User Tag List

Էջ 21 25-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 363 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #301
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հանդիպած ազգերի մեջ երևի ամենա-ռասիստ ազգը մենք ենք:
    հա, ռասիստ հայեր էլ կան, բայց մեզ, ավելի շատ, օտարամոլության մեջ են մեղադրում )))
    համենայն դեպս ես որ տարածված այլատյացություն հայերի մոտ երբեք չեմ նկատել՝ անգամ մեր թշնամիների նկատմամբ..


    Մենք անգամ մեր ազգակիցներին չենք ընդունում, ուր մնաց օտար ազգի, ու առավել ևս օտար կրոնի ու օտար նիստ ու կացի:
    բա եզդիները՞ ))


    /"էս սաղ աբարանցիք/գյուղացիք/ղարաբաղցիք եկան լցված Երևան" /
    Մեր մոտ ոնց որ հակառակն է եվրոպականի:
    հավատացնում եմ՝ լոկալ դիսկրիմինացիա Եվրոպայում էլ կա..
    ինչը ասենք շատ սուր է դրսևորվում (մասսայական ծեծ ու ջարդ) ֆուտբոլային հանդիպումների ժամանակ..
    կամ ասենք Բելգիան ունի 3 պետական լեզու, բայց ամենամեծ 2 համայնքների ներկայացուցիչները իրար հետ շփվելիս պետք է որևէ 4-րդ նեյտրալ լեզու օգտագործեն, քանի որ մեկմեկու լեզուն ինադու չեն սովորոյմ՝ համարելով, որ իրենցն ավելի առաջնային է երկրում...


    Եթե եվրոպայում խաղաղ ժամանակ հանգիստ են նայում օտարին ու պատերազմի ժամանակ են ագրեսիվանում, մենք հակառակն ենք: Խաղաղ ժամանակ ագրեսիվ ենք օտարի հանդեպ, իսկ պատերազմի ժամանակ դառնում ենք "ուրիշի պրոբլեմները հասկացող ու ըմբռնող":
    բայց հիմա, չնայած որ Արևմտյան Եվրոպայում պատերազմ չկա, վերելք է ապրում ագրեսիվ նեոնացիզմը..
    իսկ մերը լավ չի՞.. պատերազմի, ընդհանուր վտանգի ժամանակ բոլոր ներքին տարաձայնությունները մի կողմ ենք դնում (լավ չհասկացա, թե «պատերազմի ժամանակ ուրիշի պրոբլեմը ըմբռնող ենք դառնում» ասելով ինչ ի նկատի ունեյիր)

  2. #302
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    (լավ չհասկացա, թե «պատերազմի ժամանակ ուրիշի պրոբլեմը ըմբռնող ենք դառնում» ասելով ինչ ի նկատի ունեյիր)
    Ինկատի ունեի, որ պատերազմական-ծայրահեղական իրավիճակներում մենք դրսևորում ենք հումանիզմ, մարդասիրություն, որը վերջին հաշվով շատ լավ է, ու քիչ ազգեր կարող են իրենց այդպես պահել:
    Բայց դա նաև կոնկրետ դեպքերում խանգարող է լոկալ, տեղային հարցեր լուծելու համար:
    Էսպես ասած վայրենություն ակտիվ գործողություններ ուրիշ ազգերի հանդեպ մեր մեջ շատ քիչ է հանդիպում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (19.10.2016)

  4. #303
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինկատի ունեի, որ պատերազմական-ծայրահեղական իրավիճակներում մենք դրսևորում ենք հումանիզմ, մարդասիրություն, որը վերջին հաշվով շատ լավ է, ու քիչ ազգեր կարող են իրենց այդպես պահել:
    գրառման էս մասին լիքը լայք )))

    մյուս պարբերության հետ կապված՝
    վայրենություն չէ, բայց կուզենայի մի քիչ ավելի պահանջատեր լինեյինք ու ազգային հպարտություն ունենայինք..
    իրեն հարգող հրեան անգամ գերմանական մակնիշի մեքենա չի վարում, իսկ հայերը մասսայաբար գալիս լցվում են Եվրոպա թե՝ խնդրում ենք մեզ էստեղ պահեք, քանի որ թուրքի երեխա ենք ու, դրա պատճառով, մեզ Հայաստանում հալածում են...

    հ.գ. երբ նոր էի իմացել, որ էլ չեմ կարող Հայաստան հետ դառնալ ու ստիպված եմ մնալ, հայությունը հավաքվել մտածում էին, թե ոնց օգնեն.. ու երբ թուրք «դառնալու» առաջարկը շատ կտրուկ մերժեցի, մի տարիքով մարդ բորբոքվեց, թե «կարողա՞ մեզնից լավ տղա ես»… թքեցի դուրս եկա.. ու էս ամեն ինչը նենց հասարակ, նենց առօրէական, նենց մնացածի լուռ հանդիմանող հայացքների ներքո, որ մոտս խորը շոկ էր...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #304
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շվեդական ռադիոն հայտնում է, որ մի շարք քաղաքներում պատրաստվում են Շվեդիա ետ վերադարձող ջիհադիստներին բնակարանով, աշխատանքով ու ձրի վարորդական իրավունքով ապահովել, ինչպես նաև թեթևացնել նրանց հարկային փաթեթը:
    սա դիտարկվում է որպես նրանց վերաինտեգրման գործընթացի հեշտացում...

    no comment...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (19.10.2016)

  7. #305
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանիայի Կանաչների Միության խոսնակը հորդորում է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ներգաղթյալների թվի աճով, սովորել արաբերեն, որպեսզի կարողանան շփվել նորեկների հետ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.10.2016), Շինարար (19.10.2016)

  9. #306
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Շվեդական ռադիոն հայտնում է, որ մի շարք քաղաքներում պատրաստվում են Շվեդիա ետ վերադարձող ջիհադիստներին բնակարանով, աշխատանքով ու ձրի վարորդական իրավունքով ապահովել, ինչպես նաև թեթևացնել նրանց հարկային փաթեթը:
    սա դիտարկվում է որպես նրանց վերաինտեգրման գործընթացի հեշտացում...

    no comment...
    Սրանք լրիվ դեբիլացել են?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (19.10.2016)

  11. #307
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիայի Կանաչների Միության խոսնակը հորդորում է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ներգաղթյալների թվի աճով, սովորել արաբերեն, որպեսզի կարողանան շփվել նորեկների հետ..
    Չէր խանգարի, արաբերենը ամենատարծված լեզուներից մեկն ա աշխարհում ու ասենք ինչո՞ւ նորմալ ա, որ մարդիկ անգլերեն սովորեն Եվրոպայում, իսկ արաբերեն ոչ: Մեկը օրինակ Շվեդիայում էս պահին արեբերեն խոսացողները երրորդ տեղում են ու շատ շուտով դուրս կմղեն ֆիներեն խոսացողներին երկրորդ տեղից: Ինչը անձամբ իմ կարծիքով հրաշալի ա:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (20.10.2016)

  13. #308
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք լրիվ դեբիլացել են?
    Չեն դեբիլացել: Դա ինտեգրման օրհուսյան մոդելն ա, որը վաղուց ապացուցվել ա, որ արդյունավետ ա, բայց դրա մասին չի խոսվում շատ, որտև հավես չկա:

    Sendt fra min E5823 med Tapatalk

  14. #309
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէր խանգարի, արաբերենը ամենատարծված լեզուներից մեկն ա աշխարհում ու ասենք ինչո՞ւ նորմալ ա, որ մարդիկ անգլերեն սովորեն Եվրոպայում, իսկ արաբերեն ոչ: Մեկը օրինակ Շվեդիայում էս պահին արեբերեն խոսացողները երրորդ տեղում են ու շատ շուտով դուրս կմղեն ֆիներեն խոսացողներին երկրորդ տեղից: Ինչը անձամբ իմ կարծիքով հրաշալի ա:
    Էկել եմ ասելու, որ ոտով-ձեռով համաձայն եմ:
    Չնայած թեմայի հետ էնքան էլ կապ չունի, բայց վերջերս մտածում էի, թե ոնց ա անգլալեզու մշակույթը լրիվ իրանով արել աշխարհը, ու ուրիշ լեզուներով ֆիլմեր, երգեր, գրականություն համարյա հասանելի չեն մեզ: Արդյունքում՝ անգլալեզու պրոպագանդայի տակ ենք մնում լրիվ ու արհամարհում ենք ոչ անգլալեզու աշխարհում մնացած ամեն ինչ: Շատ ընտիր կլիներ, որ արաբերենը որպես գոնե ընտրովի օտար լեզու մտցնեին լիքը դպրոցներում: Էսպես թե՛ ուսուցչի մասնագիտությամբ փախստականներին աշխատատեղով կապահովեին, թե՛ դեպի ինտեգրացիա ևս մի քայլ կկատարվեր, թե՛ մարդիկ մի քիչ կծանոթանային, թե անգլալեզու աշխարհից դուրս ինչ ա կատարվում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (21.10.2016)

  16. #310
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկել եմ ասելու, որ ոտով-ձեռով համաձայն եմ:
    Չնայած թեմայի հետ էնքան էլ կապ չունի, բայց վերջերս մտածում էի, թե ոնց ա անգլալեզու մշակույթը լրիվ իրանով արել աշխարհը, ու ուրիշ լեզուներով ֆիլմեր, երգեր, գրականություն համարյա հասանելի չեն մեզ: Արդյունքում՝ անգլալեզու պրոպագանդայի տակ ենք մնում լրիվ ու արհամարհում ենք ոչ անգլալեզու աշխարհում մնացած ամեն ինչ: Շատ ընտիր կլիներ, որ արաբերենը որպես գոնե ընտրովի օտար լեզու մտցնեին լիքը դպրոցներում: Էսպես թե՛ ուսուցչի մասնագիտությամբ փախստականներին աշխատատեղով կապահովեին, թե՛ դեպի ինտեգրացիա ևս մի քայլ կկատարվեր, թե՛ մարդիկ մի քիչ կծանոթանային, թե անգլալեզու աշխարհից դուրս ինչ ա կատարվում:
    ես օրինակ մտածում եմ որ մի քսան տարի հետո օտար լեզու սովորելն արդեն անիմաստ ա լինելու։ Տեխնոլոգիան էնքան ա զարգանալու որ ուղղակի real-time թարգմանելու ա։

  17. #311
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ես օրինակ մտածում եմ որ մի քսան տարի հետո օտար լեզու սովորելն արդեն անիմաստ ա լինելու։ Տեխնոլոգիան էնքան ա զարգանալու որ ուղղակի real-time թարգմանելու ա։
    Սաղ հարցն էն ա, որ օտար լեզու սովորելու իմաստը մենակ էդ լեզվով հաղորդակցվելը չի, այլ ամբողջ մշակույթների ծանոթանալն ա։ Ու ահավոր տխուր ա, թե ոնց ա անգլերենը սաղ մնացած մշակույթները համարյա վերացնում։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.10.2016)

  19. #312
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեն դեբիլացել: Դա ինտեգրման օրհուսյան մոդելն ա, որը վաղուց ապացուցվել ա, որ արդյունավետ ա, բայց դրա մասին չի խոսվում շատ, որտև հավես չկա:

    Sendt fra min E5823 med Tapatalk

    իսկականից անհավես թեմայա ձեր աարհուսյան մոդելը..
    հնարավորա և մեթոդը որոշ մարդկանց մոտ աշխատի` հոգեբանների տարիների քրտնաջան աշխատանքից հետո,
    բայց էստեղ ամենամեծ թյուրիմացությունն էնա, որ ջիհադիստների գործած մեղքերի վրա աչքա փակվում...

    էդ նույննա, որ մարդ անչափահաս երեխա բռնաբարի ու, նստացնելու փոխարեն, տնով-բանով աշխատանքով ապահովեն ու ուղարկեն հոգեբանի հետ զրույցի..
    մարդա հիմա` գրգռվածա եղել ու ինքնարտահայտման մեջ մոլորվելա..
    պետությունն ու իր հարկատուները պարտավոր են պայմաններ ստեղծելու, որ մոլորյալը բանտում չխորտակվի, այլ` վերաինտեգրվի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #313
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկականից անհավես թեմայա ձեր աարհուսյան մոդելը..
    հնարավորա և մեթոդը որոշ մարդկանց մոտ աշխատի` հոգեբանների տարիների քրտնաջան աշխատանքից հետո,
    բայց էստեղ ամենամեծ թյուրիմացությունն էնա, որ ջիհադիստների գործած մեղքերի վրա աչքա փակվում...

    էդ նույննա, որ մարդ անչափահաս երեխա բռնաբարի ու, նստացնելու փոխարեն, տնով-բանով աշխատանքով ապահովեն ու ուղարկեն հոգեբանի հետ զրույցի..
    մարդա հիմա` գրգռվածա եղել ու ինքնարտահայտման մեջ մոլորվելա..
    պետությունն ու իր հարկատուները պարտավոր են պայմաններ ստեղծելու, որ մոլորյալը բանտում չխորտակվի, այլ` վերաինտեգրվի...
    Փաստն էն ա, որ օրհուսյան մոդելն աշխատել ա։ Ջանքեր ա պահանջել, գումար ա պահանջել, բայց աշխատել ա, էղել ա շատ ավելի էֆեկտիվ, քան (պոտենցիալ) ջիհադիստներին բանտերում փակելը կամ ծաղրուծանակի ենթարկելը։ Ու եթե մեթոդը աշխատում ա, տեռորիզմ ա կանխում, այսինքն՝ լիքը կյանքեր ա փրկում, ինչու՞ չանել։ Մանավանդ որ Եվրոպայից մեկնած որ ջիհադիստի կենսագրությանը նայում ես, արմատականացման լիքը հող հենց եվրոպացիներն իրենք են ստեղծել՝ փոքր տարիքից նրանց դիսկրիմինացիայի ենթարկելով։

    Ատելությունով, սահման փակելով, օրենքներ խստացնելով հարց չես լուծի, որովհետև տեռորիստը միշտ էլ ձև կգտնի իր սև գործն անելու։ Բայց այ սպասվածին հակառակ ռեակցիա տալով հնարավոր ա հասնել նրան, որ ջիհադիստի ատելությունը նվազի ու ի վերջո վերանա։ Դա էլ հո գիտականորեն ցույց տրված բան ա, որ «չսպասված ռեակցիան» մարդկանց ջղայնությունն ու վատ տրամադրվածությունը նվազեցնում ա ընդհանրապես, իսկ «սպասված թշնամական ռեակցիան» դիմացինի ատելությունն ու թշնամանքը մեծացնում ա։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 21.10.2016, 02:03:

  21. #314
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստն էն ա, որ օրհուսյան մոդելն աշխատել ա։ Ջանքեր ա պահանջել, գումար ա պահանջել, բայց աշխատել ա, էղել ա շատ ավելի էֆեկտիվ, քան (պոտենցիալ) ջիհադիստներին բանտերում փակելը կամ ծաղրուծանակի ենթարկելը։ Ու եթե մեթոդը աշխատում ա, տեռորիզմ ա կանխում, այսինքն՝ լիքը կյանքեր ա փրկում, ինչու՞ չանել։ Մանավանդ որ Եվրոպայից մեկնած որ ջիհադիստի կենսագրությանը նայում ես, արմատականացման լիքը հող հենց եվրոպացիներն իրենք են ստեղծել՝ փոքր տարիքից նրանց դիսկրիմինացիայի ենթարկելով։

    Ատելությունով, սահման փակելով, օրենքներ խստացնելով հարց չես լուծի, որովհետև տեռորիստը միշտ էլ ձև կգտնի իր սև գործն անելու։ Բայց այ սպասվածին հակառակ ռեակցիա տալով հնարավոր ա հասնել նրան, որ ջիհադիստի ատելությունը նվազի ու ի վերջո վերանա։ Դա էլ հո գիտականորեն ցույց տրված բան ա, որ «չսպասված ռեակցիան» մարդկանց ջղայնությունն ու վատ տրամադրվածությունը նվազեցնում ա ընդհանրապես, իսկ «սպասված թշնամական ռեակցիան» դիմացինի ատելությունն ու թշնամանքը մեծացնում ա։
    իրանք արդեն գնացել իրանց սև գործն արել եկել են..
    ո՞վա վստահ, որ եկել են նոր տեռոր անելու..
    հնարավորա հոգնել են, հիասթափվել կամ արյունից կշտացել են..

    իմ բերած օրինակում էլա բռնաբարողը թշնամական ռեակցիա սպասում,
    բռնեն անսպասելի տուն ու ձրի վարորդական իրավունք տան..
    մեկ էլ տեսար դզվեց )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #315
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թե ժամանակ ունեք, սա կարդացեք (փոքր պատմվածք ա)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 21 25-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •