Արդեն ժյուրիից մեկի գնահատակնները ստացել եմ
Արդեն ժյուրիից մեկի գնահատակնները ստացել եմ
Malxas (07.10.2015)
11. Ամենալավ պատմվածքը
Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վարպետորեն էր գրած ու հենց սկզբից տրամադրեց շարունակությունը կարդալ:
Լավը.
Հետաքրքիր էր, ոնց որ պատմվածքի դեկոնստրուկտիվիզմ լիներ, հասուն ձեռագիր կար, զգացվում է, որ հեղինակը սկսնակ գրող չէ: Ինձ շատ դուր եկավ նման մոտեցումը:
Վատը.
Վատ բաներ չունեմ ասելու:
Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Շարունակել ստեղծագործելը:
Վերջնական կարծիքս
Խիստ դրական: Էս գործը գլխավոր ֆավորիտներից մեկն է լինելու: Վերջում շատ դժվար ընտրություն է սպասվում
I may be paranoid but no android!
12. Ինքնասպանը
Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Սկիզբը լավն էր, տրամադրող էր ու պատկերավոր, հեղինակը լավ է գրում:
Լավը
Ձեռագիրը լավն էր, հեղինակը գրելու փորձ ունի ու կարողանում է համոզիչ պատկերներ ստեղծի ու զգացմունքները փոխանցի ընթերցողներին:
Վատը
Ճիշտն ասած լավ չհասկացա վերնագրի ընտրությունը, ուրիշ վերնագիր ավելի շատ կսազեր էս գործին: Ու շատ մռայլ էր, մի քիչ ուրախ բաներից գրեք էլի:
Ինչ խորհուրդ կտայի հեղինակին
Գրել ավելի ուրախ թեմաներից:
Վերջնական կարծիքս
Ընդհանուր բավականին լավն էր, բայց չեմ կարծում, որ շատ բարձր տեղ կգրավի, որովհետև ավելի ուժեղ աշխատանքներ կան: Ամեն դեպքում հեղինակին շնորհակալություն ու հույս ունեմ կշարունակի մասնակցել մյուս մրցույթներին:
I may be paranoid but no android!
GriFFin (07.10.2015)
Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ մրցույթից, էս անգամ որակյալ գործերը ավելի շատ էին ու բոլոր ստեղծագործությունները գրեթե նույն մակարդակի վրա են: Ու բացահայտ առաջատար չկա, շատ դժվար է լինելու ընտրություն կատարելը: Մի քիչ տարօրինակ է, որ չորս աշխատանք ունեինք պատերազմի մասին, բայց հեղինակները կարողացել էին արժանապատիվ կերպով ներկայացնել էդ ծանր թեմաները:
Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցելու համար ու անկախ վերջնական արդյունքներից հույս ունեմ, որ կշարունակեն ստեղծագործել ու կմասնակցեն հետագա մրցույթներին:
Ապրե՛ք
I may be paranoid but no android!
Անսպասելիորեն լավն էր: Իսկապես չէր սպասում, որ էս վերնագրով շարադրությունն էսքան կհավանեմ:5. Ազատամարտը շարունակվում է
Գրագետ, սիրուն, ամեն ինչ տեղն էր: Նորայրն էլ հորինված կերպար չէր, ու գրողը ոնց որ թե ահագին էլ ինֆորմացիա ուներ՝ նրա հետ կապված: Ամեն ինչ լավ ներկայացված էր:
Ապրի հեղինակը:
Միայն թե վերջը կարելի էր հանել կամ ավելի «թեթև» գրել:
«Մեր նահատակ տղաներ, այս ինչպես է Ձեզ համար մորմոքում իմ սիրտը...» ու էս կարգի արտահայտություններն էնքան էլ բնական չեն նայվում, հատկապես, երբ գրված են 8-րդ դասարանցու կողմից:
Մի քիչ արժի դրա շուրջ մտածել և փայլփլուն, չափազանցրած արտահայտություններից հրաժարվել:
Ժյուրիից ևս մեկը քվեարկեց
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար։
Մի քանի խորհուրդ եմ ուզում տալ մասնակիցներին։
Ես ավելի թեթև, ավելի պատանեկան, դպրոցական կյանքի, առաջին սիրահարվածության, ամառային արձակուրդներին ինչ-որ հետաքրքիր արկածի, միջադեպի, հայտնագործության (հորինված, կամ իրական, էական չի) մասին ստեղծագործություններ էի սպասում։ Վերջիվերջո պատանեկան մրցույթ էր։
Փոխարենը ստացանք մռայլ, ընկճված, տեղ-տեղ վերամբարձ, հարբեցող հոր, այրվող մանուկների, պատերազմի, դեպրեսիաների մասին պատմություններ։
Ես հեղինակներին բոլորովին չեմ մեղադրում, տալիս են էն ինչ իրենցից պահանջում են, կամ ավելի ճիշտ ինչ իրենց թվում է, թե պահանջում են իրենցից, որովհետև իրենցից մեծերը, ովքեր հնարավորություն ունեն լսարան զբաղեցնել, հենց նույն բաներն են տալիս։
Արմենիայի ու Հ1-ի սերիալներ, ֆիլմեր, կիսաբաց լուսամուտներ, պաթետիկ հաղորդումներ, ոչ պակաս պաթետիկ արտիստներ, կեղծ հայրենասիրական քարոզ, նույն տրամադրությունն ա, ինչ էս մրցույթի պատմվածքների մեծամասնությունում։
Ես ուզում եմ հուսալ, որ մասնակիցները չեն նեղանա էս համեմատությունից, ու հետագայում կփորձեն գրել էնպիսի բաների մասին, որոնք ոչ թե մոդա են, ու որոնց մասին ոչ թե խոսում են էկրաններից, ու բեմերից, այլ որոնք իրենց իրոք հետաքրքրում են։
Քնելուց առաջ ի՞նչ եք մտածում, ի՞նչն է անհանգստացնում ձեզ, ի՞նչը կուզեիք փոխվեր, ի՞նչին կուզեիք մասնակցեիք, ի՞նչ երազանքներ ունեք, գրեք դրանց մասին։ Շատ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ կլինի։
Վերջացա՞վ, էլ բան չկա՞ ասելու:
Ես դեռ մի քանի գործի մասին չեմ գրել. հիմա կանցնեմ դրանց:
Ինձ էդքան էլ դուր չեկավ:3. Զսպված մոլեգնուհի
Ընդհանրապես, էսպիսի ստեղծագործություններ չեմ սիրում: Ինչ-որ ներքին հուզումներ, պոռթկումներ, խմորումներ ու եսիմ ինչեր:
Ոնց որ թե կարգին շարադրված էր էդ ամենը, բայց միևնույն է իմ խելքի բանը չէր:
Եթե ճիշտ հասկացա, էս պատմվածքը պատերազմի մասին չէր, այլ բանակի: Շատ սիրուն ու հուզառատ էր գրված (համահունչ Ակումբի «ղզիկության» թեմային): Կարծում եմ, հեղինակը լավ ծանոթ է բանակ ճանապարհելու, սպասման ու վերադարձի թեմաներին:6. Կարոտ
Ինձ դուր եկավ:
Դժվար կարդացվող գործ էր: Հեղինակի խոհերն էին, որոնք ինձ` կարդացողիս, այդքան էլ բան չասեցին: Մի սիրո պատմություն, որը իրոք ոչ սկիզբ ունեցավ, ոչ վերջ, սակայն էնպիսի ձևով էր գրված, որ կարծես մեծ կյանք էին ապրել իրար հետ: Գաղափարը վատը չէր, բայց կարծում եմ ավելի լավ պետք է ներկայացվեր, որ կարդացողը հավատար այդ սիրուն:8. Վերջին նամակը
Ամեն դեպքում աշխատիր: Դրական գծեր կան: Հեղինակի աշխարհը խորը թվաց: Ավելի որակով գրելու դեպքում էդ աշխարհ ավելի հստակ <<կմտնենք>>: Վանեցին ուղղագրական սխալները: Պետք է աշխատես նաև էդ ուղղությամբ:
Ուղղակի դուրս եմ հանել, իմ կարծիքով, սխալները: Փորձիր ինքդ ուղղել, կամ իմ հետ չհամաձայնել`
(չվորոշեց, բնավել, հորինվացք, կկարողանաիր, միլիարդավոր, գառշելի, որևիցէ)
Անուշադրության կամ տպագրական սխալներին չեմ անդրադառնում:
Կարդալիս ինձ թվում էր, հեղինակը մի 20-22 տարեկան է: Իրականում շատ ավելի փոքր է: Զարմանալի է:12. Ինքնասպանը
Իհարկե անհարթ բաներ կային սյուժեում, բայց ինձ ամբողջ պատմությունը ահագին հավատ ներշնչեց:
Շարադրանքն էլ հավանեցի:
Մի պահ կար, չգիտեմ՝ հեղինակը հատուկ էր արել, թե չէ, բայց ինձ շատ դուր եկավ: Սկզբում «մատանի» բառն էր օգտագործված, երբ հերոսուհին կարծում է, թե դա իր համար է նախատեսված: Իսկ հետո, երբ իմանում է իրականությունը, մատանու փոխարեն «օղակ» բառն էր գրված: Նենց հավանեցի էդ պահը: Ու շատ սազեց վերնագրին և մեջը դրված իմաստին:
Ապրի հեղինակը: Թող անպայման շարունակի գրել:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.10.2015, 23:25:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ