Երրորդին անցանք։
1․ Հարուկի Մուրակամի՝ "1Q84" (2009-2011)
2. Ուրսուլա Լե Գուին՝ "Շեմը" (The Beginning Place/Threshold, 1980)
3. Ումբերտո Էկո՝ «Վարդի Անունը» The Name of the Rose, 1983)
4. Ալֆրեդ Դյոբլին՝ "Համլետ, կամ Երկար գիշերը մոտենում է ավարտին" (Tales of a Long Night, 1956)
5․ Քորմաք Մաքարթի՝ "Ճանապարհը"/"Ուղին", (The Road (2006)
6. Նիլ Գեյման` "Ոչմիտեղ", (Neverwhere, 1996
7. Մո Յան՝ «Գինու երկիրը» (The Republic of Wine, 1992)
8. Ջոզեֆ Հելեր՝ «Ծուղակ-22» (Catch-22, 1961)
9. Ջեֆրի Եվգենիդիս՝ «Միջին սեռ» (Middlesex, 2002)
10․ Նիլ Գեյման՝ «Քորալայն» (Coraline, 2002)
11․ Ջոն Սթայնբեք՝ «Ցասման ողկույզները» (The Grapes of Wrath, 1939)
12․ Չակ Պալանիկ՝ «Ուրվականները» (Haunted, 2005)
13․ Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին» (The Piano Teacher, 1983)
Երրորդին անցանք։
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.09.2015, 23:20:
Ուխ Լավ մտածեմ, նոր քվեարկեմ
Ի դեպ, լավ գաղափար ա տարեթվերը կողքին գրելը
Գալաթեա (12.09.2015)
Բազմակի ա ընտրությունը, ընթերցասեր խալխ։
Ժող, էս գործերը հայերեն թարգմանած ե՞ն... եթե հա, ո՞վ ա թարգմանել...
Քանի որ երրորդ գիրքն ենք ընտրում, բոլորով քվեարկում ենք երրորդ գրքի օգտին
Մեֆ, ինչքան գիտեմ, մեծ մասը թարգմանած չեն։ «Վարդի անունը» Զավեն Բոյաջյանն ա թարգմանել, էս տարի։
I may be paranoid but no android!
Ուղղակի որոշ վերնագրեր մի քիչ տարօրինակ ա թարգմանած... բովանդակության հետ ա՞ կապված
Էս ինչ անհետաքրքիր զույգ եք դուք. փոխանակ իրար հետ գրական բանավեճերի մեջ մտնեք, ամեն մեկդ իր կարծիքն ու ճաշակն ունենա, գալիս իրար հետ նույն բաներին ձայն եք տալիս գնում, թե տե՞նց ա «հայեցին»
Ելինեկը մեկ ա չի անցնելու: Ես հիմա կարդում եմ: Ով հավես ունի, կարա միանա, մինչև էս քվեարկությունն ավարտվի:
Մեֆ, եթե մի գրքի վերնագիր անգլերեն ա, դա դեռ չի նշանակում՝ օրիգինալ ա: Piano teacher-ի օրիգինալը հենց Դաշնակահարուհին ա՝ Die Klavierspielerin: Neverwhere-ը Ոչ մի տեղ Սամը թարգմանեց՝ ռուսերենի վրա հիմնվելով: Ու էդ նենց բառախաղ ա, որ սենց թե նենց չես կարա հայերեն թարգմանես: Իսկ The Republic of Wine-ն էլ հղում ա կատարում Չինաստանին, ու Գինու երկիր ուղղակի ավելի սիրուն ա հնչում, քան Գինու հանրապետություն:
Ով ինչ լեզվով ուզի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ