StrangeLittleGirl-ի խոսքերից
Էկել եմ ասելու, որ ոտով-ձեռով համաձայն եմ:
Չնայած թեմայի հետ էնքան էլ կապ չունի, բայց վերջերս մտածում էի, թե ոնց ա անգլալեզու մշակույթը լրիվ իրանով արել աշխարհը, ու ուրիշ լեզուներով ֆիլմեր, երգեր, գրականություն համարյա հասանելի չեն մեզ: Արդյունքում՝ անգլալեզու պրոպագանդայի տակ ենք մնում լրիվ ու արհամարհում ենք ոչ անգլալեզու աշխարհում մնացած ամեն ինչ: Շատ ընտիր կլիներ, որ արաբերենը որպես գոնե ընտրովի օտար լեզու մտցնեին լիքը դպրոցներում: Էսպես թե՛ ուսուցչի մասնագիտությամբ փախստականներին աշխատատեղով կապահովեին, թե՛ դեպի ինտեգրացիա ևս մի քայլ կկատարվեր, թե՛ մարդիկ մի քիչ կծանոթանային, թե անգլալեզու աշխարհից դուրս ինչ ա կատարվում:
Էջանիշներ