Ռուֆի սիրած թեմաներն էս անգամ էլ են շատ ակտուալ
Ռուֆի սիրած թեմաներն էս անգամ էլ են շատ ակտուալ
Սկզբի նախադասությունը կարդալիս մտածում էի՝ վախ, հեսա մի կայֆ բան կսկսի, մեկ էլ հասավ սրան՝
շատ դժվար կուլ գնաց, երկու անգամ կարդացի, որ հասկանամ: Իմ կարծիքով պետքա խուսափել սենց երկարաշունչ որոշիչ գրելուց, հատկապես երբ երանգ չի փոխում պատմվածքում:ներսումս ծիլեր տվող մոլախոտային հոգեբանություն ունեցող կասկածներս:
կամներսումս ծիլեր տվող կասկածներս:
Լավ, մանրամասն չգրեմ խաղաղ ծովի ու մնացածների մասին, անդրադառնամ պատմվածքին ամբողջությամբ: Ճիշտն ասած պատմվածքը իր սյուժեով նման ա ռուսական ֆոռումների սրտաճմլիկ բաներին, էն որ աղջիկները տակը քոմմենթներ են գրում, քննարկում, թե խի սենց եղավ. սրտակեղեք ու նույն նկարագրություններով, նույն հերթականությամբ, նույնիսկ ծանոթ ա թվում, թվում ա էլի եմ կարդացել:ներսումս մոլախոտի հոգեբանությամբ կասկածներս:
Հեղինակը կարծում եմ ունի գրելու ձիրք, բայց պետք ա զարգացնել, ու ձգտի հեռու մնալ ստանդարտ պատմվածքներից, ձգտիր քոնը գրել:
Sambitbaba (12.10.2015), Աթեիստ (05.10.2015)
Դուշման Վարդանի ընտանիքին ծանոթ եմ. իր մորաքույրն իմ դրկից հարևանուհին էր: Վարդանի մահվան լուրն էլ եմ լավ հիշում, թեև ընդամենը 12 տարեկան էի:2. Հողի պահապան զինվորը
Ինձ հետաքրքիր է, թե ինչու է մեր շատ երիտասարդ հեղինակին էդքան գրավել Արցախյան պատերազմի թեման, որ դրա մասին պատմվածք է գրել:
Ի դեպ, ահագին լավ է գրել: Ինձ դուր եկավ շարադրանքը. կենդանի, լավ զրույց էր:
Բայց ինչո՞ւ էս թեմայով: Կարծում եմ, ինչ-որ կերպով առնչություն ունի իր ընտանիքի հետ:
Պիտի գովեմ հեղինակին նաև նրա համար, որ սկզբում ոչ էնքան «մաքրագրած» աշխատանք ուղարկելուց հետո, այն հետ վերցրեց, սիրուն խմբագրեց և նորից ուղարկեց մեզ:
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015), Աթեիստ (05.10.2015)
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015)
Պատմվածքների մի մասը կարդալիս նենց տպավորություն է, որ գրողները ցուրտումութ տարիներից են: Անկեղծ անընդհատ ունեմ էս զգացողությունը, հետո հիշում եմ, որ մրցույթը պատանեկան ա
ախր խի՞ սենց մռայլ
Որովհետև, իրականում, էն ցուրտումութը էն տարիները չէին, որոնց մասին խոսում ես: Նշածդ տարիները կամքի, իրար նեցուկ կանգնելու, ոգու, լույսի ու հաղթանակի տարիներ էին: Չկար լույս, ձմեռները ցուրտ էր, սնունդը քիչ, ամեն օր ճակատից մահվան մասին լուրեր էին, բայց մարդիկ ապրում էին, մեկը մյուսին օգնում, իսկական հարևանություն անում, իրենց՝ առանց էն էլ քիչ սնունդի ու հագուստեղենի կեսն ուղարկում ճակատ, նեղության մեջ հասնում մյուսին: Վստահ եմ, էդ մթնոլորտը մնար, բոլոր ստեղծագործություններն էլ կլինեին լուսավոր: Բայց պատերազմի հաղթանակից, էներգիայի վերականգնումից, տնտեսության վերականգնում սկսելուց հետո մթնոլորտը փոխվեց. չնայած լույս կար, բայց մութ էր, չնայած տներն արդեն տաքացնում էինք, բայց ցուրտ էր, մարդիկ սկսեցին հացի ու փողի համար իրարից նեղանալ, իրար տակ փորել, մեջքին կանգնելու փոխարեն՝ մեջքից խփել, բարքերը փոխվեցին: Սկսվեցին իրական ցուրտումութի տարիները, որոնք մինչև հիմա շարունակվում են: Էնպես որ ցավալի, բայց ինչ-որ տեղ բնական ա սենց տրամադրություններով ստեղծագործությունները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (05.10.2015), Mr. Annoying (05.10.2015), Sambitbaba (05.10.2015), Smokie (19.10.2015), Աթեիստ (05.10.2015), Արէա (05.10.2015)
Շնորհակալություն մրցույթին մասնակցելու համար:
Հեղինակն ուզել է ներկայացնի, թե ինչքան վատ բան է ալկոհոլիզմը, խաղամոլություն, ալկոհոլիկը: Դրա համար որոշել է հնարավորինս մթացնել գույները, հնարավորինս վատ լույսի տակ ներկայացնել «հերոսին»: Դա վատ մեթոդ չէ, բայց եթե շատ չես տարվում ու ամեն ինչ շատ չես արհեստականացնում: Արդյունքում պատմվածքը լրիվ արհեստական է դարձել:
Օրինակ նայենք էս ձևակերպումները. «Կինը ... ամուսնացել էր ոչ թե արբեցող, այլ նրբաճաշակ, գեղեցիկ դիմագծերով, առույգ, աշխատող երիտասարդի հետ, որը հակապատկերն է այս «սապատավոր մարդուկի», «Արդեն երկար տարիների փորձ ունեցող արբեցող», «Իսկ ո՞ւր է այն Կարոն, որ սիրում էր առաջնեկին օդ թռցներ, Լուսինեի ճակատը համբուրեր տնից դուրս գալուց առաջ, հոգատար և սիրելի»: Էս ձևակերպումները մեզ առնվազն երկու բան են հուշում.
1. «Հերոսն» էդպիսին է դարձել երեխա ունենալուց հետո,
2. Ինքը երկար ժամանակ է, ինչ ալկոհոլիկ է, հասցրել է կուզ ձեռք բերել, դառնալ էդպիսին,
Սա նշանակում է, որ գոնե առաջնեկը արդեն մեծ երեխա է, եթե ոչ պատանի: Ու էդ մեծ երեխան ինքնուրույն չփախա՞վ, անօգնական այրվե՞ց կրակների մեջ:
Ախր հեչ պետք չի վատ սովորույթ ձեռք բերածին արդեն դարձնել տենց վատ տեսք ունեցող, տենց չարացած ու անտարբեր, ցույց տալու համար, որ վատ բան է ալկոհոլիզմը: Ախր հեչ պարտադիր չէ սպանել փոքրիկներին, դա ցույց տալու համար:
Բայց չնայած էս արհեստականությանը, որը պատմվածքը դարձրեց ոչ համոզիչ, պետք է նկատեմ, որ բավական լավ ձեռագիր ունի գրողը, ունի լավ ձևակերպումներ, ու որ կարևորն է՝ գրելու շնորհք: Նորից շնորհակալություն մասնակցելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015), Մուշու (05.10.2015)
Էս աշխատանքը թեթև կոսմետիկ խմբագրման եմ ենթարկել, որ ընթերցողների աչքերը շատ չցավան. կետադրական նշաններից առաջ դրված բացատները հանել եմ, ինչքան նկատել եմ: Բայց դեռ մի քանի տեղ էլի մնացել են, նոր տեսա: Ընդհանրապես, էս աշխատանքի կետադրությունը, մեղմ ասած, կաղում է: Նախադասություններն էլ էնքան երկար են, որ շունչդ կտրվում է, մինչև վերջին ես հասնում:8. Վերջին նամակը
Հեղինակ, ես հասկանում եմ, որ դու քո սրտի, հոգու և այլ պոռթկումներն ես փորձել արտացոլել, բայց գրելիս մի պահ մտածիր, թե ինչ ես տալիս ընթերողին: «Ես միայն ինձ համար եմ գրում» կարգի արդարացումները չեն անցնում: Եթե գրածդ ներկայացնում ես հանրությանը, ուրեմն ուզում ես, որ կարդան: Իսկ ի՞նչ ես տալիս քո գրածով: Քո սիրո մասին ես գրում, բայց էս «գրել» կոչվածը ախր մենակ սրտի թելադրածը չի: Դա պիտի տեխնիկա ունենա, իմաստ արտահայտի, մի բան ցույց տա, վերջին հաշվով:
Բայց քանի որ հեղինակը թինեյջեր է, ապա սա էլ կարելի է հասկանալ և ընդունել:
Ուղղակի եթե հետագայում ուզենաս իսկապես «գրել», մի քիչ կտրվի քո հոգեկան զեղումներից ու փորձիր մարդկային լեզվով պատմություն պատմել: Էդպես հաստատ ավելի հաջող կստացվի, կտեսնես:
Վերջին խմբագրող՝ ivy: 04.10.2015, 23:40:
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015)
9. Թունել
Շատ լավ պոտենցիալ ունի: Թե պատմվածքը, թե հեղինակը:
17 տարեկանի համար ահագին հաջող շարադրված գործ է: Թեման ներկայացնելու ոճն ինձ դուր եկավ: Միայնակություն, որով էնքան է լցված կյանքդ, որ էլ ոչ մի բանի ու ոչ ոքի համար տեղ չկա:
Բայց կարելի է դեռ լիքը աշխատել վրան:
Նարե ու Լուի անունները միասին՝ մի պատմվածքում, էնքան էլ լավ չեն նայվում, եթե ոչ մի պարզաբանում կամ ենթատեքստ չկա, թե ինչի է մի անունը հայկական, մյուսը՝ ֆրանսիական: Սիրո մասին գրելիս անպայման չի «սեր» բառն օգտագործել, նույնը նաև «միայնակությանն» է վերաբերվում: Ավելի լավ է փորձել ցույց տալ մարդու զգացածը, այլ ոչ թե իրերը հստակ անունով անվանել՝ ընթերցողի աչքը մտցնելով: Հեշտ չի, բայց կարելի է փորձել:
Մեկ էլ պստիկ տեխնիկական խնդիր. կետադրական նշաններից հետո բացատ են թողնում, որ մյուս բառին չկպչի: Էստեղ էլ եմ մի քիչ շտկել, բայց ամբողջը չէ:
Malxas (10.10.2015), Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015)
Անցանք գործի Քանի որ շատ խառն եմ, չեմ կարողանա շատ արագ բոլոր գործերին անդրադառնալ, բայց կամաց-կամաց անցնեմ գործի:
Հանուն ինչի՞
Երևում է, որ հեղինակը գրագետ է, հարուստ բառապաշար ունի, հետն էլ ահագին երիտասարդ է: Էս գործը լիքը թերություններ ունի՝ սկսած վերնագրից, վերջացրած սյուժեով: Հեղինակ ջան, «Հանուն ինչի՞» վերնագիրը հանուն ինչի՞ ես ընտրել: Միանգամից մի տեսակ վանում է, պատրաստում կլիշեներով լեցուն ստեղծագործության:
Գործի լուրջ թերություններից մեկն էլ այն է, որ հեղինակն անդրադառնում է ակնհայտորեն իրեն անծանոթ թեմայի: Իսկ քանի որ թեման իրենից հեռու է, անդրադարձը խիստ մակերեսային է ստացվում, չես հավատում պատմությանը, չես հավատում հեղինակին:
Լեզուն էլ է կեղծ, գրականության դասագրքից վերցված: «Գեղանի» ու նման այլ բառերը գուցե դպրոցական շարադրություններում մեծ հաջողություն ունեն, բայց գրականության մեջ անտեղի օգտագործելիս ուղղակի ցցվում են աչքիդ առաջ ու խանգարում ընթերցանությունը: Խորհուրդ կտայի հեղինակին խուսափել ավելորդ ածականներից:
Էնտեղ մի տեղ նախադասությունը կիսատ է թողնում ու դնում «կամ էլ...»: Շատ սխալ հնարք է: Եթե բազմակետերի տակ հեղինակն ինչ-որ բան հասկանում է, ուրեմն պետք է գրի, բաց չթողնի, իսկ եթե հենց էնպես է դրել, ավելի լավ է՝ ամբողջ «կամ էլ» արտահայտությունը հանել ու սիրուն վերջակետով վերջացնել:
Գործի հաջող տողերից էր Կարոյի ուղղակի խոսքը: Մենակ էդտեղ է կերպարը մի քիչ կենդանություն առնում: Նման ուղղակի խոսքերն ավելի կենդանի կսարքեին գործը:
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015), Ուլուանա (15.10.2015)
Բյուր, ասածներիդ հետ ահագին համաձայն եմ, բայց «անծանոթ թեմայի» հարցում էդքան համոզված չէի լինի. առնվազն հարբեցող, բռնությունների դիմող տղամարդու կերպարը, հնարավոր է, որ հեչ էլ հորինված չի: Դրա կողքին կառուցված սյուժեն սարքովի լիքը բաներ ունի իհարկե, բայց հենց հոր կերպարը, հնարավոր է, որ իրական կյանքից է վերցված:
Էս աշխատանքը երեկվանից կարդում եմ, ուզում եմ հասկանալ՝ ինչի մասին էր, էդպես էլ տեղ չի հասնում: Այսինքն, էն որ ֆիզֆակի ուսանողը քաղաքական ֆենթեզի ժանրի երազ է տեսնում, դա հասկանում են, բայց թե ինչ է ուզում դրանով ասել, էդքան էլ չեմ հասկանում: Չնայած, երևի առանձնապես ոչ մի բան էլ չի ուզում ասել, ուղղակի հավեսով գրել է մարդը. էդ էլ վատ տարբերակ չի4. Կուրսային աշխատանք No 007
Ժպտացրեց:
Անցանք:
Mr. Annoying (09.06.2016), Ուլուանա (15.10.2015)
Էս տարբերակի վերնագիրը որ կարդացի, մտածեցի, որ երևի դժվար մինչև վերջ ձգեմ: Շատ եմ կարդացել պատանիների՝ էս թեմայով գրած պաթոսով լեցուն ստեղծագործություններ, դրա համար «նախապաշարմունք» ունեի:
Բայց կարդացի, կարելի է ասել, մի շնչով: Ապրի գրողը, հաճելիորեն զարմացրեց: Կարևորը, որ կենդանի էր գործը: Լավ էր շարադրված, չնայած որոշ տեղեր «ավելորդաբանություններ կային»: Օրինակ էս հատվածը.
Թավով ընգծածս հատվածները լրիվ ավելորդ են: Թող ընթերցողն ինքը որոշեր, ամենավախկոտն էր, թե ուղղակի ցինիկ, թե ուրիշ բան:-Աշո՛տ, էս էլի երեխեքին Ղարաբաղի կռիվ-կռիվներից ե՞ս պատմում,- հռհռալով հեռվից ձայն տվեց համագյուղացիներից մեկը, երևի` ամենավախկոտը:
- Չէ՛, Վաչո՛, Ռուսաստան փախչող «հերոսների» վա՜յ-վու՜յից եմ պատմում…
Երեխաները սկսեցին բարձր ծիծաղել, իսկ Վաչոն գլխիկոր, արագ քայլերով հեռացավ այդտեղից. ախր ինքն էլ էր այդ «հերոսներից» մեկը:
Իմ մոտ բզիկ ա «մութ ու ցուրտ տարիներ» տերմինը, մի քանի գրառում վերև դրա մասին կարճ գրառում եմ արել: Ստեղ էլ երկու բառով խոսեմ. եթե պատերազմի մասնակիցը, էդ հերոսական օրեր կերտողը նույնիսկ ասում ա էդ տերմինը, մեկ է, էդ արտահայտությունը պետք չի խցկել գրական ստեղծագործության մեջ: Էդ տարիները խիստ վերարժեվորման կարիք ունեն, ու սենց ավարտ ունեցող պատմվածքում, որը ուզում ա ցույց տա զինվորի հերոսությունը, հայրենասիրությունը ու տենց բաները, ինքը պետք ա չլինի: Կարելի ա գրել ասենք «դժվար տարիներ»: Դժվար, բայց հերոսական տարիներ էին դրանք, ինչի ապացույցն են հենց Դուշման Վարդանը, Արշոն, Քեռին, ուրիշներ:
Ի դեպ, հեղինակին պետք է խնդրեմ, հետո ասի, կերպարն իրակա՞ն է, թե՞ չէ: Ու կապ ունի՞ Արաբո ջոկատի Քեռու հետ:
Հեղինակին ուզում եմ խնդրել, որ անկախ նրանից, թե էս մրցույթում որ տեղը կգրավի, շարունակի գրել: Բայց մի քիչ ավելի շատ իրա տեսածից, քան լսածից:
Շնորհակալություն մասնակցելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (12.10.2015), Smokie (19.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ