Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Եվրոպայում Սիրիայից և այլ կոնֆլիկտային շրջաններից եկած/եկող փախստականների թեմայով:
Բուդապեշտի կայարանում քաոս է. արևմտյան Եվրոպա մեկնող բոլոր գնացքները կանգ են առել, կայարանը ողողված է Գերմանիա մեկնել ցանկացող փախստականներով:
Ավստրիայում հսկայական բողոքի ցույցեր են՝ պահանջելով ընդունել փախստականներին:
Գերմանիայում Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունել:
ՄԹ-ն կոշտ քաղաքականություն է վարում՝ ասելով, որ էլ չեն ընդունելու փախստականների:
Իսլանդիայում մարդիկ իրենց տներն են առաջարկել փախստականների համար:
Դանիայում նեոֆաշիստները հարձակվել են փախստականների ճամբարի վրա: Դրան ի պատասխան դանիացիները բողոքի ցույցի են դուրս եկել նեոֆաշիստների դեմ:
Եվրոպացիների մի մասն ասում է՝ պետք է օգնություն ցույց տանք, որովհետև մարդիկ կարիքն ունեն: Մյուս մասն ասում է՝ ինչու՞ չեն գնում իրենց եղբայրական արաբական պետություններ:
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք թեմայի վերաբերյալ: Արդյոք Եվրոպան իր դեմքը կորցնու՞մ է փախստականներին ներս թողնելով, թե՞ վտանգի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերելը հենց եվրոպական արժեհամակարգի մի մաս է:
Էստեղ էլ մի քիչ մանրամասն ինֆորմացիա:
Էջանիշներ