User Tag List

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425
Ցույց են տրվում 361 համարից մինչև 362 համարի արդյունքները՝ ընդհանուր 362 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

  1. #361
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,822
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հեշտ ես խոսում. էդ ինչ-որ մեկը կարող ա մամադ լինի կամ քեզ տանը թթվելուց փրկելու սուրբ առաքելությունը ստանձնած մեկ այլ ընտանիքի անդամ կամ մտերիմ մարդ : Մամաս, օրինակ, ամբիվերտ ա, ու էդ առումով հաճախ ենք տարաձայնություններ ունենում:
    Մամաս, օրինակ, շատ սովոր ա «քո գործը չի» պատասխանն ինձնից լսելուն, բայց դե իրա խնդիրն ինձ տանը պահելն ա կամ իմանալն ա, թե երբ որտեղ եմ։
    Ի դեպ, տանը թթվելու աստիճաններ էլ կան։ Եթե անձն օրերով տնից չի ուզում դուրս գալ, էստեղ հասարակ ինտրովերտ֊էքստրավերտության հարց չի, կարա ավելի լուրջ խնդիր լինի։

  2. #362
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,822
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ընդհանրապես կարծում եմ` բոլոր մարդիկ էլ, կամ առնվազն մեծ մասը, երեխա ժամանակ շատ ավելի էքստրավերտ են լինում, քան հասուն տարիքում: Սա նկատել եմ թե՛ սեփական փորձից, թե՛ ուրիշների պատմածներից, դե, նաև ինտրովերտների թեմայով լիքը ինֆորմացիա եմ կարդացել ու կարդում: Օրինակ, երեխաները սովորաբար սիրում են տեղեր գնալ, ու հաճախ նույնիսկ առանձնապես նշանակություն չունի, թե ուր, նաև սիրում են հյուր գնալ, հյուր ընդունել: Գուցե սա մասամբ պայմանավորված ա նաև նրանով, որ իրենք տվյալ գործողություններն անելիս զուտ հաճելի կողմի հետ են գործ ունենում, օրինակ, հյուր ընդունելիս դրա ծախսերը, ժամանակը, պատրաստվելու ջանքերը, հյուրերից հետո հավաքել-լվանալու գործերի հետ չեն առնչվում, դրա համար իրենց համար ավելի հեշտ ա ուզելը: Բայց չեմ կարծում, թե զուտ դա ա: Օրինակ, ես, ներկայումս լինելով ահագին ինտրովերտ, փոքր ժամանակ շատ էի սիրում համ որ մեր տուն հյուր էր գալիս, համ էլ որ մենք էինք գնում հյուր, չնայած կարող ա շատ քիչ շփվեի հյուրերի ու հյուրընկալների հետ, բայց ինձ համար դա հավես էր: Այ, հավաքույթներին երբեք էլ ինձ լավ չեմ զգացել, միշտ ծայրահեղ անհաղորդ եմ եղել ու ինձ ահավոր օտար եմ զգացել տենց տեղերում, բայց ուղղակի հյուր գնալն էլ, ընդունելն էլ միշտ հավես ա եղել ինձ համար, էնքան, որ հեչ դեմ չէի լինի, եթե մեր տուն ամեն օր հյուր գար: Չգիտեմ, քանի որ գործնականում երբեք չի եղել, որ շատ երկար ժամանակ ամեն օր հյուր գա մեր տուն, գուցե եթե գար, որոշ ժամանակ անց հոգնեի ու էլ չուզեի, բայց ամեն դեպքում դրա գաղափարն ինձ համար շատ գրավիչ ա եղել: Իսկ հիմա նույնիսկ շաբաթը մեկն ա շատ : Կարող ա շատ էլ հետաքրքիր ու հաճելի լինի, բայց, մեկ ա, հոգնում եմ, ու զգում եմ, որ կուզենայի գոնե երկու շաբաթը մեկ լիներ:

    Ի դեպ, ինտրովերտության երեխա-մեծահասակ տարբերության հետ կապված էսպիսի մի մտքի էի հանդիպել վերջերս ինտերնետում, ասում ա` իմ մանկության պատիժները դարձել են իմ հասուն տարիքի ձգտումները` շատ կամ շուտ քնել, տնից դուրս չգալ, փարթիի չգնալ :
    Հետաքրքիր հարց են էս տարիքային տարբերությունները։ Ես որ մտածում եմ, երեխա ժամանակ ավելի էքստրավերտ էի, բայց որովհետև ավելի քիչ էի մտածում, թե էսինչ գործողությունիցս կամ ասածիցս դիմացինն ինչ ենթադրություն կանի իմ մասին։ Միևնույն ժամանակ, իմ ինտրովերտային հոբբիներին հավեսով զոռ էի տալիս։ Այսինքն, երբ որևէ ծնունդ֊բան էի գնում, ոչինչ ինձ չէր խանգարում գիրք ճարել ու անկյունում նստել, կարդալ։ Հիմա գոնե սոց. նորմերին զոհ գնալով հաստատ էդպիսի բան չեմ անի։ Իսկ հյուր գնալ ու ընդունել միշտ սիրել եմ ու սիրում եմ, եթե, իհարկե, անկոչ հյուրեր չեն։ Ու ընդհանրապես ինչքան մեծանում եմ, էնքան ավելի ինտրովերտ եմ դառնում, բայց չգիտեմ՝ դա տարիքո՞վ ա պայմանավորված, թե՞ շփման պարտավորություններ չունենալով. աշխատավայրում ինտրովերտ հասարակության ամենաինտրովերտ շերտն ա հավաքված, նոր շրջապատ ստեղծելու կարիք չունեմ, իսկ ինտրովերտ պահվածքի համար չեմ պատժվում (օրինակ Հայաստանում ընկերներս նեղանում էին, որ պայմանավորվելու համար օրացույց էի հանում պայուսակիցս, ու հետո դրան երկար բացատրությունների շարան էր հետևում, իսկ ստեղ սաղն էլ օրացույցով են ֆռֆռում)

Էջ 25 25-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 24.06.2018, 15:38
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •