User Tag List

Էջ 22 25-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 364 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #316
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ժամանակ ունեք, սա կարդացեք (փոքր պատմվածք ա)։
    Կարդացի Արտ: Անկեղծ ասած, հեչ դուրս չեկավ: Ահագին պրիմիտիվ, ստերեոտիպների մակարդակից չանցնող, փախստականների/իմիգրանտների մասին մենակ ինտերնետից տեղեկություններով մի բան էր: Մահմեդական երկրներից էկածները տենց պրիմիտիվ չեն, մշակույթների բախումն էլ տենց պրիմիտիվ չի: Մասնավորապես, ես չեմ կարծում, թե մահմեդականներն ամեն գլխաբաց կնոջ շլյուխա են անվանում (Շինը թող հաստատի): Ու պլյուս եթե հեղինակն էդքան կպնում ա կերպարի՝ իրա հին մշակույթից պոկ չգալուց, մոռանում ա (կամ ավելի շուտ չգիտի), որ մահմեդականներն ալկոհոլ էլ չեն գործածում: Իհարկե չի բացառվում, որ Եվրոպա ընկած մահմեդականը կգործածի, բայց էստեղ դա էնքան հանգիստ ա նշվում, էնքան սովորական, որ ասես հեչ բացատրության կարիք չունի:

    Մի խոսքով, եթե իրոք ուզում ես Եվրոպայում մահմեդական իմիգրանտների մասին կարդալ, Ֆուադ Լարուիի գործերը կարդա: Իրանից լավ ոչ ոք էդ թեմային չի անդրադառնում: Ինքը մարոկացի ա, մեծացել ա մահմեդական ընտանիքում, բայց ֆրանսիական լիցեյ ա գնացել, հետո էլ տեղափոխվել ա Եվրոպա ու կարիերա արել: Մի խոսքով, էդ աշխարհին ներսից ծանոթ ա, ու դա միանգամից էրևում ա իրա գործերում:

  2. #317
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Համաձայն եմ, իմիգրանտը լրիվ ստերեոտիպային էր, բայց պատմվածքի մեխը պետության մոտեցումն էր։
    Հետամնաց երկրներում օրենքն ու աստվածը վախի հաշվին զսպող գործոն են։ Եվրոպացին չի գողանում, հասկանալով դրա սխալ լինելը, իսկ հետամնաց երկրի բնակիչը՝ վախենալով, որ ձեռը կկտրեն։ Նրան բացատրելը բան չի տալու։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. #318
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի Արտ: Անկեղծ ասած, հեչ դուրս չեկավ: Ահագին պրիմիտիվ, ստերեոտիպների մակարդակից չանցնող, փախստականների/իմիգրանտների մասին մենակ ինտերնետից տեղեկություններով մի բան էր: Մահմեդական երկրներից էկածները տենց պրիմիտիվ չեն, մշակույթների բախումն էլ տենց պրիմիտիվ չի: Մասնավորապես, ես չեմ կարծում, թե մահմեդականներն ամեն գլխաբաց կնոջ շլյուխա են անվանում (Շինը թող հաստատի): Ու պլյուս եթե հեղինակն էդքան կպնում ա կերպարի՝ իրա հին մշակույթից պոկ չգալուց, մոռանում ա (կամ ավելի շուտ չգիտի), որ մահմեդականներն ալկոհոլ էլ չեն գործածում: Իհարկե չի բացառվում, որ Եվրոպա ընկած մահմեդականը կգործածի, բայց էստեղ դա էնքան հանգիստ ա նշվում, էնքան սովորական, որ ասես հեչ բացատրության կարիք չունի:

    Մի խոսքով, եթե իրոք ուզում ես Եվրոպայում մահմեդական իմիգրանտների մասին կարդալ, Ֆուադ Լարուիի գործերը կարդա: Իրանից լավ ոչ ոք էդ թեմային չի անդրադառնում: Ինքը մարոկացի ա, մեծացել ա մահմեդական ընտանիքում, բայց ֆրանսիական լիցեյ ա գնացել, հետո էլ տեղափոխվել ա Եվրոպա ու կարիերա արել: Մի խոսքով, էդ աշխարհին ներսից ծանոթ ա, ու դա միանգամից էրևում ա իրա գործերում:
    Բյուր, դե նայած երկիր, նայած մարդ, մուսուլմաններն էնքան տարբեր են ու բազմազան, որքան քրիստոնյաները:

    Էստեղ Շոտլանդիա, քուվեյթցի ծանոթս փողոցում քայլում ա՝ մի տասը տարեկան լակոտ գոռում ա ալլահու աքբար, ասում ՝ առաջին ռեակցիաս շփոթմունքն էր, ասում ա՝մի հատ էլ գոռաց, հետո կռացավ քար վեր կալավ, շպրտեց վրաս, չկպավ, մի հատ էլ վերցրեց, խփեց թևիս, փախավ: Էս էլ քեզ քրիստոնյաները:

    Չգիտեմ իրանց մեջ ով ինչ ա խոսում, բայց շատ բաց հագնված կնոջ հետևից կարող ա նույնիսկ գոռան էլ որոշ մուսուլմաններ, ոնց որ նաև որոշ հայեր, եվրոպացիներ: Ֆրանսիական շոուներից մեկի ժամանակ կրծքի խոր ու լայն բացվածքով մի կին էր, տղամարդ հաղորդավարը՝ մաքուր ֆրանսիացի, ուզում ա թուշը համբւրի, կինը չի թողնում, հաղորդավարը կռացավ ու կրծքի բաց հատվածը համբուրեց, ու լացակումել էր կինը, ակնհայտ չէր ուզում: Բայց լիքը մարդու երազանքների Ֆրանսիայում շատերի գիտակցության մեջ բաց հանգնվող կինը սեքսի հրավիրող կին ա: Էլ չեմ ասում ինչքան աղջիկներից եմ լսել, որ Ֆրանսիայում աջիկների հտեևից ռեպլիկ գցելը ինչքան տարածված ա: Բավականին բաց մաշկով տղաներ են հաճախ էդ ռեպլիկ գցողները:

    Ես էդքան կողմ չեմ մուսուլմաններին իդեալականացնելուն էլ, որովհետև մամուլիորոշ հոդվածներում էդ միտումն էլ կա՝ ինչ-որ հովվերգական պատմություններ տալու, ինչը կարա հակառակ ռեակցիա թողնել: Բայց մի անգամ էլ ասեմ, վերջին երկու հարյուր տարվա մեջ արաբական աշխարհը ճնշված ա եղել ու լիքը խնդիրներ գալիս են քրիստոնյաների տիրապետությունից՝ Աթեիստի ասած հետամնացությունը, քրիստոնյաների հանդեպ շատերի մոտ ատելությունը, կրոնին էդքան մեծ դեր տալը: Աթեիստը մոռանում ա պատասխանատվության գործոնի մասին: Մենք չենք կարա թալանենք, ճնշենք, հետո ասենք՝ կորեք աչքիցս, դուք հետամնաց եք: Ու ընդհանրապես մարդկությունը պետք ա իրար հանդեպ պատասխանատվություն ունենա, ոչ թե մի երկրի շրջանակում, այլ աշխարհի մասշտաբով:


    Չգիտեմ՝ պատմել եմ, թե չէ: Եգիպտոսում դե օրենքի երկիր չի, մարդկանց մծ մասը լևի ա աշխատում, հարկեր չի տալիս բյուջեին, արդյունքում էդքան փող չկա որ նպաստները թոշակները նորմալ լինեն: Աղքատությունը բարձր մակարդակի վրա ա: Որ հանրային տրանսպորտ ես բարձրանում, միշտ ամեն կանգառում ինչ-ր մեկը ինչ-որ բան ծախող՝ անձեռոցիկներ, գրիչներ, հովհարներ, բոլտուգֆայկա, սնիկերս, հերթով դնում ա բոլոր նստածների ոտքին, հետո սկսում հավաքել, գինը՝ սվոորականից երեք-չորս անգամ թանկ, մի ասը առնում ա, մի մասը գումարը տալիս ա ապրանքը հետ վերադարձնում, մի մասն էլ չի առնում, ու եթե երկար տեղ ես գնւմ մի տասը տեղ էդպես մարդիկ են բարձրանում հաջորդ կանգառում իջնում: Իմ համար, սա սոցիալական պատասխանատվության զգացումն ա մարդկանց մոտ խոսում, ընդ որում ամենահարուտ մարդիկ չեն Կահիրեի նման ահռելի քաղաքում հանրային տրանսպորտից օգտվում, բայց նույնիսկ աղքատները գիտեն, որ իրենցից աղքատներ լ կան ու ունեն էդ պատասխանատվության զգացումը նրանց հանդեպ:

    Ես ուղղկաի չեմ հասկանում, թե ինչի ա Աթեիստը սենց կաշվից դուրս գալիս, որ Աֆրիկան, Ասիան ու Ամերիկաները ու Օվկիանան թալանելու հաշվին զարգացածխ ու հարստացած Եվրոպան սոցիալակն պատասխանատվություն ունենա իր իսկ պատճառով հետամնաց մնացծ, եթե կարելի ա տենց բան ասելը, երկրների բնակչության նկատմամբ, երբ նրանք խնդիրներ են ունենումև ստիպված են գնալ այնտեղ: Շատ քյառթու ա մտածում Աթեիստը ուղղակի, ռուսական մեդիա կարդալուց ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.10.2016, 11:22:

  4. #319
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շին, ես երկրպագում եմ օրենքը ու համարժեք պատժի գաղափարը։

    Իմ համար մեկ ա, եվրոպացի Բրե՞յվիկն ա 70 հոգի սպանում, թե՞ իրաքցի Ախմեդը։ Մեկ ա, կրոնական ինչ որ գաղափարներից դրվա՞ծ ա սպանում, թե՞ իրա երկրի ապագայի մասին մտածելով։
    Ուզում եմ արժանի պատիժ։
    Ու էս պատվածքում էդ պատժի որոշման հարցում առաջարկում ա ինդիվիդուալ մոտեցում։ Եթե մեկին ամոթանք տալն էլ հերիք ա, որ հաջորդ անգամ չգողանա, ապա մյուսի դեպքում գործում ա գելի ու ավետարանի պատմությունը, օգնում ա միայն ձեռքը կտրելը։ Արժեհամակարգերը տարբեր են, վրեքն ազդելու ձևերն էլ իրանց հերթին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #320
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    րտ, պատմվածքը չեմ կարդացել, չեմ էլ կարդալու, կներես, բայց համաձայն եմ, որ օրենքը պիտի կիրառվի, ես քո նման երկյուղած հարգանք չունեմ օրենքի հանդեպ՝ անկեղծ, լիքը ապուշ օրենքներ կան, բայց հա, մարդը խախտեց օրենքը, պիտի պատժվի նույն կերպ անկախ իր կրոնական, ռասայական ևայլ պատկանելություններից: Հավատա, էդպես չի լինում, սովորաբար մուգ մաշկ ունեցողները ավելի խիստ են պատժվում: Էստեղ մամուլը սաղ օրը գրում ա սեռական բռնություն գործած ու շատ թեթև պատիժ կրած ջահելների մասին օրինակ, անխտիր բոլորը կապուտաչյա շիկահերներ են: Նւյնիսկ ենթագիտակցության մակարդակում մարդկանց վերաբերմունքը ընտրողական ա, նույնիսկ էն մարդկանց ովքեր իրանց ռասիստ չեն համարում:

    Դու ուղղակի եվրոպացիներից շատ ես անհանգստանում իրանց օրենքների համար: Պետք չի, իրոք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.10.2016)

  7. #321
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, իմիգրանտը լրիվ ստերեոտիպային էր, բայց պատմվածքի մեխը պետության մոտեցումն էր։
    Հետամնաց երկրներում օրենքն ու աստվածը վախի հաշվին զսպող գործոն են։ Եվրոպացին չի գողանում, հասկանալով դրա սխալ լինելը, իսկ հետամնաց երկրի բնակիչը՝ վախենալով, որ ձեռը կկտրեն։ Նրան բացատրելը բան չի տալու։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    Արտ, սաղ հարցն էն ա, որ պատմվածքում մահմեդականը ներկայացվել ա որպես բռի չոբան, որը հանցանք չի գործում ձեռը կտրելու վախից, բայց ախր տենց չի էլի: Էն ա, Շինն էլ ա ասում, մահմեդականները տարբեր ու բազմազան մարդիկ են: Նույնն էլ եվրոպացիները: Լիքը եվրոպացի կա, որ մի մահմեդականի ճկույթ էլ չարժե: Լավ ու վատ ամեն տեղ էլ կա, ու չի կարելի սենց միանշանակ սև ու սպիտակ ներկայացնել ամեն ինչ:

    Ի դեպ, պատմվածքը տիպիկ ռուսական պրոպագանդա էր թե՛ Եվրոպայի, թե՛ մահմեդականների մասին: Լրիվ արտացոլում էր էն, ինչ էսօր կարդում ես ռուսական մեդիայում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (24.10.2016), Տրիբուն (23.10.2016)

  9. #322
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդված էն մասին, թե ոնց են փախստականների ճամբարում երկու դանիացի կին փախստական տղա երեխաներին բռնության ենթարկել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.11.2016)

  11. #323
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ ի՞նչ ասես սրան։


  12. #324
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպացիները հավաքում են այն պտուղները, ինչ ցանել են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #325
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ ի՞նչ ասես սրան։
    Ինչքանո՞վ կարելի ա վստահ լինել, որ դեպքը օրինակ Ռուսաստանում չի կատարվել։ Վիդեոյի մեկնաբանությունում ոչ մի հղում չկա, թե որտեղից են վերցրել էդ ինֆոն։ Դժվար թե իրանց անձնական վիդեոկամերան լիներ նկարած Գերմանիայում։ Ինչը ահագին կասկածելի ա դարձնում ինֆոն։
    Որևէ ուրիշ, ոչ ռուսական վստահելի աղբյուր կա՞ որ էդ մասին գրել ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.12.2016), Chuk (12.12.2016), Աթեիստ (11.12.2016)

  15. #326
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ ուրիշ, ոչ ռուսական վստահելի աղբյուր կա՞ որ էդ մասին գրել ա։
    http://www.thelocal.de/20161209/poli...-u-bahn-attack

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (11.12.2016)

  17. #327
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞վ: Սա ի՞նչ կապ ունի փախստականների հետ:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.12.2016), ivy (11.12.2016), Mephistopheles (12.12.2016), Արշակ (11.12.2016), Ներսես_AM (11.12.2016)

  19. #328
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞վ: Սա ի՞նչ կապ ունի փախստականների հետ:
    Մեր մեջ ասած նույն հարցը ես էի ուզում տալ, հետո մտածեցի կարող ա ինչ-որ կապ ունի, ես չեմ ջոկում

  20. #329
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞վ: Սա ի՞նչ կապ ունի փախստականների հետ:
    Ենթադրում եմ այնքանով կապ ուներ, որ կնոջը աստիճանների վրա տշողները վստահաբար ռոմանո-գերմանական գեներ չեն (կամ գրեթե) կրում դատելով իրենց դիմագծերից, շարժուձևից ու պահվածքից, հետևաբար մեծ հավանականությամբ միգրանտներ են (վաղ կամ վերջերս գաղթած)։ Մեկ էլ շատ հոդվածներ ու նույն վիդեոյի վերնագրեր նշում են «հերոսների» միգրանտ լինելը ։շերլոկհոլմս
    Իսկ միգրանտ-փախստական են, թե միգրանտ են, որովհետև Գերմանիան սրանց հրավիրել է ըստ կրթական ծրագրերի, թե վերջիններիս հատուկ տաղանդ ունենալու շնորհիվ, անհասկանալի է։
    Si vis pacem, para bellum

  21. #330
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ այնքանով կապ ուներ, որ կնոջը աստիճանների վրա տշողները վստահաբար ռոմանո-գերմանական գեներ չեն (կամ գրեթե) կրում դատելով իրենց դիմագծերից, շարժուձևից ու պահվածքից, հետևաբար մեծ հավանականությամբ միգրանտներ են (վաղ կամ վերջերս գաղթած)։ Մեկ էլ շատ հոդվածներ ու նույն վիդեոյի վերնագրեր նշում են «հերոսների» միգրանտ լինելը ։շերլոկհոլմս
    Իսկ միգրանտ-փախստական են, թե միգրանտ են, որովհետև Գերմանիան սրանց հրավիրել է ըստ կրթական ծրագրերի, թե վերջիններիս հատուկ տաղանդ ունենալու շնորհիվ, անհասկանալի է։
    Էդ պահվածքից գեներ ես որոշու՞մ, էն էլ վստահաբա՞ր
    Ինչ վերաբերվում ա արտաքինին, ապա հանգիստ կարող էին օրինակ 200 տարի առաջ Հարավային Իտալիայից Գերմանիա ներգաղթածներ լինեին, որոնք վաղուց արդեն գերմանացի են համարվում
    Ռուսական youtube ալիքը կարող ա քո նման «օդից» որոշի որ միգրանտներ են, բայց ինչքանով հասկացա One_Way_Ticket–ի նշած գերմանական աղբյուրից, ոստիկանությունը էդ մարդկանց իսկությունը դեռ չի պարզել, հետևաբար ոչ ոք չի կարող պնդել, թե միգրանտներ են։

    Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են ենթադրություններ անել արտաքինից ելնելով ու չի բացառվում, որ միգրանտներ լինեն, բայց զուտ ոչ շեկ մազերին նայելով որոշել, որ միգրանտներ են ու սկսել բոչկա գլորել միգրանտների վրա, սխալ ա։ Անմեղության կանխավարկած գոյություն ունի ի վերջո։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 22 25-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •