Շին, էդ տարբերությունները կարևոր են հենց առաջին վայրկյանից: Ու եթե նոր ժամանած մարդուն մի հատ բրոշյուր տաս, ասես՝ մարդիկ ստեղ էս ձևի են, էդ մարդը շատ ավելի արագ կհարմարվի նոր միջավայրին ու էդ երկրում իրա գտնվելը վտանգող արարքներ թույլ չի տա: Իմ բերած օրինակներն ավելի շրջապատ ստեղծելու ու ընկերներ ձեռք բերելու մասին են: Բայց մինչև էդ փուլը հասնելը, ասենք, պետք ա հասկանալ, որ եթե փողոցում համբուրվող երկու տղամարդ ես տեսնում, չի կարելի իրանց ծեծել, կամ եթե կարճ շորտով աղջիկ ես տեսնում, չի նշանակում ինքը բոզ ա, ու կարաս ձեռ գցես: Շատ կարևոր ա մշակութային տարբերությունները հասկանալը, ինչպես կարևոր ա հասկանալը, որ դիմացինդ ուղղակի ուրիշ մարդ ա, աշխարհն այլ կերպ ա տեսնում: Հենց հիմա Եվրոպայում էս սաղ տուրուդմփոցի պատճառը հենց էդ ա, որ մի կողմը հրաժարվում ա մյուսին հասկանալուց:
Էջանիշներ