User Tag List

Էջ 15 25-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 363 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #211
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ Լիոնի մենք լիբերալ հիքսոսներ ենք։
    Էլի սկսիր պիտակավորել, Տրիբուն - մենք մարդիկ ենք, հայեր, իրենց թերություններով ու առավելություններով: Հիքսոս-միքսոս չգիտեմ, բայց դե լավ գտնում ենք մեր տեղը Եվրոպական արժեքային համակարգում, ինչը համարում եմ դրական: Որ ուզում եք իմանալ, հենց նույն հայերն իրենց մտածողությամբ ավելի եվրոպացի են, քան ռուսները:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, մի հատ կասե՞ս գենետիկ հիշողությունը որն ա: Էն որ սաղ բջիջներով զգում ես, թե ոնց են մեր նախնիներին կոտորե՞լ, թե՞ ոնց ա Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծել:
    Էն որ "սաղ բջիջներով" զգում ես, որ նորածին երեխայի գլուխը չի կարելի քարերին հարվածելով ջախջախել կամ որ հալալ աշխատելն ու տքնելն ավելի լավ է, քան թալանելն ու կոտորելը, ի տարբերություն շատ քոչվոր ազգերի ներկայացուցիչների, որոնց մոտ հենց գենետիկ հիշողության մակարդակով էս սաղ նորմալ բաներ են: Ես իմ կարծիքն ունեմ, դուք կարող եք այլ կերպ մտածել, բայց ըստ իս մեծ թվերի դեպքում սա որակ է ապահովում:

    Իսկ էն, ինչը դու համարում ես ընտանեկան-կենցաղային «մանրուքներ», դրանք հենց էն հատկանիշներն են, որոնք դրոշակ սարքած եվրոպացի աջերը չեն ուզում, որ փախստականներ գան իրենց մոտ:
    Դե կներես, էլի, ես էլ "նեմց" լինեի, կընդվզեի - մի անգամ, շուտ էր, լսեցի, որ իսլամիստները հասել են նրան, որ Վիննի Պուխին Լոնդոնի խանութների ցուցափեղկերում դնում են... առանց "պիտաչոկի", ինչ է թե, տեսեք-տեսեք, էդ իրենց կրոնական զգացմուքնները վիրավոորւմ է, խոզ է: Գերմանիայում էլ կանգնել, յոլկեն են պաժառ տվել: Հիմի պատկերացրեք, ասենք, մի օր մեր երկրում հայտնվեն մարդիկ, որ նման ոճի բաներ անեն, չեք ընդվզի, գոնե ներքնապես: Ես հասկանում եմ, Եվրոպան աշխատուժի կարիք ունի, ծնելիության անկումն ուզում են հաղթահարել այս կերպ, բայց էդ պիտի զգույշ, շատ զգույշ անել:

    Իսկ էն, ինչը դու համարում ես ընտանեկան-կենցաղային «մանրուքներ», դրանք հենց էն հատկանիշներն են, որոնք դրոշակ սարքած եվրոպացի աջերը չեն ուզում, որ փախստականներ գան իրենց մոտ:
    Չէմ կարծում, որ հենց դա է պատճառը

    Ու երևում ա, որ Եվրոպայում չես եղել, չգիտես: Միջին վիճակագրական եվրոպացին չի դնում, քարտեզ բացում, գտնում Հայաստանը, մի հատ պարզում՝ քրիստոնյա ա, թե չէ (մի կողմ թողնենք հին հայկական մաքուր մահմեդական ավանդույթները): Միջին վիճակագրական եվրոպացին տեսնում ա երկու բան. արևելյան արտաքին ու որ դու տեղացի չես: Ու ավտոմատ վտանգ ա տեսնում: Իսկ դա շատ-շատ սխալ ա: Ոչ միայն հայերի, այլ ցանկացած ազգի ու կրոնի ներկայացուցչի դեպքում, որովհետև մարդու ով լինելն ու ինչ անելը չի որոշվում իր ազգությամբ կամ կրոնական պատկանելությամբ:
    Դե հիմի ինչ անես - համենայն դեպս գոնե հայերն արագորեն ինտեգրվում են, ի տարբերություն նույն իսլամական աշխարհի ներկայացուիցչների, տենց չի?

    Ի՞նչ էիր տեսնում
    Էս:

    Արի թող քո սիրտը չցավա, հա՞:
    Ինչի չցավա, որ, կասես?

    Եվրոպան դարերի ընթացքում շատ բաներ ա հաղթահարել, սա էլ կհաղթահարի
    Աստված տա:

    (ի տարբերություն քո գենետիկ հիշողություն ունեցող պետության, որ էնքան ուժեղ հիշողություն ունի, որ չի կարում նորմալ պետություն կառուցի):
    Ես հույս ունեմ մեզ մոտ կստացվի: Ի դեպ, էդ պետությունը քոնը չի?

    Ի՞նչ էիր տեսնում Արի թող քո սիրտը չցավա, հա՞: Եվրոպան դարերի ընթացքում շատ բաներ ա հաղթահարել, սա էլ կհաղթահարի (ի տարբերություն քո գենետիկ հիշողություն ունեցող պետության, որ էնքան ուժեղ հիշողություն ունի, որ չի կարում նորմալ պետություն կառուցի):

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, Եվրոպան կործանվու՞մ ա, հլը ճիշտն ասա:
    "հլը ճիշտն ասա", կայֆավատ ըլնելու հավես ունես հարգելի Ռուֆուս? - կարծում եմ ամեն դեպքում Եվրոպային կհաջողվի մեջքն ուղղել, համենայն դեպս ես տենց հույս ունեմ, կայֆդ կոտրվավ, ափսոս
    Վերջին խմբագրող՝ Lion: 18.01.2016, 00:17:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #212
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ "սաղ բջիջներով" զգում ես, որ նորածին երեխայի գլուխը չի կարելի քարերին հարվածելով ջախջախել կամ որ հալալ աշխատելն ու տքնելն ավելի լավ է, քան թալանելն ու կոտորելը, ի տարբերություն շատ քոչվոր ազգերի ներկայացուցիչների, որոնց մոտ հենց գենետիկ հիշողության մակարդակով էս սաղ նորմալ բաներ են: Ես իմ կարծիքն ունեմ, դուք կարող եք այլ կերպ մտածել, բայց ըստ իս մեծ թվերի դեպքում սա որակ է ապահովում:
    Քեզ շատ իզուր ա թվում, թե արևելքում ծնված-մեծացած յուրաքանչյուր անձ գիշերները չի քնում, մտածում ա, թե ոնց երեխայի գլուխը քարերին խփելով կոտորի կամ երազում ա, թե ինչ անի, որ ձրիակեր պարազիտի նման պետության վզին նստի: Արևելքն ISIS-ը չի: ISIS-ն էղած-չեղած մի 20 000 հոգուց բաղկացած պսիխոպաթների հավաքածու ա, որն էնքան բախտավոր ա, որ կարողացել ա էդ բոլոր անասուններին մի տեղում հավաքել: Թե չէ էդ եվրոպական բարձր արժեքները կրող ու վեհ գենետիկ հիշողությամբ սպիտակ ու կապուտաչյա եվրոպացիներից էլ են միանում ISIS-ին կամ իրանց ձևով մարդ սպանում: Թե՞ իրանց գենետիկ հիշողությունը շատ վատ ա: Շատ սխալ ա արևելքին ու ISIS-ին նույնացնելը: Նույնն ա, թե Հայաստանին ու ՀՀԿ-ին նույնացնես:

    Կամ նույն ձրիակերության մասին եթե խոսում ես, վեհ եվրոպացիների մեջ էլ կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել ու պետության վզին նստել: Տո քո հայ ազգի ներկայացուցիչներից էլ կան նենցները, որոնք տքնաջան աշխատում են ու կան նենցները, որոնք գիշերները չեն քնում, մտածում են, թե էլ ոնց փող քամեն:

    Դե կներես, էլի, ես էլ "նեմց" լինեի, կընդվզեի - մի անգամ, շուտ էր, լսեցի, որ իսլամիստները հասել են նրան, որ Վիննի Պուխին Լոնդոնի խանութների ցուցափեղկերում դնում են... առանց "պիտաչոկի", ինչ է թե, տեսեք-տեսեք, էդ իրենց կրոնական զգացմուքնները վիրավոորւմ է, խոզ է: Գերմանիայում էլ կանգնել, յոլկեն են պաժառ տվել: Հիմի պատկերացրեք, ասենք, մի օր մեր երկրում հայտնվեն մարդիկ, որ նման ոճի բաներ անեն, չեք ընդվզի, գոնե ներքնապես: Ես հասկանում եմ, Եվրոպան աշխատուժի կարիք ունի, ծնելիության անկումն ուզում են հաղթահարել այս կերպ, բայց էդ պիտի զգույշ, շատ զգույշ անել:
    Էս ինչե՞ր ես լսել: Մի անգամ էլ Դանիայի ինտեգրացիայի նախարարուհին քեզ նման լսել էր, որ իսլամիստները հասել են նրան, որ մանկապարտեզում խոզի միսն արգելել են: Լրագրողները հետաքննություն անցկացրեցին, սաղ երկիրը ոտի տակ տվեցին ու պարզեցին, որ նախարարուհին պոչով սուտ էր ասել: Բայց դե միմյանց մշակութային ու անհատական առանձնահատկությունները հարգելը շատ կարևոր ա: Եթե ես մահմեդականի իմ տուն հյուր եմ կանչում, սեղանին խոզի միս ու ալկոհոլ չեմ դնում: Ու նույն կերպ ակնկալում եմ, որ երբ դանիացին ինձ հյուր կանչի, հարգի բուսակեր լինելս ու դիմացս տավարի, խոզի կամ եղնիկի միս չդնի:

    Չէմ կարծում, որ հենց դա է պատճառը
    Դա ա, բա ի՞նչ ա: Հայ տղամարդկանցից շատերի վավաշոտ հայացքները տեսե՞լ ես լողավազաններում: Կամ տեսե՞լ ես ոնց են հայ տղաները ռեպլիկ բաց թողնում աղջիկների հետևից: Մենք դրան սովոր ենք, շուխուռ չենք դնում: Բայց Գերմանիայում լողավազաններում սկսել են արգելել փախստական տղամարդկանց մուտքը:

    Դե հիմի ինչ անես - համենայն դեպս գոնե հայերն արագորեն ինտեգրվում են, ի տարբերություն նույն իսլամական աշխարհի ներկայացուիցչների, տենց չի?
    Տենց չի: Մնացած ազգերն էնքան են ինտեգրվում կամ չինտեգրվում, ինչքան հայերը:

    Ես հույս ունեմ մեզ մոտ կստացվի: Ի դեպ, էդ պետությունը քոնը չի?
    Յա՜, բա որ էդ անհույս Հայաստանի հետ հույսեր ես կապում, ի՞նչ հիմք ունես մտածելու, որ Եվրոպան, որ Հայաստանից շատ ավելի խելոք ա, շատ ավելի հարուստ ա ու շատ ավելի կազմակերպված, իրա մոտ չի ստացվելու:
    Չէ (քանի դեռ էդտեղ չեմ ապրում ու հարկ չեմ մուծում ու ընտրել էլ չեմ կարող):

    "հլը ճիշտն ասա", կայֆավատ ըլնելու հավես ունեցող հարգելի Ռուֆուս - կարծում եմ ամեն դեպքում Եվրոպային կհաջողվի մեջքն ուղղել, համենայն դեպս ես տենց հույս ունեմ, կայֆդ կոտրվավ, ափսոս [/QUOTE]

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (18.01.2016), Աթեիստ (18.01.2016), Արէա (18.01.2016)

  4. #213
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի սկսիր պիտակավորել, Տրիբուն - մենք մարդիկ ենք, հայեր, իրենց թերություններով ու առավելություններով: Հիքսոս-միքսոս չգիտեմ, բայց դե լավ գտնում ենք մեր տեղը Եվրոպական արժեքային համակարգում, ինչը համարում եմ դրական: Որ ուզում եք իմանալ, հենց նույն հայերն իրենց մտածողությամբ ավելի եվրոպացի են, քան ռուսները:
    աբեր, ինչի՞ էս քեզ սենց կոտորում եվրպացի -ասել ա անգլո-գերմանո-ֆրանսիացի երևալու համար
    ինչն՞ ա քեզ ստիպում դավաճանել Երվանդունիներից...Արշակունիներից սկսած մինչև Հովանես Թումանյանին,Իսահակյանին... Շիրազին
    ի՞նչը...

  5. #214
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ISIS-ն էղած-չեղած մի 20 000 հոգուց բաղկացած պսիխոպաթների հավաքածու ա, որն էնքան բախտավոր ա, որ կարողացել ա էդ բոլոր անասուններին մի տեղում հավաքել: Թե չէ էդ եվրոպական բարձր արժեքները կրող ու վեհ գենետիկ հիշողությամբ սպիտակ ու կապուտաչյա եվրոպացիներից էլ են միանում ISIS-ին կամ իրանց ձևով մարդ սպանում: Թե՞ իրանց գենետիկ հիշողությունը շատ վատ ա: Շատ սխալ ա արևելքին ու ISIS-ին նույնացնելը: Նույնն ա, թե Հայաստանին ու ՀՀԿ-ին նույնացնես:

    ISIS-ը անգլո-սաքսերի աշխարհի կողմից հավաքագրված վարձկանների բանակ ա, որի քանակը արդեն գերազանցում ա 150000 ու շուտով Թուրքիայից աշխատելու է այդ վարձու բանակը մի մասը մուտք գործել Հայաստանի տարածքով Կովկաս:
    Շատ դաժան պատերազմ է լինելու, ոնց որ եղեվ 41-ին Բելոռուսիայում:
    ...
    Հայսատանաբնակներին, մանավանդ փոքր երեխա ունեցող, համառորեն խորհուրդ եմ տալիս - տանը պատրաստեք շաքարի, իսկ ավելի լավ է շոկոլադի մեծ պաշար:

  6. #215
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, մի հատ կասե՞ս գենետիկ հիշողությունը որն ա: Էն որ սաղ բջիջներով զգում ես, թե ոնց են մեր նախնիներին կոտորե՞լ, թե՞ ոնց ա Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծել:
    Էտ էն ա, որ դանիացիներն ու շվեդները, նախնի վիկինգների նման, հիմա պիտի տապոռներով զինված, մուսուլմաններին մոռռռռթելով, ելնեին Սասուն, իջնեին Վան։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (18.01.2016), Աթեիստ (18.01.2016), Ռուֆուս (18.01.2016)

  8. #216
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը

    ISIS-ը անգլո-սաքսերի աշխարհի կողմից հավաքագրված վարձկանների բանակ ա, որի քանակը արդեն գերազանցում ա 150000 ու շուտով Թուրքիայից աշխատելու է այդ վարձու բանակը մի մասը մուտք գործել Հայաստանի տարածքով Կովկաս:
    Շատ դաժան պատերազմ է լինելու, ոնց որ եղեվ 41-ին Բելոռուսիայում:
    ...
    Հայսատանաբնակներին, մանավանդ փոքր երեխա ունեցող, համառորեն խորհուրդ եմ տալիս - տանը պատրաստեք շաքարի, իսկ ավելի լավ է շոկոլադի մեծ պաշար:
    Ես կարծում եմ՝ եթե իրանք 150 000 լինեին, աշխարհը վաղուց վերացրած կլինեին: Իրանց մասին ոչ մի իրական թիվ հայտնի չի, բայց ավելի հակված եմ հավատալու համեմատաբար փոքր թվերին՝ մի քանի տասնյակ հազար: Ու ընդհանրապես, ինչքան էլ արևմտյան մութ ուժերը ստեղծած լինեն ISIS-ը, մարդ պետք ա պսիխոպաթ լինի, որ բացի վարձու զինվոր լինելու պարտավորություններից ուրիշ բաներ անի (մասնավորապես, խաղաղ բնակչությանը դաժանաբար ոչնչացնի կամ ահաբեկչական գործողություններ անի): Ու նաև հայտնի փաստ ա, որ ISIS-ին անդամագրվածներից շատերն արևմուտքից են գնացել, միացել: Արևմուտքում ինչքան պսիխոպաթ կա, գնացել, լցվել ա էնտեղ: Եթե մի քանի տենց պատմություն կարդաս, կտեսնես, թե ինչքան նման են ISIS-ին անդամակցած ջահելները:

  9. #217
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս հարցազրույցները նայեք, ժող: Կոմպետենտ մարդիկ են խոսում էս թեմայից: Ու շատ լավ բացատրում են, թե Մերձավոր Արլ-ի ներկայիս վիճակը, թե դրա խորքային պատճառները, թե դեպի ուր ենք շարժվում, թե Արմ-ի անմիջական ու նաև անուղղակի դերակատարումը էս ամենում:

  10. #218
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ էն ա, որ դանիացիներն ու շվեդները, նախնի վիկինգների նման, հիմա պիտի տապոռներով զինված, մուսուլմաններին մոռռռռթելով, ելնեին Սասուն, իջնեին Վան։
    Դագլըս Ադամսը Լիոնին կսիրեր

    Mr L Prosser was, as they say, only human. In other words he was a carbon-based life form descendedfrom an ape. More specifically he was forty, fat and shabby and worked for the local council. Curiously enough, though he didn't know it, he was also a direct male-line descendant of Genghis Khan, though intervening generations and racial mixing had so juggled his genes that he had no discernible Mongoloid characteristics, and the only vestiges left in Mr L Prosser of his mighty ancestry were a pronounced stoutness about the tum and a predilection for little fur hats.
    ...
    His wife of course wanted climbing roses, but he wanted axes. He didn't know why - he just liked axes.
    ...
    Mr Prosser's mouth opened and closed a couple of times while his mind was for a moment filled with inexplicable but terribly attractive visions of Arthur Dent's house being consumed with fire and Arthur himself running screaming from the blazing ruin with at least three hefty spears protruding from his back. Mr Prosser was often bothered with visions like these and they made him feel very nervous.
    ...
    He was trying to marshal his arguments for proving that he did not now constitute a mental health hazard himself. He was far from certain about this - his mind seemed to be full of noise, horses, smoke, and the stench of blood. This always happened when he felt miserable and put upon, and he had never been able to explain it to himself.
    Լիոն, քեզ համար եմ չարչարվել, հավաքել, որ գենետիկ հիշողության մասին գիրք գրես, սրանց հղում կանես, գիտական հոդված ա:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.01.2016)

  12. #219

  13. #220
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնը իրականում լիքը ճիշտ բաներ է ասում Ափսոս որ չափն անցնում է, ինչը թույլ է տալիս իրեն հեշտությամբ թրոլլել ու ասած ճիշտ բաներն էլ լուրջ չընդունել:
    Եթե ունենք երկու մշակույթ, մեկը սահմանափակող, մյուսը ավելի ազատ, ապա դրանք համերաշխ գոյատևել չեն կարող: Ասենք, եթե դպրոցում աղջիկները ոգևորված քննարկում են, թե ով ում երբ ու ինչ պոզաներով, այլ մշակույթից եկած աղջկան շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, թե ինչ անենք, մեր մոտ մինչև ամուսնանալը չի կարելի: Կամ պիտի ինքը նրանց նման դառնա, կամ եթե իրենք արդեն մեծամասնություն են կազմում, իրենք մյուսներին հալածեն, թե դուք դուրս ընկած եք (ինչի հիման վրա էլ գոյատևում է սահմանափակող մշակույթը):
    Մուլտիկուլտուրալիզմը լավ բան է, երբ կա մի կորիզային մշակույթ, ու մնացածները չեն գերազանցում ինչ-որ կրիտիկական տոկոսը: Այդ դեպքում նրանց երեխաները աստիճանաբար ձուլվում են կորիզային մշակույթին, իսկ մնացած մշակույթները պահպանվում են նոր եկած իմմիգրանտների օգնությամբ:

  14. #221
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր երրորդ աշխարհի էսքան բուռն անհանգստությունը չեմ հասկանում Եվրոպայի համար, եվրոպական արժեքների համար, մանավանդ էդ մարդկանցից շատերը տեղն ընկած վաղտ նույն եվրոպական արժեքները նեխած էին համարում, անբարո էին համարում: Չես ջոկում, էնքան ա դժգոհեն, տո լի ինչ:

    Իսկ «կենդանիներից մարդ սարքելու առումով», մեջբերելս էլ չի գալիս, բայց իմ որակավորումը չի, ոնց որ ֆաշիզմի նման սարսափելի ախտից Գերմանիան կարողացավ ապաքինվել ժամանակին, հիմա էս բոլոր խնդիրները ֆաշիզմի կողքին էնքան փոքր են ու հաղթահարելի՝ իմ կարծիքով:

    Իսկ էս համաշխարհային տեռորիզմը, որ ֆաշիզմին հավասար մեծ խնդիր ա աշխարհի գլխին, անկախ փախստականներին ընդունել-չընդունելուց գոյություն ունի, ու մեկը ես սրա վերջը չեմ պատկերացնում՝ ոնց ա աշխարհն առնելու:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.01.2016, 15:59:

  15. #222
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեր երրորդ աշխարհի էսքան բուռն անհանգստությունը չեմ հասկանում Եվրոպայի համար, եվրոպական արժեքների համար, մանավանդ էդ մարդկանցից շատերը տեղն ընկած վաղտ նույն եվրոպական արժեքները նեխած էին համարում, անբարո էին համարում: Չես ջոկում, էնքան ա դժգոհեն, տո լի ինչ:

    Իսկ «կենդանիներից մարդ սարքելու առումով», մեջբերելս էլ չի գալիս, բայց իմ որակավորումը, ոնց որ ֆաշիզմի նման սարսափելի ախտից Գերմանիան կարողացավ ապաքինվել ժամանակին, հիմա էս բոլոր խնդիրները ֆաշիզմի կողքին էնքան փոքր են ու հաղթահարելի՝ իմ կարծիքով:

    Իսկ էս համաշխարհային տեռորիզմը, որ ֆաշիզմին հավասար մեծ խնդիր ա աշխարհի գլխին, անկախ փախստականներին ընդունել-չընդունելուց գոյություն ունի, ու մեկը ես սրա վերջը չեմ պատկերացնում՝ ոնց ա աշխարհն առնելու:
    Շին, ես շատ լավ եմ հասկանում երրորդ աշխարհի անհանգստությունը: Նայի, ամբողջ Եվրոպայով մեկ սկսում են աջ ուժերն իշխանության գալ: Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց կոնկրետ Ավստրիայում հետազոտություն են արել, պարզել են, որ աջերին ձայն տվողները հիմնականում երկրորդ սերնդի իմիգրանտներն են: Զարմանալի ա, չէ՞: Ինչու՞ պիտի իմիգրանտներն իրանց դեմ պայքարողներին ձայն տան: Ու պարզվում ա՝ իրանք վախենում են, որ ավելի շատ իմիգրանտներ կգան, իրանց տեղը կնեղանա: Նույնն էլ էս Հայաստանի ու Եվրոպայում գտնվող շատ հայերի անհանգստությունն ա: Մեկ էլ սկսում են մշակութային տարբերությունների մասին վերամբարձ ելույթներ ունենալ: Նենց են ելույթ ունենում, ոնց որ իրանք իրանց մշակույթով տոչնի եվրոպացի են: Բայց ինքդ էլ ես Եվրոպայում ապրող, շատ լավ գիտես, որ մենք էլ ենք եվրոպացիներից տարբերվում գրեթե էնքան, ինչքան արաբները:

  16. #223
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ես շատ լավ եմ հասկանում երրորդ աշխարհի անհանգստությունը: Նայի, ամբողջ Եվրոպայով մեկ սկսում են աջ ուժերն իշխանության գալ: Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց կոնկրետ Ավստրիայում հետազոտություն են արել, պարզել են, որ աջերին ձայն տվողները հիմնականում երկրորդ սերնդի իմիգրանտներն են: Զարմանալի ա, չէ՞: Ինչու՞ պիտի իմիգրանտներն իրանց դեմ պայքարողներին ձայն տան: Ու պարզվում ա՝ իրանք վախենում են, որ ավելի շատ իմիգրանտներ կգան, իրանց տեղը կնեղանա: Նույնն էլ էս Հայաստանի ու Եվրոպայում գտնվող շատ հայերի անհանգստությունն ա: Մեկ էլ սկսում են մշակութային տարբերությունների մասին վերամբարձ ելույթներ ունենալ: Նենց են ելույթ ունենում, ոնց որ իրանք իրանց մշակույթով տոչնի եվրոպացի են: Բայց ինքդ էլ ես Եվրոպայում ապրող, շատ լավ գիտես, որ մենք էլ ենք եվրոպացիներից տարբերվում գրեթե էնքան, ինչքան արաբները:
    Մի հատ փոքրիկ, բայց շատ էական լրացմամբ՝ ոչ մեկի վեջը չի: Ոչ մեկ քո մշակութային տարբերության համար որևէ կերպ չի անհանգստանում, նկատում, քանի դեռ ինքդ չսևեռվես դրա վրա:

    Էդ մշակութային տարբերությունը կարևոր ա դառնում մենակ էն պահին, երբ սկսում ես կարևորել դա: Եթե չսևեռվես դրա վրա, բոլորս էլ մարդ ենք, ասած՝ Եգիպտոսում հանդիպած մի տղայի՝ նույն մսից, ոսկորներից, արյունից, մազից :ԴԴ

    Իմ մտերմության շրջանակում կան և արևմտաեվրոպացիներ, և բրիտանացիներ, և պարսիկներ, ու էդ բոլոր մարդկանց մեջ էլ հավասարապես հարմարավետ եմ ինձ զգում: Ու բացարձակ չեմ խորանում, թե մենք մշակութային ինչ տարբերություններ ունենք, պահում եմ ինձ նենց, ոնց կամ: Իսկ ռուս, պոստսովետ նաև սփյուռքահայ ծանոթների հետ ուղղակի ծանոթ եմ ու որևէ մշակութային ընդհանրություն էդ ծանոթությունը մտերմության չի վերածում:

    Ջիմում ինչքան կտեսնես չադրայով մի աղջիկ իր եվրոպացի սուպերկարճ շորտերով ընկերուհիների հետ չաչանակելիս, ամենքը պահում ա իրան նենց, ոնց կա, ու ոչ մեկ եթե չսևեռվի դրա վրա, բոլորն էլ իրանց լավ կզգան:

  17. #224
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ փոքրիկ, բայց շատ էական լրացմամբ՝ ոչ մեկի վեջը չի: Ոչ մեկ քո մշակութային տարբերության համար որևէ կերպ չի անհանգստանում, նկատում, քանի դեռ ինքդ չսևեռվես դրա վրա:

    Էդ մշակութային տարբերությունը կարևոր ա դառնում մենակ էն պահին, երբ սկսում ես կարևորել դա: Եթե չսևեռվես դրա վրա, բոլորս էլ մարդ ենք, ասած՝ Եգիպտոսում հանդիպած մի տղայի՝ նույն մսից, ոսկորներից, արյունից, մազից :ԴԴ

    Իմ մտերմության շրջանակում կան և արևմտաեվրոպացիներ, և բրիտանացիներ, և պարսիկներ, ու էդ բոլոր մարդկանց մեջ էլ հավասարապես հարմարավետ եմ ինձ զգում: Ու բացարձակ չեմ խորանում, թե մենք մշակութային ինչ տարբերություններ ունենք, պահում եմ ինձ նենց, ոնց կամ: Իսկ ռուս, պոստսովետ նաև սփյուռքահայ ծանոթների հետ ուղղակի ծանոթ եմ ու որևէ մշակութային ընդհանրություն էդ ծանոթությունը մտերմության չի վերածում:

    Ջիմում ինչքան կտեսնես չադրայով մի աղջիկ իր եվրոպացի սուպերկարճ շորտերով ընկերուհիների հետ չաչանակելիս, ամենքը պահում ա իրան նենց, ոնց կա, ու ոչ մեկ եթե չսևեռվի դրա վրա, բոլորն էլ իրանց լավ կզգան:
    Շին, մշակութային տարբերություններ կան, ու դրանք արհամարհել պետք չի: Դա ոչ մեկի վեջը չի էնքան ժամանակ, քանի դեռ իրանք տեղյակ չեն էդ տարբերությունների առկայությունից, ու քո էս կամ էն վարքը կարող ա համարեն վիրավորական՝ չհասկանալով, որ դա ուղղակի քո մշակույթն ա: Ու ինչքան ավելի խորը, մտերիմ շփում ես ունենում մարդկանց հետ, էնքան էդ տարբերություններն ավելի են ի հայտ գալիս: Նայի, մի քանի օրինակ բերեմ, կհասկանաս.

    1. Բրիտանացի մեկի հետ մտնում եմ խանութ քրուասան առնելու: Ինքն ինձ համարում ա անքաղաքավարի, որովհետև պատվերը տալիս վաճառողուհու աչքերի մեջ չեմ նայում:
    2. Նույն էն ծննդյան տոնի հրավերի հատվածը, որ տեղադրել էի: Ես դանիացիներին լավ գիտեմ, ինձ բացել էր էդ: Բայց բանից անտեղյակ հային պատկերացրու, պատկերացրու ինչ վիրավորական ա հայի համար կարդալը, թե ինչ բերի ծնունդին: Կամ՝ էդ նույն հրավերների մեջ հաճախ ոչ միայն փարթիի սկզբի, այլև ավարտի ժամն ա գրված լինում, այսինքն՝ էսինչ ժամին դու պիտի գնաս: Էլի հայի համար դա շատ վիրավորական կհնչի:
    3. Հյուրի նկատմամբ վերաբերմունքի թեման: Հայերը հյուրին ամենափափուկ, ամենահարմար անկողինն են տալիս, իսկ եվրոպացիները՝ էս քեզ փչովի մատրաս, էս քեզ՝ քնապարկ: Պատկերացրու, եվրոպացուն հյուր գնացած հայը ոնց կնեղվի:
    4. Աղջիկ-տղա հարաբերությունները մի հսկայական առանձին թեմա են՝ սկսած ժամադրությունների մշակույթից, վերջացրած էնպիսի հարցերով, ինչպիսին ամուսնությունն ու էրեխա մեծացնելը: Հայ կինը տղամարդուն չի թողնում, որ իր խոհանոցային հարցերին խառնվի (տղամարդը չի էլ ուզում): Իսկ դանիացի տղամարդուն խոհանոցից վտարես, մի այլ կարգի կնեղանա:
    5. Ռեստորանում հաց ուտելը: Եվրոպայում սպասում են մինչև բոլորի ուտելիքները բերեն, նոր սկսում են ուտել: Կամ եթե մեկինը շուտ են բերել, ումը որ չեն բերել, ասում ա՝ կարաս հանգիստ ուտես: Իսկ Հայաստանում հենց բերում են, ուտում ես: Պատկերացրու՝ հայը միանգամից սկսի ուտել: Եվրոպացին կվիրավորվի:
    6. Ուշանալը: Հայերս արխային ուշանում ենք, հետո էլ դեմքներիս հիմար ժպիտ մի անկապ պատճառաբանություն ենք բերում, թե՝ Բաղրամյանում պրոպկա էր, թե՝ սենց-նենց: Դու փորձի գերմանացու հետ հանդիպման գնալիս ուշանալ, տես քեզ ինչ օրը կգցի:
    7. Հեռախոսի զանգը: Երևանում լրիվ նորմալ ա, որ հեռախոսի զըըըռ ձայնը որտեղ պատահի, լսվի, որտեղ պատահի, վերցնես, պատասխանես: Դանիայում կյանքում հեռախոսի զանգ չես լսի, իսկ խոսելու համար մարդիկ առանձնանում են:

    Ու սենց լիքը «մանրուքներ» կարամ թվարկեմ, որոնք իրականում մանրուք չեն ու շատ ուժեղ կարան խանգարեն ինտեգրմանն ու խորը միջանձնային հարաբերությունների ստեղծմանը, եթե փոխըմբռնում չլինի: Ու էս ցուցակը, որ տեղադրեցի, մի օրում չեմ սովորել: Տարիների փորձ ա:

  18. #225

    Բյուր ջան, ես պնդում եմ, որ չարժե սևեռվել մշակութային տարբերությունների վրա, հատուկ հարմարվել և այլն: Բայց դե դու վարվիր նենց, ոնց քո փորձն ա թելադրում, իմ փորձը դեռ շատ ավելի քիչ ա ու առայժմ ինձ թույլ ա տալիս չխորանալ ու չանհանգստանալ ու ենթադրել, որ էդ բոլոր մշակութային տարբերությունները կարևոր են դառնում էն պահից, երբ դրանք կարևորում ես:

Էջ 15 25-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •