Վերջին շրջանի իմ կարդացած ամենալավ գիրքը։
Ֆինալային տեսարանը դեռ աչքիս առաջ ա ու երևի երկար կշարունակի լինել։
Գժանոց էր, թե ոնց էին գրքի տարբեր մասերն իրար հետ կապվում ու իրար լրացնում։
Սիրում եմ Օուենին ես։
Վերջին շրջանի իմ կարդացած ամենալավ գիրքը։
Ֆինալային տեսարանը դեռ աչքիս առաջ ա ու երևի երկար կշարունակի լինել։
Գժանոց էր, թե ոնց էին գրքի տարբեր մասերն իրար հետ կապվում ու իրար լրացնում։
Սիրում եմ Օուենին ես։
Էս գիրքը շատերը որպես կրոնական քարոզ են ընկալում, բայց Իրվինգն ինքն աթեիստ ա, ու երբ հարցրել են, թե ինչը կստիպի իրան Աստծուն հավատալ, ինքը էս գիրքն ա գրել: Ասել ա՝ այ եթե սենց պատմություն իրականում տեղի ունենար, կհավատայի:
Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա գիրքը կարդալ ու մտածել, որ դա քարոզ ա։
Էն թե ոնց ա ինքը կրոնի ու եկեղեցականների վրա ղժժում։
Մենակ էն Քրիսմասի հանդեսը հերիք ա, որ մարդ հասկանա, որ Իրվինգը ցինիկ աթեիստ ա։
Ինձ գրելու ոճն էր լրիվ տարել:
Կարդալը իսկական հաճույք էր, բայց հա ուշ ու միտքս էնտեղ էր, թե մարդ որպես գրող ոնց է կարողանում էսպես շարադրել, որ ինքն իր գրելուց չհոգնի
Նախ էդքան հագեցած նախադասությունները, հետո էնպես է գրված, ոնց որ մարդ պատմի. էն որ մի բանից ես սկսում խոսել, մեկ էլ պատմելով գնում գնում, լրիվ ուրիշ բաների ես հասնում, մեկ էլ հիշում ես, նորից հետ գալիս սկզբի թեմային, ու նույն սյուժեի հատվածը մի քանի տեղ հա վերապատմվում ու կրկնվում է՝ տարբեր ռակուրսներով:
Կարդալուց որ «գրելն» էի պատկերացնում, գրողի տեղը ճակատս քրտնում էր
Գրելու ձևը մի առանձին պատմություն ա, իհարկե։
Հումորը բա։
Դե Ջոնիի կյանքում շատ բան ա Օուենի հետ կապված, բացի հավատացյալ դառնալուց։ Անգամ Օուենի մահից հետո։
Էդ իրա obsession-ը ամերիկյան թերթերի հետ կապված, ու թե ոնց ա Վիետնամի պատերազմն ատում։ Կարծում եմ էդ կարգի չէր ատի, եթե Վիետնամը Օուենին սպանած չլիներ։
Հա, ու Օուենի մահվանից հետո իրա կյանքն ահավոր ձանձրալի ու անհետաքրքիր ա դառնում: Non-practicing homosexual տերմինն էր լավը
Ինձ էլ ընդհանուր գրելաոճը շատ դուր էկավ, մյուս գիրքը որ կարդացել եմ, էլի սենց լավ ա գրված: Իրվինգն ինքն իրա մասին ասում ա՝ ինքն ուղղակի սթորիթելեր ա, եսիմինչ բարդ-բարդ թեմաներ, ենթատեքստեր-բաներ չկան իրա գործերում: Մի երկու բան, որ Մինիում դուրս չեկան, մեկը Հեսթերի հետ հարաբերություններն էին: Մի տեսակ շատ արհեստական, սարքովի ու կողքից էր: Մեկ էլ նախավերջին գլխում տեմպը շատ ա ընկնում:
Էդ non practicing homosexual-ի հետ կապված հետաքրքիր բան եղավ որ կարդում էի։
Մինչև էդտեղարենք հասնելը մտածում էի, որ ուղղակի աղջիկների հետ բախտը չի բերում, անկախ նրանից իրանք դպրոցի ֆորմայով են թե չէ, ինքն էլ տեղից ամաչկոտ ա։
Բայց պահ հասավ որ մտածեցի՝ կարող ա՞ գեյ ա Ջոնին, ու ուղիղ երեք նախադասություն էդ մտածածիցս հետո էդ կանադացի կնոջ ամուսինը նոն փրաքթիսինգի կասկածն արտահայտեց։
Մտածում եմ՝ կարող ա՞ Իրվինգն ինադու էր տենց սարքել
Նկատի ունեմ՝ նենց հնար ա մտածել, որ կարդացողին բերի հասցնի էդ մտքին, ու հենց էդ պահին ինքն էլ էդ մասին բարձրաձայն ասի, հերոսներից մեկի բերանով։
Հեսթերին լավ էլ հավեսով պաչում էր, հոմո չէր, ուղղակի ահագին իներտ, հանգած դեմք էր:
Դե իմ մոտ դա կասկած էլ մնաց։
Վափշե, Հեսթերը որ չլիներ՝ էս գրքի տղերքն ինչ էին անելու
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ