Շնորհավորում եմ Մարատին, Վարդանին ու Արևին, ինչպես նաև մնացած բոլոր մասնակիցներին, ապրե՛ք բոլորդ: Ինչ ուզում եք ասեք, չնայած բավականին սուր քննադատություններին, մրցույթի վերջը իրոք հավես էր: Ու ամենակարևորն էս մրցույթում ոչ թե մասնակիցների գրաված տեղն է ու մրցանակները, այլ այն կարևոր դասերը ինչ քաղեցին: Ժյուրիի քննադատություններն իրոք շատ կարևոր են, ու անպայման մասնակիցներին խորհուրդ կտամ փորփրել Ակումբի Ստեղծագործողի անկյուն բաժինը ու կարդալ ժյուրիի որոշ անդամների ստեղծագործությունները ու լիքը աշխատել ձեր վրա, որպեսզի հետագայում ավելի լավ ու որակյալ գործեր գրեք:
Շատ ուրախ եմ, որ էսպեսի լավ սերունդ ունենք, ովքեր ստեղծագործում են: Հույս ունեմ, կշարունակեք ստեղծագործելը ու մենք կշարունակենք ձեր ստեղծագործությունները կարդալ ու կողքից խորհուրդներ տանք: Ապրե՛ք:
Էջանիշներ