես ու եղանակից մի բան ասես, սուպերմարկետում առևտուր ես անում, վաճառողը անպայման հարցնում ա՝ օրդ ոնց ա ա անցնում և այլն: Իհարկե եթե Հայաստանն ու Բրիտանիան համեմատենք, մենք էքստրավերտ կողմում ենք, իրանք ինտրովերտ:
    Բրիտանիայի պահը իմ համար բացահայտում էր, ճիշտն ասած։ Իրանք միշտ իմ մոտ ընկալվել են որպես ավելի փակ ու ինքնամփոփ մարդիկ։ Ու ոնց մտածում եմ, եվրոպական ոչ մի ազգ չեմ կարում էքստրավերտ համարեմ

  17. #326
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իրոք ահավոր ներվայնացնող երևույթ են։ Բայց տենց մի հատ աղջիկ կար, ինքը մտնում էր լիքը մարդկանցով սենյակ ու ամբողջ ուշադրությունը իրա վրա էր, մենակ ինքն էր խոսում (հա, շատ ժամանակ կարար լռեր )...ու ես իրան պահի տակ նախանձում էի․ համենայն դեպս, skill ա, որ պետք ա ինչ-որ չափով ունենալ էս էքստրավերտ աշխարհում։
    Ես էնքան եմ փակված իմ ցնդած ինտրովերտների ակադեմիական միջավայրում, որ արդեն մոռացել եմ, թե էքստրավերտն ինչ ա Բայց ասեցի քանի ստեղ ենք, մի բան պատմեմ։ Երևի վերջին հանդիպումս ա էղել տենց թունդ էքստրավերտի հետ

    Մի երկու տարի առաջ էր։ Կոպենհագենում մի խումբ ունեինք։ Մի քանի արտասահմանցիքով հավաքվում էինք, գրում էինք, գրականությունից խոսում։ Դե երևի պատկերացնում եք, որ մի խումբ ինտրովերտների հավաքույթ ա իրանց սիրելի զբաղմունքի շուրջ։ Տենց եսիմ ոնց էղավ, մեկ էլ մի օր մեզ մի հույն աղջիկ միացավ։ Էկած֊չեկած սկսեց, թե ինքը մենակ բլոգ ա գրում։ Դե խոսեց֊բան, սկզբում իրա շատ խոսելուն ուշադրություն չդարձրինք։ Հետո գրելու վարժություն պիտի անեինք, երբ քսան րոպե ժամանակ ա տրվում, որ կոնկրետ թեմայով գրենք։ Էս աղջիկը հինգ րոպե մի կես էջ գրեց, մնացած տասնհինգ րոպեն խոսեց֊խոսեց, թե ինքն ինչ հզոր լուսանկարիչ ա, սաղիս խանգարեց։ Հա, էդ օրն էլ հատուկ հյուր ունեինք՝ կիպրահայ մի գրող։ Էս մեր հույն աղջիկն ընդհանրապես չթողեց հյուրի հետ շփվենք, ով ինչ հարցնում էր, ով բերանը բացում էր, միանգամից սաղին լռեցնում էր, ինքը իրա մասին խոսում, թե ինչ հզոր դեմք ա, էս ու էն։ Տենց, էդ օրը լրիվ փչացավ, որովհետև մեր ամբողջ իվենթը գրելու, գրականության ու նաև մեր հյուրի շուրջ պտտվելու փոխարեն էդ աղջկա շուրջն էր պտտվում, բայց կարևորը՝ էլ երբեք չեկավ մեր հանդիպումներին։ Ու դրա համար որ հիշում եմ էս դեպքը, ուրախանում եմ, որ ամեն օր ստիպված չեմ էքստրավերտների հետ շփվել

    Բրիտանիայի պահը իմ համար բացահայտում էր, ճիշտն ասած։ Իրանք միշտ իմ մոտ ընկալվել են որպես ավելի փակ ու ինքնամփոփ մարդիկ։ Ու ոնց մտածում եմ, եվրոպական ոչ մի ազգ չեմ կարում էքստրավերտ համարեմ
    Ինչքան հարավ, էնքան էքստրավերտ, ինչքան հյուսիս, էնքան ինտրովերտ Հյուսիսներում մենակ երևի իռլանդացիներն են տիպիկ էքստրավերտ։ Իսկ Բրիտանիայում էլ մի քիչ խառն ա։ Էնտեղ ուղղակի քաղաքավարության նորմերը գերակշռում են էքստրավերտ֊ինտրովերտությանը, բայց դե ամեն դեպքում ոնց որ էքստրավերտներին համարացրած հասարակություն ա։

  18. #327
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էնքան եմ փակված իմ ցնդած ինտրովերտների ակադեմիական միջավայրում, որ արդեն մոռացել եմ, թե էքստրավերտն ինչ ա Բայց ասեցի քանի ստեղ ենք, մի բան պատմեմ։ Երևի վերջին հանդիպումս ա էղել տենց թունդ էքստրավերտի հետ

    Մի երկու տարի առաջ էր։ Կոպենհագենում մի խումբ ունեինք։ Մի քանի արտասահմանցիքով հավաքվում էինք, գրում էինք, գրականությունից խոսում։ Դե երևի պատկերացնում եք, որ մի խումբ ինտրովերտների հավաքույթ ա իրանց սիրելի զբաղմունքի շուրջ։ Տենց եսիմ ոնց էղավ, մեկ էլ մի օր մեզ մի հույն աղջիկ միացավ։ Էկած֊չեկած սկսեց, թե ինքը մենակ բլոգ ա գրում։ Դե խոսեց֊բան, սկզբում իրա շատ խոսելուն ուշադրություն չդարձրինք։ Հետո գրելու վարժություն պիտի անեինք, երբ քսան րոպե ժամանակ ա տրվում, որ կոնկրետ թեմայով գրենք։ Էս աղջիկը հինգ րոպե մի կես էջ գրեց, մնացած տասնհինգ րոպեն խոսեց֊խոսեց, թե ինքն ինչ հզոր լուսանկարիչ ա, սաղիս խանգարեց։ Հա, էդ օրն էլ հատուկ հյուր ունեինք՝ կիպրահայ մի գրող։ Էս մեր հույն աղջիկն ընդհանրապես չթողեց հյուրի հետ շփվենք, ով ինչ հարցնում էր, ով բերանը բացում էր, միանգամից սաղին լռեցնում էր, ինքը իրա մասին խոսում, թե ինչ հզոր դեմք ա, էս ու էն։ Տենց, էդ օրը լրիվ փչացավ, որովհետև մեր ամբողջ իվենթը գրելու, գրականության ու նաև մեր հյուրի շուրջ պտտվելու փոխարեն էդ աղջկա շուրջն էր պտտվում, բայց կարևորը՝ էլ երբեք չեկավ մեր հանդիպումներին։ Ու դրա համար որ հիշում եմ էս դեպքը, ուրախանում եմ, որ ամեն օր ստիպված չեմ էքստրավերտների հետ շփվել
    Բյուր, հիմա էլ ես քեզ ասեմ, որ նշածդ աղջկա պահվածքն ավելի շուտ տարրական կուլտուրայի, դիմացինի նկատմամբ հարգանքի բացակայության նշան ա, քան էքստրավերտության : Էդ աղջիկը, բացի էքստրավերտ լինելուց, նաև ինքնասիրահարված ու մյուսների վրա թքած ունեցող տիպ ա եղել: Հո չե՞ս ասի, թե էքստրավերտներն ընդհանուր առմամբ թքած են ունենում մյուսների վրա: Լիքը էքստրավերտներ կան, որ էլի ակտիվ են, սիրում են խոսել և այլն, բայց իրանց տենց չեն պահում: Քո պատմած դեպքում չեմ կարծում, թե ներկաներից որևէ մեկին էդ աղջկա պահվածքը դուր եկած լինի, նույնիսկ եթե ինտրովերտների միջավայրում չլիներ, էլի դուր չէր գա, կարծում եմ: Մինչդեռ էքստրավերտները, ինչպես ինքդ էիր նկատել մի ուրիշ գրառման մեջ, սովորաբար տենց մարդաշատ միջավայրերում լավ էլ սիրվում են:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (14.02.2019)

  20. #328
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հիմա էլ ես քեզ ասեմ, որ նշածդ աղջկա պահվածքն ավելի շուտ տարրական կուլտուրայի, դիմացինի նկատմամբ հարգանքի բացակայության նշան ա, քան էքստրավերտության : Էդ աղջիկը, բացի էքստրավերտ լինելուց, նաև ինքնասիրահարված ու մյուսների վրա թքած ունեցող տիպ ա եղել: Հո չե՞ս ասի, թե էքստրավերտներն ընդհանուր առմամբ թքած են ունենում մյուսների վրա: Լիքը էքստրավերտներ կան, որ էլի ակտիվ են, սիրում են խոսել և այլն, բայց իրանց տենց չեն պահում: Քո պատմած դեպքում չեմ կարծում, թե ներկաներից որևէ մեկին էդ աղջկա պահվածքը դուր եկած լինի, նույնիսկ եթե ինտրովերտների միջավայրում չլիներ, էլի դուր չէր գա, կարծում եմ: Մինչդեռ էքստրավերտները, ինչպես ինքդ էիր նկատել մի ուրիշ գրառման մեջ, սովորաբար տենց մարդաշատ միջավայրերում լավ էլ սիրվում են:
    Ան, էդ աղջիկը տիպիկ էքստրավերտ ա (ու ահագին սիրված իրա շրջապատում, հեռավոր ընդհանուր ծանոթներից գիտեմ)։ Մարդը հինգ րոպե չէր կարողանում լուռ նստել, ի՞նչ ես ուզում։

  21. #329
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երկու տարի առաջ էր։ Կոպենհագենում մի խումբ ունեինք։ Մի քանի արտասահմանցիքով հավաքվում էինք, գրում էինք, գրականությունից խոսում։ Դե երևի պատկերացնում եք, որ մի խումբ ինտրովերտների հավաքույթ ա իրանց սիրելի զբաղմունքի շուրջ։ Տենց եսիմ ոնց էղավ, մեկ էլ մի օր մեզ մի հույն աղջիկ միացավ։ Էկած֊չեկած սկսեց, թե ինքը մենակ բլոգ ա գրում։ Դե խոսեց֊բան, սկզբում իրա շատ խոսելուն ուշադրություն չդարձրինք։ Հետո գրելու վարժություն պիտի անեինք, երբ քսան րոպե ժամանակ ա տրվում, որ կոնկրետ թեմայով գրենք։ Էս աղջիկը հինգ րոպե մի կես էջ գրեց, մնացած տասնհինգ րոպեն խոսեց֊խոսեց, թե ինքն ինչ հզոր լուսանկարիչ ա, սաղիս խանգարեց։ Հա, էդ օրն էլ հատուկ հյուր ունեինք՝ կիպրահայ մի գրող։ Էս մեր հույն աղջիկն ընդհանրապես չթողեց հյուրի հետ շփվենք, ով ինչ հարցնում էր, ով բերանը բացում էր, միանգամից սաղին լռեցնում էր, ինքը իրա մասին խոսում, թե ինչ հզոր դեմք ա, էս ու էն։ Տենց, էդ օրը լրիվ փչացավ, որովհետև մեր ամբողջ իվենթը գրելու, գրականության ու նաև մեր հյուրի շուրջ պտտվելու փոխարեն էդ աղջկա շուրջն էր պտտվում, բայց կարևորը՝ էլ երբեք չեկավ մեր հանդիպումներին։ Ու դրա համար որ հիշում եմ էս դեպքը, ուրախանում եմ, որ ամեն օր ստիպված չեմ էքստրավերտների հետ շփվել
    Ուլուանայի հետ համաձայն եմ։ Էտ աղջիկը առաջին հերթին ոչ թե էքստրավերտ ա եղել, այլ անշնորհք, անկուլտուրական արարած։ Գոնե կողքիններին չխանգարելու համար էտ պարագայում պետք էր լռել անկախ նրանից, թե Կառլ Յունգի առաջարկած դասակարգման որ խմբին ա դասվում

  22. #330
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, էդ աղջիկը տիպիկ էքստրավերտ ա (ու ահագին սիրված իրա շրջապատում, հեռավոր ընդհանուր ծանոթներից գիտեմ)։ Մարդը հինգ րոպե չէր կարողանում լուռ նստել, ի՞նչ ես ուզում։
    Բայց ես հո իրա էքստրավերտ լինելը կասկածի տակ չդրեցի: Ասում եմ` բացի էքստրավերտ լինելուց, նաև անկուլտուրական ա եղել ու եսակենտրոն, եթե գիտի` մարդիկ կոնկրետ նպատակի համար են հավաքվել, նաև էսինչ ժամին էսինչ բանը պիտի անեն, բայց խանգարում ա իրա ինքնասևեռվածությամբ: Ուղղակի եթե տենց միատարր ինտրովերտ միջավայր չլիներ, իրա պահվածքն էդ աստիճանի աչք չէր ծակի, որովհետև ուրիշ էքստրավերտներ էլ կլինեին տենց ակտիվ, մրցակցություն կլիներ, բան : Իսկ ձեր դեպքում ինքը, փաստորեն, միակն ա եղել իր տեսակի մեջ ու առիթից օգտվել, ամբողջ հավաքույթն իրանով ա արել: Բայց ամեն դեպքում մարդ պիտի մի քիչ քթի ծակ ունենա ու հաշվի առնի շրջապատին, ինչքան էլ էքստրավերտ լինի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 22 24-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 24.06.2018, 15:38
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •