Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, ու Օուենի մահվանից հետո իրա կյանքն ահավոր ձանձրալի ու անհետաքրքիր ա դառնում: Non-practicing homosexual տերմինն էր լավը

Ինձ էլ ընդհանուր գրելաոճը շատ դուր էկավ, մյուս գիրքը որ կարդացել եմ, էլի սենց լավ ա գրված: Իրվինգն ինքն իրա մասին ասում ա՝ ինքն ուղղակի սթորիթելեր ա, եսիմինչ բարդ-բարդ թեմաներ, ենթատեքստեր-բաներ չկան իրա գործերում: Մի երկու բան, որ Մինիում դուրս չեկան, մեկը Հեսթերի հետ հարաբերություններն էին: Մի տեսակ շատ արհեստական, սարքովի ու կողքից էր: Մեկ էլ նախավերջին գլխում տեմպը շատ ա ընկնում:
Էդ non practicing homosexual-ի հետ կապված հետաքրքիր բան եղավ որ կարդում էի։
Մինչև էդտեղարենք հասնելը մտածում էի, որ ուղղակի աղջիկների հետ բախտը չի բերում, անկախ նրանից իրանք դպրոցի ֆորմայով են թե չէ, ինքն էլ տեղից ամաչկոտ ա։
Բայց պահ հասավ որ մտածեցի՝ կարող ա՞ գեյ ա Ջոնին, ու ուղիղ երեք նախադասություն էդ մտածածիցս հետո էդ կանադացի կնոջ ամուսինը նոն փրաքթիսինգի կասկածն արտահայտեց։

Մտածում եմ՝ կարող ա՞ Իրվինգն ինադու էր տենց սարքել