User Tag List

Էջ 7 25-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 363 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #91
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանս հենց սկզբից գրել եմ, հիմա էլ կրկնեմ։
    Մարդիկ մահից են փախնում, միանշանակ պետք ա ընդունել, բայց ...

    Պետք ա շատ կոպիտ լինել։ Այվին ասեց, որ մասնավորապես տարբերակում են սիրայից էկած փախստականներին ուրիշ երկրներից եկածներից։
    Նույն կերպ պետք ա տարբերակել իսկականից խեղճին ագրեսիվից, վախեցածին վախեցնողից և այլն։

    Հենց սկզբից պետք ա ցույց տալ, թե ով ա դրության տերը, ով ա որոշելու հաջորդ քայլը։ Որ էս կարգի բառդակ չդառնա։
    Էդքան ճամփա անցած փախստականին ես պատկերացնում եմ սոված, ծարավ ու խեղճացած։ Ու էդքան բան տեսած մարդը չէր դնի ջուրն ու սնունդը թափեր գետնին գնար։
    Կամ ավտոբուսում տուփերով պամպերս ա թափած, բայց մի անկյունում ինչ որ մեկը քաքել ա. պատրաստ եմ գրազ գալ, որ երեխայա եղել, որին լայեղ չեն արել պամպերս հագցնեն։

    Արդեն համը հանում են։ Ես չեմ զարմանա, որ էս մի շաբաթվա ընթացքում եվրոպացիների տրամադրությունը կտրուկ շուռ գա։
    Axպեր, կներես բայց ախմախ բաներ ես ասում մի այլ կարգի: Փախստականների հետ շփման մեծ փորձ ունես երևի, ու սովորաբար նրանք աչքի են ընկել ինքնակազմակերպման մեծ կուլտուրայով, հիմա սրանք էլ սխալ փախստական դուրս եկան, մի հատ էլ չստուգե՞ն՝ առավոտ իրիկուն ատամները լվանում են, թե չէ, ով չի լվանում, պոտենցիալ տեռորիստ ա: Ասում եմ՝ դու նաղդ Կիսիլյով էլ ոգևորված նայելիս կլինես, ուղղակի էստեղ ամաչում ես արտահայտվես:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (08.09.2015), Տրիբուն (08.09.2015)

  3. #92
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, լավ էլի, նենց ես ասում, ոնց որ Եվրոպա գնացող հանձնվող «փախստական» հայերը քաղաքավարության ու հեզության մարմնացումն են: Չէ, մեծ մասամբ վերին աստիճանի բռի ու անմակարդակ մասսա ա գնում ու եվրոպացիները խելք ունենային, բոլորին կհավաքեին, սիրուն ուպակովկա կանեին ու կուղարկեին ասենք հարավային Սուդան կամ Բուրկինա Ֆասո, կամ էլ Տաջիկստան:

    Երբ որ Հռոմ էի թռնում, կողքի շարքում մի հատ տենց «փախստական» ընտանիք կար, գնում էին հանձնվելու: Ամեն անգամ երբ ստյուարդեսսան անցնում էր, մարդը հետևից ռեպլիկներ էր թողնում (լավ ա ստյուարդեսսան հայերեն չէր հասկանում): Ու ճամփի կեսին մեկ էլ էս եզը որոշեց ծխել, սիգարետը հենց կպցրեց, ստյուարդեսան վազեց պիլոտին կանչեց, սրանք սիգարետը հանգցնել տվին, ձեռի փաստաթղթերը վերցրին իրենց մոտ, թարգմանիչ ճարեցին ու զգուշացրին, որ եթե խելոք չմնա, ճամփի մյուս մասը ձեռնաշղթաներով կանցկացնի: Էս ա միջին վիճակագրական հայ «փախստականի» կերպարը:
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Axպեր, կներես բայց ախմախ բաներ ես ասում մի այլ կարգի: Փախստականների հետ շփման մեծ փորձ ունես երևի, ու սովորաբար նրանք աչքի են ընկել ինքնակազմակերպման մեծ կուլտուրայով, հիմա սրանք էլ սխալ փախստական դուրս եկան, մի հատ էլ չստուգե՞ն՝ առավոտ իրիկուն ատամները լվանում են, թե չէ, ով չի լվանում, պոտենցիալ տեռորիստ ա: Ասում եմ՝ դու նաղդ Կիսիլյով էլ ոգևորված նայելիս կլինես, ուղղակի էստեղ ամաչում ես արտահայտվես:
    Ես ոնց կարդում եմ գրածներս, չեմ տեսնում էն ինչ դուք տեսաք։

    Որտե՞ղ ես ԷՍ փասխտականներին համեմատեցի ՈւՐԻՇ փախստականների հետ։

    Օրինակ՝ «Էդքան ճամփա անցած փախստականին ես պատկերացնում եմ սոված, ծարավ ու խեղճացած։» էս գրելուց ես հիշում եմ իմ ծանոթին (հայ), որը փորձել էր ընտանիքով, գնար, բռնին հետ ուղարկեցին։ Հա, ինքն էլ համեստության տիպար չէր, լավ արին հետ ուղարկեցին։

    Ու սաղ գրածս էլ վերաբերում ա ընդհանուր մոտեցմանը։ Այսինքն քանի որ Հայաստանից չեն փախնում, այլ Սիրիայից, ուրեմն սաղին պետք ա ընդունել, բայց ընդունել ոչ թե երկար սպասված հյուրի պես, այլ մարդու, որը մահից փրկվելու համար ապօրինի խախտել ա իրանց պետական սահմանը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #93
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48 ժամվա մեջ Մյունխենը 14 հազար փախստական է ընդունել:
    Ամեն տեսակի մարդ էլ կա մեջները: Ու էս երկրի էն է լավը, որ մարդկանց չեն դասակարգում լավի ու վատի, ընդհանրապես ոչ մի ձև չեն դասակարգում՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, լեզվից, գրաճանաչությունից, մասնագիտությունից, սեռական կողմնորոշումից և այլն: Քանի դեռ ապրում ես՝ կանոններին ու օրենքներին ենթարկվելով, առանց ուրիշներին նեղություն տալու, ոչ ոք քո դեմ ոչինչ չունի: Բոլորը հավասար են: Ու էդպես էլ պիտի լինի: Որովհետև հակառակը, ինչ սիրուն մեկնաբանություն էլ ուզենաս տալ, ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ:
    Հա, էս մարդիկ ինտեգրման երկար ճանապարհ են անցնելու, ու էս պահին հաստատ «քաղաքակիրթ եվրոպացու» վարք չունեն: Բայց եթե անգամ իրենք չկարողանան լիովին ինտեգրվել, իրենց երեխաներն արդեն ուրիշ են լինելու՝ այլ արժեքներ կրող, կիրթ, ու կարևորը՝ ազատ:

    Էն որ ասում եք՝ պիտի խիստ լինի: Խստությունը սկսվում է հենց առաջին պահից, երբ ամեն մեկը հասկանում է, որ կան կանոններ, որոնց ինքը հետևելու է, թե չէ համակարգն իրեն չի ընդունի, բառիս բուն իմաստով փողոց կշպրտվի: Մեկի մոտ ամեն ինչ արագ ու հեշտ է լինելու, մյուսի մոտ՝ չէ: Համ գոռալու է, համ հայհոյելու, համ հարձակվելու, համ կեղտ ու ապականություն բերելու, համ կռիվների մեջ ներքաշվելու: Բայց իրեն ամեն անգամ քաղաքակիրթ ձևով հետ են բերելու նորմալ վիճակի: Ու խստությամբ. երեք անգամ կանոնները խախտես, առաջին երկուսին՝ դեղին քարտ, երրորդին՝ կարմիր, վեշերդ հավաքի ու գնա որտեղից եկել ես: Հետևեցիր կանոններին ու օրենքներին, ինքդ քո ճանապարհը քիչ-քիչ կհարթես էս երկրում:

    Էդպես է: Ու չի կարելի մտածել, թե պիտի նախապես զտես էդ մարդկանց՝ լավի ու վատի, արժանիի, անարժանի, ագրեսիվի ու խաղաղասերի: Պիտի բոլորին էլ տրվեն ինտեգրվելու հավասար պայմաններն ու հնարավորությունները:
    Ու ինձ որ լսեք, առաջին հերթին հենց էդ ագրեսիվներին ու անկիրթներին պիտի ընդունել, որովհետև սա լավագույն միջոցն է էդ մարդկանց «մարդ» դարձնելու: Գնա կանգնի իրենց երկրում, գոռա «դեմոկրատիա» ու փորձիր եվրոպական աշխարհայացք սերմանել: Չի ստացվում էդպես, հնարավոր չի: Մինչև չհայտնվեն էս ուրիշ աշխարհում, մինչև չտեսնեն, որ կյանքը ուրիշ կարող է լինել, ու որ բոլորը հավասար են, ինչպես մեկը մյուսի, էնպես էլ օրենքի առաջ, մինչև էդ ամենի մեջ չապրեն, չեն փոխվելու: Էս է մարդկանց կրթելու լավագույն միջոցը: Հա, էդ ինտեգրացիան դժոխքի միջով անցնել է լինելու, բայց որ անցան, կարգին մարդ են դառնալու: Ու էդ արժեքները իրենց երեխեքին են տալու:
    Իսկ դուք ասում եք՝ ագրեսիվներին դուրս շպրտեք...

    Իսկ տեռորիզմը ուրիշ թեմա է: Հա, կա ISIS, ու պիտի զգույշ լինել: Բայց կա նաև ամուր, ուժեղ ու խելոք Եվրոպա, որին մատի վրա պտտելը էնքան էլ հեշտ բան չի:
    Ի դեպ, Գերմանիայում ամենամեծ տեռորիստական ակտը տարիներ առաջ Օկտոբերֆեստի ժամանակ է եղել, որի հեղինակը քրիստոնյա գերմանացի էր: Էս էլ՝ որպես փաստ:

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (08.09.2015), Progart (16.04.2019), Ruby Rue (08.09.2015), Աթեիստ (08.09.2015), Գալաթեա (08.09.2015), Դատարկություն (08.09.2015), Շինարար (09.09.2015), Ռուֆուս (08.09.2015), Տրիբուն (08.09.2015)

  6. #94
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Պետք ա շատ կոպիտ լինել։ Այվին ասեց, որ մասնավորապես տարբերակում են սիրայից էկած փախստականներին ուրիշ երկրներից եկածներից։
    Նույն կերպ պետք ա տարբերակել իսկականից խեղճին ագրեսիվից, վախեցածին վախեցնողից և այլն։
    Ու էս սաղ պետք ա անել Միջերկրական ծովի մեջտեղը, մինչև փախստականների լոդկեքը կհասնեն իտալական Լամպեդուզա կամ հունական Լեսբոս, որ ով չի համապատասխանում լավ փախստականի չափանիշներին, ռեսկի լցնեն ծովը:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (09.09.2015), Շինարար (09.09.2015)

  8. #95
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, նույնիսկ կրթված, նորմալ տունուտեղում երեխեն կարա քաքի պոլին, չհասցնես նկատես։ Դրանով հո չի որոշվում։ Էդ քաոսում ուզում ես ամեն մեկն ավել սավոկով իր հետևից հավաքի՞։ Մարդ կա կարող ա վեց երեխու հետ ա փախնում, ո՞նց ես պատկերացնում իրանց վիճակը...
    Ոչ մի դեպքում չի կարելի ընդունելուց առաջ կամ ընդհսնրապես, տեսակավորել մարդկանց, կարտոշկա չեն։
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 08.09.2015, 20:04:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (09.09.2015), Շինարար (09.09.2015), Տրիբուն (08.09.2015)

  10. #96
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    48 ժամվա մեջ Մյունխենը 14 հազար փախստական է ընդունել:
    Ամեն տեսակի մարդ էլ կա մեջները: Ու էս երկրի էն է լավը, որ մարդկանց չեն դասակարգում լավի ու վատի, ընդհանրապես ոչ մի ձև չեն դասակարգում՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, լեզվից, գրաճանաչությունից, մասնագիտությունից, սեռական կողմնորոշումից և այլն: Քանի դեռ ապրում ես՝ կանոններին ու օրենքներին ենթարկվելով, առանց ուրիշներին նեղություն տալու, ոչ ոք քո դեմ ոչինչ չունի: Բոլորը հավասար են: Ու էդպես էլ պիտի լինի: Որովհետև հակառակը, ինչ սիրուն մեկնաբանություն էլ ուզենաս տալ, ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ:
    Հա, էս մարդիկ ինտեգրման երկար ճանապարհ են անցնելու, ու էս պահին հաստատ «քաղաքակիրթ եվրոպացու» վարք չունեն: Բայց եթե անգամ իրենք չկարողանան լիովին ինտեգրվել, իրենց երեխաներն արդեն ուրիշ են լինելու՝ այլ արժեքներ կրող, կիրթ, ու կարևորը՝ ազատ:

    Էն որ ասում եք՝ պիտի խիստ լինի: Խստությունը սկսվում է հենց առաջին պահից, երբ ամեն մեկը հասկանում է, որ կան կանոններ, որոնց ինքը հետևելու է, թե չէ համակարգն իրեն չի ընդունի, բառիս բուն իմաստով փողոց կշպրտվի: Մեկի մոտ ամեն ինչ արագ ու հեշտ է լինելու, մյուսի մոտ՝ չէ: Համ գոռալու է, համ հայհոյելու, համ հարձակվելու, համ կեղտ ու ապականություն բերելու, համ կռիվների մեջ ներքաշվելու: Բայց իրեն ամեն անգամ քաղաքակիրթ ձևով հետ են բերելու նորմալ վիճակի: Ու խստությամբ. երեք անգամ կանոնները խախտես, առաջին երկուսին՝ դեղին քարտ, երրորդին՝ կարմիր, վեշերդ հավաքի ու գնա որտեղից եկել ես: Հետևեցիր կանոններին ու օրենքներին, ինքդ քո ճանապարհը քիչ-քիչ կհարթես էս երկրում:

    Էդպես է: Ու չի կարելի մտածել, թե պիտի նախապես զտես էդ մարդկանց՝ լավի ու վատի, արժանիի, անարժանի, ագրեսիվի ու խաղաղասերի: Պիտի բոլորին էլ տրվեն ինտեգրվելու հավասար պայմաններն ու հնարավորությունները:
    Ու ինձ որ լսեք, առաջին հերթին հենց էդ ագրեսիվներին ու անկիրթներին պիտի ընդունել, որովհետև սա լավագույն միջոցն է էդ մարդկանց «մարդ» դարձնելու: Գնա կանգնի իրենց երկրում, գոռա «դեմոկրատիա» ու փորձիր եվրոպական աշխարհայացք սերմանել: Չի ստացվում էդպես, հնարավոր չի: Մինչև չհայտնվեն էս ուրիշ աշխարհում, մինչև չտեսնեն, որ կյանքը ուրիշ կարող է լինել, ու որ բոլորը հավասար են, ինչպես մեկը մյուսի, էնպես էլ օրենքի առաջ, մինչև էդ ամենի մեջ չապրեն, չեն փոխվելու: Էս է մարդկանց կրթելու լավագույն միջոցը: Հա, էդ ինտեգրացիան դժոխքի միջով անցնել է լինելու, բայց որ անցան, կարգին մարդ են դառնալու: Ու էդ արժեքները իրենց երեխեքին են տալու:
    Իսկ դուք ասում եք՝ ագրեսիվներին դուրս շպրտեք...

    Իսկ տեռորիզմը ուրիշ թեմա է: Հա, կա ISIS, ու պիտի զգույշ լինել: Բայց կա նաև ամուր, ուժեղ ու խելոք Եվրոպա, որին մատի վրա պտտելը էնքան էլ հեշտ բան չի:
    Ի դեպ, Գերմանիայում ամենամեծ տեռորիստական ակտը տարիներ առաջ Օկտոբերֆեստի ժամանակ է եղել, որի հեղինակը քրիստոնյա գերմանացի էր: Էս էլ՝ որպես փաստ:
    Այվի (ու մյուսներ), նայեք ընդգծածս մասը։
    Կա, չէ՞, էդ անտեր մոտեցումը՝ խախտեցի՞ր, վեշերդ հավաքի, գնա։ Ես նոր բան չեմ հորինում, ասում եմ եղածը խստացրեք։

    Մարդկանց տեսակավորելու մասին։
    Մարդիկ սաղ էլ տարբեր են, անկախ նրանից, մենք իրանց բարձրաձայն կտեսակավորենք, թե չէ։
    Ասենք լիքը մարդ սև ա, անկախ նրանից դու սևի ու սպիտակի մեջ տարբերություն դնում ե՞ս, թե՞ չէ։
    Լիքը մարդ կյանքում մի քանի անգամ գողություն ա արել, անկախ էն հանգամանքից դու իրան հանցագործ կանվանե՞ս, թե՞ չէ։

    Լիքը չափորոշիչներ կան, որոց հիման վրա կարելի ա մարդկանց նախնական էդ 2 դեղին քարտը ցույց տալ։ Էն կինոներում որ նշան են են անում՝ «ես քեզ հետևում եմ»։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Ասենք էն գնացքը գրավողների միջից ընտրեն առավել ագրեսիվներին ու հենց էն երկրներում, որտեղ իրանք չեն ուզում մնալ, տանեն բանտ նստեցնեն. գնացք գողանալու մեղադրանքը լրիվ հերիք ա։
    Խստությունն էս ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #97
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)

    Ապեր չէ… չես կարա… մարդիկ մահից, տանջանքից ու պատերազմից են փախել ու շատ բաների են պատրաստ իրանց ընտանիքը փրկելու համար, թեկուզ ավտոբուս կամ գնացք գողանան…

    քո չափանիշներով որ լիներ, Արտ, 15 թվին ոչ մի հայ պտի չփրկվեր… հաստատ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.09.2015)

  13. #98
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեֆ, իմ համար Եվրոպան էն տեղն ա, որտեղ օրենքը նույնքան մեծ արժեք ա, ինչքան մարդը։

    Էս մարդիկ սկզբից խախտում են երկրի սահմանները։ Ոչինչ, դա ներեցին, հնարավորության սահմաններում տեղավորեցին. մարդիկ մահից են փախել։
    Բայց հիմա արդեն պահանջներ են ներկայացնում, էս չենք ուզում, են ենք ուզում։
    Հետո սկսում են տրամադրվող օգնությունից ոչ թե հրաժարվել, այլ փչացնել։

    Հետո սկսում են այլ օրենքներ խախտել, գնացք գրավել, մայրուղիների վրա մեքենաներ թալանել (ֆրանսիայի վիդեոն կա) ...

    Անունն ի՞նչ դնես, որ սա էլ ներես։ Մահի՞ց են փրկվում։
    Հըլը մի շաբաթ չկա մտել են եվրոպա։

    Ստեղ որ բջջային օպերատորները հաճախորդ հավաքելու համար սկսում են նոր եկածներին հատուկ առաջարկներ անել, մեզ վատ ենք զգում, ասում ենք 10 տարի ա ձեզնից ենք օգտվում, մեզ տենց առաջարկ չեք անում։ Բայց ստեղ գոնե գիտես, ֆիրման դա անում ա հաճախորդ հավաքելու համար։

    Իսկ պետությո՞ւնը։ Նոր երկիր մտած մարդուն ինչ հանցանք ասես ներում ա, իսկ ներսի մարդը մի հատ սիգարետ ա գցում փողոցում, տանում, տուգանում ա։ Ես դրա տրամաբանությունը չեմ կարա հասկանամ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (08.09.2015), Բիձա (18.10.2016)

  15. #99
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, իմ համար Եվրոպան էն տեղն ա, որտեղ օրենքը նույնքան մեծ արժեք ա, ինչքան մարդը։

    Էս մարդիկ սկզբից խախտում են երկրի սահմանները։ Ոչինչ, դա ներեցին, հնարավորության սահմաններում տեղավորեցին. մարդիկ մահից են փախել։
    Բայց հիմա արդեն պահանջներ են ներկայացնում, էս չենք ուզում, են ենք ուզում։
    Հետո սկսում են տրամադրվող օգնությունից ոչ թե հրաժարվել, այլ փչացնել։

    Հետո սկսում են այլ օրենքներ խախտել, գնացք գրավել, մայրուղիների վրա մեքենաներ թալանել (ֆրանսիայի վիդեոն կա) ...

    Անունն ի՞նչ դնես, որ սա էլ ներես։ Մահի՞ց են փրկվում։
    Հըլը մի շաբաթ չկա մտել են եվրոպա։

    Ստեղ որ բջջային օպերատորները հաճախորդ հավաքելու համար սկսում են նոր եկածներին հատուկ առաջարկներ անել, մեզ վատ ենք զգում, ասում ենք 10 տարի ա ձեզնից ենք օգտվում, մեզ տենց առաջարկ չեք անում։ Բայց ստեղ գոնե գիտես, ֆիրման դա անում ա հաճախորդ հավաքելու համար։

    Իսկ պետությո՞ւնը։ Նոր երկիր մտած մարդուն ինչ հանցանք ասես ներում ա, իսկ ներսի մարդը մի հատ սիգարետ ա գցում փողոցում, տանում, տուգանում ա։ Ես դրա տրամաբանությունը չեմ կարա հասկանամ։
    Տրամաբանությունն էն ա, որ դա քո երկիրն ա, դու օրենքները գիտես, որ սիգարետ չի կարելի գցել, բայց գցում ես, որտև ալարում ես հասնես աղբամանին։
    Իսկ պատերազմից ու մահից փախած մարդու խնդիրը շատ ավելի մեծ ա, քան դա, կարծում եմ կընդունես։
    Պարզ ա, որ էդքան փախած մարդկանց մեջ անասուններ էլ կլինեն, որ օրենք էլ կխախտեն, չափն էլ կանցնեն։ Եվրոպան կարծում եմ ի զորու ա իրենց կարգի բերել, մենք չի որ պետք ա անհանգստանանք։
    Դու մի քանի հոգու անխուսափելի վատ պահվածքից ելնելով բոլորին մի կուչկի մեջ ես լցնում։
    Ու ոչ, ես ոչ կիսաձայն, ոչ էլ շշուկով մարդկանց չեմ տեսակավորում։
    Փարիզումն Ռումինիայից փախած ցիգանների բնակավայրերի մոտով եմ անցել մի քանի անգամ ու տեսել եմ ինչ ա կատարվում Սենի ափին, իրանց անկանոն լցված բուդկաների, տրեյլերների ու ապրանքի պատճառով։ Բայց կարա՞ս ասես, եթե տեղի կառավարման մարմինները դեմ չեն, որ նրանք էնտեղ լինեն, եթե իրանց ուժերի ներածի չափով կարողանում են օրենքի մեջ պահել էդ մարդկանց, ես ու դու ո՞վ դատանք, որ էդ մարդկանց տեսակավորենք կամ քիթ շուռ տանք իրանցից։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (09.09.2015), Տրիբուն (09.09.2015)

  17. #100
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, իմ համար Եվրոպան էն տեղն ա, որտեղ օրենքը նույնքան մեծ արժեք ա, ինչքան մարդը։

    Էս մարդիկ սկզբից խախտում են երկրի սահմանները։ Ոչինչ, դա ներեցին, հնարավորության սահմաններում տեղավորեցին. մարդիկ մահից են փախել։
    Բայց հիմա արդեն պահանջներ են ներկայացնում, էս չենք ուզում, են ենք ուզում։
    Հետո սկսում են տրամադրվող օգնությունից ոչ թե հրաժարվել, այլ փչացնել։

    Հետո սկսում են այլ օրենքներ խախտել, գնացք գրավել, մայրուղիների վրա մեքենաներ թալանել (ֆրանսիայի վիդեոն կա) ...

    Անունն ի՞նչ դնես, որ սա էլ ներես։ Մահի՞ց են փրկվում։
    Հըլը մի շաբաթ չկա մտել են եվրոպա։

    Ստեղ որ բջջային օպերատորները հաճախորդ հավաքելու համար սկսում են նոր եկածներին հատուկ առաջարկներ անել, մեզ վատ ենք զգում, ասում ենք 10 տարի ա ձեզնից ենք օգտվում, մեզ տենց առաջարկ չեք անում։ Բայց ստեղ գոնե գիտես, ֆիրման դա անում ա հաճախորդ հավաքելու համար։

    Իսկ պետությո՞ւնը։ Նոր երկիր մտած մարդուն ինչ հանցանք ասես ներում ա, իսկ ներսի մարդը մի հատ սիգարետ ա գցում փողոցում, տանում, տուգանում ա։ Ես դրա տրամաբանությունը չեմ կարա հասկանամ։
    Արտ, էդ մարդիկ հենց ոտները դուրս են դրել իրանց երկրից արդեն սաղ անօրինական ա... սահման անցնելն անօրինական ա տեղից... հասկացանք որ եթե ավտո են թալանում պտի բռնես, բայց ուտելիք թափելու կամ դայփեր թողելու համար մարդ չես կարա սորտավորես... մի բան ա օրենք խախտես սենց պայմաններում, մի այլ բան ա հանցագործություն անես կամ օրենք խախտես երբ էդ երկրի քաղաքացի ես...

    պայմանները պետք ք հաշվի առնես, թե չէ սաղ փախստականներն էլ հանցագործ են որտև երկիր են մտել անօրեն... ոչոք վիզայով չի եկել...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.09.2015)

  19. #101
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Արտ, օրենքը մարդուց քիչ արժեք ունի... մարդու կյանքը օրենքից ավելի կարևոր ա իսկ մարդու ու օրենքի արանքը իրավունքն ա... օրենքը ստորադասա էդ երկուսին...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.09.2015), Ձայնալար (09.09.2015), Շինարար (09.09.2015), Տրիբուն (09.09.2015)

  21. #102
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մի փախստական ընտանիքի պատմություն ա: Մարդիկ կրթություն էլ ունեն, կարիերա էին ուզում անել, էղած-չեղածը ծախել են, ճամփա ընկել Եվրոպա: Մի ամսից ավել ա տևել, մինչև մտել են Ավստրիա: Ճամփեքին իրանց խաբել-քցել են, դեռ իրանք էլ իբր ավելի լավ պայմանների համար ավելի շատ են վճարել: Եթե սա լավն ա, պատկերացրեք վատն ինչ կլինի: Ինչ խոսք, բոլոր փախստականները չեն, որ սենց կիրթ են, բայց նայեք, տեսեք, որ սենց մարդիկ էլ կան մեջները:

  22. #103
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Syria's Armenians look to ancient homeland for safety
    http://www.bbc.co.uk/news/world-europe-34210854

  23. #104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  24. #105
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բունդեսլիգան ողջունում ու օգնում ա փախստականներին:

Էջ 7 25-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •