Էս նյութն էլի էր աչքովս ընկել. մոտ 2 տարի առաջ ա գրված: Դրանից հետո Սիրիայում իրավիճակն ավելի ա լարվել, բայց Սիրիայից Հայաստան եկող մարդկանց թիվը նվազել ա: Եթե սկզբում 10000-11000 մարդ ա եկել, ապա վերջին 1 տարվա ընթացքում էդ մարդկանց թիվը, ըստ Save the Children-ի, չի աճել: Ես էլ շատ սիրահայերի գիտեմ, որ Հայաստան գալուց հետո կամ գնացել են Սիրիա, կամ այլ երկրներ, որովհետև էստեղ տարրական պայմաններ չէին ապահովվում:
Ճիշտ է, դասական սահմանումով սիրիահայերը փախստական են, որովհետև պատերազմից փախել, հասել էին Հայաստան, բայց իրենց մի մասը նաև Հայաստանի քաղաքացի էր ու իրենց համար մեր երկիրը համարյա ոչ մի բան չի արել: Մենակ սննդամթերք էին(ձեթ ու բրինձ) տալիս ու վերջ. մարդիկ ապրում էին իրենց խնայողությունների հաշվին, պարտքեր էին անում, բայց ոչ մի պետական աջակցություն չէին ստանում:
Էս հոդվածը գրողը հայրենասիրության բռնկումներ ա ունեցել, որովհետև շատ սուբյեկտիվ էր: Հետն էլ քանի՞ արաբ ա Հայաստան եկել, ու եթե գային, արդյո՞ք կընդունեին իրենց:
Էջանիշներ