User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 364 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնը իրականում լիքը ճիշտ բաներ է ասում Ափսոս որ չափն անցնում է, ինչը թույլ է տալիս իրեն հեշտությամբ թրոլլել ու ասած ճիշտ բաներն էլ լուրջ չընդունել:
    Եթե ունենք երկու մշակույթ, մեկը սահմանափակող, մյուսը ավելի ազատ, ապա դրանք համերաշխ գոյատևել չեն կարող: Ասենք, եթե դպրոցում աղջիկները ոգևորված քննարկում են, թե ով ում երբ ու ինչ պոզաներով, այլ մշակույթից եկած աղջկան շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, թե ինչ անենք, մեր մոտ մինչև ամուսնանալը չի կարելի: Կամ պիտի ինքը նրանց նման դառնա, կամ եթե իրենք արդեն մեծամասնություն են կազմում, իրենք մյուսներին հալածեն, թե դուք դուրս ընկած եք (ինչի հիման վրա էլ գոյատևում է սահմանափակող մշակույթը):
    Մուլտիկուլտուրալիզմը լավ բան է, երբ կա մի կորիզային մշակույթ, ու մնացածները չեն գերազանցում ինչ-որ կրիտիկական տոկոսը: Այդ դեպքում նրանց երեխաները աստիճանաբար ձուլվում են կորիզային մշակույթին, իսկ մնացած մշակույթները պահպանվում են նոր եկած իմմիգրանտների օգնությամբ:

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր երրորդ աշխարհի էսքան բուռն անհանգստությունը չեմ հասկանում Եվրոպայի համար, եվրոպական արժեքների համար, մանավանդ էդ մարդկանցից շատերը տեղն ընկած վաղտ նույն եվրոպական արժեքները նեխած էին համարում, անբարո էին համարում: Չես ջոկում, էնքան ա դժգոհեն, տո լի ինչ:

    Իսկ «կենդանիներից մարդ սարքելու առումով», մեջբերելս էլ չի գալիս, բայց իմ որակավորումը չի, ոնց որ ֆաշիզմի նման սարսափելի ախտից Գերմանիան կարողացավ ապաքինվել ժամանակին, հիմա էս բոլոր խնդիրները ֆաշիզմի կողքին էնքան փոքր են ու հաղթահարելի՝ իմ կարծիքով:

    Իսկ էս համաշխարհային տեռորիզմը, որ ֆաշիզմին հավասար մեծ խնդիր ա աշխարհի գլխին, անկախ փախստականներին ընդունել-չընդունելուց գոյություն ունի, ու մեկը ես սրա վերջը չեմ պատկերացնում՝ ոնց ա աշխարհն առնելու:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.01.2016, 15:59:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեր երրորդ աշխարհի էսքան բուռն անհանգստությունը չեմ հասկանում Եվրոպայի համար, եվրոպական արժեքների համար, մանավանդ էդ մարդկանցից շատերը տեղն ընկած վաղտ նույն եվրոպական արժեքները նեխած էին համարում, անբարո էին համարում: Չես ջոկում, էնքան ա դժգոհեն, տո լի ինչ:

    Իսկ «կենդանիներից մարդ սարքելու առումով», մեջբերելս էլ չի գալիս, բայց իմ որակավորումը, ոնց որ ֆաշիզմի նման սարսափելի ախտից Գերմանիան կարողացավ ապաքինվել ժամանակին, հիմա էս բոլոր խնդիրները ֆաշիզմի կողքին էնքան փոքր են ու հաղթահարելի՝ իմ կարծիքով:

    Իսկ էս համաշխարհային տեռորիզմը, որ ֆաշիզմին հավասար մեծ խնդիր ա աշխարհի գլխին, անկախ փախստականներին ընդունել-չընդունելուց գոյություն ունի, ու մեկը ես սրա վերջը չեմ պատկերացնում՝ ոնց ա աշխարհն առնելու:
    Շին, ես շատ լավ եմ հասկանում երրորդ աշխարհի անհանգստությունը: Նայի, ամբողջ Եվրոպայով մեկ սկսում են աջ ուժերն իշխանության գալ: Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց կոնկրետ Ավստրիայում հետազոտություն են արել, պարզել են, որ աջերին ձայն տվողները հիմնականում երկրորդ սերնդի իմիգրանտներն են: Զարմանալի ա, չէ՞: Ինչու՞ պիտի իմիգրանտներն իրանց դեմ պայքարողներին ձայն տան: Ու պարզվում ա՝ իրանք վախենում են, որ ավելի շատ իմիգրանտներ կգան, իրանց տեղը կնեղանա: Նույնն էլ էս Հայաստանի ու Եվրոպայում գտնվող շատ հայերի անհանգստությունն ա: Մեկ էլ սկսում են մշակութային տարբերությունների մասին վերամբարձ ելույթներ ունենալ: Նենց են ելույթ ունենում, ոնց որ իրանք իրանց մշակույթով տոչնի եվրոպացի են: Բայց ինքդ էլ ես Եվրոպայում ապրող, շատ լավ գիտես, որ մենք էլ ենք եվրոպացիներից տարբերվում գրեթե էնքան, ինչքան արաբները:

  4. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի հատ փոքրիկ, բայց շատ էական լրացմամբ՝ ոչ մեկի վեջը չի: Ոչ մեկ քո մշակութային տարբերության համար որևէ կերպ չի անհանգստանում, նկատում, քանի դեռ ինքդ չսևեռվես դրա վրա:

    Էդ մշակութային տարբերությունը կարևոր ա դառնում մենակ էն պահին, երբ սկսում ես կարևորել դա: Եթե չսևեռվես դրա վրա, բոլորս էլ մարդ ենք, ասած՝ Եգիպտոսում հանդիպած մի տղայի՝ նույն մսից, ոսկորներից, արյունից, մազից :ԴԴ

    Իմ մտերմության շրջանակում կան և արևմտաեվրոպացիներ, և բրիտանացիներ, և պարսիկներ, ու էդ բոլոր մարդկանց մեջ էլ հավասարապես հարմարավետ եմ ինձ զգում: Ու բացարձակ չեմ խորանում, թե մենք մշակութային ինչ տարբերություններ ունենք, պահում եմ ինձ նենց, ոնց կամ: Իսկ ռուս, պոստսովետ նաև սփյուռքահայ ծանոթների հետ ուղղակի ծանոթ եմ ու որևէ մշակութային ընդհանրություն էդ ծանոթությունը մտերմության չի վերածում:

    Ջիմում ինչքան կտեսնես չադրայով մի աղջիկ իր եվրոպացի սուպերկարճ շորտերով ընկերուհիների հետ չաչանակելիս, ամենքը պահում ա իրան նենց, ոնց կա, ու ոչ մեկ եթե չսևեռվի դրա վրա, բոլորն էլ իրանց լավ կզգան:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ փոքրիկ, բայց շատ էական լրացմամբ՝ ոչ մեկի վեջը չի: Ոչ մեկ քո մշակութային տարբերության համար որևէ կերպ չի անհանգստանում, նկատում, քանի դեռ ինքդ չսևեռվես դրա վրա:

    Էդ մշակութային տարբերությունը կարևոր ա դառնում մենակ էն պահին, երբ սկսում ես կարևորել դա: Եթե չսևեռվես դրա վրա, բոլորս էլ մարդ ենք, ասած՝ Եգիպտոսում հանդիպած մի տղայի՝ նույն մսից, ոսկորներից, արյունից, մազից :ԴԴ

    Իմ մտերմության շրջանակում կան և արևմտաեվրոպացիներ, և բրիտանացիներ, և պարսիկներ, ու էդ բոլոր մարդկանց մեջ էլ հավասարապես հարմարավետ եմ ինձ զգում: Ու բացարձակ չեմ խորանում, թե մենք մշակութային ինչ տարբերություններ ունենք, պահում եմ ինձ նենց, ոնց կամ: Իսկ ռուս, պոստսովետ նաև սփյուռքահայ ծանոթների հետ ուղղակի ծանոթ եմ ու որևէ մշակութային ընդհանրություն էդ ծանոթությունը մտերմության չի վերածում:

    Ջիմում ինչքան կտեսնես չադրայով մի աղջիկ իր եվրոպացի սուպերկարճ շորտերով ընկերուհիների հետ չաչանակելիս, ամենքը պահում ա իրան նենց, ոնց կա, ու ոչ մեկ եթե չսևեռվի դրա վրա, բոլորն էլ իրանց լավ կզգան:
    Շին, մշակութային տարբերություններ կան, ու դրանք արհամարհել պետք չի: Դա ոչ մեկի վեջը չի էնքան ժամանակ, քանի դեռ իրանք տեղյակ չեն էդ տարբերությունների առկայությունից, ու քո էս կամ էն վարքը կարող ա համարեն վիրավորական՝ չհասկանալով, որ դա ուղղակի քո մշակույթն ա: Ու ինչքան ավելի խորը, մտերիմ շփում ես ունենում մարդկանց հետ, էնքան էդ տարբերություններն ավելի են ի հայտ գալիս: Նայի, մի քանի օրինակ բերեմ, կհասկանաս.

    1. Բրիտանացի մեկի հետ մտնում եմ խանութ քրուասան առնելու: Ինքն ինձ համարում ա անքաղաքավարի, որովհետև պատվերը տալիս վաճառողուհու աչքերի մեջ չեմ նայում:
    2. Նույն էն ծննդյան տոնի հրավերի հատվածը, որ տեղադրել էի: Ես դանիացիներին լավ գիտեմ, ինձ բացել էր էդ: Բայց բանից անտեղյակ հային պատկերացրու, պատկերացրու ինչ վիրավորական ա հայի համար կարդալը, թե ինչ բերի ծնունդին: Կամ՝ էդ նույն հրավերների մեջ հաճախ ոչ միայն փարթիի սկզբի, այլև ավարտի ժամն ա գրված լինում, այսինքն՝ էսինչ ժամին դու պիտի գնաս: Էլի հայի համար դա շատ վիրավորական կհնչի:
    3. Հյուրի նկատմամբ վերաբերմունքի թեման: Հայերը հյուրին ամենափափուկ, ամենահարմար անկողինն են տալիս, իսկ եվրոպացիները՝ էս քեզ փչովի մատրաս, էս քեզ՝ քնապարկ: Պատկերացրու, եվրոպացուն հյուր գնացած հայը ոնց կնեղվի:
    4. Աղջիկ-տղա հարաբերությունները մի հսկայական առանձին թեմա են՝ սկսած ժամադրությունների մշակույթից, վերջացրած էնպիսի հարցերով, ինչպիսին ամուսնությունն ու էրեխա մեծացնելը: Հայ կինը տղամարդուն չի թողնում, որ իր խոհանոցային հարցերին խառնվի (տղամարդը չի էլ ուզում): Իսկ դանիացի տղամարդուն խոհանոցից վտարես, մի այլ կարգի կնեղանա:
    5. Ռեստորանում հաց ուտելը: Եվրոպայում սպասում են մինչև բոլորի ուտելիքները բերեն, նոր սկսում են ուտել: Կամ եթե մեկինը շուտ են բերել, ումը որ չեն բերել, ասում ա՝ կարաս հանգիստ ուտես: Իսկ Հայաստանում հենց բերում են, ուտում ես: Պատկերացրու՝ հայը միանգամից սկսի ուտել: Եվրոպացին կվիրավորվի:
    6. Ուշանալը: Հայերս արխային ուշանում ենք, հետո էլ դեմքներիս հիմար ժպիտ մի անկապ պատճառաբանություն ենք բերում, թե՝ Բաղրամյանում պրոպկա էր, թե՝ սենց-նենց: Դու փորձի գերմանացու հետ հանդիպման գնալիս ուշանալ, տես քեզ ինչ օրը կգցի:
    7. Հեռախոսի զանգը: Երևանում լրիվ նորմալ ա, որ հեռախոսի զըըըռ ձայնը որտեղ պատահի, լսվի, որտեղ պատահի, վերցնես, պատասխանես: Դանիայում կյանքում հեռախոսի զանգ չես լսի, իսկ խոսելու համար մարդիկ առանձնանում են:

    Ու սենց լիքը «մանրուքներ» կարամ թվարկեմ, որոնք իրականում մանրուք չեն ու շատ ուժեղ կարան խանգարեն ինտեգրմանն ու խորը միջանձնային հարաբերությունների ստեղծմանը, եթե փոխըմբռնում չլինի: Ու էս ցուցակը, որ տեղադրեցի, մի օրում չեմ սովորել: Տարիների փորձ ա:

  6. #6

    Բյուր ջան, ես պնդում եմ, որ չարժե սևեռվել մշակութային տարբերությունների վրա, հատուկ հարմարվել և այլն: Բայց դե դու վարվիր նենց, ոնց քո փորձն ա թելադրում, իմ փորձը դեռ շատ ավելի քիչ ա ու առայժմ ինձ թույլ ա տալիս չխորանալ ու չանհանգստանալ ու ենթադրել, որ էդ բոլոր մշակութային տարբերությունները կարևոր են դառնում էն պահից, երբ դրանք կարևորում ես:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ես պնդում եմ, որ չարժե սևեռվել մշակութային տարբերությունների վրա, հատուկ հարմարվել և այլն: Բայց դե դու վարվիր նենց, ոնց քո փորձն ա թելադրում, իմ փորձը դեռ շատ ավելի քիչ ա ու առայժմ ինձ թույլ ա տալիս չխորանալ ու չանհանգստանալ ու ենթադրել, որ էդ բոլոր մշակութային տարբերությունները կարևոր են դառնում էն պահից, երբ դրանք կարևորում ես:
    Շին, էդ տարբերությունները կարևոր են հենց առաջին վայրկյանից: Ու եթե նոր ժամանած մարդուն մի հատ բրոշյուր տաս, ասես՝ մարդիկ ստեղ էս ձևի են, էդ մարդը շատ ավելի արագ կհարմարվի նոր միջավայրին ու էդ երկրում իրա գտնվելը վտանգող արարքներ թույլ չի տա: Իմ բերած օրինակներն ավելի շրջապատ ստեղծելու ու ընկերներ ձեռք բերելու մասին են: Բայց մինչև էդ փուլը հասնելը, ասենք, պետք ա հասկանալ, որ եթե փողոցում համբուրվող երկու տղամարդ ես տեսնում, չի կարելի իրանց ծեծել, կամ եթե կարճ շորտով աղջիկ ես տեսնում, չի նշանակում ինքը բոզ ա, ու կարաս ձեռ գցես: Շատ կարևոր ա մշակութային տարբերությունները հասկանալը, ինչպես կարևոր ա հասկանալը, որ դիմացինդ ուղղակի ուրիշ մարդ ա, աշխարհն այլ կերպ ա տեսնում: Հենց հիմա Եվրոպայում էս սաղ տուրուդմփոցի պատճառը հենց էդ ա, որ մի կողմը հրաժարվում ա մյուսին հասկանալուց:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •