User Tag List

Էջ 12 25-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 364 հատից

Թեմա: Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում

  1. #166
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ, ու ինչ լուրերի մասին է խոսքը:
    Էստեղ ոչ մի էդպիսի աչքի ընկնող բան չի եղել՝ հայերի հետ կապված:

  2. #167
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեկ մի գերմանացու հետ էի խոսում, ասեց, որ հայ փախստականներն իրանց լուրերում են հայտնվել: Հարցրեցի՝ սիրիահա՞յ, ասեց՝ չէ, Հայաստանից: Ռիփ, մյուսներ, տեղյա՞կ եք դրանից: Ի՞նչ հաշիվ ա:
    Ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի
    Բայց ինչու ես ամաչում: Եթե մեկը փորձի ընդհանրացնել, կարելի ա էդ ընդհանրացնողի պորտը տեղը դնել, տարբեր տիպի մարդիկ կան, հայ լինելը էդտեղ ոչ մի կապ չունի:

  3. #168
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչու ես ամաչում: Եթե մեկը փորձի ընդհանրացնել, կարելի ա էդ ընդհանրացնողի պորտը տեղը դնել, տարբեր տիպի մարդիկ կան, հայ լինելը էդտեղ ոչ մի կապ չունի:
    Շին, անդուր ա, երբ ամբողջ ազգություն հայտնվում ա լուրերում, ու մարդիկ տենց են կարծիք կազմում՝ ուզես, չուզես: Իհարկե պորտը տեղը դնել պետք ա, բայց մեկ ա ստերեոտիպներից պոկվողը չես:

  4. #169
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ, ու ինչ լուրերի մասին է խոսքը:
    Էստեղ ոչ մի էդպիսի աչքի ընկնող բան չի եղել՝ հայերի հետ կապված:
    Չգիտեմ, շատ չեմ խորացել: Դանիերենս չհերիքեց մանրամասն հարցաքննելու համար: Բայց ասածն էն էր, որ հայերը խառնվում են Սիրիայի փախստականների հետ, ապաստան ուզում: Ու հարցնում էր՝ պատճառ ունե՞ն հայերն ապաստան ուզելու: Ասեցի՝ Հայաստանի վիճակը պայծառ չի, բայց հիմնականում պատճառ չունեն:

  5. #170
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ օրենք ընդունվեց, որ Սիրիայից եկած բոլոր փախստականներին անմիջապես Aufenthaltserlaubnis (կացության իրավունք) են տալիս 3 տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
    Անմիջապես
    Նույնն էլ ժամանակին Վիետնամից եկած փախստականների հանդեպ է կիրառվել:
    Նենց հպարտ եմ գերմանացիներով:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.09.2015)

  7. #171
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ մոտ օրենք ընդունվեց, որ Սիրիայից եկած բոլոր փախստականներին անմիջապես Aufenthaltserlaubnis (կացության իրավունք) են տալիս 3 տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
    Անմիջապես
    Նույնն էլ ժամանակին Վիետնամից եկած փախստականների հանդեպ է կիրառվել:
    Նենց հպարտ եմ գերմանացիներով:
    Ժամանակին վիետնամցիներ հետ նույն բանը Ֆրանսիան էլ ա արել, ու շատ կազմակերպված ձևով: Իսկ հիմա, սաղ աշխարհում յոթ միլիոն սիրիացի փախստական կա արդեն, իրանք մի ամիս ա որոշում են ընդունեն 30 հազար հոգու, թե չէ:

  8. #172
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ մոտ օրենք ընդունվեց, որ Սիրիայից եկած բոլոր փախստականներին անմիջապես Aufenthaltserlaubnis (կացության իրավունք) են տալիս 3 տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
    Անմիջապես
    Նույնն էլ ժամանակին Վիետնամից եկած փախստականների հանդեպ է կիրառվել:
    Նենց հպարտ եմ գերմանացիներով:
    գերմանացիք աշխարհի ամենալավ ազգն են; շատ մարդասեր են ու հյուրընկալ;

  9. #173
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ, էս թեման հըլը շատ «ջուր ա քաշելու»։

    Կարծում եմ արդեն մեծ մասը լսել են Քյոլնում նոր տարվա գիշերը փախստականների կազմակերպած անկարգությունների ու առնվազն մեկ արձանագրված բռնաբարության մասին։
    Ով էլ տեղյակ չի երկու բառով ասեմ, որ գիշեր մոտ 1000 փախստական հավաքվել են կայարանի դիմաց, դիմավորել եկող կանանց, թալանել, մերկացրել, ձեռ-մեռ գցել ...։

    Իշխանությունները մի 2 օր անց նոր որոշել են բարձրաձայնել էդ մասին։

    http://nv.ua/publications/kelnskij-n...ami-89982.html

    Արդյունքում որոշել են մի քիչ խստացնել փախստականների ընդունման պայմանները ու տեղում ավելի խիստ հսկել։

    Հետաքրքիր կլինի լսել մանավանդ Այվիի ու մյուս եվրոպաբնակ ակումբցիների կարծիքները։ Ո՞նց եք պատկերացնում կառավարության հաջորդ քայլը։
    Ինչքա՞ն ժամանակ ա պետք կենդանիներից մարդ սարքելու համար ու արդյո՞ք Գերմանիան էդքան ժամանակ ունի, մինչև դրանք սաղ երկիրը ջունգլի չեն սարքել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #174
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ստեղ կտեղադրեմ էն մեկնաբանություն բերեմ, որոնք հավանում եմ։ Աղբյուր։

    На самом деле всё не так плохо, как часто рисуется в прессе, когда показывают, что все тут в хиджабах уже ходят. Беженцы распределены по разным городам и из своих лагерей особо не выезжают. Опять таки, 1 млн. это 1/80 от населения.

    С другой стороны, конечно, миграционная политика в Германии это полный отстой. Я уже давно говорил, что нужно ввести систему пунктов, как в Канаде или Австралии. Образование, опыт работы, знание языков, спрос на профессию и т.п. Беженцам нужно урезать пособие так, чтобы не было мотивации ехать в Германию в качестве "экономического беженца". Те, кто хочет тут работать потерпят, для них это не проблема, а халявщиков легко отсеять. А то уже до абсурда доходит, когда образованная сирийка со знанием языка, которая училась в Германии еще до беженцев, должна пройти кучу бюрократических препонов, чтобы устроиться на работу и остаться в Германии, а туповатой беженке из зачуханого села всё подают на блюдечке, хотя она никогда ни учиться ни работать в Германии не будет.

    Чем больше будет наплыв беженцев и чем больше это будет влиять на качество жизни немцев, тем больше будут поднимать голову правые движения вроде PEGIDA.
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.01.2016)

  12. #175
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, ի՞նչ ա նշանակում կենդանիներից մարդ սարքել: Բոլորն էլ մարդ են՝ լինեն եվրոպացի, թե արաբ, կնոջը հարգեն, թե բռնաբարեն (ու սրանով բնավ չեմ արդարացնում բռնաբարությունը): Կարծում եմ՝ էդ մարդկանց ընդամենը պետք ա պատժել, որովհետև ի տարբերություն իրենց երկրների, Գերմանիայում բռնաբարությունն օրինական չի: Մեկը Նորվեգիան շատ հետաքրքիր ծրագիր ա մտցրել. փախստականների համար դասընթացներ են կազմակերպվում, բացատրվում են Նորվեգիայի օրենքները, բացատրվում ա, որ Նորվեգիայում օքեյ չի կնոջը ձեռք գցելը, նույնիսկ եթե կիսամերկ ա:

  13. #176
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, կենդանին ոչ թե փախստականն ա, այլ բռնաբարողը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #177
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, կենդանին ոչ թե փախստականն ա, այլ բռնաբարողը։
    Եթե տենց նայենք, էդ կենդանիներից ամեն ազգում էլ կա:

  15. #178
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, կենդանին ազգություն չունի։ Էդ կենդանիները փախստականների հետ մտան Գերմանիա։ Ու հիմա Գերմանիան երկու տարբերակ ունի։ Կամ պտի փորձի դրանցից մարդ սարքի, կամ հանի վռնդի։ Երկրորդ տարբերակը ես հենց սկզբից էլ առաջարկում էի, բայց էն ժամանակ ոչ թե կենդանի էի անվանում, այլ «էն փախստականները, որոնք պտի մտնեն, բայց չենթարկվեն տեղի կանոններին»։

    Դեպքերի զարգացումը ցույց ա տալիս, որ իշխանությունները ևս նայում են երկրորդ տարբերակի կողմը։

    Եթե նախկինում փախստականներին երկրից վռնդում էին լուրջ քրեական հանցագործություների համար, ապա հիմա Մերկելն առաջարկել է դա խստացնել, ու նույնիսկ փոքր զանցանքների համար էլ երկրից դուրս շպրտել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (10.01.2016)

  17. #179
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը Նորվեգիան շատ հետաքրքիր ծրագիր ա մտցրել. փախստականների համար դասընթացներ են կազմակերպվում, բացատրվում են Նորվեգիայի օրենքները, բացատրվում ա, որ Նորվեգիայում օքեյ չի կնոջը ձեռք գցելը, նույնիսկ եթե կիսամերկ ա:
    ԸՆգեր, էն երկրներում, որտեղից էտ փախստականները եկել են, կնոջ վրա մենակ նայելու համար քամակները երկու մետր երկարության ու մի մետր դիամետրով մախատ են մտցնում։ Մի տեսակ, իրանց բացատրելը, որը կնոջը ձեռ քցելը վատ բան ա, աբսուրդի ա նմավնում։ Ինչ-ինչ, գոնե էտ մի բանը իրանք բոլորից լավ պիտի իմանան։ Ու հետո, քանի՞ հոգու համար տենց դասընթաց կազմակերպես, քսա՞ն, քառասու՞ն, տաս հազա՞ր, կես միլիո՞ն։ Հեռուստատեսային հաղորդում մտցնե՞ս, որտեղ պոռնոն մենակ չադրաներով ա։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.01.2016)

  19. #180
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, կենդանին ազգություն չունի։ Էդ կենդանիները փախստականների հետ մտան Գերմանիա։ Ու հիմա Գերմանիան երկու տարբերակ ունի։ Կամ պտի փորձի դրանցից մարդ սարքի, կամ հանի վռնդի։ Երկրորդ տարբերակը ես հենց սկզբից էլ առաջարկում էի, բայց էն ժամանակ ոչ թե կենդանի էի անվանում, այլ «էն փախստականները, որոնք պտի մտնեն, բայց չենթարկվեն տեղի կանոններին»։

    Դեպքերի զարգացումը ցույց ա տալիս, որ իշխանությունները ևս նայում են երկրորդ տարբերակի կողմը։

    Եթե նախկինում փախստականներին երկրից վռնդում էին լուրջ քրեական հանցագործություների համար, ապա հիմա Մերկելն առաջարկել է դա խստացնել, ու նույնիսկ փոքր զանցանքների համար էլ երկրից դուրս շպրտել։
    Խնդիրը էն, որ փախստականների մեծագույն մասը ԵՄ սահմաններին հասել ա փաստացի ոտով, ու եկել դեմ ա առել ասենք Հունգարիայի ու Սերբիայի սահմանին։ Ու դրանք երկու կամ քսան հոգի չեն, որ հատ հատ ստուգես, թե ով ինչի ա պիտանի, նոր ներս թողնես։ Ասենք մի ռեյսից քսան հազար հոգի են։ Ու տենց ամեն շաբաթ։ Ի՞նչ անես։ Ներս չթողնես, պիտի սահմանի վրա զորքով պատնեշ կանգնացնես, անցնողին գնդակահարես, ու ձեռ հետ էլ պատժես ասենք Հունաստանին, Մակեդոնիային ու Սերբիային, որ դժբախտություն են ունեցել առաջին գծում հայտնվել, քանի որ, եթե չթողնես Գերմանիա կամ Շվեդիա, սաղ լռվելու են մնան էտ երկրներում։ Դրա համար էլ առաջին պլան ա մղվում սաղին նես թողնելն ու հնարավորինս հավասարաչափ տեղաբաշխելը (եվրոպական արժեքներ, մարդկայնություն, բլա բլա), ու հետո կտեսնենք ինչ ենք անում։

    Ուղակի, էն տպավորությունն ա, որ Եվրոպան ինքն էլ բացարձակ չի կողմնորոշվել դեռ, թե ինչ ա անելու էսքան մարդու հետ։ Նույնիսկ եթե որոշի կեսին դեպորտ անել, ո՞նց ա անելու։ Էլի ոտով քշելու ա հետ մինչև Թուրքիայի ա՞փ։ Նստացնելու ա նավերն ու ուղարկի գորղի ծոցը, թող սաղ խորտավեն, սատկե՞ն։ Երկու հարյուր մարդ դեպորտ անելը արդեն մի հատ ինքնաթիռի ռեյս ա, ուր մնաց ասենք տաս հազար մարդ դեպորտ անելը։ Կոպիտ ասած, էս մասշտաբերի պայմաններում, հարցի լուծումը էտքան էլ հեշտ չի որ ասես «լավին պահեք, վատին ուղարկեք հետ», խոսքը գնում ա մենակ 2015-ի ընթացքում մի միլիոն մարդու մասին ու սպասվում ա, որ գնալով շատանալու են։

    Իտոգում, շատ հնարավոր ա, որ Եվրոպայում էլի գլուխ բարձրացնի ազգայնականությունը (ասենք Ֆրանսիայում նախագահական ընտրություններում հաղթում ա Մարի Լե Պենը, որը տեղական ընտրություններում արդեն 30% ձայն ունի) ու ոնց որ 60 տարի առաջ հրեաներին էին կոտորում, հիմի էլ սկսեն սաղ Եվրոպայով մուսուլմաններին կոտորել, մի երկու հատ էլ ատոմային ռումբ քցեն Մերձավոր Արևելքի ու հյուսիսային Աֆրիկայի գլխին ու հարցը գլոբալ լուծվի:

Էջ 12 25-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  2. Ակումբի հանդիպում Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 13.09.2015, 19:16
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  5. Եվրոպայում գտնվողների համար
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.03.2009, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •