User Tag List

Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 363 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #331
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես ավելացնեմ. գերմանացիները բլոնդ ու կապուտաչյա չեն։ Էս տեսանյութից ոչ մի եզրակացություն հնարավոր չի անել: Ու հենց դրա համար հարցս տվեցի։ Էլ չասեմ, որ Բեռլինն ինքը տեղով մեկ ահավոր քաղաք ա, սենց բաներ էնտեղ ամեն օր տեղի են ունենում, անողներն էլ թե՛ զտարյուն արիացիներ են, թե՛ միգրանտներ։ Ուղղակի էս մեկին չեն բռնել, ոստիկանությունը տեսանյութը տարածել ա։

    Էս էլ էղավ էն պատմությունը, որ վերջերս մի դանիացի ոստիկան էր խփել, ստեղի աջ թերթերից մեկը գրել էր, որ մարդասպանի մասին ոչ մի բան պարզ չի, հետո էլ անցել չգիտեմ ոնց միգրանտների վրա բոչկա գլորել։

  2. #332
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    .. անողներն էլ թե՛ զտարյուն արիացիներ են, թե՛ միգրանտներ..
    Չի կարա զտարյուն արիացի լինի մետրոյում։ Արիացին լինում ա ձիով, թրով, ու հայերենի որևէ բառբառով ա խոսում, ասենք գերմաներեն։

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.12.2016), Mr. Annoying (13.12.2016), Quyr Qery (14.12.2016), Նաիրուհի (13.12.2016), Ռուֆուս (12.12.2016)

  4. #333
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ պահվածքից գեներ ես որոշու՞մ, էն էլ վստահաբա՞ր
    Ինչ վերաբերվում ա արտաքինին, ապա հանգիստ կարող էին օրինակ 200 տարի առաջ Հարավային Իտալիայից Գերմանիա ներգաղթածներ լինեին, որոնք վաղուց արդեն գերմանացի են համարվում
    Ռուսական youtube ալիքը կարող ա քո նման «օդից» որոշի որ միգրանտներ են, բայց ինչքանով հասկացա One_Way_Ticket–ի նշած գերմանական աղբյուրից, ոստիկանությունը էդ մարդկանց իսկությունը դեռ չի պարզել, հետևաբար ոչ ոք չի կարող պնդել, թե միգրանտներ են։

    Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են ենթադրություններ անել արտաքինից ելնելով ու չի բացառվում, որ միգրանտներ լինեն, բայց զուտ ոչ շեկ մազերին նայելով որոշել, որ միգրանտներ են ու սկսել բոչկա գլորել միգրանտների վրա, սխալ ա։ Անմեղության կանխավարկած գոյություն ունի ի վերջո։
    Արշակ ջան, իմ գրառման մեջ լինկ կար, որտեղ խոշոր պլանով ոմանց դեմքերն էր ցույց տալիս ու ինձ թվաց և դեռ շարունակում է թվալ, ու այդ թվալու մեջ նաև սուբյեկտիվորեն ներառվում է իմ բուռն ցանկությունը հավատալու, որ սրանք եվրոպացիների հետ կապ չունեցող կենդանիներ են: Որ օբյեկտիվորեն մոտենանք, ապա շանս կա, որ արևելյան դիմագծեր ունեցող մեկը կարող է մաքուր արևմուտքցի լինել, ստեղ ակնհայտ կողմնապահություն կա, ու ես դա չեմ թաքցնում:
    Պարզապես գուգլ անելիս անգլախոս հոդվածների ու վիդեոների 90%-ը նշում է «միգրանտ» և/կամ «մուսուլման» բառերը, որը դեռ բան չի նշանակում, հասկանալիորեն մեզ պետք են այդ մարդկանց անձնագրերը, կենսագրությունից քաղվածք ու մեկ էլ գենետիկ հետազոտության տվյալներ:
    Բայց դե հիմնականում ընդվզեցի զարմանքադիմադրողական ռեակցիայի դեմ, կարող է՞ կարծում եք, թե փախստականների մեջ ստահակներ չեն կարող լինել:
    Si vis pacem, para bellum

  5. #334
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե հիմնականում ընդվզեցի զարմանքադիմադրողական ռեակցիայի դեմ, կարող է՞ կարծում եք, թե փախստականների մեջ ստահակներ չեն կարող լինել:
    Ստահակներ կարող են լինել նաև ոչ միգրանտների մեջ։ Ես օրինակ կապույտ աչքերով, կյաժ մազերով, քրիստոնյա ուկրաինացուց, գլուխը թրաշած անգլիացուց, կամ ասենք խորվաթից ավելի շատ եմ վախենում, քան արաբից։ Վարշավայում կամ Կիևում էլ տեղացիների կողմից բռնություն ավելի շատ եմ տեսել, քան ասենք Ամանում։

    Նենց որ, ամեն ինչ իրոք էտքան էլ միանշանակ չի։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (13.12.2016)

  7. #335
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, իմ գրառման մեջ լինկ կար, որտեղ խոշոր պլանով ոմանց դեմքերն էր ցույց տալիս ու ինձ թվաց և դեռ շարունակում է թվալ, ու այդ թվալու մեջ նաև սուբյեկտիվորեն ներառվում է իմ բուռն ցանկությունը հավատալու, որ սրանք եվրոպացիների հետ կապ չունեցող կենդանիներ են: Որ օբյեկտիվորեն մոտենանք, ապա շանս կա, որ արևելյան դիմագծեր ունեցող մեկը կարող է մաքուր արևմուտքցի լինել, ստեղ ակնհայտ կողմնապահություն կա, ու ես դա չեմ թաքցնում:
    Պարզապես գուգլ անելիս անգլախոս հոդվածների ու վիդեոների 90%-ը նշում է «միգրանտ» և/կամ «մուսուլման» բառերը, որը դեռ բան չի նշանակում, հասկանալիորեն մեզ պետք են այդ մարդկանց անձնագրերը, կենսագրությունից քաղվածք ու մեկ էլ գենետիկ հետազոտության տվյալներ:
    Բայց դե հիմնականում ընդվզեցի զարմանքադիմադրողական ռեակցիայի դեմ, կարող է՞ կարծում եք, թե փախստականների մեջ ստահակներ չեն կարող լինել:
    Վիշապ ջան, իհարկե ստահակներ կարող են լինել միգրանտների մեջ (ինչպես նաև ոչ միգրանտների մեջ)։ Դրա դեմ բան ոչ ոք բան չի ասել։ ՈՒ քեզ կարա թվա, կասկածներ ունենաս, որ կարող ա էդ մարդը միգրանտ լինի։ Էդ քո իրավունքն ա։

    Բայց էդ չի նշանակում, որ եթե ստահակ ա, ու հետն էլ մազերը սև են, ուրեմն միգրանտ ա։ Էդ սխալ տրամաբանությունը ա ու ոչ միայն սխալ ա, այլև առանց էն էլ լարված իրավիճակում կրակի վրա յուղ լցնել ա։
    Եթե ոստիկանությունը հանցագործների ինքնությունը դեռ չի պարզել, լրատվամիջոցները ղալաթ են անում, որ առանց փաստերի գրում են «միգրանտ» կամ «մուսուլման»։ Էդ ոչ այլ ինչ ա, քան կրոնական/նացիոնալիստական ատելության պրոպագանդա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.12.2016), Գաղթական (13.12.2016), Նաիրուհի (13.12.2016), Ներսես_AM (14.12.2016), Տրիբուն (13.12.2016)

  9. #336
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, իհարկե ստահակներ կարող են լինել միգրանտների մեջ (ինչպես նաև ոչ միգրանտների մեջ)։ Դրա դեմ բան ոչ ոք բան չի ասել։ ՈՒ քեզ կարա թվա, կասկածներ ունենաս, որ կարող ա էդ մարդը միգրանտ լինի։ Էդ քո իրավունքն ա։

    Բայց էդ չի նշանակում, որ եթե ստահակ ա, ու հետն էլ մազերը սև են, ուրեմն միգրանտ ա։ Էդ սխալ տրամաբանությունը ա ու ոչ միայն սխալ ա, այլև առանց էն էլ լարված իրավիճակում կրակի վրա յուղ լցնել ա։
    Եթե ոստիկանությունը հանցագործների ինքնությունը դեռ չի պարզել, լրատվամիջոցները ղալաթ են անում, որ առանց փաստերի գրում են «միգրանտ» կամ «մուսուլման»։ Էդ ոչ այլ ինչ ա, քան կրոնական/նացիոնալիստական ատելության պրոպագանդա։
    Մարդ ենք, սխալվում ենք: Իհարկե միգրանտ անպայմանորեն չի նշանակում մուսուլման արաբ Սիրիայից, հնարավոր է, որ կնոջը աստիճանների վրա տշողը ազնիվ սլավոն է Բուլղարիայից:
    Yob who kicked woman down a flight of stairs at Berlin subway station has fled to his native Bulgaria, say German media
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.12.2016)

  11. #337
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ ենք, սխալվում ենք: Իհարկե միգրանտ անպայմանորեն չի նշանակում մուսուլման արաբ Սիրիայից, հնարավոր է, որ կնոջը աստիճանների վրա տշողը ազնիվ սլավոն է Բուլղարիայից:
    Yob who kicked woman down a flight of stairs at Berlin subway station has fled to his native Bulgaria, say German media
    Կամ էլ Բուլղարիայի թուրք ․․․․ էկեք թուրքի վրա կանգնենք, սաղիս էլ հարմար ա։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.12.2016), Արշակ (15.12.2016), Գաղթական (15.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Ռուֆուս (15.12.2016), Վիշապ (16.12.2016)

  13. #338
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ Բուլղարիայի թուրք ․․․․ էկեք թուրքի վրա կանգնենք, սաղիս էլ հարմար ա։
    Տե՞ս, ես չէի ֆայմել :Ճ
    Si vis pacem, para bellum

  14. #339
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպան խստացել է միգրանտների հանդեպ

    Հունվարի 19-ի ուշ երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Թբիլիսի-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը տեղափոխում էր եվրոպական տարբեր երկրներից արտաքսված հայերին: Նրանք 120 հոգի էին եւ Եվրոպա էին մեկնել տարբեր եղանակներով ու նպատակներով՝ աշխատելու, հիմնական բնակություն հաստատելու, բուժվելու եւ այլն: Նրանցից շատերի համար իրենց արտաքսումը եղել է անակնկալ. տվյալ երկրի ոստիկանության աշխատակիցները մտել են բնակարան, աշխատավայր, նրանց ձերբակալել ու իրենց կամքին հակառակ ուղղակի տարել համապատասխան վայր, այնտեղից էլ՝ օդանավակայան: Ինքնաթիռից իջած միգրանտները պատմում էին, որ իրենց մեջ եղել է մի տարեց կին, որի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է ճանապահին: Զարմանալին այն էր, որ արտաքսվածների մեջ կային իսկապես բուժման նպատակով Գերմանիա մեկնած հիվանդներ, սայլակով հաշմանդամ, ով մի քանի վիրահատություն էր տարել եւ պետք է ենթարկվեր վերջին ու վճռորոշ վիրահատությանը, բայց «զայրացած» հումանիտար Գերմանիան նրան էլ չէր խնայել եւ արտաքսել էր իր երկրից:

    «Դեպորտացված» միգրանտներն ասում էին, որ իրենցից շատերի համար եվրոպական երկրներ մուտք գործելու չորս տարվա արգելանք է դրվել, ինչը, զրուցակիցներիս կարծիքով, խախտում է իրենց իրավունքները, քանի որ իրենք հանցանք չեն գործել այն երկրում, որտեղ բռնվել են: Իսկ ամբողջ Եվրոպայի դռներն իրենց առջեւ փակելը համարում են իրենց իրավունքների ոտնահարում: Մի ուշագրավ փաստ․ 120 միգրանտին Եվրոպայից մինչեւ Հայաստան ուղեկցել է մոտ 60 եվրոպացի ոստիկան, որոնք մինչեւ «Զվարթնոցի» «դուռը» խիստ հսկողության տակ են պահել արտաքսվածներին, նրանց ուղեկցելով անգամ պետքարաններ գնալիս: Արտաքսվածները դժգոհում էին նաեւ եվրոպական երկրներում աշխատող հայ փաստաբաններից․ «Երբ որեւէ խնդիր ենք ունենում իրավական համակարգի հետ, մտածում ենք՝ թող փաստաբանը հայ լինի, որպեսզի եւ կարողանանք հայերեն հաղորդակցվել, եւ մեր խնդիրները ճիշտ ներկայացնել, եւ կարծում ենք, թե հայն ավելի սրտացավ կլինի: Բայց կան հայ փաստաբաններ, ովքեր ուղղակի թալանում են իրենց հայ վստահորդներին, կրկնակի գումար վերցնելով, արդյունքում ոչինչ չեն անում, նույնիսկ ընդհակառակը՝ մեր դեմ են աշխատում եւ մեզ ուղղակի հանձնում են, որպեսզի արտաքսեն: Դա շատ ցավալի երեւույթ է»: Զրուցակիցներս չցանկացան հրապարակել ոչ այդ փաստաբանների անունները, ոչ էլ իրենց, քանի որ հույս ունեն երբեւէ նորից մեկնել Եվրոպա:

    Հարցիս, թե որ ազգի ներգաղթյալների հանդեպ է Եվրոպան խստացրել պահանջները, զրուցակիցներս պատասխանեցին. «Արտոնյալ են հիմնականում սիրիացիները: Խստացրել են հատկապես կովկասցիների հանդեպ: Մենք գոնե այդպես ենք զգում: Պրոցեսը դեռ շարունակվում է, մեզնից հետո դեռ շատ շատերին են դեպորտ անելու»:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=136303&l=am/
    The Truth Is Out There

  15. #340
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տեքատից ես հասկանում եմ, որ բոլորն էլ ապօրինի են էղել, անակնկալ-բանը սուտ ա: Ու սրանց նմանների պատճառով ա, որ էսօր պատերազմից փախածներին կասկածանքով են վերաբերվում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.01.2017)

  17. #341
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խնդալու էր։
    Ապօրինի օտար երկիր ներթափանցողը բողոքում ա, թե իրան էդ երկիր մուտք գործելը 4 տարով արգելելը իրավունքների ոտնահարում ա։

    Բա էս հատվածը։
    «իրենք հանցանք չեն գործել այն երկրում, որտեղ բռնվել են:»
    Մինչև էդ ինչ ասես արել էինք, բայց ըտեղ հո բան չէինք արել, կովկասի գերուհու միջի «Я только вошёл».
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. #342
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

    Ինձ էլ չի թվում, որ երկրում օրինական ճանապարհով գտնվողին աշխատավայրից հանեին բերեին օդանավակայան, ասեին հելաք տներով կամ սայլակով հիվանդին, որ օրինական էր Գերմանիայում ու վճարել էր իր բուժման համար, արտաքսեին։
    The Truth Is Out There

  19. #343
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սրանց նմանները ոնց որ մարդիկ լավ օրից էին գնացել... ուրեմն իրանց վիճան էլ ա եղել օրհասական

  20. #344
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    սրանց նմանները ոնց որ մարդիկ լավ օրից էին գնացել... ուրեմն իրանց վիճան էլ ա եղել օրհասական
    Շին, գնացողների մի կատեգորիա կա, որ հա, հենց «սրանց նմաններ» ա: Մի օր փորձի էդ կողմերում գնալ համայնքի հանդիպումներին, կտեսնես էդ մարդկանց: Ամեն մեկն իրա ձևով փորձում ա համակարգն իրա օգտին օգտագործել, պետությանը խաբել, փող պոկել: Իրանք շատ չեն, շատ փոքր տոկոս են կազմում: Բայց հենց էդ փոքր տոկոսի պատճառով ա, որ տեղացիները հուշտ էղած են: Ու մարդ չկա, որ ասի՝ մի երկու պարազիտ ավել-պակաս շատ բան չի փոխում քո պետությունում: Ինձ ավելի հետաքրքիր ա էս դեպքի մանրամասները, ոչ թե էս բամբասանքային կարգի հոդվածը, որտեղ սիրիացիներին արտոնյալ են համարում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (31.01.2017)

  22. #345
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի հետ լրիվ համաձայն եմ: Թերևս լիքը մարդիկ կան, որ եսիմինչ ճանապարհներով գնում են՝ «գործեր դասավորողներին» հազարավոր եվրոներ տալով, ու իրենցից ոչ բոլորն են շատ ծանր պայմաններում ապրում: Իհարկե, չեմ ուզում ընդհանրացնել, բայց ես մի քանի ընտանիք գիտեմ, որ Հայաստանում ամուսինները աշխատում էին, միջին վիճակագրական հայ ընտանիքի նման, միգուցե ավելի լավ էլ՝ ապրում, բայց որպես փախստական եկան Գերմանիա, հիմա էլ դժգոհում են, որ քիչ են գումար տալիս:
    Բուժվողների հարցում էլ են շատերը էլի անլեգալ, ու նույն հաշմանդամություն ունեցող անձանց մասին որ խոսվում ա, էլի ոմանց գիտեմ, էլի նույն տիպրի վերականգնողական բուժում Հայաստանում կարելի է ստանալ բայց ոմանք «ոտքի կանգնելու, քայլելու» համար դրամահավաք են անում, բայց հիմնականում իրենց Գերմանիայում էլ չեն քայլացնում, ուղղակի հասնում են էնտեղ:
    Ինչևէ, էս հարցի վերաբերյալ միանշանակ կարծիք չունեմ, ու դեպքից դեպք տարբեր ա: Ու կան մարդիկ էլ, ում համար դա կենսական ա:


Էջ 23 25-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •